Չելսի (ֆուտբոլային ակումբ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Չելսի (անգլ.՝ Chelsea Football Club; անգլերեն արտասանությունը՝ [ˈtʃɛlsiː]), մասնագիտացված ֆուտբոլային ակումբ Լոնդոնի արևմուտքից, որը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր Լիգայում։ Ակումբը հիմնադրվել է 1905 թվականի մարտի 10-ին և իր պատմության մեծ մասը անց է կացրել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում։
Չելսի | ||||
Ամբողջական անուն | Chelsea Football Club | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Ազնվականները (The Aristocrats) Կապույտները (The Blues) Թոշակառուները (The Pensioners) | |||
Հիմնադրում | մարտի 10, 1905 | |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |||
Մարզադաշտ | Սթեմֆորդ Բրիջ | |||
Տարողունակություն | 41,631[1] | |||
Տեր | Ռոման Աբրամովիչ | |||
Նախագահ | Բրյուս Բակ | |||
Մարզիչ | Թոմաս Տուխել | |||
Կայք | ||||
Լիգա | Պրեմիեր Լիգա | |||
2018-19 | 3-ին | |||
|
Ակումբի առաջին խոշոր հաջողությունը 1954-55 մրցաշրջանն էր, երբ նրանք հաղթեցին իրենց առաջին առաջնությունը։ «Չելսին» հաղթել է մի քանի առաջնություններում 1960-ական և 1970-ականներին, սակայն դրանից հետո խոշոր հաղթանակներ չի ունեցել, մինչև 1997 թ.: Վերջին տասնամյակը եղել է «Չելսիի» ամենահաջողակ շրջանը նրա պատմության մեջ, որը երբեմն անվանում են Աբրամովիչի դարաշրջան։ Այս տասնամյակում Չելսին հաղթել է Պրեմիեր լիգայի 2005, 2006 և 2010 մրցաշրջանները, և առաջին անգամ հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ սակայն տասնմեկ մետրանոցներով պարտություն են կրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից։ Սակայն դա չխանգարեց ակումբին 2012 թվականին հաղթել Չեմպիոնների Լիգան, իսկ 2013 թվականին՝ նաև Եվրոպայի Լիգան։
Չնայած իրենց անվանը, ակումբը Լոնդոնի Չելսի թաղամասից չէ, այլ նրան հարևան Ֆուլհեմ թաղամասից։ Ակումբի մարզադաշտն է «Սթեմֆորդ Բրիջը», որը կարող է տեղավորել մինչև 42.000 հանդիսական։
Չելսիի համազգեստի գույներն են՝ արքայական կապույտ վերնաշապիկ ու շորտեր, սպիտակ գուլպաներ։ Այս համադրությունն օգտագործվում է սկսած 1960 թվականից։ Ակումբի լոգոն փոփոխվել է մի քանի անգամ, որպեսզի ավելի արդիական լինի, իսկ ընթացիկ լոգոն, որի վրա պատկերված է առյուծ՝ ձեռքը գավազան, ընդունվել է 1950-ականներին։ Ակումբը՝ մարզադաշտ այցելուների միջին թվաքանակով, ունի հինգերորոդ ցուցանիշը անգլիական ֆուտբոլում[2][3][4]։
Պատմություն
խմբագրել«Չելսին» հիմնադրվել է 1905 թ, Մարտի 10-ին, Ծագող Արևի պանդոկում[5] : Առաջին տարիներին ակումբն ունեցել է մի քանի փոքր հաջողություններ, և հաղթանակին ամենամոտն են եղել 1915 թ. Գավաթի եզրափակիչում, որտեղ սակայն նրանք պարտություն կրեցին «Շեֆիլդ Յունայթեդ»-ից։ «Չելսի» մեծ համբավ ձեռք բերեց գնելով հայտնի խաղացողներ[6]։
Երբ նախկին «Արսենալի» և Անգլիայի կենտրոնական հարձակվող Թեդ Դրեյքը դարձավ ակումբի մարզիչ՝ 1952-ին, նա փորձեց արդիականացնել ակումբը։ Նա հանեց ակումբի լոգոից Չելսիի թոշակառուների լոգոն, բարելավվեց երիտասարդների ռեժիմը, վերակառուցեց մարզադաշտը և տարավ «Չելսի»-ին դեպի իրենց առաջին խոշոր հաջողությանը՝ 1954-55 Գավաթի խաղարկության չեմպիոնությանը[7]։
1964-65 թվականի մրցաշրջանում նրանք մոտ էին հետ-տրիկ անելու և հաղթելու երեք գավաթներ, սակայն հաջողությունն ուղեկցեց միայն Լիգայի խաղարկությունում, պարտվելով մյուս երկուսում[8]։ Հետագայում նրանք հաղթեցին 1970 Գավաթի խաղարկությունը՝ հաղթելով «Լիդս Յունայթեդ»-ին 2-1 հաշվով, իսկ մյուս սեզոնում նրանք հաղթեցին ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթը։
