Անդրեյ Շևչենկո
Անդրեյ Շևչենկո (ուկրաիներեն՝ Андрі́й Микола́йович Шевче́нко, սեպտեմբերի 29, 1976[4][5], Դվորկովշչինա (գյուղ, Յագոտինի շրջան), Յագոտինի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ)[6][7], ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ, քաղաքական գործիչ, հանդես է եկել[8] հարձակվողի դիրքում։ Ուկրանիայի ազգային հավաքականի նախկին ավագը և գլխավոր ռմբարկուն։ Ուկրանիայի հավաքականում անցկացրել է 111 հանդիպում եւ խփել 48 գոլ։ 2004 թվականին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։
Անդրեյ Շևչենկո ուկրաիներեն՝ Андрій Шевченко | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Անդրեյ Նիկոլայի Շևչենկո | ||||||||||||||||||||
Ազգությունը | Ուկրաինա | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||||||||||||||||||||
Մականուն | Շևա[2][3], Արքա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 29, 1976 (48 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ | ||||||||||||||||||||
Հասակ | 183[1] | ||||||||||||||||||||
Քաշ | 72 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Կարիերան ավարտել է | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կրկնակի ճանաչվել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ռմբարկու, կրկնակի եղել է Իտալիայի առաջնության ռմբարկու։ «Միլան»-ի պատմության 2-րդ լավագույն ռմբարկուն, լավագույն ռմբարկուն Միլանյան դեռբիների։ 6 անգամ ճանաչվել է Ուկրանիայի լավագույն ֆուտբոլիստ։ Արժանացել է Ուկրանիայի սպորտի վարպետ կոչմանը։
Կարիերա
խմբագրելԱնդեյ Շևչենկոն ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 29֊ին Դվորկովշչինա գյուղում։ Կյանքի վաղ տարիները անցել են Դվորկովշչինայում, ապա 1979 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կիևի Օբոլոն՝ նոր քաղաքային շրջաններից մեկը։
Առաջին քայլերը ֆուտբոլում Անդրեյը կատարել է № 216 միջնակարգ դպրոցի սպորտային հրապարակում (այստեղ նա սովորել է առաջինից մինչև տասներորդ դասարան, 1983֊1993 թվականներին)։ Խաղացել է ԺԵԿ ակումբի կազմում, որը ղեկավարել է կին֊ճարտարագետ։ Մանկական մրցաշարերից մեկում նրան նկատել է մանկա֊պատանեկան սպորտային դպրոցի մարզիչը՝ Ալեկսանդր Շպակովը, և հրավիրել է իր դասարան։
Անդրեյի ծնողները սկզբում դեմ էին իրենց որդու զբաղմունքին։ Նիկոլայ Շևչենկոն ցանկանում էր, որ դպրոցը ավարտելուց հետո իր հետևորդը գնա նույն ուղղով որով ինքը՝ այսինքն դառնար զինվորական։ Ֆուտբոլային պարապմունքին գնալու համար հարկավոր էր ամբողջ քաղաքը անցնել և դա շատ անհարմար էր Անդրեյի ծնողների համար։ Սակայն Անդրեյի մարզիչը՝ Շպակովը մեծ հույսեր տվեց ծնողներին ասելով, որ Անդրեյը առանձնահատուկ տաղանդ ունի ֆուտբոլում։
1990 թվականին ընկերական առաջնությունում՝ «Իան Ռաշայի գավաթ»֊ում Անդրեյը դարձավ առաջնության լավագույն ռմբարկու, ընդ որում նա ամենաերիտասարդն էր այդ մրցությունում։ «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի և Ուելսի հավաքականի աստղ՝ Իան Ռաշը խաղից հետո Անդրեյին նվիրեց նոր խաղակոշիկներ։
Թիմը որտեղ որ հանդես էր գալիս Անդրեյը (1992 թվականին Շպակովին որպես մարզիչ փոխարինեց Ալեկսանդր Լիսենկոն), 1991 թվականի օգոստոսին դարձավ ԽՍՀՄ֊ի վերջին սերնդի հաղթող՝ 1976 թվականին ծնված պատանիների շարքում։ Թիմի կազմում Անդրեյը խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Այդ թիմում նա ձեռք բերեց իր առաջին միջազգային մրցանակները և տիտղոսները։
Ակումբային կարիերա
խմբագրել«Դինամո» Կիև
