Մանաուս (պորտ.՝ Manaos կամ Manaus), քաղաք Բրազիլիայում, այդ երկրի Ամազոնաս նահանգի վարչական կենտրոնն ու խոշորագույն բնակավայրըը և ողջ հյուսիսային տարածաշրջանի ֆինանսական, տնտեսական, կրթական, մշակութային կենտրոնը։ Գտնվում է աշխարհի ամենաընդարձակ արևադարձային անտառաշրջանի (rain forest) կենտրոնական հատվածում[4], որտեղ Ռիո Նեգրոի և Սոլիմոյնսի միախառնումով ձևավորվում է Ամազոն գետը[5]։ Մանաուսը նաև տարածաշրջանի կարևորագույն նավահանգիստն է, որտեղ կարող են ելումուտ անել մինչև անգամ օվկիանոսային նավերը։

Բնակավայր
Մանաուս
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
ՀամայնքԱմազոնաս
Հիմնադրված է1669[1] թ.
Մակերես11 401,092 կմ²
ԲԾՄ92 մետր
Բնակչություն2 063 689 մարդ (2022)[2]
Ժամային գոտիUTC−4 և America/Manaus?[3]
Հեռախոսային կոդ92
Փոստային դասիչ69000-000
Պաշտոնական կայքmanaus.am.gov.br(պորտ.)
Մանաուս (Բրազիլիա)##
Մանաուս (Բրազիլիա)

Համառոտ տեղեկատվություն

խմբագրել

Քաղաքը տնտեսապես ընդգրկված է «Կենտրոնական Ամազոնիա» մեզոտարածաշրջանում և իր իսկ անունով կոչվող միկրոտարածաշրջանում։ Ամազոնիայում բնակչության թվաքանակով ամենամեծ բնակավայրն է. Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ 2017 թվականին բուն քաղաքի բնակիչների թիվը եղել է 2.094.391[6], իսկ մետրոպոլիսային ամբողջ տարածքում ապրողների թիվը հասել է մոտավորապես երկուսուկես միլիոնի[7]։ Քաղաքը տարեցտարի ավելացրել է իր ներդրումը երկրում ստեղծվող համախառն ներքին արդյունքի ծավալում և արդեն ապահովում է դրա մոտավորապես մեկուկես տոկոսը, որը կազմում է 64.025.434 միլիոն բրազիլական ռիալ[8]։ Պատահական չէ, որ Մանաուսը տեղ է զբաղեցրել América Economía ամսագրի վարկածով կազմված Լատինական Ամերիկայի խոշորագույն գործարար կենտրոնների ցանկում՝ առաջ անցնելով նույնիսկ երկրների մայրաքաղաքներ հանդիսացող Սան Սալվադորից ու Լա Պասից[9]։

Բնակավայրը 1669 թվականին հիմնադրել են պորտուգալացիները՝ որպես բերդ, São José do Rio Negro անվանումով[10]։ Աստիճանաբար ընդարձակվելով՝ 1832 թվականին դարձել է քաղաքատիպ բնակավայր, որին տրվել է այդ վայրերում ապրող հնդկացիական ռազմատենչ մանաուս ցեղի անվանումը։ 1848 թվականի հոկտեմբերի 24-ին պաշտոնապես քաղաքի կարգավիճակ է ստացել և մի նոր անվանում՝ Cidade da Barra do Rio Negro[10], բայց 1856 թվականի սեպտեմբերի 4-ից վերականգնվել է նախկին՝ Մանաուս անվանումը[10]։ Քաղաքը բուռն ծաղկում է ապրել 20-րդ դարասկզբին՝ «կաուչուկային տենդի» ժամանակներում[11]՝ պատկերավոր կերպով անվանվելով «Ամազոնիայի սիրտ», «Անտառաքաղաք»[10]։ Այսօր Մանաուսն արտահանում է ոչ միայն կաուչուկ, այլ նաև բրազիլական ընդեղեն (ընկույզ), փայտանյութ և այլ արտադրատեսակներ։ Նրա տնտեսության կարևոր ճյուղերից են դարձել նավթավերամշակումը, սննդի արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, օճառեղենի, մոտոցիկլետների[12], խմիչքեղենի[13], համակարգիչների արտադրությունը, քիմիական արդյունաբերությունը[14]։ Քաղաքի զարգացմանն ու առաջընթացին մեծապես նպաստում է նրանում ստեղծված ազատ տնտեսական գոտին։