1970-ականների վերջը և 1980-ականների սկիզբն անհանգիստ ժամանակներ էին ակումբի համար, ամբիցիոզ փոփոխությունները խարխլեցին ակումբի ֆինանսական վիճակը, և շատ հայտնի խաղացողներ հեռացան ակումբից[9]։ Հետագայում խնդիրներ են առաջանում երկրպագուների շրջանում խուլիգանական տարրի առկայությամբ։ 1982 թվականին ակումբը, մեկ ֆունտ ստերլինգով վաճառվում է Քեն Բեյթսին, սակայն «Սթեմֆորդ Բրիջը» վաճառվել էր մի այլ ընկերությանը, նշանակում էր, որ ակումբը կարող է կորցնել իր մարզադաշտը։ Շուտով ակումբը կարող էր հայտնվել Երրորդ Դիվիզիոնում, սակայն նոր մարզիչ Ջոն Նիլը կարճ ժամանակամիջոցում և չնչին ծախսերով հավաքեց մի նոր, տաղանդավոր թիմ, և 1984 թ. տարավ նրանց Երկրորդ Դիվիզիոնը հաղթելուն։ Ակումբն անմիջապես վերադարձավ Բարձրագույն Առաջնություն, սակայն 1988 թ. նորից հայտնվեց Երկրորդ Դիվիզիոնում, որտեղ 1989 թ. դարձյալ հաղթելով, վերադարձավ Բարձրագույն Առաջնություն[10]։ Շուտով, մարզադաշտի սեփականատեր բանկի աղքատացումից հետո, ակումբը հետ գնեց մարզադաշտը։
Պրեմիեր Լիգայի ձևավորումից հետո ակումբը լուրջ հաջողությունների չհասավ մինչև 1996 թ., երբ մարզիչ նշանակվեց Եվրոպայի տարվա խաղացող Ռուդ Գուլիտը, ով գնեց մի շարք բարձրակարգ խաղացողների և ակումբը հաղթեց 1997 թ. Գավաթի խաղարկությունը, նորից դառնալով Անգլիայի թոփ-թիմերից մեկը։ Շուտով Ռուդ Գուլիտը փոխարինվեց Ջանլուկա Վիալիով, ով թիմը տարավ դեպի 1998 Գավաթի խաղարկության եզրափակիչ և 1998 թ. ՈւԵՖԱ Գավաթակիրների Գավաթի խաղարկության եզրափակիչ և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ 2000 թվականին։ Վիալլին փոխարինվեց մեկ այլ իտալացի մարզիչով՝ Կլաուդիո Ռանիերիով, ով տարավ Չելսիին 2002 թ. Գավաթի եզրափակիչ և 2002-03 Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման փուլ[11]։
2003 թվականի Հունիսին, Բեյթսը վաճառեց «Չելսին» ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին՝ 140 միլիոն ֆունտ ստերլինգով, ով ծախսեց 100 միլլոն ֆունտ ստերլինգ նոր խաղացողներ գնելու համար, սակայն Ռանիերին չկարողացավ նվաճել նոր մրցանակներ և փոխարինվեց պորտուգալիացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյով։ Նրա շնորհիվ «Չելսին» դարձավ հինգերորդ Անգլիական թիմը, երկու անընդմեջ սեզոններում հաղթանակ տոնեց (2004-05, 2005 - 06 սեզոնները), ինչպես նաև Անգլիայի գավաթը (2007) և երկու Լիգայի խաղարկություններ (2005 և 2007)։ Աբրամովիչի հետ տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով 2007-ի Սեպտեմբերին Մոուրինյոն փոխարինվեց Աբրահամ Գրանտով, ով տարավ ակումբը դեպի իրենց առաջին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում նրանք պարտվեցին տասնմեկ մետրանոցներով «Մանչեսթեր Յունայթեդին»։ Գրանտը ազատվեց մի քանի օր անց, և փոխարինվեց Լուիս Ֆելիպե Սկոլարիով։
Սկոլարին մնաց ղեկին յոթ ամիս և ազատվեց աշխատանքից ակումբի վատ արդյունքների պատճառով։ Նոր Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը նշանակվեց մարզիչ մինչև 2008-09 թթ. սեզոնի վերջ։ Նա հասցրեց թիմը երկրորդ՝ 2009 թ. Գավաթի եզրափակիչ։ Երկու օր անց նախկին «Միլանի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հաստատվեց «Չելսիի» նոր մարզիչ, և հենց առաջին տարում թիմը նվաճեց Անգլիայի Գավաթը և Անգլիայի Պրեմիեր Լիգան։ Այդ սեզոնում «Չելսին» դարձավ անգլիական առաջին թիմը, որը խփեց 100 գոլից ավելի մեկ մրցաշրջանում, սկսած 1963 թվականից[12]։ Հաջորդ սեզոնի նախօրեին «Չելսիից» հեռացան մի շարք աստղեր։ «Չելսին» սեզոնը սկսեց բավական հաջող, սակայն արդեն միջնամասում սկսեց կրել մի շարք պարտություններ և նույնիսկ մի պահ ընկավ չորրորդ հորիզոնականը։ Սակայն Դրոգբայի մալարիայից ապաքինվելուց և մարզավիճակ ձեռք բերելուց հետո, «Չելսին» տարավ մեծ թվով հաղթանակներ և նաև հաղթեց, «Մանչեթեր Յունայթեդին» 2:1 հաշվով։ «Չելսին» կարողացավ միավորների տարբերությունն առաջին տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից» կրճատել մինչև երեք միավորի։ Սակայն այսպես կոչված «Ոսկե Խաղում», «Չելսին» պարտվեց, «Մանչեսթեր Յունայթեդին» 1:2 հաշվով և կորցրեց չեմպիոն դառնալու հնարավորությունները։ Չելսին նաև հասավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, որտեղ երկու խաղերում էլ պարտվեց, «Մանչեսթեր Յունայթեդին»։ Իսկ սեզոնի վերջին՝ Էվերտոն-Չելսի խաղից եկու ժամ անց, որտեղ Չելսին պարտվեց 1:0 հաշվով, Կարլո Անչելոտին ազատվեց աշխատանքից։ Դրանից հետո մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն Գուս