խմբագրել1986 թվականին Շևչենկոյին չհաջողվեց ընդունվել ֆուտբոլային դպրոց[9]։ Չնայած նրան որ խաղալով երիտասարդական մրցաշարում, նա գրավել էր Դինամո Կիևի սկաուտների ուշադրությունը։ 1990 թվականին խաղացել է Իանա Ռաշաի գավաթում, այնտեղ նա դարձավ լավագույն ռմբարկուն և ստացավ Իանա Ռաշաի[9] խաղակոշիկները։ 1993-1994 թվականների մրցաշարջանում Շևչենկոն դարձել է Դինամոի լավագույն ռմբարկուն, խփելով 12 գոլ[10]։ Շեևչենկոյի նորամուտը հիմնական կազմում եղել 1994 թվականի նոյեմբերի 8-ին, Դոնեցկում, ընդդեմ «Շախտյորի»[10]. : Նրա առաջին գոլը Դինամոի կազմում եղել է՝ 1994 թվականի դեկտեմբերի 1-ին, գրավել է «Դնեպր»-ի[11] դարպասը։ Դա նրա միակ գոլն էր այդ մրցաշարում, իսկ Չեմպիոնների լիգայում 2 խաղից մեկում խփել է ևս մեկ գնդակ։ Հաջորդ տարում Շևչենկոն 31 խաղում խփել է 16 գնդակ, լիգայի խաղերում։ 1996-1997 թվականներին մրցաշրջանում 20 խաղում խփել է 6 գնդակ, Դինամոն հաղթել է մրցաշարում։
1997-1998 թվականներին Բարսելոնայի դեմ խաղում նա ձևակերպել է հետ-տրիկ, և ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն Ուկրաինացի ֆուտբոլիստ[11]։ Շևչենկոն Ուկրանիայի առաջնությունում 23 խաղում խփել է 19 գոլ, իսկ Չեմպիոնների լիգայում 10 խաղում խփել է 6 գոլ։ 1998-1999 թվականներին Շևչենկոն խփել է 33 գոլ և ճանաչվել է լավագույն ռմբարկուն, Ուկրանիայի առաջնությունում։ Նույն թվականին Շևչենկոն դարձել է նաև Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու[12]։
Դինամոյի[9] կազմում խաղացած 117 խաղերում խփել է 60 գոլ, դարձել հնգակի Ուկրանիայի առաջնության չեմպիոն, եռակի անգամ հաղթել է Ուկրանիայի գավաթը։
«Միլան»
խմբագրել1999 թվականին Շևչենկոն տեղափոխվեց իտալական «Միլան», նրա դիմաց վճարեցին 25 միլիոն դոլար[13][14]։ Շևչենկոն իր դեբյուտը խաղաց 1999 թվականի օգոստոսի 21-ին Իտալիայի սուպերգավաթում «Պարմա» ակումբի[15] դեմ խաղում։ Սերիա Ա-ում դեբյուտը եղավ 1999 թվականի օգոստոսի 28-ին, ընդդեմ «Լեչչե»-ի[16], Միլանի առաջին գոլի հեղինակը դարձավ Շևչենկոն։ Առաջին տարում Շևչենկոն դարձավ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուն, խփեց 24 գոլ, առաջին խաղում խփեց 3 գոլ «Լացիոյի» դարպասը, խաղը ավարտվեց 4:4 հաշվով։ Լավագույն ռմբակուի հետ պայքարում նրա գլխավոր մրցակիցն էր Էրման Կրեսպոն։ Հաջորդ մրցաշրջանում կրկնեց իր նվաճումը (24 գոլ առաջնությունում), իսկ Կրեսպոն խփեց 2 անգամ ավելի։ 2000-2001 և 2001-2002 թվականներին 51 պաշտոնական խաղերում խփեց 34 գոլ (24-ը լիգայում)։ 2002-2003 մրցաշրջանը ավելի հաջող էր նրա համար։ Շևչենկոն վնասվածքի պատճառով մի քանի ամիս չխաղաց ֆուտբոլ[17], այդ վնասվածքը նա ստացել էր Լիբերեցա քաղաքի «Սլովանա»[18][19] թիմի դեմ խաղում։ Շևչենկոն հաղթեց Իտալիայի առաջնությունը և Չեմպիոնների Լիգան, նա խփեց որոշիչ գնդակ, եզրափակչում, տասնմեկ մետարնոցից «Յուվենտուս»-ի[20][21] դարպասը։ Նա առաջին Ուկրաինացի ֆուտբոլիստն էր որ արժանացել էր այդ կոչմանը[14]։ 3 օր հետո, Շևչենկոն հաղթեց նաև Իտալիայի գավաթը։ Օգոստոսին հաղթեց նաև ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթը[22][23]։ 2003-2004 մրցաշրջանում Շևչենկոն ևս մեկ անգամ հաղթեց Իտալիայի առաջնությունը։ Դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն[14]։ Դա Միլանի միակ տիտղոն էր որ 4 տարի անընդմեջ նվաճեց, իսկ Շևչենկոյի համար երկրորդ այդպիսի մրցանակը։ 2004 թվականի օգոստոսին հաղթեցին նաև Իտալիայի սուպեր գավաթը, արեց ևս մեկ հետ-տրիկ[20][22][24]։ 2004 թվականի դեկտեմբերին Շևչենկոն որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ պարգևատրվեց «Ոսկե Գնդակ» մրցանակով[14][20][25]։ 2004 թվականի մարտին, նա ընդգրկվեց ՖԻՖԱ 100֊ի կազմի մեջ։ Ինչպես նաև 2004 թվականին Անդրեյը ստացավ Ուկրաինայի Հերոս կոչումը։ 2004/05 մրցաշրջանը Միլանը