Տնտեսական բուռն աճը ամուր հիմքեր է ստեղծել քաղաքը կառուցապատելու, կրթական ու մշակութային կենտրոնի վերածելու համար։ Իզուր չէ, որ Մանաուսը պատկերավոր կերպով անվանում են «Արևադարձերի Փարիզ»[15], «Բրազիլիայի բնապահպանական մայրաքաղաք»[16], «Արևելյան Ամազոնիայի մետրոպոլիս»[17]։ Among the representative sites of the city, the Federal University of Amazonas, the Teatro Amazonas, the Meeting of Waters and the bridge over the Negro River stand out. Manaus was one of the twelve subsets of the 2014 FIFA World Cup. Քաղաքի տեսարժան վայրերից են Ամազոնիայի դաշնային համալսարանը, Ամազոնյան թատրոնը, Ռիո Նեգրոյի և Սոլիմոյնսի միախառնման վայրի մոտ կառուցված կամուրջը...

Մանաուսը, հաղթելով Բրազիլիայի այլ քաղաքների հետ մրցակցությունում, ընտրվել ու դարձել է 2014 թ. աշխարհի ֆուտբոլի առաջնության (ՖԻՖԱ-ի գավաթի խաղարկության) մի քանի հանդիպումների և 2016 թ. ամառային օլիմպիական խաղերի որոշ մրցաձևերի մրցումների անցկացման ասպարեզ[18]։

Ժողովրդագրություն

խմբագրել
  • Քաղաքի բնակչության թվաքանակը (հազարներով)՝ ըստ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի տվյալների.
Մանաուս, Բրազիլիա (1961-1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 35.4
(95.7)
36.1
(97)
36.2
(97.2)
35.1
(95.2)
33.8
(92.8)
33.7
(92.7)
35.1
(95.2)
37.6
(99.7)
38.0
(100.4)
37.5
(99.5)
38.2
(100.8)
35.4
(95.7)
38.2
(100.8)
Միջին բարձր °C (°F) 30.5
(86.9)
30.4
(86.7)
30.6
(87.1)
30.7
(87.3)
30.6
(87.1)
31
(88)
31.3
(88.3)
32.6
(90.7)
32.9
(91.2)
32.8
(91)
32.1
(89.8)
31.3
(88.3)
31.4
(88.5)
Միջին օրական °C (°F) 26.1
(79)
25.9
(78.6)
26
(79)
26.2
(79.2)
26.2
(79.2)
26.4
(79.5)
26.5
(79.7)
27.3
(81.1)
27.7
(81.9)
27.7
(81.9)
27.2
(81)
26.6
(79.9)
26.7
(80.1)
Միջին ցածր °C (°F) 23.1
(73.6)
23.1
(73.6)
23.2
(73.8)
23.3
(73.9)
23.3
(73.9)
23
(73)
22.7
(72.9)
23
(73)
23.5
(74.3)
23.7
(74.7)
23.7
(74.7)
23.5
(74.3)
23.26
(73.81)
Ռեկորդային ցածր °C (°F) 18.5
(65.3)
19.5
(67.1)
20.0
(68)
18.5
(65.3)
19.5
(67.1)
19.5
(67.1)
12.1
(53.8)
18.1
(64.6)
20.3
(68.5)
20.8
(69.4)
18.3
(64.9)
19.5
(67.1)
12.1
(53.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 264.2
(10.402)
289.5
(11.398)
335.4
(13.205)
311.2
(12.252)
279.2
(10.992)
115.4
(4.543)
85.4
(3.362)
47.3
(1.862)
73.7
(2.902)
112.6
(4.433)
173.8
(6.843)
219.6
(8.646)
2307,4
(90,843)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 19 18 20 18 17 11 8 6 6 9 12 16 160
% խոնավություն 86 87 88 87 87 83 80 77 77 79 81 85 83.1
Միջին ամսական արևային ժամ 114.3 87.7 98.5 111.9 148.6 184.8 214.2 225 200.5 171.2 140.9 130.9 1828,5
աղբյուր: Brazilian National Institute of Meteorology (INMET).[19][20][21][22][23][24][25][26][27]

Քույր քաղաքներ[28]