Հիդինկն էր։ Սակայն արդեն հունիսին լուրեր պտտվեցին այն մասին, որ նոր մարզիչ կարող էր նշանակվել «Պորտո ՖԱ»-ի 33-ամյա մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը, ով այդ մրցաշրջանում հաղթել էր Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը, գավաթն ու Եվրոպայի Լիգան։ Նրա համար Պորտոն պահանջում էր 15.000.000 ֆունտ ստերլինգ, որ շուտով վճարեց Ռոման Աբրամովիչը։ Հունիսի 22-ին, աշխատանքից հեռանալուց հետո, Վիլլաշ-Բոաշը նշանակվեց Չելսիի գլխավոր մարզիչ։ Սակայն ակումբի վատ արդյուքների պատճառով՝ 2012 թվականի մարտի 4-ին՝ Վեստ Բրոմվիչ Ալբիոն ՖԱ-ից 1:0 պարտվելուց հետո, Անդրե Վիլլաշ-Բոաշը հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից։ Մինչև մրցաշրջանի ավարտը ակումբի ժամանակավոր ղեկավարությունը հանձնվեց Ռոբերտո Դի Մատեոյին, ով բարելավելով թիմի խաղն ու արդյունքները, հասցրեց «Չելսիին» Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ հաղթելով այդ առաջնության գործող չեմպիոն Բարսելոնային և նվաճեց Անգլիայի Գավաթը՝ հաղթելով եզրափակիչում «Լիվերպուլին»[13]։ Հասնելով Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ Չելսին հաղթեց Բավարիայի Մյունխենին հետխաղային 11 մետրանոցներով՝ 4:3 և դարձավ Չեմպիոնների Լիգան հաղթած առաջին լոնդոնյան ակումբը։ Սակայն արդեն մյուս մրացաշրջանում «Յուվենտուսից» կրած պարտության պատճառով «Չելսին» չկարաողացավ հաղթահարել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը, որի պատճառով էլ 2012 թվականի նոյեմբերի 21-ին Ռոբերտո Դի Մատեոն ազատվեց աշխատանքից[14]։ Նրա փոխարեն ակումբ հրավիրվեց իսպանացի Ռաֆայել Բենիտեսը, ում գլխավորությամբ ակումբը հաղթեց Եվրոպայի Լիգան։ 2013 թվականի ամռանը որպես մարզիչ վերադարձավ Ժոզե Մուուրինյոն։ Մոուրինյոյի գլխավորությամբ «Չելսին» հաղթեց Ֆուտբոլային Լիգայի գավաթը և Պրեմիեր Լիգան։ 2015-16 մրցաշրջանում «Չելսին» գրանցեց իր վերջին 20 տարիների վատագույն արդյունքն առաջնությունում՝ գրավելով 10-րդ հորիզոնականը։ Այնուամենայնիվ, հաջորդ մրցաշրջանում նոր նշանակված մարզիչ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Չելսին» հաղթեց իր 6-րդ Պրեմիեր Լիգայի գավաթը
Սթեմֆորդ Բրիջ
խմբագրելՉելսին իր պատմություն մեջ ունեցել է ընդամենը մեկ մարզադաշտ՝ «Սթեմֆորդ Բրիջը», և այն օգտագործվել է սկսած ակումբի հիմնադրումից։ Այն պաշտոնապես բացվել է 1877 թվականի ապրիլի 28-ին։ Նրա գոյության առաջին 28 տարիների ընթացքում օգտագործվել է բացառապես «Լոնդոն Աթլետիկս» ակումբի կողմից և միայն աթլետիկայի համար։ 1904 թ. մարզադաշտը գնվեց գործարար Գաս Միրսի և նրա եղբայր Ժոզեֆ Միրսի կողմից, ով արդեն մոտակայքում գնել էր հողատարածք և ցանկանում էր այնտեղ անցկացնել ֆուտբոլային հանդիպումներ։
Մարզադաշտը նախագծված է Միրս ընտանիքի կողմից, իսկ կառուցված՝ ճարտարապետ Արչիբալդ Լեիչի կողմից։ Նրանք առաջարկեցին վարձով տալ դաշտը «Ֆուլհեմ»-ին, բայց ձախողվեցին։ Եվ Միրս ընտանիքը որոշեց հիմնել սեփական ֆուտբոլային ակումբը՝ Չելսին։ Ակումբների մեծ մասի մարզադաշտերը հիմնվել են իրենց ստեղծումից հետո, սակայն Չելսին ստեղծվեց Ստեմֆորդ Բրիջի համար։ Քանի որ Ֆուլհեմ անունով ակումբ գոյություն ուներ, և Կեսինգթոն, Ստեմֆորդ Բրիդջ և Լոնդոն անունները մերժվեցին, ակումբի անվանում ընտրվեց «Չելսին»։
Սկզբնապես Ստեմֆորդ Բրիջը նախատեսված էր տեղավորել մինչև 100, 000 հանդիսական։ Վաղ 1930-ական թթ. դաշտի հարավային մասը տանիքապատվեց և սկսեց կոչվել Շեդ Էնդ, որտեղ հավաքվում էին Չելսիի ամենահավատարիմ երկրպաագուները, հատկապես 1960-ական, 70-ական և 80-ական թթ.:
Ուշ 1960-ական և վաղ 70-ական թթ., ակումբի ղեկավարությունը որոշեց արդիականացնել Ստեմֆորդ Բրիդջը, դրանից հետո այն կընդուներ մինչև 50, 000 հանդիսական։ Վերանորոգումը սկսեց վաղ 1970-ական թթ. Իսթ Սթենդում, բայց աշխատանքը ձգձգվեց մինչև 1990-ական թթ. կեսերը։ Հյուսիսային, հարավային և արևմտյան հատվածները տեղափոխվեցին դաշտին ավելի մոտ, և այս գործընթացը ավարտին հասցվեց 2001 թ.:
Երբ «Սթեմֆորդ Բրիջը» Քեն Բեյթսի ժամանակաշրջանում վերանորոգվեց, շատ լրացուցիչ կառույցներ նույնպես ավելացվեցին մարզադաշտին, օրինակ՝ երկու հյուրանոց, ճաշարաններ, Չելսի հանրախանութը, այցելուների համար ստեղծված Չելսի Սպորտի Աշխարհ ցուցահանդեսը։ Այս ամենը կատարվեց ավելի շատ հանդիսական ապահովելու համար, սակայն հաջողության չհասավ և 2003 թ. Չելսին գնվեց Աբրամովիչի կողմից։ Շուտով որոշում ընդունվեց փակել Չելսի Գյուղ բրենդը, և ուշադրություն դարձնել Չելսիին, որպես ֆուտբոլային ակումբ։
Ներկայումս դաշտը պատկանում է «Չելսի Պիտչ Օուներզ» կազմակերպությանը, որի բաժնետերերը Չելսիի երկրպագուներն են։ Կազմակերպությունը ստեղծվել է, որպեսզի դաշտը այլևս չվաճառվի գործարարներին։ Ինչպես նաև, եթե Չելսին տեղափոխվի այլ դաշտ, այն այլևս չի կարողանա օգտագործել Չելսի անվանումը։ Չելսիի մարզանքների դաշտը Կոբհեմ Սրեյն է։ Չելսին այստեղ է հաստատվել 2004 թ., այն բանից հետո, երբ նրանց նախկին մարզումների դաշտը՝ «Հարլինգտոնը» գնվեց «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կողմից 2005 թ.: Նոր դաշտում հարմարանքների ստեղծումը ավարտվեց 2007 թ.:
Ակումբը որոշել է դաշտի տարողությունը մեծացնել մինչև 50, 000։ Այն բանի պատճառով, որ դաշտը գտնվում է մեծ մայրուղու վրա, իսկ դիմացը գտնվում են երկու երկաթուղիներ, հանդիսականները կարող են մուտք գործել միայն Ֆուլհեմ փողոցի մուտքով։ Սթեմֆորդ Բրիջն օգտագործվել է այլ սպորտային միջոցառումների համար սկսած 1905 թ.: Այն ընդունել է Անգլիայի Գավաթի եզրափակիչը 1920-1922 թթ., ինչպես նաև տասը Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչներ (վերջինը 1978 թ.), և երեք Անգլիայի միջազգային հանդիպումներ, վերջինը 1932 թ.: Իսկ 1905 թ. հոկտեմբերին այն ընդունեց ռեգբիի հանդիպում Օլ Բլաքսի և Միդլի միջև և 1914 թ. բասկետբոլային հանդիպում «Նյու Յորք Հսկաների» և «Չիկագո Ուայթ Սոքսի» միջև հանդիպումը։ Այստեղ նաև անցկացվել է բոքսային հանդիպում աշխարհի թեթևքաշային չեմպիոն Ջիմի Վայլդի և Ջո Կոննի միջև1918, Սթեմֆորդ Բրիջը ընդունել է կրիկետի առաջին միջազգային հանդիպումը, Էսսեքսի և Վեսթ Ինդիսի միջև 1980 թ.: Այն նաև եղել է տնային մարզադաշտը «Լոնդոն Մոնարխս» ամերիկյան ֆուտբոլի թիմի համար 1997 թ.[15][15][16][17][18][19][20]:
Խորհրդանիշներ
խմբագրելԼոգո
խմբագրելՍկսած ակումբի հիմնադրումից, Չելսին ունեցել է յոթը լոգո։ 1905 թ. Չելսիի լոգոն ընդունվեց Չելսիի թոշակառուի պատկերը, և որի պատճառով ակումբի մականունը մնաց թոշակառուներ մինչև մյուս դարի կեսերը, նույնիսկ այդ անվանումը հայտնվեց հագուստի վրա։ Տեդ Դրեյքի 1952 թ. արդիականացման մաս էր կազմում նոր լոգո ընդունելը։ Եվ ընդուվեց նոր և շատ պարզ լոգո, որի վրա պատկերված էր Չելսի Ֆուտբոլային Ակումբ (Chelsea Football Club-C.F.C.) անվան առաջին տառերը, այն մնաց մեկ տարի։
1953 թ. ընդունվեց նոր լոգո, որի վրա պատկերված էր կապույտ առյուծ, որ նայում էր հետ և բռնում էր գավազան, այն մնաց երեք տասնամյակ։ Այս լոգոն հիմնված էր Չելսիի Մետրոպոլիտենի զինանշանի և Չելսիի ազնվական տերերի զինանշանի վրա։ Պատկերված էր նաև չորս վարդ, որոնք խորհրդանշում էին Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Ուելսի և Շոտլանդիայի ֆուտբոլի հավաքականները։ Այս առաջին լոգոն էր, որ պատկերվեց հագուստի վրա, քանզի այդ ավանդույթն ի հայտ եկավ 1960-ականներին։
1986 թ.արդեն Չելսիի տեր Կեն Բենաթսը դարձյալ փոխեց Չելսիի լոգոն, ավելի արդիական դարձնելու համար։ Այս անգամ առյուծը արդեն ավելի բնական էր երևում, և դեղին էր, այլ ոչ կապույտ։ Այն մնաց 19 տարի, որոշ փոքր փոփոխություններով։ Սակայն երկրպագուները ցանկացան, որպեսզի վերականգնվի հին լոգոն, և 2004 թ. որոշում ընդունվեց դարձյալ փոխել լոգոն։ Նոր լոգոն ընդուվեց 2005-06 սեզոնի նախօրյակին, որի վրայի առյուծը դարձյալ կապույտ էր[2][21]։
Հիմն
խմբագրելBlue is the Colour երգը (հայերեն՝ Կապույտն է Գույնը) գրվել է 1972 թ.՝ հետագայում դառնալով ակումբի պաշտոնական հիմնը։ Առաջին անգամ կատարվելուց հետո այն գրավեց հինգերորդ տեղը Մեծ Բրիտանիայում։ Հետագայում White is the Colour (հայերեն՝ Սպիտակն է Գույնը) երգը գրվեց և դարձավ կանադական, «Վանկուվեր Ուայտկեպսի» հիմնը։ Այս և «Լիվերպուլի» հիմներն ամենաճանաչվածներն են Անգլիայում։