ավարտեց 2֊րդ հորիզոնականում, Անդրեյի 17 գոլերի շնորհիվ։ Անդրեյը այդ տարի Չեմպիոնների Լիգայում 11 խաղում դարձավ 6 գոլի հեղինակ։ Միլանը Չեմպիոնների Լիգայում դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ակումբը պարտվեց անգլիական Լիվերպուլին 11 մետրանոց հարվացածարի արդյունքում։ Խաղը ավարտվել է 3֊3 հիմնական և ավելացված ժամանակից հետո[26]։ 11 մետրանոց հարվածաշարում Անդրեյը խփեց որոշից հարվածը, որը ցավոք ետ մղեց դարպասապահը[27]։ 2005/06 մրցաշրջանում Անդրեյը առաջնության 28 խաղերում խփեց 19 գնդակը, իսկ Չեմպիոնների Լիգայում 12 խաղում աչքի ընկավ 9 գոլով։ 2005 թվականի նոյեմբերի 23֊ին Չեմպիոնների Լիգայի առաջին փուլում՝ «Ֆեներբախչե»յի դեմ խաղում Անդրեյը դարձավ 4 գոլի հեղինակ։ Այդպիսի արդյունքի հասել էին՝ Մարկո Վան Բաստենը, Սիմոնե Ինձագին, Դադո Պրշոն, Ռուդ վան Նիստելռոյը, Լիոնել Մեսսին, Բաֆտեմիբի Գոմիսը, Մարիո Գոմեսը, Ռոբերտ Լևանդովսկին և Զլատան Իբրահիմովիչը[28][29]։ 2006 թվականի փետրվարի 8֊ին Շևչենկոն դարձավ «Միլան»֊ի պատմության լավագույն ռմբարկուն, Նորդալ Հոննարարից հետո։ Դա տեղի ունեցավ «Տրեվիզո»յի խաղից հետո[30]։ Շևայի վերջին խաղը Միլանում 2006 թվականի մայիսի 7֊ին անցկացված Պարմայի դեմ խաղն էր։ Նա ստիպված եղավ լքել խաղադաշտը 8֊րդ րոպեին ստացաց վնասվածքի պատճառով[31]։ 2006 թվականի մայիսի 14֊ին «Միլան» ֊ «Ռոմա» երկրպագուները գոռոցներով և ցուցանակներով խնդրում էին որ Շևչենկոն մնա Միլանում։ 2006 թվականի մայիսի 12֊ին «Միլան»֊ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին ասել է․ «Շևչենկոն ցանկանում է տեղափոխվել Անգլիա»[32]։ Դա դարձավ ԶԼՄ֊ների քննարկման և մի շարք խոսակցությունների թեման։ Մի քանի ժամ անց Շևչենկոն ասաց․
Անիմաստ է թաքցնել խնդիրները։ Երբ ես գնացի նախագահի մոտ մենք խոսեցինք մի շարք թեմաների մասին, այդ թվում ակումբի պատկանելությունս փոխելու մասին։ Մինչ մենք խոսում էինք, ոչինչ դեռ որոշված չէր։ Ես ուզում է նշել, որ իմ հեռանալու ցանկությունը ամենևին կապված չէ «Միլան»֊ի հետ։ Դա եղավ մի որոշում, որը բացարձակապես արվեց իմ ընտանիքի համար։ Ես շատ շնորհակալ եմ իմ երկրպագուներից որ նրանք միշտ իմ հետ են[32]։ - Շևչենկո
|
Հետո պարզ դարձավ, որ Շևչենկոն չի երկարաձգի իր պայմանագիրը «Միլան»֊ի հետ։
Ես հեռանում եմ ակումբից ընտանեկան պայմաններից ելնելով, ես շնորհակալ եմ ակումբից ամեն ինչի համար։ Ես հեռանում եմ ակումբի սոցիալական խնդիրների պատճառով։ - Շևչենկո
|
Որոշումը կայացվել էր Շևչենկոյի կնոջ կողմից՝ մոդել Կրիստեն Պազիկի կողմից[32]։ Հարցազրույցում Անդրեյը նշել է, որ դա «միասնական որոշում» էր[33]։
«Չելսի»
խմբագրել5 տարի իտալիայի «Միլան»-ում հանդես գալուց հետո տեղափոխվեց Անգլիա՝ Ռոման Աբրամովիչի «Չելսի»։ Չելսին նրա դիմաց վճարեց 30 միլիոն ֆունտ։ Նոր ակումբում, առաջին խաղում նա խփեց Չելսսի երկրորդ գոլը։ Անգլիայի սուպեր գավաթում, Չելսիի դեմ մրցում էր «Լիվերպուլ»-ը։ Խաղը ավարտվեց 2:1 հաշվով, հաղթեց Չելսին։ Չնայած լավ սկզբին և Չելսիի մարզիչ Ժոզե Մոուրինյոի վստահության, կարիերան Անգլիայում անհաջող ստացվեց։ Նա ուներ մեջքի վնասվածք, որի պատճառով Չելսիում խաղալով 2 տարի, 2 անգամ վիրահատվեց։
Վերադարձը «Միլան»
խմբագրել2008 թվականի օգոստոսի 23-ին, 2 տարի հետո մնալուց հետո՝ Լոնդոնում, Չելսիի պաշտոնական կայքում գրված էր, որ Շևչենկոն վարձավճարով վերադառնալու է Միլան։ Շևչենկոն հանդես եկավ 76 համարով, քանի որ նրա սիրելի 7 համարը պատկանում էր Ալեշանդրե Պատոին։
