Լա Լիգա
Պրիմերա Դիվիզիոն, նաև հայտնի է որպես Լա Լիգա և որպես Լա Լիգա Սանտանդեր հովանավորի պատճառով[1], Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային բարձրագույն դիվիզիոն: Այն կառավարում է «Ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան» իսպաներեն Liga de Fútbol Profesional (LFP): Լա Լիգայում մրցում են 20 ակումբներ, որոնցից ամենաքիչ միավոր վաստակած երեք ակումբ լքում են դիվիզիոնը և տեղափոխվում Սեգունդա Դիվիզիոն, իսկ նրանց փոխարինում են Սեգունդայի երկու լավագույն ակումբները և մեկ ակումբ որոշվում է փլեյ-օֆ հանդիպումների արդյունքում:
Լա Լիգա La Liga | |
---|---|
Երկիր | ![]() |
Հիմնվել է | 1929 թվական |
Ակումբների քանակ | 20 |
Մակարդակ | 1 |
Դուրս են մնում | Սեկունդա |
Ազգային առաջնություններ | Կոպա դել Ռեյ |
Միջազգային առաջնություններ | Չեմպիոնների Լիգա Եվրոպայի լիգա |
![]() |
Բարսելոնա |
Ամենատիտղոսավոր թիմ | Ռեալ Մադրիդ (33 տիտղոս) |
Հեռուստատեսություն | Digital+ Gol Televisión laSexta |
Պաշտոնական կայք | lfp.es |
![]() |
Իրենց պատմության մեջ Լա Լիգային մասնակցել է 60 ակումբ՝ սկսած ստեղծման օրվանից: Ինն ակումբ դարձել է հաղթող, ներառյալ Ռեալ Մադրիդը, որը հաղթել է ռեկորդային 32 անգամ և Բարսելոնան` 24 անգամ: Ռեալ Մադրիդը առաջատարն էր 1950-ականներից մինչև 1980-ականները: 1990-ական թվականներից հաղթող էին դառնում Բարսելոնան (14 տիտղոս) և Ռեալ Մադրիդը (7 տիտղոս), բացի այդ Լա Լիգան հաղթել են այլ ակումբներ, ներառյալ Ատլետիկո Մադրիդը, Վալենսիան և Դեպորտիվո Լա Կորունյան: Վերջին տարիներին բացի Ռեալ Մադրիդից և Բարսելոնայից միայն Ատլետիկո Մադրիդին է հաջողվել հաղթել մրցաշրջանում:
Համաձայն ՈՒԵՖԱ-ի լիգաների վարկանիշի՝ Լա Լիգան վերջին հինգ տարիների լավագույն լիգան է Եվրոպայում: Լա Լիգայի ակումբները ամենաշատն են նվաճել ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի (18), ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի (11), ՈՒԵՖԱ Սուպերգավաթի (14) և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային գավաթի (6) տիտղոսները:
Լա Լիգան ամենաճանաչված պրոֆեսիոնալ սպրորտային լիգաներից մեկն է աշխարհում, միջին հաճախականությունը 2014-15 մրցաշրջանում կազմել է 26,741 հանդիսատես: Այն վեցերորդ ամենաշատ հանդիսատես ունեցող ազգային սպորտային լիգան է աշխարհում և չորրորդ ամենաշատը ֆուտբոլում Բունդեսլիգայից Պրեմիեր Լիգայից և Հնդկական Սուպեր Լիգայից հետո[2][3][4]:
Մրցույթի ձևաչափԽմբագրել
Մրցաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ակումբ խաղում է մյուս բոլոր ակումբների հետ երկուական անգամ` տանը և մրցակցի խաղադաշտում, ընդամենը 38 խաղ: Հաղթանակի համար ակումբը վաստակում է երեք միավոր, ոչ ոքիի դեպքում մեկ միավոր և պարտության դեպքում զրո միավոր: Մրցաշրջանի ավարտին ամենաշատ միավոր վաստակած ակումբը դառնում է մրցաշրջանի արդյուքում:
Ակումբների փոփոխություններԽմբագրել
Լա Լիգայի վերջին երեք ակումբները տեղափոխվում են Սեգունդա Դիվիզիոն: Սեգունդա Դիվիզիոնի լավագույն երկու ակումբ դուրս են գալիս Լա Լիգա, իսկ երրորդ ակումբը որոշվում է երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղ գրաված ակումբների միջև, փլեյ օֆֆ ձևաչափով: Հետևյալ աղյուսակում ներկայացված են պատմականորեն Լա Լիգային մասնակցած ակումբների քանակը.
|
Ակումբներ դիրքը հավասար միավորների դեպքումԽմբագրել
Եթե երկու կամ ավելի ակումբներ ունեն հավասար միավոր, ապա գործում են հետևյալ կանոններ[5]:
- Եթե բոլոր ակումբները խաղացել են միմյանց դեմ երկուական անգամ.
- Եթե հավասարությունը երկու ակումբների միջև է, ապա հաշվի է առնվում երկու ակումբների միջև խաղերում գոլային տարբերությունը, առանց հաշվի առնելու մրցակցի հարկի տակ խփած գոլերի կանոնը)
- Եթե հավասարությունը երկուսից ավել ակումբների միջև է, ապա հաշվի է առնվում այդ ակումբների միջև կայացած խաղեր հետևյալ հերթականությամբ.
- ա) միմյանց միջև հանդիպումների միավորներ
- բ) միմյանց միջև հանդիպումների գոլային տարբերություն
- գ) միմյանց միջև հանդիպումների խփած գոլերի քանակ
- Եթե ակումբները դեռևս չեն խաղացել երկուական անգամ, ապա դիրքերը որոշելիս հաշվի են առնվում.
- ա) ընդհանուր գոլային տարբերություն
- բ) ընդհանուր խփված գոլերի քանակ
- Եթե դեռևս հավասարություն է, ապա որոշվում է արդար խաղի կանոնների օգնությամբ[6]: Դրանք են`
- Դեղին քարտ 1 միավոր
- Մեկ խաղի ընթացքում երկու դեղին քարտ 2 միավոր
- ուղղակի կարմիր քարտ 3 միավոր
- Գլխավոր մարզիչի կամ անձնակազմի գլխավոր անդամներից մեկի որակազրկում 5 միավոր
- երկրպագուների անկարգություն` թեթև 5 միավոր, լուրջ 6 միավոր, շատ լուրջ 7 միավոր
- մարզադաշտի փակում, 10 միավոր
- եթե մրցույթի կոմիտեն չեղյալ է համարում զգուշացումը, ապա միավորը նույնպես չեղյալ է համարվում.