Թալիսման
խմբագրելԱկումբի պաշտոնական թալիսմանն Առյուծ Սթեմֆորդն է, որն այդպես է կոչվել ի պատիվ Սթեմֆորդ Բրիջի։ Այն կրում է այն համազգեստը, որը կրում է թիմը տվյալ սեզոնում։ Նրա պարտականությունների մեջ է մտնում երկրպագուներին զվարճացնելը Սթեմֆորդ Բրիջում և հյուրընկալվելիս, ինչպես նաև մասնակցությունը ակումբի հաղթանակը տոնելուն[22][23]։ 2005 թ. օգոստոսի 1-ին Չելսիի աշխատակիցները հայտնաբերեցին թալիսմանի՝ առյուծի հագուստի կորուստը։ Ինչպես պարզվեց գողությունը տեղի է ունեցել հուլիսի 23-ին երկու անհայտ անձանց կողմից, որոնց սակայն նկարահանել էր գաղտնի տեսախցիկը։ Շուտով ակումբը հայտարարություն արեց, որտեղ խնդրում էր վերադարձնել հագուստը.
Մի քանի տարի առաջ տեղի էր ունեցել նմանատիպ գողություն, մենք խնդրել էինք վերադարձնել հագուստը և այն շուտով բերվեց դարպասների մոտ, մենք հույս ունենք, որ հագուստը դարձյալ ետ կվերադարձվի[24]։ |
2010 թ. ապրիլի 25-ին Առյուծ Սթեմֆորդը մասնակցեց Լոնդոնյան Մարաթոնին և հավաքեց 10 000 ֆունտ ստերլինգ, որն ուղվեց Օգնել Լոնդոնի Երեխային բարեգործական ֆոնդին[25]։
Համազգեստ
խմբագրելԺամանակաշրջան | Համազգեստ | Հովանավոր |
---|---|---|
1968-1981 | Umbro | չի եղել |
1981-1983 | Le Coq Sportif | |
1983-1984 | Gulf Air | |
1984-1986 | չի եղել | |
1986-1987 | Chelsea Collection* | Grange Farm Bai Lin Tea |
1987-1993 | Umbro | Commodore |
1993-1994 | Amiga | |
1994-1997 | Coors | |
1997-2001 | Autoglass | |
2001-2005 | Fly Emirates | |
2005-2006 | Samsung Mobile | |
2006-2008 | Adidas | |
2008-2015 | Samsung | |
2015-2017 | Yokohama | |
2017-ներկա | Nike |
«Չելսիի» համազգեստը մշտապես եղել է կապույտ, չնայած սկզբնական տարբերակը ավելի բաց էր քան ներկայինս, և ի տարբերություն այսօրվա տաբատները ճերմակ էին, իսկ գուլպաները մուգ կապույտ։ Բաց կապույտի հեղինակն էր այն ժամանակվա ակումբի նախագահ Իրլ Կադոգանը։ Բաց կապույտ վերնաշապիկները կարճատև կյանք ունեցան, և փոխարինվեցին արիստոկրատ կապույտով 1912 թ։ 1960-ական թթ. Չելսիի մարզիչ Տոմի Դոչերտին դարձյալ փոխեց համազգեստը, անցնելով կապույտ տաբատների (որոնք այդպիսին էլ մնացին) և սպիտակ գուլպաների, հուսալով, որ նոր համազգեստն ավելի արդիական և առանձնացնող կլինի, քանի որ ոչ մի ուրիշ թիմ չէր օգտագործում այդպիսի գունային համադրություն; այս համազգեստն առաջին անգամ հայտնվեց խաղացողների վրա 1964-65 թ թվականի սեզոնում։ Սպիտակ գուլպաները մշտապես պահպանվել են, չհաշված 1985-ից 1992 թթ., երբ նրանք փոխարինվեցին կապույտով։ «Չելսիի» ավանդական երկրորդ համազգեստը ամբողջությամբ դեղին կամ էլ ամբողջությամբ ճերմակ է՝ կապույտ շերտերով։ Առաջին անգամ սև և սպիտակ շերտերով երկրորդ համազգեստը ներկայացվեց 1960-ական թթ., ներշնչված «Ինտերի» համազգեստով, դարձյալ Դոչեստի առաջարկությամբ։ Մեկ այլ հետաքրքիր համադրություն օգտագործվեց 1980-ական թթ., այն ամբողջությամբ կանաչ էր, մի ուրիշը կարմիր և սպիտակ էր, ներկայացված 90-ականներին թթ.: «Չելսիի» համազգեստը արտադրվում է Adidas-ի կողմից, պայմանագիրը սկսել է գործել 2006 թ. և կգործի մինչև 2011 թ.: Անցյալում այն արտադրվել է Umbro (1968-81), Le Koq Sportfit (1981-86), «Չելսիի» հավաքածու (1986-87) և դարձյալ Umbro (1987-2006) ֆիրմաների կողմից։ Չելսիի առաջին համազգեստի հովանավորը եղել է Gulf Air-ը, 1983-84 սեզոնում։ Հետագայում՝ հովանավորվել է Grayng Farmzi, Bajn Li Tey-ի և իտալական ընկերություն «Simod»-ի կողմից, մինչև երկարատև պայմանագիրը համակարգիչ արտադրող Kommodor International-ի հետ 1989 թ.: Հովանավորվել է նաև Kurz-ի կողմից (1995-97), Autoglass-ի (1997-2001), Fly Emirates-ի (2001-05) կողմից։ Ներկայումս «Չելսիի» համազգեստի հովանավորը Samsung-ն է, ով վերցրեց այդ դերակատարությունը Samsung Moblie-ից 2007-08 թթ.[26]:
- Այլ հովանավորներ։
- Viagogo - Չելսիի խաղերի տոմսերի վերավաճառման պաշտոնական հովանավորը[27]։
- EA Sports - ակումբի խաղերի ցուցադրման պաշտոնական հովանավորը[28]։.