Հոկտեմբերի 2-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջին փուլում, Միլանը խաղում էր «Ցյուրիխ»-ի հետ, Անդրեյը խփեց առաջին գնդակը։ Առաջին մրցաշրջանում նա խփեց և ՈՒԵՖԱ-ի գավաթում և Իտալիայի գավաթում («Լացիո»)։ Նոր մրցաշրջանում խաղալով մեկնարկային կազմում, Անդրեյը գրավեց դարպասը ընկերական խաղում։ Չնայած բարձր արդյունավետության (4 գոլ «Հաննովեր»-ին, հունգարական լիգայի «Տիրանե» թիմին), մարզիչի անվստահությունը թույլ չտվեց Շևչենկոյին Սերիա Ա-ում գրավել հակառակորդի դարպասը։
Երբ ավարտվեց մրցաշրջանը, Կառլո Անչելոտտին հեռացավ գլխավոր մարզիչի պաշտոնից, իսկ խաղացողներից հեռացան Մալդինին, Կական և Շևչենկոն[34].[34]:
Վերադարձը «Դինամո» (Կիև)
խմբագրել2009 թվականի օգոստոսի 27-ին «Չելսի»֊ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին տեղեկացրեց Շևչենկոյին, որ ինքը չի պատրաստվում ընդգրկել նրան հիմնական կազմում՝ մասնակցելու Չեմպիոնների Լիգային։ 2009 թվականի օգոստոսի 29֊ին Անդրեյը կնքեց պայմանագիր Կիևի Դինամոյի հետ և ստացավ 7֊րդ համարով մարզաշապիկը։
2009 թվականի մարտի 27֊ին Դինամոյի տնային հանդիպման ժամանակ Անդրեյը կատարեց նորամուտը և դարձավ գոլի հեղինակ (11 մետրանոցից)։ Ամբողջ խաղի ընթացքում ամբողջ մարզադաշտը ողջյուններ էր հղում իրենց կուռքին։ Ինքը Անդրեյը խաղից հետո անկեղծացավ․ «Ես գիտեի որ կիևում ինձ սիրում են, բայց որ այսքան՝ անգամ չէի պատկերացնում»[35]։
Նոյեմբերի 4֊ին Չեմպիոնների Լիգայում Ինտերի դեմ խաղում Շևչենկոն դարձավ գոլի հեղինակ, և չնայած նրան որ թիմը պարտվեց 1:2 հաշվով այնուամենայնիվ նա ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Երկու տարվա մեջ Չեմպիոնների Լիգայում սա Անդրեյի առաջին գոլն էր և կարիերայի ընթացքում 16֊րդ գոլը Ինտերի դարպասը։ 2009/10 մրցաշրջանում Դինամոյի մարզիչը՝ Վալերի Գազայեվը, Անդրեյին սկսել էր օգտագործել եզրային գրոհներում։
2010/11 մրցաշրջանում Անդրեյը դարձավ թիմի ավագը։ 2011 թվականի սկզբում թիմի նոր մարզիչը որպես թիմի ավագ նշանակեց թիմի վետերան Շովկովսկուն։
Ակումբային վիճակագրությունը
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցություն | Խաղ | Գոլ | Մրցություն | Խաղ | Գոլ | Մրցություն | Խաղ | Գոլ | Մրցություն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Ուկրաինա | |||||||||||||||
'«Դինամո» Կիև՛ | 1994/95 | ՈւԱ | 17 | 1 | ՈւԳ | 4 | 1 | ՉԼ | 2 | 1 | - | - | - | 23 | 3 |
1995/96 | ՈւԱ | 31 | 16 | ՈւԳ | 5 | 1 | ՉԼ | 2 | 2 | - | - | - | 38 | 19 | |
1996/97 | ՈւԱ | 20 | 6 | - | - | - | - | - | - | - | - | - | 20 | 6 | |
1997/98 | ՈւԱ | 23 | 19 | ՈւԳ | 8 | 8 | ՉԼ | 10 | 6 | - | - | - | 41 | 33 | |
1998/99 | ՈւԱ | 26 | 18 | ՈւԳ | 4 | 5 | ՉԼ | 14 | 10 | - | - | - | 44 | 33 | |
Իտալիա | |||||||||||||||
Միլան | 1999/00 | Սերիա Ա | 32 | 24 | ԻԳ | 4 | 4 | ՉԼ | 6 | 1 | ԻՍ | 1 | 0 | 43 | 29 |
2000/01 | Սերիա Ա | 34 | 24 | ԻԳ | 3 | 1 | ՉԼ | 14 | 9 | - | - | - | 51 | 34 | |
2001/02 | Սերիա Ա | 29 | 14 | ԻԳ | 3 | 0 | ՈւԳ | 6 | 3 | - | - | - | 38 | 17 | |
2002/03 | Սերիա Ա | 24 | 5 | ԻԳ | 4 | 1 | ՉԼ | 11 | 4 | - | - | - | 39 | 10 | |
2003/04 | Սերիա Ա | 32 | 24 | ԻԳ | 1 | 0 | ՉԼ+ՈւՍ | 11 | 5 | ԻՍ+ՄԿ | 1+0 | 1+0 | 46 | 29 | |
2004/05 | Սերիա Ա | 29 | 17 | - | - | - | ՉԼ | 10 | 6 | ԻՍ | 1 | 3 | 40 | 26 | |
2005/06 | Սերիա Ա | 28 | 19 | - | - | - | ՉԼ | 12 | 9 | - | - | - | 40 | 28 | |
Անգլիա | |||||||||||||||
Չելսի | 2006/07 | ԱՊԼ | 30 | 4 | ԱԳ+ԼԳ | 6+4 | 3+3 | ՉԼ | 10 | 3 | ԱՍ | 1 | 1 | 51 | 14 |
2007/08 | ԱՊԼ | 17 | 5 | ԱԳ+ԼԳ | 1+2 | 0+2 | ՉԼ | 5 | 1 | - | - | - | 25 | 8 | |
Իտալիա | |||||||||||||||
Միլան | 2008/09 | Սերիա Ա | 18 | 0 | ԻԳ | 1 | 1 | ՈւԳ | 7 | 1 | - | - | - | 26 | 2 |
Անգլիա | |||||||||||||||
Չելսի | 2009/10 | ԱՊԼ | 1 | 0 | - | - | - | - | - | - | - | - | - | 1 | 0 |