- Եթե նորից հավասարություն է, ապա անցկացվում է վերախաղարկություն չեզոք մարզադաշտում:
Որակավորում եվրոպական մրցաշարերինԽմբագրել
Լա Լիգայի առաջին չորս ակումբները որակավորվում են ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա: Առաջինից երրորդ տեղ գրաված ակումբները ուղղակի որակավորվում են խմբային փուկ, իսկ չորրորդ ակումբը` որակավորման փլեյ օֆֆ փուլ: Հինգերորդ և վեցերորդ տեղ գրաված ակումբները Կոպա դել Ռեյի հաղթողի հետ միասին որակավորվում են ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա: Եթե Կոպա դել Ռեյի եզրափակչի զույգը Լիգայում զբաղեցրել է մինչև վեցերորդ տեղը, ապա Եվրոպայի լիգայի երրորդ ուղեգիրը տրվում է յոթերորդ տեղ զբաղեցրած ակումբին:
ՊատմությունԽմբագրել
ՀիմնադրումԽմբագրել
1927 թվականի ապրիլին Արենաս դե Գետխո ակումբի տնօրեն Խոսե Մարիա Աչայի մոտ առաջինը հղացավ Իսպանիայում ազգային լիգայի ստեղծման գաղափարը: Երկար քննարկումներից հետո Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան համաձայնեց ստեղծել առաջնություն, որի մասնակիցների քանակը պետք է լիներ 10 ակումբ: Առաջին առաջնությունը անցկացվեց 1929 թվականին: Ռեալ Մադրիդը, Բարսելոնան, Ատլետիկ Բիլբաոն, Ռեալ Սոսիեդադը, Արենաս դե Գետխոն և Ռեալ Յունիոնը ընտրվեցին որպես նախկինում Կոպա դել Ռեյի հաղթողներ, Ատլետիկո Մադրիդը, Էսպանյոլը և Եվրոպան ընտրվեցին որպես Կոպա դել Ռեյի եզրափակչի մասնակիցներ, իսկ Ռասինգ Սանտանդերը որակավորվեց հատուկ մրցույթի արդյունքներով: Հիմնադիր ակումբներից միայն երեքը չեն լքել Լա Լիգան, դրանք են Ռեալ Մադրիդը, Բարսելոնան և Ատլետիկ Բիլբաոն:
1930-ականներԽմբագրել
Չնայած Բարսելոնան հաղթեց առաջին 1929 թվականի մրցաշրջանում, իսկ Ռեալ Մադրիդը հաղթեց 1932 և 1933 թվականների մրցաշարերում, 1930-ականների ամենահաջողված ակումբը Ատլետիկ Բիլբաոն էր, որը Պրիմերա Դիվիզիոնի չեմպիոն դարձավ 1930, 1931, 1934 և 1936 թվականներին: Նրանք նաև զբաղեցրին երկրորդ տեղը 1932 և 1933: 1935 թվականին չեմպիոն դարձավ Ռեալ Բետիսը, որը այդ ժամանակ կոչվում էր Բետիս Բալոմպիե, ինչը նրանց միակ տիտղոսն է մինչ օրս: Պրիմերա Դիվիզիոնի խաղերը չեղարկվեցին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում:
1937 թվականին Հանրապետության տարածքի ակումբները, որտեղ մասնակցում էին երկու ակումբ Մադրիդից, մասնակցեցին Միջերկրյածովյան Լիգային և Բարսելոնան դարձավ չեմպիոն: Յոթանասուն տարի անց՝ 2007 թվականի սեպտեմբերի 28-ին, Բարսելոնան դիմեց Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային ճանաչել այդ տիտղեսը Լա Լիգայի տիտղոս: Մինչ այդ Լևանտեն դիմել էր ֆեդերացիային Կոպա դե լա Էսպանա Լիբրեի հաղթանակը ճանաչել Կոպա դել Ռեյի մրցանակ: Սակայն իսպանական ֆուտբոլի ղեկավար անձը դեռևս չի կազմակերպել քննարկում այս հարցերով:
1940-ականներԽմբագրել
Երբ Լա Լիգան վերականգնվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո Ատլետիկո Ավասիոնը (ներկայումս Ատլետիկո Մադրիդ), Վալենսիան և Սևիլյան համարվում էին ուժեղագույն ակումբները: Ատլետիկոյին թույլ տրվեց մասնակցել 1939-40 մրցաշրջանին Ռեալ Օվիեդոյի փոխարեն, քանի որ վերջինիս տնային տաշտը ավերվել էր պատերազմի ժամանակ: Ակումբը տարավ իր առաջին հաղթանակը և կրկնեց այն 1941 թվականին: Մինչդեռ այլ ակումբներ ունեին շատ կորուստներ պատերազմի ընթացքում, Ատլետիկոյի կորուստները համեմատաբար քիչ էին: Վալենսիայի նախապատերազմական թիմից շատերը մնացին հետպատերազմական շրջանում և Վալենսիային տարան չեմպիոնության 1942, 1944 և 1947 թվականներին: Նրանք նաև երկրորդն էին 1948 և 1949 թվականներին: Սևիլյան նույնպես ապրեց իր ոսկե ժամանակաշրջանը` ավարտելով երկրորդ տեղում 1940 և 1942 թվականներին և միակ հաղթանակը տարավ 1946 թվականին: Տասնամյակի վերջում հզորացավ Բարսելոնան, որը հաղթեց Լա Լիգայում 1945, 1948 և 1949 թվականներին:
Ալֆրեդո դի Ստեֆանո, Պուշկաշ, ԿուբալաԽմբագրել