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Alberto Vazquez-Figueroa: Manaos. Plaza & Janés, Barcelona 1986, ISBN 978-84-01-32162-7.
  • Leo A. Despres, Manaus: Social Life and Work in Brazil’s Free Trade Zone. State University of New York Press, Albany 1991, ISBN 978-0-7914-0537-6.
  • Ottaviano und Elizabeth De Fiore: Brasilien. 4. Auflage. Baedeker, Ostfildern 2003, ISBN 3-89525-011-2.
  • John Noble, Andrew Draffen, Robyn Jones, Chris AcAsey, Leonardo Phineiro: Brazil. Lonely Planet, London 2002, ISBN 1-86450-146-4.
  • Benno Kroll, Fotos: René Burri: Manaus: Erben des Untergangs. In: Geo-Magazin. Hamburg 1978,10, S. 142–156. „Am Kautschuk ist die Stadt im brasilianischen Urwald reich geworden und verarmt. Jetzt, 60 Jahre später, hoffen Hunderttausende auf einen neuen Boom.“ Informativer Erlebnisbericht.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://cidades.ibge.gov.br/brasil/am/manaus/historico
  2. Tabela 9605 - População residente, por cor ou raça, nos Censos Demográficos
  3. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/southamerica
  4. http://www.a-brasil.com/manaus/index.htm%7Ctítulo=Manaus%7Cfechaacceso=15 Արխիվացված 2020-06-08 Wayback Machine de octubre de 2013|fecha=septiembre de 2010|editorial=A-Brasil|idioma=portugués|urlarchivo=https://web.archive.org/web/20101119131909/http://a-brasil.com/manaus/index.htm%7Cfechaarchivo%3D19 de noviembre de 2010}}
  5. http://www.portalamazonia.com.br/secao/amazoniadeaz/interna.php?id=26%7Ctítulo=Manaus%7Cfechaacceso=15(չաշխատող հղում) de octubre de 2013|fecha=agosto de 2010|editorial=Portal Amazônia|idioma=portugués|urlarchivo=https://web.archive.org/web/20131015220640/http://www.portalamazonia.com.br/secao/amazoniadeaz/interna.php?id=26%7Cfechaarchivo%3D15 de octubre de 2013}}
  6. http://cidades.ibge.gov.br/xtras/perfil.php?codmun=130260%7Ctítulo=IBGE | Cidades | Amazonas | Manaus|fechaacceso=1 de junio de 2017|sitioweb=cidades.ibge.gov.br}}
  7. ftp://ftp.ibge.gov.br/Estimativas_de_Populacao/Estimativas_2013/estimativa_2013_dou.pdf%7Ctítulo=ESTIMATIVAS DA POPULAÇÃO RESIDENTE NOS MUNICÍPIOS BRASILEIROS COM DATA DE REFERÊNCIA EM 1º DE JULHO DE 2013|fechaacceso=15 de octubre de 2013|fecha=1 de julio de 2013|editorial=IBGE|idioma=portugués}}
  8. IBGE/2013, Produto Interno Bruto dos Municipios 2002-2005 Արխիվացված 2010-08-16 Wayback Machine - página visitada el 19 de diciembre de 2007
  9. http://www.cdlmanaus.com.br/noticias.php?idN=1309%7Ceditorial=Câmara Արխիվացված 2020-06-08 Wayback Machine dos Dirigentes Lojistas de Manaos|título=As melhores cidades latino-americanas em economia|fechaacceso=15 de octubre de 2013}}
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://www.manaus.am.gov.br/culturaeturismo/nossa-cidade/nossa-historia2%7Ceditorial=Prefeitura(չաշխատող հղում) de Manaus|título=Breve histórico da cidade|idioma=portugués|urlarchivo=https://web.archive.org/web/20100510122411/http://www.manaus.am.gov.br/culturaeturismo/nossa-cidade/nossa-historia2%7Cfechaarchivo%3D10 de mayo de 2010|fechaacceso=15 de octubre de 2013}}
  11. http://www.guiamais.com.br/manaus-am/tudo-na-regiao%7Ceditorial=GuiaMais%7Ctítulo=Manaus(չաշխատող հղում), AM|idioma=portugués}}
  12. http://oglobo.globo.com/economia/carros/bmw-prepara-se-para-linha-propria-de-montagem-em-manaus-19130696 |título=BMW prepara-se para linha própria de montagem em Manaus |fechaacceso=16 de marzo de 2017 |nombre=o Globo |fecha=20 de abril de 2016 |idioma=portugués }}