Ուկրաինա | |||||||||||||||
'«Դինամո» Կիև՛ | 2009/10 | ՈւԱ | 21 | 7 | ՈւԳ | 2 | 0 | ՉԼ | 6 | 1 | - | - | - | 29 | 8 |
2010/11 | ՈւԱ | 18 | 10 | ՈւԳ | 2 | 1 | ՉԼ+ԵԼ | 4+8 | 2+3 | - | - | - | 32 | 16 | |
2011/12 | ՈւԱ | 16 | 6 | ՈւԳ | 1 | 0 | ՉԼ+ԵԼ | 1+4 | 0 | - | - | - | 22 | 6 | |
'«Դինամո» Կիև՛ | 172 | 83 | 26 | 16 | 51 | 25 | - | - | 249 | 124 | |||||
Միլան | 226 | 127 | 16 | 7 | 76 | 38 | 4 | 3 | 322 | 175 | |||||
Չելսի | 48 | 9 | 7 | 3 | 15 | 4 | 7 | 6 | 77 | 22 | |||||
Ընդհանուր | 446 | 219 | 49 | 26 | 142 | 67 | 11 | 9 | 648 | 321 |
Կարիերան հավաքականում
խմբագրելԱնդրեյի նորամուտը հավաքականում կայացել է 1995 թվականին։ Հավաքականի կազմում նա խաղացել է հիմնականում երկու մեծ մրցություններում՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006֊ը և ՈՒԵՖԱ Եվրո 2012֊ը։
Աշխարհի առաջնությունում Անդրեյը հավաքականում հանդես էր գալիս որպես թիմի ավագ և շատ մեծ դեր էր կատարում հավաքականի կազմում։ Խմբային փուլի առաջին խաղում Ուկրաինայի հավաքականը պարտվեց Իսպանիայի հավաքականին 4֊0 հաշվով, սակայն խմբային փուլի երկրորդ խաղում Ուկրաինացիները հաղթեցին Սաուդյան Արաբիայի հավաքականին նույն հաշվով, ընդ որում 3֊րդ գոլը խփեց Շևչենկոն։ Որոշիչ խաղում Անդրեյը Թունիսի դեմ խաղում խփեց խաղի միակ և հաղթական գոլը, ինչի շնորհիվ թիմը շարունակեց իր ելույթները արդեն 1/8֊րդ եզրափակչում։ 1/8֊րդ եզրափակչում Շվեյցարիայի դեմ խաղը ձգվեց մինչև 11֊մետրանոց հարվածաշարը, որտեղ Անդրեյը վրիպեց, սակայն Ուկրաինացիները ամեն դեպքում դուրս եկան 1/4֊րդ եզրափակիչ։ Այնտեղ Ուկրաինայի հավաքականը պարտվեց առաջնության ապագա չեմպիոնին՝ Իտալիայի հավաքականին։
Եվրոպայի առաջնություն Անդրեյը կրկին թիմի ավագն էր։ Առաջին խաղում Անդրեյը Շվեդիայի հավաքականի դեմ խաղում հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղում խփեց հաղթական գնդակը և դարձավ խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Առաջնություն նա նաև խաղաց Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականների դեմ խաղերում, սակայն գոլով աչքի չնկավ։ Եվ ընդհանուր արդյունքում Ուկրաինացիները չկարողացան դուրս գալ խմբային փուլից։ Անգլիայի հավաքականի դեմ խաղից հետո Անդրեյը ասաց․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ Ուկրաինայի և Դոնեցկի երկրպագուներին։ Մենք ցանկանում էինք նվեր անել ձեզ, բայց ցավոք դա մեր մոտ չստացվեց։ Մենք արեցինք այն ինչ կարող էինք։ Շնորհակալ ենք բոլորին ոգեպնդման համար, որը ուղեկցում էր մեզ ամբողջ մրցաշարի ժամանակ։ Անձամբ ինձ շատ հաճելի է երբ, տրիբունաները ողջունում են քեզ, երևի դա իմ կարիերայի ամենամեծ նվերն է»։ Այս հանդիպումը դարձավ Անդրեյի վերջին պաշտոնական խաղը կարիերայում։
Մեծ մրցաշարերում Շևչենկոյի հաշվին 8 խաղում կա 4 գոլ, մեկ գոլային փոխանցում և մեկ վաստակած 11 մետրանոց։ 8 խաղերից 7֊ում Անդրեյը թիմի կազմում հանդես է եկել որպես թիմի ավագ։
Վիճակագրությունը հավաքականում
խմբագրելՀավաքական | Տարի | ||
---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | ||
Ուկրաինա | 1995 | 2 | 0 |
1996 | 2 | 1 | |
1997 | 9 | 4 | |
1998 | 5 | 1 | |
1999 | 9 | 2 | |
2000 | 5 | 5 | |
2001 | 9 | 6 | |
2002 | 2 | 0 | |
2003 | 8 | 3 | |
2004 | 6 | 4 | |
2005 | 6 | 2 | |
2006 | 8 | 5 | |
2007 | 8 | 3 | |
2008 | 6 | 3 | |
2009 | 9 | 4 | |
2010 | 6 | 2 | |
2011 | 5 | 1 | |
2012 | 6 | 2 | |
Ընդհանուր | 111 | 48 |
Կարիերայի ավարտից հետո