- Dolche & Gabbana - ակումբի պաշտոնական դերձակը[29]։
- Laurent Perrier - այս շամպայն արտադրող ընկերությունը պարտավոր է խմիչքով ապահովել տոնակատարությունները նշելու ժամանակ[30]։
- 188BET - բուքեմեյկերյան ընկերություն[31]։
- Thomas Cook Sport - տուրիստական ընկերություն[32]
- Lucozade Sport - պաշտոնական ըմպելիքը[33]։
- Համազգեստի պատմությունը
- Հատուկ համազգեստեր
- Դարպասապահի համազգեստերը
Աջակիցներ և մրցակիցներ
խմբագրել«Չելսին» ունի հինգերորդ ամենաբարձր միջին այցելուների ցուցանիշը անգլիական ֆուտբոլում և շարունակաբար գրավում է 40, 000 երկրպագուների «Սթեմֆորդ Բրիջ», նրանք են հինգերորդ լավագույն աջակցություն ունեցող թիմը Պրեմիեր Լիգայում 2009-10 սեզոնում, միջինը՝ 41, 423: Չելսիի ավանդական երկրպագուները Մեծ Լոնդոնի շրջանից են, և ընդգրկում է աշխատավոր խավը, ինչպես նաև ունևորների խավը։ Կան նաև շատ անգլիական և միջազգային աջակից-ակումբներ։
Չելսին չունի այնպիսի մրցակիցներ ինչպիսին Մերսեյսայդյան Դերբին և Հյուսիս-Լոնդոնյան Դերբին, նրանց Արևմտա-Լոնդոնյան Դերբին ընդդեմ «Ֆուլհեմի» կամ, «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ այնքան էլ ճանաչված չէր այն բանի պատճառով, որ թիմերը գտնվել են տարբեր դիվիզիոններում և հետապնդել են տարբեր նպատակներ։ 2004 թ. «Չելսիի» երկրպագուների շրջանում անցկացվեց հարցում, ըստ որի նրանք համարում են ակումբի գլխավոր մրցակիցները (հերթականությամբ)՝ «Արսենալ», «Տոտենհեմ» և «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նրանց մրցակցությունը, «Տոտենհեմի» հետ առաջացել է 1967 թ. Անգլիայի Գավաթի Եզրափակչից հետո, որն առաջինն էր երկու լոնդոնյան ակումբների միջև։ Գոյություն ունի նաև ուժեղ մրցակցություն «Չելսիի» և «Լիդս Յունայթեդի» միջև, որն առաջացավ 1960-ական և 1970-ական թթ. վիճելի խաղերից հետո, հատկապես 1970 թ. Անգլիայի Գավաթի Եզրափակիչը։ Մրցակացություն կա նաև, «Լիվերպուլի» հետ, հատկապես մի քանի վիճելի խաղերից և ոգի-գոլից (Լուիս Գարսիայի կողմից) հետո, որը «Չելսիին» դուրս թողեց պայքարից Չեմպիոնների Լիգաի 2004-05 սեզոնից։ 1970-ական 1980-ական թթ.հատկապես, «Չելսիի» երկրպագուներն ասոցացվում էին ֆուտբոլային խուլիգանության հետ[34][35]։
Ռեկորդներ
խմբագրել«Չելսիի» ամենաշատ դաշտում հայտնված խաղացողը, նախկին թիմի ավագ Ռոն Հարիսն է, ով խաղացել է 795 խաղ ակումբի կազմում 1961 և 1980 թթ. միջև։ Իսկ ամենաշատ խաղացած դարպասապահը Պիտեր Բոնետտին է, ով խաղացել է 729 հանդիպում (1959-79)։ 103 անգամ, որպես Անգլիայի Հավաքականի ավագ (101-ը ակումբում), Ֆրենկ Լեմպարդը՝ «Չելսիի»՝ հավաքականում ամենաշատ խաղ անցկացրած խաղացողն է։
Ֆրենկ Լեմպարդը «Չելսիի» բոլոր ժամանակների ամենաշատ գոլ խփած խաղացողն է՝ 211 գոլ 648 խաղում (2001-14)։ Եվս ութ խաղացող խփել են ավելի քան 100 գոլ Չելսիի համար։ Ջորջ Հիլսդոն (1906-12), Ջորջ Միլս (1929-39), Ռոյ Բենտլի (1948-56), Ջիմի Գրիվզ (1957-61), Բոբի Թամբլինգ (1959-70), Պիտեր Օսգուդ (1964-74 և 1978-79), Կերի Դիքսոն (1983-92), Ֆրենկ Լեմպարդ (2001-ներկա) և Դիդիե Դրոգբա (2004-2012 և 2014-2015։ Դիքսոնը 193 գոլով, Տամբլինգից հետո երկրորդն է։ Գրիվզը մեկ սեզոնում ամենաշատ գնդակներն է խփել (43, 1960-61 թթ.)։