  13. http://new.d24am.com/noticias/amazonas/ambev-abre-vagas-para-diversas-areas-manaus/136621 |título=Ambev abre vagas para diversas áreas em Manaus |fechaacceso=16 de marzo de 2017 |idioma=portugués |urlarchivo=https://web.archive.org/web/20170317054732/http://new.d24am.com/noticias/amazonas/ambev-abre-vagas-para-diversas-areas-manaus/136621 |fechaarchivo=17 de marzo de 2017 }}
  14. http://www.acritica.com/channels/cotidiano/news/nova-fabrica-no-distrito-industrial-promete-abrir-1-2-mil-novas-vagas-de-trabalho Արխիվացված 2020-06-08 Wayback Machine |título=Nova fábrica no Distrito Industrial promete abrir 1,2 mil novas vagas de trabalho |fechaacceso=16 de marzo de 2017 |sitioweb=A critica |idioma=portugués }}
  15. |editorial=Bolsa de Mulher|título=Manaus: a antiga Paris dos trópicos|url=http://www.bolsademulher.com/estilo/manaus-a-antiga-paris-dos-tropicos/%7Cfechaacceso=14(չաշխատող հղում) de octubre de 2013|idioma=portugués}}
  16. |editorial=Ministério da Cultura do Brasil|título=Capital ambiental do Brasil|url=http://www.copa2014.gov.br/pt-br/brasilecopa/cultura/manaus_patrimonio%7Cfechaacceso=14(չաշխատող հղում) de octubre de 2013|idioma=portugués|urlarchivo=https://web.archive.org/web/20131017192036/http://www.copa2014.gov.br/pt-br/brasilecopa/cultura/manaus_patrimonio%7Cfechaarchivo%3D17 de octubre de 2013}}
  17. |editorial=visitamazonas.com.br|título=Manaus|url=http://www.visitamazonas.com.br/dados-gerais/%7Cfechaacceso=14(չաշխատող հղում) de octubre de 2013|idioma=portugués}}
  18. http://www.latercera.com/contenido/688_134458_9.shtml%7Ctítulo=Río(չաշխատող հղում) de Janeiro y Sao Paulo lideran ciudades subsedes del Mundial de 2014|editorial=La Tercera|fecha=31 de mayo de 2009|fechaacceso=15 de octubre de 2013}}
  19. http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Temperatura-Media-Compensada_NCB_1961-1990.xls%7Ctítulo=Temperatura Média Compensada (°C)|fecha=1961–1990|idioma=portugués|editorial=Brazilian National Institute of Meteorology|fechaacceso=19 de agosto de 2014|urlarchivo=https://www.webcitation.org/6PKdMcCAX?url=http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Temperatura-Media-Compensada_NCB_1961-1990.xls%7Cfechaarchivo=5 de mayo de 2014}}
  20. http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Temperatura-Maxima_NCB_1961-1990.xls%7Ctítulo=Temperatura Máxima (°C)|fecha=1961–1990|idioma=portugués|editorial=Brazilian National Institute of Meteorology|fechaacceso=19 de agosto de 2014|urlarchivo=https://web.archive.org/web/20220706074846/http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Temperatura-Maxima_NCB_1961-1990.xls%7Cfechaarchivo%3D5 de mayo de 2014}}
  21. http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Temperatura-Minima_NCB_1961-1990.xls%7Ctítulo=Temperatura Mínima (°C)|fecha=1961–1990|idioma=portugués|editorial=Brazilian National Institute of Meteorology|fechaacceso=19 de agosto de 2014|urlarchivo=https://www.webcitation.org/6PKdd66Tq?url=http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Temperatura-Minima_NCB_1961-1990.xls%7Cfechaarchivo%3D5 de mayo de 2014}}
  22. http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Precipitacao-Acumulada_NCB_1961-1990.xls%7Ctítulo=Precipitação Acumulada Mensal e Anual (mm)|fecha=1961–1990|idioma=portugués|editorial=Brazilian National Institute of Meteorology|fechaacceso=19 de agosto de 2014|urlarchivo=https://www.webcitation.org/6PKd8wWgW?url=http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Precipitacao-Acumulada_NCB_1961-1990.xls%7Cfechaarchivo%3D5 de mayo de 2014}}
