Բացել գլխավոր ցանկը

Մոնակո (ֆուտբոլային ակումբ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոնակո (այլ կիրառումներ)

«Մոնակո»  (Ֆր․ AS Monaco FC), ֆուտբոլային ակումբ Ֆրանսիայի հարավում գտնվող Մոնակոի թագավորությունում։ Հանդես է գալիս Ֆրանսիայի Լիգա 1-ում ։ Մոնակոն Լիգա 1-ի ամենատիտղոսավոր ակումբներից է, ակումբը 8 անգամ դարձել է Լիգա 1-ի և 5 անգամ Ֆրանսիայի գավաթակիր։

Մոնակո
Ամբողջական անուն Association Sportive de Monaco Football Club
Գույներ Կարմիր - Սպիտակ
Հիմնադրում 1924
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Մարզադաշտ Լուի 2
Տարողունակություն 18 523
Նախագահ Ռուսաստան Ռիբալովլեվ Եվգենովիչ
Մարզիչ Պորտուգալիա Ժարդիմ Լենարդո
Կայք
Լիգա ՖրանսիաԼիգա 1
2016/17 1-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

ՊատմությունԽմբագրել

Ակումբի ծնունդըԽմբագրել

1919 թ․-ի օգոստոսի 1-ին թագավորական 5 կազմակերպությունների միաձուլումից և Բոսոլեի քաղաքի հետ միասին հիմնադրեցին ֆուտբոլի Մոնակոյի սպորտային ասոցիացիան, որը դարձավ «Մոնակո» ակումբի նախնին։ Ինքն ակումբը հիմնադրեց 1924 թ․-ի օգոստոսի 23-ին։

1930 թ․-ին, երբ ֆրանսիայում հիմնադրվում է պրոֆեսոնալ ֆուտբոլային լիգա ակումբը հրավիրվում է մասնակցելու առաջնությանը։

Ակումբ դառնալու ճանապարհինԽմբագրել

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո 1948/49 ակումբը վերադառնում է պրոֆեսոնալ ֆուտբոլ, հանդես գալով 2-րդ լիգայում։ Լուի II-ի մահից հետո ակումբը իր հովանու տակ է վերցնում նրա թոռը Ռենե III-ը, ով մեծ ֆինանսական ներդրումներ կատարեց՝ ինչի շնորհիվ «Մոնակոն» տեղափոխվեց առաջին լիգա։

Առաջին ձեռքբերումներըԽմբագրել

1959/60 «Մոնակոն» նվաճում է իր առաջին մրցանակը դառնալով Ֆրանսիայի գավաթակիր, հաղթելով «Սենտ-էտյենին» 4-2 հաշվով, իսկ արդեն հաջորդ մրցաշրջանում հաղթում է առաջնությունը, ինչը թույլ է տալիս մասնակցել Եվրոպայի չեմպիոնների գավաթին։

Արսեն ՎենգերԽմբագրել

 
Արսեն Վենգեր մարզել է Մոնակոն 1987-1994 թթ․

1987 թ․ ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվում երիտասարդ Արսեն Վենգերը։ Նրա մարզչական տարիներին ակումբ են տեղափոխվում Ջորջ Վեան, Յուրգեն Կլինսմանը, Յուրի Ջորկաեֆը, Թիերի Անրին։ 1987/88 ակումբը զբաղեցնում է առաջին տեղը, 1990/91 և 1991/92 մրցաշրջաներում 2 հորիզոնականը։ 1990/91 մրցաշրջանում նվաճել է նաև Ֆրանսիայի գավաթը։

Արսեն Վենգերի հեռանալուց հետո ակումբը ևս 2 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն 1997 և 2000։

Ծանր ժամանակներԽմբագրել

Չնայած հաջողություններին ակումբը մինչև 2011 թ․-ը ակումբը մեծ ֆինանսական ճգնաժամի մեջ էր ինչ արդյունքում մի քանի անգամ լքել է Լիգա 1-ը, արդյունքում ակումբը ստիպված բաժնետոմսերի 66%-ը վաճառում է ռոս գործարար Դիմիտրի Ռիբալովին։

ՎերածնունդԽմբագրել

2015 թ․ «Մոնակոն» ֆուտբոլի տրանսվերային շուկայում ռեկորդ է սահմանում վաճառելով ընդհանուր առմամբ 200 մլն․ եվրոյի ֆուտբոլիստներ։

2016-2017 մրցաշրջաններում «Մոնակոն» դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, ինչպես նաև հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, ուր պարտվեց Յուվենթուսին։

ՆվաճումներԽմբագրել

ԱզգայինԽմբագրել

  • Լիգա 1
    •  Չեմպիոն (8): 1960/61, 1962/63, 1977/78, 1981/82, 1987/88, 1996/97, 1999/00, 2016/17
    •  Արծաթե մրցանակակիր (6): 1963/64, 1983/84, 1990/91, 1991/92, 2002/03, 2013/14
    •  Բրոնզե մրցանակակիր (12): 1955/56, 1957/58, 1984/85, 1988/89, 1989/90, 1992/93, 1995/96, 1997/98, 2003/04, 2004/05, 2014/15, 2015/16
  • Լիգա 2
    • Հաղթող (3): 1970/71,1976/77 ,2012/13
  • Ֆրանսիայի Գավաթ
    •  Հաղթող (5): 1959/60, 1962/63, 1979/80, 1984/85, 1990/91
    •  Եզրափակիչ (4): 1973/74, 1983/84, 1988/89, 2009/10
  • Ֆրանսիայի սուպերգավաթ
    •  Հաղթող (4): 1961, 1985, 1997, 2000
    •  Եզրափակիչ։ 1960
  • Լիգայի գավաթ
    • Հաղթող։ 2003
    • Եզրափակիչ (2): 2001, 2017

ՄիջազգայինԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Մոնակոյի Պաշտոնական կայքէջ[1]

  1. [asmonaco.com «asmonaco.com»]