Չնայած Ատլետիկո Մադրիդը, նախկինում հայտնի որպես Ատլետիկո Ավասիոն, դարձավ չեմպիոն 1950 և 1951 թվականներին` խաղալով Կատենաչչո Էլենիո Էրերա գլխավորությամբ, 1950-ականներին սկսվեց Բարսելոնա/Ռեալ Մադրիդի առավելությունը: 1930-ական, 1940-ական և 1950 ական թվականներին նրանք ունեին խիստ սահմանափակումներ օտարերկրյա ֆուտբոլիստներ ձեռք բերելու հարցում: Առավելագույնը ակումբները ունենում էին երեք օտարերկրացի ֆուտբոլիստ, ինչը նշանակում էր, որ նվազագույնը ութ տեղացի ֆուտբոլիստ պետք է խաղային ամեն խաղում: 1950-ականներին այս կանոնը շրջանցեցին Ռեալ Մադրիդը և Բարսելոնան` քաղաքացիություն շնորհելով Ալֆրեդո դի Ստեֆանոյին, Ֆերենց Պուշկաշին և Լադիսլավ Կուբալային: Կուբալայի ջանքերով Բարսելոնան նվաճեց տիտղոսը 1952 և 1953 թվականներին: Դի Ստեֆանոյի, Պուշկաշի և Ֆրանսիսկո Խենտոյի օգնությամբ Ռեալ Մադրիդը առաջատարն էր 1950-ական թվականների 2-րդ կեսին: Մադրիդը առաջին անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն որպես Ռեալ Մադրիդ 1954 թվականին և պաշտպանեց տիտղոսը 1955 թվականին: Նրանք նաև հաղթեցին 1957 և 1958 թվականներին և աս ընթացքում միայն մեկ մրցաշրջան կարողացավ կորզել Ատլետիկ Բիլբաոն: Այս ընթացքում Ռեալ Մադրիդը նաև տիրեց Եվրոպական գավաթին անընդմեջ հինգ անգամ:
Մադրիդի տարիներԽմբագրել
1961-ից 1980 թվականներին Լա Լիգայի առաջատարն էր Ռեալ Մադրիդը` դառնալով չեմպիոն 14 անգամ, չնայած Եվրոպական գավաթում նրանք հաղթեցին միայն 1966 թվականին:
Ռեալ Մադիդրը դարձավ Լա Լիգայի հաղթող հինգ անգամ անընդմեջ 1961-ից 1965 թվականներին, կրկնակի երեք անգամ անընդմեջ (1967–1969 և 1978–1980): Այս ժամանակաշրջանում միայն Ատլետիկո Մադրիդը կարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ Ռեալին` դառնալով չեմպիոն 1966, 1970, 1973 և 1977 թվականներին: Այլ ակումբներից չեմպիոն կարողացավ դառնալ Վալենսիան 1971 թվականին և Յոհան Կրոյֆի Բարսելոնան 1974 թվականին:
1980-ականներԽմբագրել
Մադրիդի հաղթարշավն ավարտվեց 1981 թվականին, երբ Ռեալ Սոսիեդադը նվաճեց իր առաջին տիտղոսը: Նրանք հաջողությունը կրկնեցին 1982 թվականին և նրանց հաղթարշավը շարունակեց մեկ այլ բասկյան ակումբ Ատլետիկ Բիլբաոն, որը հաղթեց 1983 և 1984 թվականներին: Թերի Վենեյբլսսի գլխավորությամբ Բարսելոնան դարձավ չեմպիոն 1985 թվականին, որից հետո հինգ անգամ անընդմեջ չեմպիոն դարձավ Ռեալ Մադրիդը (1986–1990), ակումբը մարզում էր Լեո Բենհակեր և ակումբի կազմում խաղում էին Հուգո Սանչեսը և լեգենդար ֆուտբոլիսնտր, ինչպիսիք էին Էմիլիո Բուտրագենիո, Մանուել Սանչիսը, Մարտին Վասկեսը, Միչելը և Միգել Պարսեդան:
1990-ականներԽմբագրել
Յոհան Կրոյֆը վերադարձավ Բարսելոնա 1988 թվականին և կազմեց լեգենդար Երազանքների թիմը: Կրոյֆը մարզեց այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Խոսեպ Գվարդիոլան, Խոսե Մարի Բակերոն, Չիկի Բեգիրիստայնը, Յոն Անդոնի Կայկոեչեան, Ռոնալդ Կումանը, Միքայել Լաուդրուպը, Ռոմարիոն և Խրիստո Ստոիչկովը: Այս թիմը հաղթեց Լա Լիգայում չորս անգամ 1991-ից 1994 թվականներին և Եվրոպական գավաթը 1992 թվականին: Լաուդրուպը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ և օգնեց նրանց առաջ անցնել Բարսելոնայից 1995 թվականին: Ատլետիկո Մադրիդը իններորդ անգամ դարձավ չեմպիոն 1996 թվականին, իսկ Ռեալ Մադրիդը տիրացավ մրցանակին 1997 թվականին: Կրոյֆի հաջողությունից հետո Բարսելոնայի մարզիչ դարձավ մեկ այլ հոլանդացի Այաքսի նախկին մարզիչ Լուի վան Գալը, ով ակումբ բերեց Լուիշ Ֆիգու, Լուիս Էնրիկեին և Ռիվալդոյին: Բարսելոնան նրա գլխավորությամբ հաղթեց Լա Լիգայում 1998 և 1999 թվականներին:
2000-ականներԽմբագրել
Նոր դար մուտք գործելիս Լա Լիգայի գլխավոր մրցակիցներն էին Բարսելոնան և Ռեալ Մադրիդը: 1993-ից 2004 թվականներին Դեպորտիվո Լա Կորունյան ավարտեց լավագույն եռյակում տասն անգամ, ինչը Ռեալից և Բարսելոնայից լավ արդյունք էր, իսկ 2000 թվականին Խավիեր Իրուրետայի գլխավորությամբ նրանք դարձան իններորդ ակումբը, որը դարձավ Լա Լիգայի հաղթող: Ռեալ Մադրիդը դարձավ Լա Լիգայի հաղթող 2001 և 2003 թվականներին, բացի այդ նվաճեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան 2000 և 2002 թվականներին, իսկ 2007 թվականին նրանք 30-րդ անգամ դարձան Իսպանիայի չեմպիոն: Այս ընթացքում երկու անգամ Լա Լիգայում հաղթեց Վալենսիան, բացի այդ Վալենսիան Հեկտոր Կուպերի գլխավրությամբ դուս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2000 և 2001 թվականներին: Նրան հաջորդած Ռաֆայել Բենիտեսը հաղթեց Լա Լիգայում 2002 և 2004 թվականներին և ՈՒԵՖԱ գավաթը 2004 թվականին: 2004-05 մրցաշրջանում տեղի ունեցավ Բարսելոնայի վերադարձը, որում հանդես էր գալիս Ռոնալդինիոն և նվաճեցին իրենց առաջին տիտղոսը նոր դարում: Այս հաջողությունը կրկնեցին նաև հաջորդ` 2005-06 մրցաշրջանում: Աշխարհահռչակ ֆուտբոլիստների շնորհիվ, ինչպիսիք էին Ռաուլը, Ռուդ վան Նիստելռոյը և Գոնսալո Իգուաինը, Ռեալ հաղթեց Լա Լիգայում 2006-07 և 2007-08 մրցաշրջաններում: Խոսեպ Գվարդիոլայի Երազանքների թիմը, որտեղ խաղում էին Լիոնել Մեսսին, Չավի Էռնանդեսը և Անդրես Ինիեստան, Բարսելոնան երեք անգամ անընդմեջ դարձավ Լա Լիգայի հաղթող (2008–09, 2009–10 և 2010–11):