Պաշտոնապես, Չելսիի ամենաշատ հանդիսականները եղել են Առաջին Դիվիզիոնի հանդիպմանը, «Արսենալի» հետ հոկտեմբերի 12-ին, 1935 թ.՝ 82, 905: Սակայն գրանցվել է նաև 100, 000 հանդիսականների թիվ, ընկերական հանդիպման ժամանակ, սովետական «Դինամո Մոսկվայի» դեմ՝ Նոյեմբերի 13, 1945։ Սակայն «Սթեմֆորդ Բրիջի» վերանորոգումից հետո, երբ տեղադրվեցին նստատեղեր, ռեկորդը դժվար փոխվի։ Ներկայումս «Սթեմֆորդ Բրիջը», պաշտոնապես, կարող է ընդունել մինչև 41, 841 հանդիսական[36][37][38]։
Չելսին հանրաճանաչ մշակույթում
խմբագրել1930 թ. «Չելսին» ներկայացվեց ամենահին ֆուտբոլային ֆիլմում՝ «Մեծ խաղը»։ Մի ժամանակ Չելսիի կենտրոնական հարձակվող, Ջեկ Կոկը, ով այն ժամանակ խաղում էր «Միլուոոլի» համար, ֆիլմի աստղն էր և որոշ սցենաներ նկարահանվել են «Սթեմֆորդ Բրիջում», ներառյալ դաշտը և հանդերձարանները։ Նկարահանվեցին նաև «Չելսիի» խաղացողներ Անդրիու Վիլսոնը, Ջեորջ Միլսոնը, և Սեմ Միլինգտոնը։ «Չելսին» նկարահանվել է նաև հնդկական Ջհում Բարաբար Ջհում ֆիլմում։
1933 թ. մի երգ գրվեց՝ այն օրը, երբ «Չելսին» գնաց և հաղթեց գավաթը[39]։ .[40]
Blue is the Colour-ը գրվել է 1972 թ. Անգլիայի գավաթի եզրափակչին, ողջ «Չելսիի» թիմը երգեց այն, այդ տարի այն գրավեց հինգերորդ տեղը[41][42]։
Չելսի Կանանց
խմբագրելՉելսին ունի նաև կանանց թիմ՝ Չելսի Կ.Ֆա։ Այն ստեղծվել է 2004 թ.: Նրանց տնային դաշտը Իմպերիալ Ֆիլդսն է, որը նաև, «Թութինգ» և «Միտչամ Յունայթեդի» տնային դաշտն է։ Այն հաղթել է 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009 և 2010 թվականների գավաթները, և բարձրացել Առաջին Դիվիզիոն։ 2009-10 թթ., նրանք գրավեցին 3-րդ տեղը Առաջին Դիվիզիոնում, ինչը նրանց մեծագույն նվաճումն է[43]։ Ջոն Տերին, Չելսիի տղամարդկանց ակումբի կապիտանը, նաև Չելսի Կ. ՖԱի նախագահն է[44]։
Ներկա կազմ
խմբագրել- 2017 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[45]
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Վարձավճարով տրված ֆուտբոլիստներ
խմբագրելՆշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Տարվա խաղացող (1967-2017)
խմբագրել
|
|
|
Մարզիչներ
խմբագրելԱյս մարզիչները ամենաքիչը մեկ մրցնանակ են շահել, երբ եղել են Չելսիի ղեկին։
Անուն | Ժամանակամիջոց | Մրցանակ |
---|---|---|
Տեդ Դրեյք | 1952-1961 | Առաջին Դիվիզիոն, Քամյունիթի Շիլդ |
Տոմի Դոչերտի | 1962-1967 | Անգլիայի Գավաթ |
Դեյվ Սեկտոն | 1967-1974 | Անգլիայի Գավաթ, ՈւԵՖԱ Հաղթողների Գավաթ |
Ջոհն Նիլ | 1981-1985 | Երկրորդ Դիվիզիոն |
Ջոհն Հոլինս | 1985-1988 | Լիիրավ Անդամների Գավաթ |
Բոբի Կամպբել | 1988-1991 | Երկրորդ Դիվիզիոն, Լիիրավ Անդամների Գավաթ |
Ռուդ Գուլիտ | 1996-1998 | Անգլիայի Գավաթ |
Գիանլուչա Վիալի | 1998-2000 | Անգլիայի Գավաթ, Լիգայի Գավաթ, Քամյունիթի Շիլդ, Հաղթողների Գավաթ, ՈւԵՖԱ Սուպեր Գավաթ |
Ժոզե Մոուրինյո | 2004-2007
2013-2015 |
3 Պրեմիեր Լիգա, 3 Լիգայի Գավաթ, Անգլիայի Գավաթ, Քամյունիթի Շիլդ |
