Սելտա Վիգո
Ռեալ Կլուբ Սելտա դե Վիգո (Վիգոյի Սելտա արքայական ակումբ), կամ պարզապես Սելտա Վիգո կամ Սելտա, իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ տեղակայված Գալիսիայի Վիգո քաղաքում, որը ներկայումս հանդես է գալիս Լա Լիգայում։ Ակումբը հիմնադրվել է 1923 թվականի օգոստոսի 23-ին Ռեալ Վիգո Սպորտինգ և Ռեալ Ֆորտունա ֆուտբոլային ակումբի միավորուման արդյունքում։ Մականունն է Os Celestes (թարգմանաբար` երկնագույներ), քանի որ խաղում են երկնագույն մարզաշապիկներով և սպիտակ անդրավարտիքներով։ Ակումբի տնային մարզադաշտը Բալաիդոսն է 29.000 նստատեղով[1]։ Սելտայի անունը վերցված է Կելտերից, որոնք ապել ե տարածաշրջանում։ Նրանց գլխավոր մրցակիցը Դեպորտիվո Լա Կորունյան է, որոնց հետ հանդիպումները կոչվում են Գալիսիական դերբի։
Սելտա Վիգո | ||||
![]() | ||||
Ամբողջական անուն | Real Club Celta de Vigo, S.A.D. | |||
---|---|---|---|---|
Հիմնադրում | օգոստոսի 23, 1923 | |||
Երկիր | ![]() | |||
Մարզադաշտ | Բալաիդոս | |||
Տարողունակություն | 29.000[1] | |||
Նախագահ | Կառլոս Մոուրինյո | |||
Մարզիչ | Էդուարդո Կոդետ | |||
Կայք | ||||
Լիգա | Լա Լիգա | |||
2018-19 | 17-րդ | |||
|
Սելտան երբեք չի հաղթել ոչ Լա Լիգայում, ոչ էլ Կոպա դել Ռեյում, չնայած երեք անգամ դուրս են եկել եզրափակիչ։ Ակումբի լավագույն մրցաշրջաններից մեկը եղել է 1970-71 թվականների մրցաշրջանը, որի ընթացքում նրանք չեն պարտվել սեփական հարկի տակ և կոչվել են «հսկա սպանողներ»։ Սելտան այդ մրցաշրջանում զբաղեցրել է 6-րդ տեղը և որակավորվել ՈՒԵՖԱ գավաթ առաջին անգամ։ Ակումբի բոլոր ժամանակների լավագույն դիրքը եղել է չորրորդ հորիզոնականը Լա Լիգայի 2002-03 մրցաշրջանում` որակավորվելով ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2003-2004, որտեղից նրանց դուրս թողեց Արսենալը 1/8 եզրափակչում։
Ներկա կազմԽմբագրել
2017 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «CLUB»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին։ Վերցված է 2017 թ․ ապրիլի 28 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «CLUB» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք (իսպ.)