Ռիու Գրանդի դու Սուլ (պորտ.՝ Rio Grande do Sul), նահանգ Բրազիլիաjի ծայր հարավում։ Տարածությունը 267,5 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 7794 հզ․ (1977)։ Վարչական կենտրոնը՝ Պորտու Ալեգրի։
Հացահատիկի և բրդի արտադրանքով երկրում գրավում է 1-ին տեղը։ Զբաղվում են պարագվայական թեյի մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ և ոչխարաբուծությամբ։ Արդյունահանում են քարածուխ, պղնձի հանքանյութ։ Կա սննդի, տեքստիլ, կաշվի-կոշիկի, քիմիական արդյունաբերություն, գյուղատնտեսություն մեքենաշինություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|
- ↑ 1,0 1,1 https://cidades.ibge.gov.br/brasil/rs/panorama
- ↑ 2,0 2,1 https://www.ibge.gov.br/estatisticas-novoportal/por-cidade-estado-estatisticas.html?t=destaques&c=43