Կուալա Լումպուր
Կուալա Լումպուր (մալայերեն՝ Wilayah Persekutuan Kuala Lumpur, անգլ.՝ Federal Territory of Kuala Lumpur, չինարեն՝ 吉隆坡联邦直辖区), Մալայզիայի մայրաքաղաքը ու ամենաբնակեցված քաղաքը[1]։ Քաղաքի մակերեսը կազմում է 243 կմ2, բնակչությունը 2010 թվականի տվյալներով՝ 1,6 միլիոն մարդ[1]։ Մեծ Կուալա Լումպուր քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը 2012 թվականի տվյալներով կազմում է 7,5 միլիոն մարդ[2]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կուալա Լումպուր | |||||
كوالا لومڤور 吉隆坡 கோலாலம்பூர் | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Հիմնադրված է | 1857 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1972 թվականից | ||||
Մակերես | 243,65 կմ² | ||||
ԲԾՄ | 21,95 մ | ||||
Բնակչություն | 1 809 699 մարդ (2009) | ||||
Խտություն | 7427,5 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 6 900 000 | ||||
Ժամային գոտի | UTC+8 | ||||
Հեռախոսային կոդ | +60 3 | ||||
Փոստային դասիչ | 40xxx - 48xxx, 62xxx - 64xxx | ||||
Ավտոմոբիլային կոդ | W | ||||
Պաշտոնական կայք | kualalumpur.gov.my | ||||
| |||||
Կուալա Լումպուրը Մալայզիայի խորհրդարանի նստավայրն է։ Քաղաքը ժամանակին դաշնային կառավարության դատական և գործադիր մարմինների նստավայն էր, սակայն դրանք 1999 թվականին տեղափոխվել են Պուտրաջայ[3]։ Դատական համակարգի որոշ բաժիններ դեռ գտնվում են Կուալա Լումպուրում։ Այստեղ է գտնվում նաև Մալայզիայի արքայի պաշտոնական նստավայր Իստանա Նեգարան։ Կուալա Լումպուրը Մալայզիայի մշակութային, ֆինանսական և տնտեսական կենտրոնն է։ Foreign Policy-ի 2010 թվականի գլոբալ քաղաքների սանդղակում գրավում է 48-րդ հորիզոնականը[4] իսկ 2010 թվականին ըստ 2thinknow-ի՝ տնտեսական և սոցիալական նորարարության գլոբալ քաղաքների ցանկում գրավել է 67-րդ տեղը[5]։
Աշխարհագրություն Խմբագրել
Քաղաքը գտնվում է Մալակկա թերակղզու հարավ-արևմուտքում, ցածրադիր հովտում, որտեղ միախառնվում են Կլանգ և Գոմբակ գետերը։
Պատմություն Խմբագրել
Կուալա Լումպուրը հիմնադրվել է 1857 թվականին։ 1880-1978 թվականները եղել է Սելանգորի մայրաքաղաքը։ 1946-1957 թվականները եղել է բրիտանական գաղութի վարչական կենտրոնը, 1957-1963 թվականները՝ անկախ Մալայայի Ֆեդերացիայի մայրաքաղաք, 1983 թվականից՝ Մալայզիայի մայրաքաղաք։ 1972 թվականի փետրվարի 1-ից կրում է քաղաքի կարգավիճակը, 1974 թվականից՝ Դաշնային տարածքի կարգավիճակ[6]։
Ազգային կազմ Խմբագրել
Քաղաքում բնակվում են մալայացիներ, չինացիներ, թամիլներ, մալայալներ, թելուգու, բենգալացիներ և այլ ազգեր։
Տնտեսություն Խմբագրել
Կուալա Լումպուրը համարվում է երկրի առևտրա-արդյունաբերական և ֆինանսական կենտրոնը[7]։ Քաղաքում և դրա արվարձաններում գտնվում են կաուչուկի վերամշակման, արմավենու յուղի և այլ սննդամթերքների արտադրության ձեռնարկություններ։
Կլիմա Խմբագրել
Կուալա Լումպուրը ունի հասարակածային կլիմա, տեղումների մեծ քանակով (տարեկան միջին քանակը կազմում է 2627 մմ)։ Ամբողջ տարին շոգ է և խոնավ։ Առատ տեղումները գրեթե հավասարաչափ թափվում են ամբողջ տարվա ընթացքում, բացի հունիս-օգոստոս ամիսներից, երբ դրանք համեմատաբար ավելի քիչ են։ Օդի ջերմաստիճանը քաղաքում երբեք չի բարձրանում 38,5 °C-ից և երբեք չի իջնում 17,8 °C-ից[8][9]։ Միջին օրական առավելագույնը կազմում է 30-33 °C, իսկ նվազագույնը՝ 23-25 °C:
Կուալա Լումպուրի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 38.0 (100.4) |