2010-ականներԽմբագրել
2011–12 մրցաշրջանում Ռեալ Մադրիդը նվաճեց Լա Լիգայի իր 32-րդ տիտղոսը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ` հաղթահարելով ռեկորդային 100 միավորի սահմանագիծը և դառնալով 121 գոլի հեղինակ, 32 տնային և 16 մրցակցի հարկի տակ հաղթանակներով: Բարսելոնան Տիտո Վիլանովայի գլխավորությամբ նույնպես հաղթահարեց 100 միավորի սահմանագիծը հաջորդ` 2012-13 մրցաշրջաններում: Ատլետիկո Մադրիդը դառնալով 2013-14 մրցաշրջանի հաղթող, նվաճեց տիտղոսը 18 տարի ընդմիջումից հետո և առաջին տիտղոսը 2003-04 մրցաշրջանից հետո, որը չէին հաղթել Ռեալ Մադրիդը կամ Բարսելոնան: Բարսելոնան հաղթեց 2014-15 և 2015-16 մրցաշրջաններում: Ռեալ Մադրիդը վերադարձրեց տիտղոսը Զինեդին Զիդանի գլխավորությամբ 2016-17 մրցաշրջանում: Բարսելոնան, դառնալով 2017-18 մրցաշրջանի հաղթող, իր տիտղոսների քանակը հասցրեց 7-ի վերջին 10 տարում:
ԱկումբներԽմբագրել
Ներկա մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարում են 20 ակումբներ, ներառյալ 17 ակումբ 2016-17 մրցաշրջանից և երեք ակումբ Սեգունդա դիվիզիոնից: Երկու ակմումբ Սեգունդայից տեղափոխվեցին ուղղակի (Լևանտե և Ժիրոնա), իսկ երրորդ ակումբը դարձավ Խետաֆեն, որը հաղթեց Փլեյ օֆֆում:
Մարզադաշտեր և վայրերԽմբագրել
Ակումբ | Վայր | Մարզադաշտ | Տարողունակություն |
---|---|---|---|
Ալավես | Վիտորիա | Մենդիսոռոսա | [7] | 19 840
Ատլետիկ Բիլբաո | Բիլբաո | Սան Մամես | [8] | 53 289
Ատլետիկո Մադրիդ | Մադրիդ | Վանդա Մետրոպոլիտանո | [9] | 68 000
Բարսելոնա | Բարսելոնա | Կամպ Նոու | [10] | 99 354
Սելտա Վիգո | Վիգո | Բալաիդոս | [11] | 29 000
Դեպորտիվո Լա Կորունյա | Լա Կորունյա | Էստադիո Ռիասոր | [12] | 32 912
Էյբար | Էյբար | Իպուրուա | [13] | 7083
Էսպանյոլ | Բարսելոնա | Կոռնելյա-Էլ Պրատ | [14] | 40 500
Խետաֆե | Խետաֆե | Կոլիսեում Ալֆոնսո Պերես | [15] | 17 000
Ժիրոնա | Ժիրոնա | Մոնտիլիվի | [16] | 13 500
Լաս Պալմաս | Լաս Պալմաս | Գրան Կանարիա | [17] | 33 111
Լեգանես | Լեգանես | Բատերքյու | [18] | 10 922
Լևանտե | Վալենսիա | Սիուդադ դե Վալենսիա | [19] | 26 354
Մալագա | Մալագա | Լա Ռոսալեդա | [20] | 30 044
Ռեալ Բետիս | Սևիլյա | Բենիտո Վիլյամարին | [21] | 60 720
Ռեալ Մադրիդ | Մադրիդ | Սանտյագո Բերնաբեու | [22] | 81 044
Ռեալ Սոսիեդադ | Սան Սեբաստիան | Անոետա | [23] | 32 000
Սևիլյա | Սևիլյա | Ռամոն Սանչես Պիսխուան | [24] | 42 714
Վալենսիա | Վալենսիա | Մեստալիա | [25] | 49 500
Վիլյառեալ | Վիլյառեալ | Էստադիո Էլ Մադրիգալ | [26] | 24 890
Լա Լիգայի ակումբները ԵվրոպայումԽմբագրել
Լա Լիգան ներկա դրությամբ Եվրոպական լիգաների ՈՒՖԱ դասակարգման աղյուսակում առաջինն է, որի հիմքում ընկած է Լա Լիգայի ակումբների կատարողականը վերջին հինգ տարիներին, երկրորդ տեղում գերմանական Բունդեսլիգան է, իսկ երրորդ տեղում` անգլիական Պրեմիեր Լիգան[27]:
Եվրոպական ֆուտբոլում Լա Լիգայից ամենահաջողակներն են Ռեալ Մադրիդը, Բարսելոնան և Վալենսիան: Այս երեք ակումբները Սևիլյայի և Ատլետիկոյի հետ միասին միակ իսպանական ակումբներն են, որոնք նվաճել են եվրոպական մրցանակներ: Դեպորտիվո Լա Կորունյան մասնակցել է Չեմպիոնների լիգայի մրցաշարին հինգ մրցաշրջան անընդմեջ, իսկ 2003-04 մրցաշրջանում դուրս է եկել կիսաեզրափակիչ[28]:
2005-06 մրցաշրջանում Բարսելոնան հաղթեց Չեմպիոնների լիգայում և Սևիլյան հաղթեց ՈՒԵՖԱ գավաթում` դարձնելով Լա Լիգան առաջին լիգան, որը իրականացրեց եվրոպական «երկյակ» 1997 թվականից հետո: 2015 թվականի օգոստոսի 25-ին Լա Լիգան դարձավ միակ լիգան, որի հինգ ակումբներ որակավորվեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլ (Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Սևիլյա և Վալենսիա):
