Ուլսան
Ուլսան (հանգըլ՝ 울산, հանջա՝ 蔚山), քաղաք Հարավային Կորեայի հարավարևելյան մասում, Ճապոնական ծովի ափին, Բուսան քաղաքից 70 կմ հյուսիս։ Երկրի արդյունաբերական խոշորագույն քաղաքն է, հայտնի է որպես «Կորեայի Հանրապետության տնտեսության մայրաքաղաք»[2] կամ «Կորեայի Հանրապետության արդյունաբերության մայրաքաղաք»[3]։ Պաշտոնական անվանումն է Ուլսան քաղաք-մետրոպոլիտ (հանգըլ՝ 울산광역시, հանջա՝ 蔚山廣域市 ― Ուլսան կվանգյոկշի)։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ 35°33′ հս․ լ. 129°19′ ավ. ե.HGЯO։
Քաղաք-մետրոպոլիտ | |||||
---|---|---|---|---|---|
Ուլսան | |||||
울산 광역시 | |||||
| |||||
Ուլսան քաղաքը գիշերով | |||||
Երկիր | Հարավային Կորեա | ||||
Համայնք | Հարավային Կորեա | ||||
Ներքին բաժանում | 4 շրջան, 1 գավառ | ||||
Մակերես | 1056.7 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | կորեերեն | ||||
Խոսվող լեզուներ | կորեերեն | ||||
Բնակչություն | ▼1 127 553 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||||
Խտություն | 1112 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | +82 52 | ||||
Պաշտոնական կայք | ulsan.go.kr | ||||
| |||||
Նախկինում քաղաքը եղել է կետորսական արդյունաբերության կենտրոն, իսկ 2005 թվականին այստեղ տեղի է ունեցել Կետորսության միջազգային հանձնաժողովի նիստը։
Վարչական բաժանում
խմբագրելՈւլսանը բաժանվում է 4 շրջանի («կու») և 1 գավառի («կուն»).
քարտեզ | անվանում | հանգըլ | հանջա | ||
---|---|---|---|---|---|
Կու (շրջան) | |||||
Բուկ շրջան | 북구 | 北區 | |||
Դոնգ շրջան | 동구 | 東區 | |||
Ջունգ շրջան | 중구 | 中區 | |||
Նամ շրջան | 남구 | 南區 | |||
Կուն (գավառ) | |||||
Ուլջու գավառ | 울주군 | 蔚州郡 |
Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր
խմբագրել- Ուլսանի մեծ այգի՝ Կորեական հանրապեըության մեծ այգիներից,
- Կանջոլգոտ ծովացոց,
- Յոննամ-Ալպեր լեռներ,
- Տխեխվագան այգի,
- Սոսենպխո-վեսոն ամրոց,
- Խակսոնի այգի,
- Օնյան-իպսոն քաղաքի պատը,
- Տեվանամ ժայեռ,
- Կենպխոսոն ամրոքցի ավերակները,
- Չխոյոնամ ժայեռ,
- Ուլգիի փարոս։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլսան» հոդվածին։ |