խմբագրել2012 թվականի հուլիսի 27-ին Շևչենկոն ավարտեց իր սպորտային կարիերան և անցավ քաղաքականությանը[36], որպեսզի մասնակցություն ունենա 2012 թվականի Ուկրանիայի խորհրդարանական ընտրություններին[37]։ 2012 թվականի նոյեմբերի 12-ին նշանակվեց ՈՒՖՖ կողմից Ուկրաինայի ազգային հավաքականի[38] մարզիչ։ Շևչենկոն անցավ մարզչական վերապատրաստման[39], 2013 թվականի ապրիլից սկսեց մարզիչի աշխատանքը[40], 2015 թվականի մարտին ավարտեց կուրսերը[41]։
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային
խմբագրելԴինամո
խմբագրել- Ուկրաինայի չեմպիոն (5)․ 1994-1995, 1995-1996, 1996-1997, 1997-1998, 1998-1999
- Հաղթել է Ուկրաինայի գավաթը (3)․ 1995-1996, 1997-1998, 1998-1999
- Հաղթել է Ուկրաինայի սուպեր գավաթը․ 2011
- Հաղթել է Սոդրուժեստվայի գավաթը (3)․ 1996, 1997, 1998
- Ընդհանուր 12 մրցանակ
Միլան
խմբագրել- Իտալիայի չեմպիոն. 2003-2004
- Հաղթել է Իտալիայի գավաթը․ 2002-2003
- Հաղթել է Իտալիայի սուպեր գավաթը․ 2004
- Հաղթել է Չեմպիոնների Լիգան․ 2002-2003
- Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասնակից․ 2004-2005
- Հաղթել է ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթը․ 2003
- Ընդհանուր 6 մրցանակ
Չելսի
խմբագրել- Հաղթել է Անգլիայի գավաթը․ 2006-2007
- Հաղթել է Ֆուտբոլային լիգայի գավաթը․ 2006-2007
- Հաղթել է Անգլիայի սուպեր գավաթը․ 2009[42]
- Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասնակից․ 2007-2008
- Ընդհանուր 4 մրցանակ
Ուկրաինայի հավաքական
խմբագրել- Աշխարհի առաջնության մեկ քառորդ եզրափակչի մասնակից․ 2006
- Եվրոպայի առաջնության մասնակից․ 2012
Անձնական ձեռքբերումներ
խմբագրել- Արժանացել է «Ոսկե Գնդակ» մրցանակին, ճանաչվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ․ 2004
- Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու․ 1999
- Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու․ 2000, 2004
- Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու[43]․ 1999, 2001, 2006
- Պատմության մեջ լավագույն ռմբարկուն միլանյան դեռբիների
- 2001 թվականի Սերիա Ա-ի լավագույն գոլը ըստ Guida al Campianato-ի[44]
- 2004 թվականի Սերիա Ա-ի լավագույն գոլը ըստ Oscar del calcio-ի
- Ուկրաինայի գավաթի գավաթի լավագույն ռմբարկու․ 1995, 1998
- Ուկրաինայի գավաթի եզրափակչի լավագույն ռմբարկու
- Իտալիայի սուպեր գավաթի պատմության լավագույն ռմբարկու
- Լավագույն հարձակվողը Չեմպիոնների լիգայի ըստ ՈՒԵՖԱ-ի․ 1999
- Ընդգրկվել է տարվա թիմի մեջ․ 2004, 2005
- Աշխարհի հավաքականի մեջ․ 2005
- Իտալիայի առաջնության լավագույն օտարերկրյա ֆուտբոլիստ․ 2000
- Ուկրանիայի լավագույն ֆուտբոլիստ․ 1997, 1999, 2000, 2001, 2004, 2005
- Արժանացել է Golden Foot մրցանակին․ 2005
- Արժանացել է «բրոնզե խաղ» մրցանակին ըստ France football-ի․ 1999, 2000
- Չորրորդ լավագույն ֆուտբոլիստը Եվրոպայի ըստ France football-ի․ 2003
- Հինգերորդ լավագույն ֆուտբոլիստը Եվրոպայի ըստ France football-ի․ 2005
- Աշխարհի 3-րդ լավագույն ֆուտբոլիստը ըստ World Soccer-ի․ 1999, 2000, 2004
- Աշխարհի 3-րդ լավագույն ֆուտբոլիստը ըստ ФИФА-ի․ 2004
- ՖԻՖԱ-ի 100 լավագույնների մեջ
- 20-րդ դարի ամենամեծ ֆուտբոլիստ
- Միլանի պատմության 2-րդ լավագույն ռմբարկուն
- Ուկրաինայի հավաքականում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստ
- Ուկրանիայի տարավա լավագույն մարզիկ․ 1999
- Ուկրաինայի սպորտի վարպետ․ 2003
- Լավագույն Ուկրաինացի ռմբարկու
Խաղի ոճը, խաղընկերները, կոլեգաների կարծիքը
խմբագրելՇևչենկոն աշխարհի լավագույն հարձակվողն է։ Որովհետև միշտ ապացուցում է իր գերագույն մակարդակը որոշիչ խաղերում։ - Դիդիե Դրոգբա 2005 թվականին [45]
|