ՉեմպիոններԽմբագրել
Ելույթներ ըստ ակումբներիԽմբագրել
Ակումբ | Չեմպիոն | 2-րդ տեղ | Մրցաշրջաներ |
---|---|---|---|
Ռեալ Մադրիդ | 1932, 1933, 1954, 1955, 1957, 1958, 1961, 1962, 1963, 1964, 1965, 1967, 1968, 1969, 1972, 1975, 1976, 1978, 1979, 1980, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1995, 1997, 2001, 2003, 2007, 2008, 2012, 2017 | ||
Բարսելոնա | 1929, 1945, 1948, 1949, 1952, 1953, 1959, 1960, 1974, 1985, 1991, 1992, 1993, 1994, 1998, 1999, 2005, 2006, 2009, 2010, 2011, 2013, 2015, 2016 | ||
Ատլետիկո Մադրիդ | 1940, 1941, 1950, 1951, 1966, 1970, 1973, 1977, 1996, 2014 | ||
Ատլետիկ Բիլբաո | 1930, 1931, 1934, 1936, 1943, 1956, 1983, 1984 | ||
Վալենսիա | 1942, 1944, 1947, 1971, 2002, 2004 | ||
Ռեալ Սոսիեդադ | 1981, 1982 | ||
Դեպորտիվո Լա Կորունյա | 2000 | ||
Սևիլյա | 1946 | ||
Ռեալ Բետիս | 1935 |
Բոլոր ժամանակների մրցաշարային աղյուսակԽմբագրել
Բոլոր ժամանակների մրցաշարային աղյուսակ[29] ամբողջական պատկերն է բոլոր հանդիպումները հաշվի առած այդ թվում միավորները և գոլերը սկսած Լա Լիգայի հիմնադրման 1929 թվականից: Աղյուսակը կազմված է 2016-17 մրցաշրջանը հաշվի առած[30]: Թավատառով ակումբները հանդես են գալիս Լա Լիգայի 2017-18 մրցաշրջանում:
Դիրք | Ակումբ | Մրց | Մ | ԱՀ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | 1-ին | 2-րդ | 3-րդ | 4-րդ | 5-րդ | 6-րդ | Ընդ | Նորամուտ | Սկսած/ Վերջին |
Լավ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Ռեալ Մադրիդ | 86 | 4385 | 2762 | 1647 | 552 | 563 | 5947 | 3140 | 33 | 23 | 8 | 8 | 3 | 4 | 79 | 1929 | 1929 | 1 |
2 | Բարսելոնա | 86 | 4262 | 2762 | 1581 | 560 | 621 | 5900 | 3114 | 24 | 25 | 12 | 12 | 4 | 6 | 83 | 1929 | 1929 | 1 |
3 | Ատլետիկո Մադրիդ | 80 | 3442 | 2614 | 1241 | 598 | 775 | 4534 | 3309 | 10 | 8 | 16 | 9 | 7 | 6 | 56 | 1929 | 2002–03 | 1 |
4 | Վալենսիա | 82 | 3386 | 2664 | 1187 | 616 | 861 | 4398 | 3469 | 6 | 6 | 10 | 11 | 10 | 7 | 50 | 1931–32 | 1987–88 | 1 |
5 | Ատլետիկ Բիլբաո | 86 | 3368 | 2762 | 1209 | 633 | 920 | 4631 | 3700 | 8 | 7 | 10 | 5 | 8 | 10 | 49 | 1929 | 1929 | 1 |
6 | Սևիլյա | 73 | 2819 | 2408 | 990 | 531 | 887 | 3680 | 3373 | 1 | 4 | 4 | 5 | 12 | 6 | 32 | 1934–35 | 2001–02 | 1 |
7 | Էսպանյոլ | 82 | 2792 | 2626 | 948 | 608 | 1070 | 3609 | 3889 | – | – | 4 | 5 | 2 | 5 | 16 | 1929 | 1994–95 | 3 |
8 | Ռեալ Սոսիեդադ | 70 | 2573 | 2302 | 864 | 577 | 861 | 3228 | 3230 | 2 | 3 | 2 | 5 | 4 | 3 | 19 | 1929 | 2010–11 | 1 |
9 | Սարագոսա | 58 | 2109 | 1986 | 698 | 522 | 766 | 2683 | 2847 | – | 1 | 4 | 5 | 4 | 4 | 18 | 1939–40 | 2012–13 | 2 |
10 | Բետիս | 51 | 1884 | 1728 | 606 | 440 | 682 | 2159 | 2492 | 1 | – | 2 | 3 | 4 | 4 | 14 | 1932–33 | 2015–16 | 1 |
11 | Դեպորտիվո | 45 | 1814 | 1530 | 563 | 392 | 575 | 2052 | 2188 | 1 | 5 | 4 | 1 | – | 1 | 12 | 1941–42 | 2014–15 | 1 |
12 | Սելտա Վիգո | 51 | 1789 | 1698 | 586 | 389 | 723 | 2278 | 2624 | – | – | – | 2 | 4 | 5 | 11 | 1939–40 | 2012–13 | 4 |
13 | Վալյադոլիդ | 42 | 1471 | 1466 | 463 | 384 | 619 | 1767 | 2180 | – | – | – | 1 | 1 | 1 | 3 | 1948–49 | 2013–14 | 4 |
14 | Ռասինգ Սանտանդեր | 44 | 1416 | 1428 | 453 | 336 | 639 | 1843 | 2368 | – | 1 | 1 | 2 | – | 1 | 5 | 1929 | 2011–12 | 2 |
15 | Սպորտինգ Խիխոն | 43 | 1389 | 1458 | 471 | 358 | 629 | 1753 | 2152 | – | 1 | 1 | 2 | 2 | 1 | 7 | 1944–45 | 2015–16 | 2 |
16 | Օսասունա | 37 | 1351 | 1318 | 426 | 327 | 565 | 1500 | 1834 | – | – | – | 2 | 2 | 2 | 6 | 1935–36 | 2016–17 | 4 |
17 | Օվիեդո | 38 | 1174 | 1192 | 408 | 292 | 492 | 1642 | 1951 | – | – | 3 | 2 | 2 | 4 | 11 | 1933–34 | 2000–01 | 3 |
18 | Մալյորկա | 27 | 1148 | 988 | 333 | 256 | 399 | 1182 | 1371 | – | – | 2 | – | 2 | 1 | 5 | 1960–61 | 2012–13 | 3 |
19 | Լաս Պալմաս | 33 | 1020 | 1096 | 367 | 242 | 487 | 1347 | 1746 | – | 1 | 1 | 1 | 1 | 1 | 5 | 1951–52 | 2015–16 | 2 |