36.2 (97.2) |
36.7 (98.1) |
37.2 (99) |
38.5 (101.3) |
36.6 (97.9) |
36.3 (97.3) |
38.0 (100.4) |
35.8 (96.4) |
37.0 (98.6) |
36.0 (96.8) |
35.5 (95.9) |
38.5 (101.3) |
Միջին բարձր °C (°F) | 32.0 (89.6) |
32.8 (91) |
33.1 (91.6) |
33.1 (91.6) |
33.0 (91.4) |
32.8 (91) |
32.8 (91) |
32.3 (90.1) |
32.1 (89.8) |
32.0 (89.6) |
31.7 (89.1) |
31.5 (88.7) |
32.4 (90.3) |
Միջին օրական °C (°F) | 27.7 (81.9) |
28.2 (82.8) |
28.6 (83.5) |
28.7 (83.7) |
28.8 (83.8) |
28.6 (83.5) |
28.1 (82.6) |
28.1 (82.6) |
28.0 (82.4) |
28.0 (82.4) |
27.8 (82) |
27.6 (81.7) |
28.2 (82.8) |
Միջին ցածր °C (°F) | 23.4 (74.1) |
23.6 (74.5) |
24.0 (75.2) |
24.3 (75.7) |
24.6 (76.3) |
24.3 (75.7) |
23.8 (74.8) |
23.9 (75) |
23.8 (74.8) |
24.0 (75.2) |
23.8 (74.8) |
23.6 (74.5) |
23.9 (75) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 17.8 (64) |
18.0 (64.4) |
18.9 (66) |
20.6 (69.1) |
20.5 (68.9) |
19.1 (66.4) |
20.1 (68.2) |
20.0 (68) |
21.0 (69.8) |
20.0 (68) |
20.7 (69.3) |
19.0 (66.2) |
17.8 (64) |
Տեղումներ մմ (դյույմ) | 193 (7.6) |
198 (7.8) |
257 (10.12) |
290 (11.42) |
197 (7.76) |
131 (5.16) |
148 (5.83) |
162 (6.38) |
214 (8.43) |
265 (10.43) |
321 (12.64) |
252 (9.92) |
2628 (103,49) |
Միջ. անձրևոտ օրեր | 17 | 17 | 19 | 20 | 18 | 14 | 16 | 16 | 19 | 21 | 24 | 22 | 223 |
% խոնավություն | 80 | 80 | 80 | 82 | 81 | 80 | 79 | 79 | 81 | 82 | 84 | 83 | 81 |
Միջին ամսական արևային ժամ | 185.0 | 192.4 | 207.9 | 198.8 | 206.8 | 194.4 | 200.2 | 189.0 | 163.8 | 169.1 | 152.3 | 162.6 | 2222,3 |
Աղբյուր #1: Pogodaiklimat.ru[10] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (sunshine hours, 1961–1990)[11] |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Malaysia: largest cities and towns and statistics of their population»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2015-11-19
- ↑ Helders, Stefan։ «Malaysia:Metropolitan areas»։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին։ Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 4
- ↑ «Putrajaya – Administrative Capital of Malaysia»։ Government of Malaysia։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 21, 2007-ին։ Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 11
- ↑ Kearney, Inc. A.T.։ «The 2010 Global Cities Index»։ Foreign Policy։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19
- ↑ Print! Email! Author: 2thinknow (սեպտեմբերի 1, 2010)։ «Innovation Cities™ Top 100 Index | 2010 | Innovation Cities Program – Analyst Reports, Index Rankings, Benchmarking Data, Workshops»։ Innovation-cities.com։ Վերցված է 2012 թ․ հունվարի 14
- ↑ Погадаев, В. А. Куала-Лумпур. — в Малайзия. Карманная энциклопедия. М.: Муравей-Гайд, 2000, с. 31
- ↑ Экономический и финансовый центр страны
- ↑ «Extreme Temperatures Around the World»։ Maximiliano Herrera։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18
- ↑ «Weather in KL»։ Welcome-KL։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 10
- ↑ «Climate of Kuala lumpur» (Russian)։ Weather and Climate (Погода и климат)։ Վերցված է հոկտեմբերի 8, 2013
- ↑ «Kuala Lumpur Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է ապրիլի 24, 2015