Ես շատ բաներ եմ սովորել Շևչենկոյից։ Նա եղել է ու մեծ ֆուտբոլիստ է։ Նա Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկուներից է։ Դուրս գալով խաղադաշտ Անդրեյի հետ՝ ես նկատում էի, որ նա շատ հանգիստ է։ Ես նույնպես սովորել եմ լինել հանգիստ և զուսպ՝ սպասելով հարմար պահի դարպասը գրավելու համար։ - Դիդիե Դրոգբա 2010 թվականին [46]
|
Անձնական կյանք
խմբագրելՇևչենկոն ամուսնացած է ամերիկացի մոդել Քրիստին Պազիկի հետ։ Զույգը հանդիպել է «Giorgio Armani»-ի կողմից կազմակերպված երեկույթներից մեկի ժամանակ 2002 թվականին։ Զույգն ամուսնացել է 2004 թվականի հուլիսի 14-ին Վաշինգտոնի գոլֆի դաշտերից մեկում տեղի ունեցած արարողությամբ[47][48]։ Շևչենկոն և Քրիստինը հաղորդակցվում են իտալերենով[49]՝ չնայած Շևչենկոն հանրային կերպով հրապարակել էր, որ պատրաստվում է անգլերեն սովորել[50]։ 2009 թվականի օգոստոսին Կիևի Դինամո ակումբ իր վերադարձից հետո զույգը հայտարարեց, որ նրանք ուզում են, որ իրենց երեխան ուկրաիներեն սովորի[51]։
Զույգն ունի 4 տղա՝ Ջորդանը, ով ծնվել է 2004 թվականի հոկտեմբերի 29-ին, Քրիստիանը, ով ծնվել է 2006 թվականի նոյեմբերի 10-ին, 2012 թվականի հոկտեմբերի 1-ին ծնված Ալեքսանդրը և 2014 թվականի ապրիլի 6-ին ծնված Գաբրիելը։ Ջորդանի ծննդյան օրը Շևչենկոն ֆուտբոլային հանդիպում է ունեցել Սամպդորիայի դեմ, որի արդյունքում Միլանը հաղթել է 1-0 հաշվով։ Միլանի հիմնադիր և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հանդիսացել է Շևչենկոյի առաջին որդի Ջորդանի կնքահայրը։ Քրիստիանի ծնունդից 1 օր անց Շևչենկոն 4 գոլ է խփել «Ուոթֆորդի» հետ խաղում։
Շևչենկոն հանդիսանում է նորաձևության դիզայներ Ջիորջիո Արմանիի մտերիմ ընկերը[47] և նա մոդել է հանդիսացել Արմանիի համար և բացել երկու նորաձևության տուն Կիևում։
2005 թվականի հունիսին Շևչենկոն դեսպան է դարձել «SOS Children's Villages» բարեգործական ընկերության համար[52]։ Շևչենկոն նաև հիմնադրամ ունի որբ երեխաների աջակցության համար։
Ընտանիք
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Անդրեյ Նիկոլայի Շևչենկո ֊ ՖԱ Դինամո Կիև պաշտոնական կայք
- ↑ «Ծնունդդ շնորհավոր Շևա! Անդրեյ Շևչենկոյի 5 լավագույն խաղերը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ ««Միլանի» երկրպագուները ատում են Շևային». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Андрей Шевченко: досье». Sports.ru (ռուսերեն).
- ↑ Нанян, Артур (29.09.2013). «10 фактов об Андрее Шевченко». Российская газета (ռուսերեն).
- ↑ «Андрей Шевченко ушел из футбола в политику». Lenta.ru (ռուսերեն). 28.07.2012.
- ↑ 9,0 9,1 9,2 «Andriy Shevchenko, the lethal weapon». fifa.com. 2004 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին.
- ↑ 10,0 10,1 «La vita - Prima parte». sheva7.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
- ↑ 11,0 11,1 «La vita - Seconda parte». sheva7.com. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Andriy Shevchenko - Goals in European Cups» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Alberto Costa (22 Mart 2004). «Il Milan stravince a prezzi di saldo». archiviostorico.corriere.it. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 15 Jule 2009-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 «Shevchenko lascia il Milan. Galliani: "Separazione dolorosa"». repubblica.it. 2006 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 15 Jule 2009-ին.
- ↑ Illustrated Almanac Milan. Panini. 2005 թ․ մարտ. էջեր p. 712.
{{cite book}}
:|pages=
has extra text (օգնություն) - ↑ «Andriy Shevchenko». Официальный сайт ФК «Милан». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 16.01.2012-ին.