20 | Վիլյառեալ | 17 | 970 | 646 | 266 | 172 | 208 | 892 | 789 | – | 1 | 1 | 2 | 3 | 2 | 9 | 1998–99 | 2013–14 | 2 |
21 | Մալագա | 16 | 771 | 608 | 204 | 159 | 245 | 755 | 837 | – | – | – | 1 | – | 1 | 2 | 1999–00 | 2008–09 | 4 |
22 | Գրանադա | 23 | 667 | 742 | 218 | 175 | 349 | 819 | 1157 | – | – | – | – | – | 2 | 2 | 1941–42 | 2011–12 | 6 |
23 | Ռայո Վալիեկանո | 17 | 662 | 652 | 189 | 148 | 305 | 760 | 1088 | – | – | – | – | – | – | – | 1977–78 | 2015–16 | 8 |
24 | Էլչե | 21 | 606 | 678 | 203 | 180 | 295 | 750 | 1022 | – | – | – | – | 1 | 1 | 2 | 1959–60 | 2014–15 | 5 |
25 | Խետաֆե | 12 | 553 | 456 | 147 | 112 | 197 | 520 | 633 | – | – | – | – | – | 1 | 1 | 2004–05 | 2015–16 | 6 |
26 | Դեպորտիվո Մալագա | 20 | 543 | 647 | 186 | 171 | 290 | 666 | 926 | – | – | – | – | – | – | – | 1949–50 | 1989–90 | 7 |
27 | Հերկուլես | 20 | 538 | 628 | 184 | 149 | 295 | 716 | 1050 | – | – | – | – | 1 | 4 | 5 | 1935–36 | 2010–11 | 5 |
28 | Տեներիֆե | 13 | 510 | 494 | 155 | 128 | 211 | 619 | 744 | – | – | – | – | 2 | – | 2 | 1961–62 | 2009–10 | 5 |
29 | Մուրսիա | 18 | 445 | 586 | 145 | 143 | 298 | 607 | 992 | – | – | – | – | – | – | – | 1940–41 | 2007–08 | 11 |
30 | Ալավես | 12 | 421 | 380 | 125 | 81 | 174 | 458 | 623 | – | – | – | – | – | 1 | 1 | 1930–31 | 2016–17 | 6 |
31 | Լևանտե | 11 | 416 | 402 | 113 | 95 | 194 | 430 | 632 | – | – | – | – | – | 1 | 1 | 1963–64 | 2015–16 | 6 |
32 | Սալամանկա | 12 | 375 | 423 | 123 | 102 | 198 | 422 | 581 | – | – | – | – | – | – | – | 1974–75 | 1998–99 | 7 |
33 | Սաբադել | 14 | 353 | 426 | 129 | 95 | 202 | 492 | 720 | – | – | – | 1 | 1 | – | 2 | 1943–44 | 1987–88 | 4 |
34 | Կադիս | 12 | 343 | 448 | 104 | 127 | 217 | 393 | 662 | – | – | – | – | – | – | – | 1977–78 | 2005–06 | 12 |
35 | Լոգրոնես | 9 | 293 | 346 | 96 | 92 | 158 | 291 | 489 | – | – | – | – | – | – | – | 1987–88 | 1996–97 | 7 |
36 | Կաստելյոն | 11 | 285 | 334 | 103 | 79 | 152 | 419 | 588 | – | – | – | 1 | 2 | – | 3 | 1941–42 | 1990–91 | 4 |
37 | Ալբասետե | 7 | 277 | 270 | 76 | 76 | 118 | 320 | 410 | – | – | – | – | – | – | – | 1991–92 | 2004–05 | 7 |
38 | Ալմերիա | 6 | 242 | 228 | 62 | 56 | 110 | 244 | 366 | – | – | – | – | – | – | – | 2007–08 | 2014–15 | 8 |
39 | Կորդովա | 9 | 230 | 282 | 82 | 63 | 137 | 285 | 430 | – | – | – | – | 1 | – | 1 | 1962–63 | 2014–15 | 5 |
40 | Կոմպոստելա | 4 | 190 | 160 | 52 | 45 | 63 | 199 | 241 | – | – | – | – | – | – | – | 1994–95 | 1997–98 | 10 |
41 | Ռեկրեատիվո | 5 | 188 | 186 | 50 | 46 | 90 | 202 | 296 | – | – | – | – | – | – | – | 1978–79 | 2008–09 | 8 |
42 | Բուգոս | 6 | 168 | 204 | 59 | 50 | 95 | 216 | 310 | – | – | – | – | – | – | – | 1971–72 | 1979–80 | 12 |
43 | Պոնտևեդրա | 6 | 150 | 180 | 53 | 44 | 83 | 165 | 221 | – | – | – | – | – | – | – | 1963–64 | 1969–70 | 7 |
44 | Նումանսիա | 4 | 148 | 152 | 37 | 37 | 78 | 155 | 253 | – | – | – | – | – | – | – | 1999–00 | 2008–09 | 17 |
45 | Էյբար | 3 | 132 | 114 | 35 | 27 | 52 | 139 | 167 | – | – | – | – | – | – | – | 2014–15 | 2014–15 | 10 |
46 | Արենաս | 7 | 107 | 130 | 43 | 21 | 66 | 227 | 308 | – | – | 1 | – | 3 | – | 4 | 1929 | 1934–35 | 3 |
47 | Ռեալ Բուրգոս | 3 | 96 | 114 | 26 | 44 | 44 | 101 | 139 | – | – | – | – | – | – | – | 1990–91 | 1992–93 | 9 |
48 | Գիմնաստիկ | 4 | 91 | 116 | 34 | 16 | 66 | 181 | 295 | – | – | – | – | – | – | – | 1947–48 | 2006–07 | 7 |
49 | Էքստրեմադուրա | 2 | 83 | 80 | 20 | 23 | 37 | 62 | 117 | – | – | – | – | – | – | – | 1996–97 | 1998–99 | 17 |
50 | Մերիդա | 2 | 81 | 80 | 19 | 24 | 37 | 70 | 115 | – | – | – | – | – | – | – | 1995–96 | 1997–98 | 19 |
51 | Ալկոյանո | 4 | 76 | 108 | 30 | 16 | 62 | 145 | 252 | – | – | – | – | – | – | – | 1945–46 | 1950–51 | 10 |
52 | Խեան | 3 | 71 | 90 | 29 | 13 | 48 | 121 | 183 | – | – | – | – | – | – | – | 1953–54 | 1957–58 | 14 |
53 | Ռեալ Յունիոն | 4 | 56 | 72 | 21 | 14 | 37 | 153 | 184 | – | – | – | – | – | 1 | 1 | 1929 | 1931–32 | 6 |