  23. http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Numero-Dias-Precipitacao-Mayor-ou-Igual-1mm_NCB_1961-1990.xls%7Ctítulo=Número de Dias com Precipitação Mayor ou Igual a 1 mm (dias)|editorial=Brazilian National Institute of Meteorology|fechaacceso=19 de agosto de 2014|urlarchivo=https://www.webcitation.org/6PKYY8S3U?url=http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Numero-Dias-Precipitacao-Maior-ou-Igual-1mm_NCB_1961-1990.xls%7Cfechaarchivo%3D5 de mayo de 2014}}
  24. http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Insolacao-Total_NCB_1961-1990.xls%7Ctítulo=Insolação Total (horas)|editorial=Brazilian National Institute of Meteorology|fechaacceso=19 de agosto de 2014|urlarchivo=https://www.webcitation.org/6PKYdNl7l?url=http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Insolacao-Total_NCB_1961-1990.xls%7Cfechaarchivo%3D5 de mayo de 2014}}
  25. http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Umidade-Relativa-Mensal-Media-Compensada_NCB_1961-1990.xls%7Ctítulo=Umidade Relativa do Ar Média Compensada (%)|editorial=Brazilian National Institute of Meteorology|fechaacceso=19 de agosto de 2014|urlarchivo=https://www.webcitation.org/6PKaRSv98?url=http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Umidade-Relativa-Mensal-Media-Compensada_NCB_1961-1990.xls%7Cfechaarchivo%3D5 de mayo de 2014}}
  26. http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Temperatura-Maxima-Absoluta-NCB_1961-1990.xls |título=Temperatura Máxima Absoluta (ºC) |editorial=Brazilian National Institute of Meteorology (Inmet) |fechaacceso=19 de agosto de 2014|urlarchivo=http://www.webcitation.org/6QUu97DkP%7Cfechaarchivo=21(չաշխատող հղում) de junio de 2014}}
  27. http://www.inmet.gov.br/webcdp/climatologia/normais/imagens/normais/planilhas/Temperatura-Minima-Absoluta-NCB_1961-1990.xls |título=Temperatura Mínima Absoluta (ºC) |editorial=Brazilian National Institute of Meteorology (Inmet) |fechaacceso=19 de agosto de 2014|urlarchivo=http://www.webcitation.org/6QUuBvIoo |fechaarchivo=21 de junio de 2014}}
  28. DB-City
  29. «Braga e Manaus reforçam cooperação estratégica» (portuguese). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «LEI Nº 2.044, DE 16 DE OUTUBRO DE 2015» (PDF) (portuguese). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. http://www.jusbrasil.com.br/politica/3915141/universidade-norte-americana-fara-parceria-com-a-camara-municipal-de-manaus%7C(չաշխատող հղում) título = Universidade norte-americana fará parceria com a Câmara Municipal de Manaus :: Notícias JusBrasil |urlarchivo=http://web.archive.org/web/%7Cfechaarchivo=24 de noviembre de 2015}}
  32. http://www.pcworld.com/article/120050/webtv_virus_writer_sentenced_to_prison.html Արխիվացված 2012-07-07 Wayback Machine |título=Manaus (Brasil) e Jerusalém (Israel), tornam-se “cidades-irmãs” |fechaacceso=14 de octubre de 2013 |apellido=Alves |nombre=Daniela |fecha=13 de abril de 2011|editorial=CEIRI NEWSPAPER |idioma=portugués}}
  33. http://www.dignow.org/post/declara-cidades-irm%C3%A3s-a-cidade-de-manaus-e-a-cidade-de-jerusal%C3%A9m-em-israel-e-d%C3%A1-outras-provid%C3%AAncias-1769906-32022.html%7Ctítulo=DECLARA Արխիվացված 2020-06-08 Wayback Machine cidades-irmãs a cidade de Manaus e a cidade de Jerusalém, em Israel, e dá outras providências|fechaacceso=14 de octubre de 2013|fecha=14 de abril de 2011|idioma=portugués|editorial=dignow.org|urlarchivo=https://web.archive.org/web/20140227233635/http://www.dignow.org/post/declara-cidades-irm%C3%A3s-a-cidade-de-manaus-e-a-cidade-de-jerusal%C3%A9m-em-israel-e-d%C3%A1-outras-provid%C3%AAncias-1769906-32022.html%7Cfechaarchivo%3D27 de febrero de 2014}}

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանաուս» հոդվածին։