- ↑ Luca Serafini, էջեր p. 107
{{citation}}
:|pages=
has extra text (օգնություն); Missing or empty|title=
(օգնություն). - ↑ Monica Colombo (2002 թ․ օգոստոսի 18). «Shevchenko infortunato al ginocchio: stop di 45 giorni». archiviostorico.corriere.it. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Andrea Sorrentino (2002 թ․ օգոստոսի 18). «Shevchenko si infortuna, la notte è di Rivaldo». repubblica.it. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 15 Jule 2009-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 «La vita - Terza parte». sheva7.com. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «2002/03: Shevchenko decide il derby italiano». uefa.com. 2003 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ 22,0 22,1 Luca Serafini, էջեր p. 145
{{citation}}
:|pages=
has extra text (օգնություն); Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «2003: Shevchenko su tutti». uefa.com. 29 agosto 2003. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 3 novembre 2010-ին.
- ↑ «La Supercoppa di Lega al Milan». acmilan.com. 2004 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Luca Serafini, էջեր p. 106
{{citation}}
:|pages=
has extra text (օգնություն); Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Paolo Menicucci (2005 թ․ մայիսի 25). «La sconfitta più amara». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «2004/05: Il Liverpool beffa il Milan». uefa.com. 2005 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Владислав Данилейко Златан Ибрагимович - десятый игрок, оформивший покер в Лиге чемпионов // Футбол Новости - Террикон : веб-журнал. — 2013.
- ↑ «Record della competizione». uefa.com. 20 Mart 2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 26 Jule 2012-ին.
- ↑ Alberto Costa (9 Febrary 2006). «Il Milan ha il gol facile: è una cinquina». archiviostorico.corriere.it. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Seedorf, un gol capolavoro. Il Milan ci spera ancora». repubblica.it. 2006 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ 32,0 32,1 32,2 «Berlusconi dà l'annuncio: «Sheva vuole andarsene»». archiviostorico.corriere.it. 2006 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Gaetano De Stefano (2006 թ․ մայիսի 26). «Shevchenko, addio Milan». La Gazzetta dello Sport. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ 34,0 34,1 «Корреспондент»: «Милан отказался от продолжения аренды Шевченко». 12.06.2009
- ↑ Football.ua: «Шевченко: Не думал, что меня настолько любят». 1.09.2009
- ↑ «Футболист Андрей Шевченко ушел в политику». Дни.ру (ռուսերեն). 28.07.2012.
- ↑ «Футболист Андрей Шевченко присоединился к партии "Украина - вперед!"». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 28.07.2012.
- ↑ Шева возглавит сборную Украины? | Чемпионат Мира по футболу 2014(չաշխատող հղում)
- ↑ Андрей Шевченко: «Предложения стать тренером пока не рассматриваю»
- ↑ Андрей Шевченко начал обучение на тренерских курсах
- ↑ Шевченко получил тренерскую лицензию PRO
- ↑ «Челси» выиграл Суперкубок Англии, победив «Манчестер Юнайтед» в серии пенальти. Шевченко не попал в заявку на матч
- ↑ С учётом голов в квалификационных матчах.
- ↑ Шевченко удостоился награды за лучший гол года в Серии А
- ↑ Дидье ДРОГБА: «Сычев привозил мне икру из России, а Шевченко - лучший форвард мира»(չաշխատող հղում)
- ↑ Дрогба: "Я многому научился у Шевченко"
- ↑ 47,0 47,1 Eve, James (2006 թ․ սեպտեմբերի 3). «The hired assassin». The Guardian; The Observer. London. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
- ↑ «American model wins most desirable Ukrainian football player». Pravda. 2004 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «The £30 million man». The Daily Mail. London. 2006 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Sheva swaps Ferraris for family». China Daily. 2006 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Shevchenko wants his children speak Ukrainian». UNIAN. 2009 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Andriy Shevchenko pledges support for SOS Children's Villages» (Press release). FIFA. 2005 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 20-ին.
- ↑ 53,0 53,1 53,2 53,3 53,4 «Андрей Шевченко: история успеха, биография». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Кристен Пазик». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ 55,0 55,1 TCH.ua: Кристен Пазик: рожу Андрею ещё двоих детей" Արխիվացված 2018-07-21 Wayback Machine. 3.09.2009
- ↑ 56,0 56,1 Sports.ru: «Кристиан Шевченко весит 3250…». 13.11.2006
- ↑ «Корреспондент.net»: «Шевченко посвятил гол новорожденному сыну».13.11.2006
- ↑ «Комсомольская правда»: «Любовь Шевченко: „Везу Андрею особенный подарок“» Արխիվացված 2021-08-05 Wayback Machine. 29.09.2006
Արտաքին հղումներ
խմբագրել- Անդրեյ Շևչենկո
- Անդրեյ Շևչենկո Թվիթթերում
- Պրոֆիլը ՖԱ Դինամոյի պաշտոնական կայքում (անգլ.)
- Պրոֆիլը Чемпионат.com կայքում(չաշխատող հղում)
- Անդրեյ Շևչենկոյի ոչ պաշտոնական կայքը
- Անդրեյ Շևչենկոյի լավագույն գոլերի հոլովակը Արխիվացված 2009-04-25 Wayback Machine
- Վիճակագրությունը որպես լեգիոներ
- Հարցազրույցը
- Անդրեյ Շևչենկոյի կարապի երգը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Շևչենկո» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |