Ֆունտ ստերլինգ
Ֆունտ ստերլինգ (Սիմվոլ։ £; ISO code։ GBP), սովորաբար գործածվում է ֆունտ, Միացյալ Թագավորության և թագի հպատակների պաշտոնական արժույթն է[1]։
Ֆունտ ստերլինգ Pound sterling | |
---|---|
ISO 4217 կոդ | GBP |
Երկիր | ![]() |
Պաշտոնական օգտագործում |
![]() |
Նշան | £ |
Մետաղադրամներ | Հաճախ օգտագործվող` 1p, 2p, 5p, 10p 20p, 50p, £1, £2 Հազվադեպ օգտագործվող` |
Թղթադրամներ | Հաճախ օգտագործվող` £5, £10, £20, £50 Հազվադեպ օգտագործվող` |
Փողերի տպում | Անգլիայի բանկ |
Դրամահատարան | Royal Mint |
Պատմություն Խմբագրել
Անգլիական ֆունտ ստերլինգը առաջացել է 10-րդ դարում, այդ ժամանակաշրջանում Անգլիայում ապրող դրամափոխ-ոսկերիչների կողմից։ Դրամափոխները իրենց մոտ էին պահում մարդկանց թանկարժեք իրերը՝ դրա փոխարեն ստացականներ տրամադրելով։ Մարդկանց միջև ապրանքափոխանակությունը իրականացվում էր ստացականների միջոցով, և կարելի է համարել, որ առաջին թղթադրամները հենց ստացականներն են եղել։ Ստացականները ավելի հարմար էին, քան ոսկյա և արծաթյա մետաղադրամները, դրա համար ստացականը, հետո նաև թղթադրամը դարձավ ոսկու նյութական արժեքի այլ տարբերակ։ Ֆունտ ստերլինգը համարվում է ամենադիմացկուն արժույթը, որի տատանումները աննշան են եղել։ Նրա մի կողմում պատկերված է Անգլիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը, իսկ մյուսում կողմում՝ մարդիկ, որոնցով հպարտանում է Բրիտանիան։ Այսօր Անգլիայում շրջանառության մեջ կա 5, 10, 20, և 50 ֆունտ արժեղությամբ դրամներ։
Վայրէջքներ Խմբագրել
Չնայած իր կայունությանը՝ այնուամենայնիվ ֆունտ ստերլինգը ունեցել է վայրէջքի պահեր։ Առաջին վայրջքը տեղի է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծանր տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Երկրորդը՝1993 թվականին, որի պատճառով Անգլիան կորցրեց մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլլար։
Ամենամեծ գործարք Խմբագրել
Ֆունտ ստերլինգով կատարված ամենամեծ գործարքը եղել է ռուս անհայտ գործարարի կողմից, ով 140մլն ֆունտ ստեռլինով գնել է Անգլիայի ամենաթանկ տունը։ Վճարված գինը ռեկորդային է և համարվում է ֆունտ ստերլինգով կատարված ամենամեծ գործարքը։
XI դարից հատվել են արծաթյա, իսկ XIV դ․ կեսերից՝ նաև ոսկյա դրամներ։ Թղթադրամների թողարկումը սկսվել է 1694 թվականից։ 1816 թվականին երկրում սահմանվել է ոսկյա դրամի ստանդարտ (պահպանվել է մինչև 1914 թվականի օգոստոսը), Ֆունտ ստերլինգը պաշտոնապես պարունակել է 7,322382 գ զուտ ոսկի։ 1925 թվականի ապրիլից մինչև 1931 թվականի սեպտեմբերը ուժի մեջ Էր ձույլ ոսկու ստանդարտը։ Այն վերացնելուց և բանկային տոմսերը ոսկու հետ փոխանակելը դադարեցնելուց հետո արժեզրկվել Է, մի քանի անգամ դևալվացվել։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Foreign and Commonwealth Office country profiles: South Georgia and the South Sandwich Islands»։ British Foreign & Commonwealth Office։ 2007-09-06։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 17
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ֆունտ ստերլինգ (Թղթադրամներ) (անգլ.) (գերմ.)
- Ֆունտ ստերլինգ - Շոտլանդիա (անգլ.) (գերմ.)
- Ֆունտ ստերլինգ - Հյուսիսային Իռլանդիա (անգլ.) (գերմ.)
- Ֆունտ ստերլինգ - Գերնսի (անգլ.) (գերմ.)
- Ֆունտ ստերլինգ - Ջերսի (անգլ.) (գերմ.)