54 | ԱԴ Ալմերիա | 2 | 52 | 68 | 17 | 18 | 33 | 71 | 116 | – | – | – | – | – | – | – | 1979–80 | 1980–81 | 10 |
55 | Եվրոպա | 3 | 42 | 54 | 18 | 6 | 30 | 97 | 131 | – | – | – | – | – | – | – | 1929 | 1930–31 | 8 |
56 | Լիեդա | 2 | 40 | 68 | 13 | 14 | 41 | 70 | 182 | – | – | – | – | – | – | – | 1950–51 | 1993–94 | 16 |
57 | Լեգանես | 1 | 35 | 38 | 8 | 11 | 19 | 36 | 55 | – | – | – | – | – | – | – | 2016–17 | 2016–17 | 17 |
58 | Խերես | 1 | 34 | 38 | 8 | 10 | 20 | 38 | 66 | – | – | – | – | – | – | – | 2009–10 | 2009–10 | 20 |
59 | Կոնդալ | 1 | 22 | 30 | 7 | 8 | 15 | 37 | 57 | – | – | – | – | – | – | – | 1956–57 | 1956–57 | 16 |
60 | Ատլետիկո Տիտուան | 1 | 19 | 30 | 7 | 5 | 18 | 51 | 85 | – | – | – | – | – | – | – | 1951–52 | 1951–52 | 16 |
61 | Կուրտուրալ Լեոնեսա | 1 | 14 | 30 | 5 | 4 | 21 | 34 | 65 | – | – | – | – | – | – | – | 1955–56 | 1955–56 | 15 |
62 | Ժիրոնա | 1 | – | – | – | – | – | – | – | – | – | – | – | – | – | – | 2017–18 | 2017–18 | – |
Լիգայի կարգավիճակ 2015-16 դրությամբ.
Լա Լիգա 2015-16 | |
Սեգունդա Դիվիզիոն 2015-16 | |
Սեգունդա Դիվիզիոն B 2015-16 | |
Տերցերա Դիվիզիոն 2015-16 | |
Ռեգիոննալ դիվիզիոններ | |
Կորոշվի | |
Ակումբներն այլևս գոյություն չունեն |
ՖուտբոլիստներԽմբագրել
Ոչ ԵՄ ֆուտբոլստների մասնակցությունԽմբագրել
Լա Լիգայում ֆուտբոլիստները կարող են ստանալ քաղաքացիություն, եթե եկել են այլ երկներից: Եթե ֆուտբոլիստները չունեն եվրոպական արմատներ, նրանք կարող են ստանալ քաղաքացիություն հինգ տարի խաղալուց հետո: Որոշ դեպքերում նրանք կարող են ունենալ եռաքաղաքացիություն, օրինակ Լեո Ֆրանկոն, ով ծնվել էր Արգենտինայում, ուներ իտալական ծագում և ստացավ իսպանական անձնագիր` խաղալով Լա Լիգայում հինգ տարուց ավել:
Անհատական մրցանակներԽմբագրել
Մինչև2008-09 մրցաշրջանը Լա Լիգան չի սահմանել որևէ պաշտոնական անգատական մրցանակներ: 2008-09 թվականից Լիգան սահմանեց անհատական LFP մրցանակներ անհատ ֆուտբոլիստների համար
Նահատական մրցանակներից ամենահեղինակավորները Marca պարբերականի կողմից սահմանած չորս մրցանակներն են, որոնցից Պիչիչի մրցանակը տրվում է լավագույն ռմբարկուին, Ռիկարդո Սամոռա մրցանակը դարպասապահին, ով ամենաքիչ գոլն է բաց թողել միջին հաշվով, Ալֆրեդո դի Ստեֆանո մրցանակը, որի դափնեկրին ընտրում են և համարում բոլոր առումներով լավագույն ֆուտբոլիստ և Սառա մրցանակը տրվում է լավագույն իսպանացի ռմբարկուին:
2013-14 մրցաշրջանից Լա Լիգան նաև սահմանել է Ամսվա լավագույն մարզիչ և ամսվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակները:
ՏրանսֆերներԽմբագրել
Առաջին Լա Լիգայի ֆուտբոլիստը, որը տրանսֆերային ռեկորդի հեղինակ դարձավ Լուսի Սուարեսն էր 1961 թվականին, ով Բարսելոնայից տեղափոխվեց Ինտեր Միլան £152,000 դիմաց: Տասներկու տարի անց Յոհան Կրոյֆի համար Բարսելոնան ռեկորդային £922,000 վճարեց Այաքսին: 1982 թվականին Բարսելոնան նոր ռեկորդ սահմանեց` Դիեգո Մարադոնայի համար Բոկա Խունիորսին վճարելով £3 միլիոն[31]: Ռեալ Բետիսը թարմացրեց աշխարհի ռեկորդը 1998 թվականին` Դենիլսոնի համար Սան Պաուլոյին վճարելով £21.5 միլիոն[32]:
Վերջին վեց տրանսֆերային ռեկորդներից չորսը պատկանում են Ռեալ Մադրիդին` պայմանագիր կնքելով Լուիշ Ֆիգուի, Զինեդին Զիդանի, Կրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի հետ: Վերջինիս համար Ռեալը վճարեց £85.3 միլիոն (€103.4 միլիոն / $140 միլիոն):
Ֆուտբոլիսների ռեկորդներԽմբագրել
Լավագույն ռմբարկուներԽմբագրել
- 21 մայիս 2017-ի դրությամբ
Դիրք | Ազգ | Անուն | Ակումբ | Տարիներ | Գոլեր | Խաղեր | Միջին |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Լիոնել Մեսսի | Բարսելոնա | 2004– | 349 | 382 | 0.9 | |
2 | Կրիշտիանու Ռոնալդու | Ռեալ Մադրիդ | 2009– | 285 | 265 | 1.2 | |
3 | Տելմո Սառա | Ատլետիկ Բիլբաո | 1940–1955 | 251 | 278 | 0.9 | |
4 | Հուգո Սանչես | Ատլետիկո Մադրիդ, Ռեալ Մադրիդ և Ռայո Վալեկանո | 1981–1994 | 234 | 347 | 0.7 | |
5 | Ռաուլ | Ռեալ Մադրիդ | 1994–2010 | 228 | 550 | 0.4 | |
6 | Ալֆրեդո դի Ստեֆանո | Ռեալ Մադրիդ և Էսպանյոլ | 1953–1966 | 227 | 329 | 0.7 | |
