Բազել
Բազելը (գերմ.՝ Basel, ֆր.՝ Bâle), քաղաք Շվեյցարիայում։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բազել | |||||
Basel, Bâle | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Առաջին հիշատակում | 374 | ||||
Մակերես | 22.75 կմ² | ||||
ԲԾՄ | 260 մ | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Խոսվող լեզուներ | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 167․365 մարդ (2008) | ||||
Խտություն | 7,357 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 061 | ||||
Փոստային ինդեքս | 4000 | ||||
Փոստային դասիչ | 4000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BS | ||||
Պաշտոնական կայք | basel.ch | ||||
| |||||
Տարածք Խմբագրել
Բազել քաղաքի մակերեսը կազմում է 22.75 կմ²։ Քաղաքը Շվեյցարիայի տարածքում թվով երրորդն է։ Ունի ծովի մակերևույթից 260 մ բարձրություն։ Բազելը այժմ զբոսաշրջության մեծ կենտրոններից է։ Ամռանը այստեղ գալիս են հարևան տարբեր երկրներից այդ թվում հարևան Գերմանիայից, այստեղ են գալիս նաև Ֆրանսիայից ու Իտալիայից։ Ձմռանը քաղաքում զարգանում է լեռնադահուկային սպորտը։
Բնակչություն Խմբագրել
Բազելի բնակչության ամենամեծ մասը կազմում են տեղաբնիկները սակայն կան նաև Գերմանիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և Պորտուգալիայից այստեղ մնացած և տեղաբնիկների հետ սերված եվրոպացիներ։ Ամբողջ Բազել քաղաքի բնակչությունը կազմում է 167,365 մարդ (ըստ 2008 թվականի մարդահամարի)։ Բնակչության միջին խտությունը կազմում է 7,357 մարդ/կմ²։
Բնակչության կազմը, մարդ[1] | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
1980 | 1990 | 2000 | 2010 | 2015 | |||
182 143 | 178 428 | 166 558 | 163 216 | 169 916 |
Պաշտոնական լեզուն համարվում է գերմաներեն լեզվի շվեյցարական բարբառը։ 2000 թվականի մարդահամարի արդյունքում. գերմաներենը համարում էին մայրենի լեզու բնակչության 77,8 %-ը (129 592 մարդ), իտալերենը՝ 5,4 % (9 049 մարդ), ֆրանսերենը՝ 2,6 % (4 280 մարդ), ռոմանշերենը՝ 202 մարդ։
- Կրոն
2000 թվականի տվյալներով 41 916 քաղաքացի (25,2 %) դավանում են կաթոլիկ եկեղեցուն, 39 180 մարդ (23,5 %) բողոքական են, 4 567 մարդ (2,74 %) այլ քրիստոնեական դավանանքի։ Քաղաքում կան նաև շուրջ 12 368 մուսուլմաններ (7,43 %), 1 325 հրեաներ (0,80 %), 947 հնդիկներ, 746 բուդիստներ և 485 մարդ՝ այլ դավանանքների։ Աթեիստներ են 52 321 քաղաքացիներ (31,41 %), իսկ 8 780 մարդ (5,27 %) չի պատասխանել հարցումներին[2]։
Կլիմա Խմբագրել
Ամիս | Հունվ | Փետր | Մարտ | Ապր | Մայիս | Հուն | Հուլ | Օգոս | Սեպտ | հոկ | Նոյ | Դեկ | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գրանցված առավելագույն ջերմաստիճան (°C) | 15,0 | 18,0 | 25,0 | 28,0 | 32,0 | 35,0 | 39,0 | 38,0 | 31,0 | 29,0 | 20,0 | 17,0 | 39,0 |
Առավելագույն միջին ջերմաստիճան (°C) | 4,0 | 6,0 | 10,0 | 14,0 | 18,0 | 22,0 | 24,0 | 24,0 | 20,0 | 15,0 | 8,0 | 5,0 | 15,0 |
Արձանագրված մինիմալ ջերմաստիճան (°C) | -3,0 | -1,5 | 2,0 | 4,0 | 8,0 | 11,0 | 13,0 | 13,0 | 10,0 | 7,0 | 2,0 | -2,0 | 5,3 |
Արձանագրված Նվազագույն ջերմաստիճան (°C) | -20,0 | -29,0[6] | -16,0 | -6,0 | 0,0 | 1,0 | 6,0 | 3,0 | 0,0 | -6,0 | -11,0 | -17,0 | -29,0 |
Ամսական միջին տեղումներ (մմ) | 51,0 | 49,0 | 51,0 | 64,0 | 84,0 | 87,0 | 79,0 | 87,0 | 62,0 | 51,0 | 59,0 | 54,0 | 778,0 |
Պատկերասրահ Խմբագրել
Պատմություն Խմբագրել
740 թվականին Բազելը դարձավ եպիսկոպոսի նստավայրը։ 1226 թվականին Հռենոսի վրա կառուցվեց առաջին կամուրրջը։ Քաղաքի մեծ մասը 1356 թվականին կործանվեց երկրաշարժից; 1459 թվականի նոյեմբերի 12 -ին Հռոմի պապ Պիոս II-ի հրամանով Բազելում հիմնադրվեց առաջին համալսարանը Շվեյցարիայում՝ Բազելի համալսարանը։ 1501 թվականին քաղաքը մտավ Շվեյցարական միության կազմի մեջ։ 1622 թվականին հիմնադրվեց համալսարանական գրադարանը, որն այժմ ամենամեծն է Շվեյցարիայում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ [Cantons and Cities of Swiss Confederation]
- ↑ «STAT-TAB Datenwürfel für Thema 40.3 - 2000 (German)»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին
- ↑ (Ֆրանսերեն) Կաղապար:Lien brisé].
- ↑ (Ֆրանսերեն) [1].
- ↑ http://www.wunderground.com/history/station/07299/2003/8/13/DailyHistory.html .
- ↑ http://www.wunderground.com/history/station/07299/1999/2/13/DailyHistory.html .
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 208)։ |