7 | Սեզար Ռոդրիգես | Գրանադա, Բարսելոնա, Կուլտուրալ Լեոնեսա և Էլչե | 1939–1955 | 223 | 353 | 0.6 | |
8 | Կուինի | Սպորտինգ Խիխոն և Բարսելոնա | 1970–1987 | 219 | 448 | 0.5 | |
9 | Պաինյո | Սելտա, Ռեալ Մադրիդ և Դեպորտիվո | 1943–1956 | 210 | 278 | 0.8 | |
10 | Էդմունդո Ալվարես | Վալենսիա և Ալկոյանո | 1939–1950 | 195 | 231 | 0.8 |
Ամենաշատ հանդիպումներԽմբագրել
- 16 մայիս 2016-ի դրությամբ
Դիրք | Ազգ | Անուն | Տարիներ | Հանդիպումներ | Գոլեր |
---|---|---|---|---|---|
1 | Անդոնի Սուբիսարետա | 1981–1998 | 622 | 0 | |
2 | Ռաուլ | 1994–2010 | 550 | 228 | |
3 | Էուսեբիո Սակրիստան | 1983–2002 | 543 | 36 | |
4 | Ֆրանցիսկո Բույո | 1980–1997 | 542 | 0 | |
5 | Մանուել Սանչիս | 1983–2001 | 523 | 32 | |
6 | Իկեր Կասիլյաս | 1999–2015 | 510 | 0 | |
7 | Չավի Էռնանդես | 1998–2015 | 505 | 58 | |
8 | Միքել Սոլեր | 1983–2003 | 504 | 12 | |
9 | Ֆեռնանդո Իեռո | 1987–2003 | 497 | 104 | |
10 | Խոսե Մարիա Բակերո | 1980–1997 | 483 | 139 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «LaLiga and Santander strike title sponsorship deal»։ LaLiga։ 21 July 2016։ Վերցված է 21 July 2016
- ↑ «Attendances in India, China and the USA catching up with the major European leagues»։ World Soccer։ Վերցված է 2016-05-25
- ↑ «India » Indian Super League 2015 » Attendance » overall»։ worldfootball.net։ Վերցված է 2016-05-25
- ↑ «European football statistics»։ 2008
- ↑ «Reglamento General de la RFEF 2010 (Artículo 201.2) (page 138)» (Spanish)։ RFEF։ 7 June 2010։ Վերցված է 23 June 2010
- ↑ «Criterios de puntuación del juego limpio» (Spanish)։ RFEF։ 30 October 1998։ Վերցված է 18 May 2010
- ↑ «Instalaciones» (իսպաներեն)։ Deportivo Alavés։ Վերցված է 29 May 2016
- ↑ «Athletic Club - San Mamés (2013)»։ Athletic Club։ Վերցված է 10 April 2016
- ↑ «Wanda Metropolitano»։ StadiumDB։ Վերցված է 20 March 2016
- ↑ «Camp Nou - FC Barcelona»։ FC Barcelona։ Վերցված է 4 March 2016
- ↑ «Celta de Vigo - CLUB»։ Real Club Celta de Vigo։ Վերցված է 8 April 2016
- ↑ «Riazor»։ Deportivo de La Coruña։ Վերցված է 18 May 2017
- ↑ «Capacity of Ipurua stands at 7,083»։ SD Eibar։ 3 February 2017
- ↑ «RCDE Stadium - Ficha Técnica»։ RCD Espanyol։ Վերցված է 9 May 2016
- ↑ «Datos Generales»։ Getafe CF։ Վերցված է 16 May 2016
- ↑ «Campanya abonats 17/18» (կատալաներեն)։ Girona FC։ Վերցված է 1 July 2017
- ↑ «Estadio de Gran Canaria»։ UD Las Palmas։ Արխիվացված է օրիգինալից 10 May 2016-ին։ Վերցված է 25 April 2016
- ↑ «Instalaciones - Leganés - web oficial» (իսպաներեն)։ CD Leganés։ Վերցված է 2 April 2017
- ↑ Superdeporte։ «El Ciutat de Valencia estrena lavado de cara para Europa - Superdeporte»։ www.superdeporte.es։ Վերցված է 2017-06-30
- ↑ «ESTADIO LA ROSALEDA»։ Málaga CF։ Վերցված է 25 April 2016
- ↑ «New features for Benito Villamarín Stadium»։ www.realbetisbalompie.es (անգլերեն)։ Վերցված է 2017-06-29
- ↑ «Santiago Bernabéu Stadium»։ Real Madrid C.F.։ Վերցված է 7 March 2016
- ↑ «El estadio - Real Sociedad de Fútbol»։ Real Sociedad։ Վերցված է 25 April 2016
- ↑ «Sevilla Fútbol Club - La entidad»։ Sevilla FC։ Վերցված է 10 April 2016
- ↑ «Camp de Mestalla» (իսպաներեն)։ Վերցված է 30 June 2017
- ↑ «2011/12 UEFA Champions League statistics handbook - Clubs continued»։ UEFA
- ↑ «UEFA ranking of European leagues»։ Bert Kassies։ May 2011
- ↑ «UEFA club competitions press kit (.PDF archive, page 23)»։ UEFA Official Website։ Վերցված է 25 August 2006
- ↑ «Clasificación Histórica Liga BBVA»։ LFP։ 21 June 2016։ Վերցված է 21 June 2016
- ↑ All Time Table of Spanish team in La Liga Rsssf.com
- ↑ «Gareth Bale: The history of the world transfer record»։ BBC Sport։ 1 September 2013։ Վերցված է 22 November 2014
- ↑ «World Cup winner Denilson on trial at Bolton Wanderers»։ Daily Mail։ 6 January 2009։ Վերցված է 22 November 2014
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի օգոստոսի 22-ի օրվա հոդված: |