Գուս Հիդինգ | 2009 | Անգլիայի Գավաթ |
Կառլո Անչելոտտի | 2009-2011 | Պրեմիեր Լիգա, Անգլիայի Գավաթ, Քամյունիթի Շիլդ |
Ռոբերտո Դի Մատտեո | 2012 | Անգլիայի Գավաթ, Չեմպիոնների Լիգա |
Ռաֆայել Բենիտես | 2012-2013 | Եվրոպա Լիգա |
Անտոնիո Կոնտե | 2016-2018 | Պրեմիեր Լիգա |
Մաուրիցիո Սարի | 2018-2019 | Եվրոպա Լիգա |
Թոմաս Տուխել | 2021-2022 | Չեմպիոնների Լիգա, Սուպեր Գավաթ, Ակումբների Աշխարհի Գավաթ |
Գրահամ Փոթեր | 2023 |
Մարզչական անձնակազմ
խմբագրելՊաշտոն[46] | Անձնակազմ |
---|---|
Մարզիչ | Անտոնիո Կոնտե |
Առաջին Թիմի Մարզչի Օգնական | Անգելո Ալեսիո |
Ջանլուկա Կոնտե | |
Սթիվ Հոլլանդ | |
Տեխնիկական տնօրեն | Միքայել Էմենալո |
Դարպասապահների մարզիչ | Ջանլուկա Սպինելի |
Էնրիկե Հիլարիո | |
Գլխավոր ֆիտնեսի մարզիչ | Պաոլո Բերտելլի |
Ջուլիո Տոուս | |
Քրիս Ջոնս | |
Ֆիտնեսի մարզչի օգնական | Կոնստանտինո Կորատտի |
Ակումբի պատվիրակ | Կարլո Կուդիչինո |
Խորհրդատու անձնական մարզիչ/դիետոլոգ | Տիբերիո Անկորա |
Ավագ սկաուտ | Միկ ՄակԳիվեն |
Գլխավոր բժիշկ | Պակո Բիոսկա |
Երիտասարդության Առաջընթացի Նախագահ | Նեիլ Բաթ |
Մինչև 21 տարեկանների թիմի մարզիչ | Ադրիան Վիվեշ |
Մինչև 18 տարեկանների թիմի մարզիչ | Ջոդի Մորիս |
Խաղի Վերլուծող | Ջեյմս Մելբուրն |
Չելսիի արդյունքները Պրեմիեր Լիգայում
խմբագրելՄրցաշրջան | Տեղ | Միավորներ | Խաղեր | Հաղթանակ | Պարտություն | Ոչ-ոքի | Խփած գոլեր | Բաց թողած գոլեր | Տարբերությունը |
2016-2017 | 1 | 93 | 38 | 30 | 3 | 5 | 85 | 33 | +52 |
2015-2016 | 10 | 50 | 38 | 12 | 14 | 12 | 59 | 53 | +6 |
2014-2015 | 1 | 87 | 38 | 26 | 9 | 3 | 73 | 32 | +41 |
2013-2014 | 3 | 82 | 38 | 25 | 7 | 6 | 71 | 27 | +44 |
2012-2013 | 3 | 75 | 38 | 22 | 9 | 7 | 75 | 39 | +36 |
2011-2012 | 6 | 64 | 38 | 18 | 10 | 10 | 65 | 46 | +19 |
2010-2011 | 2 | 71 | 38 | 21 | 9 | 8 | 69 | 33 | +36 |
2009-2010 | 1 | 86 | 38 | 27 | 5 | 6 | 103 | 32 | +71 |
2008-2009 | 3 | 83 | 38 | 25 | 8 | 5 | 68 | 24 | +44 |
2007-2008 | 2 | 85 | 38 | 25 | 10 | 3 | 65 | 26 | +39 |
2006-2007 | 2 | 83 | 38 | 24 | 11 | 3 | 64 | 24 | +40 |
2005-2006 | 1 | 91 | 38 | 29 | 4 | 5 | 72 | 22 | +50 |
2004-2005 | 1 | 95 | 38 | 29 | 8 | 1 | 72 | 15 | +57 |
2003-2004 | 2 | 79 | 38 | 24 | 7 | 7 | 67 | 30 | +37 |
2002-2003 | 4 | 67 | 38 | 19 | 10 | 9 | 68 | 38 | +30 |
2001-2002 | 6 | 64 | 38 | 17 | 13 | 8 | 66 | 38 | +28 |
2000-2001 | 6 | 61 | 38 | 17 | 10 | 11 | 68 | 45 | +23 |
1999-2000 | 5 | 65 | 38 | 18 | 11 | 9 | 53 | 34 | +19 |
1998-1999 | 3 | 75 | 38 | 20 | 15 | 3 | 57 | 30 | +27 |
1997-1998 | 4 | 63 | 38 | 20 | 3 | 15 | 71 | 43 | +28 |
1996-1997 | 6 | 59 | 38 | 16 | 11 | 11 | 58 | 55 | +3 |
1995-1996 | 11 | 50 | 38 | 12 | 14 | 12 | 46 | 44 | +2 |
1994-1995 | 11 | 54 | 42 | 13 | 15 | 14 | 50 | 55 | -5 |
1993-1994 | 14 | 51 | 42 | 13 | 12 | 17 | 49 | 53 | -4 |
1992-1993 | 11 | 56 | 42 | 14 | 14 | 14 | 51 | 54 | -3 |
Նվաճումներ
խմբագրել- Պաշտոնական կայքի տվյալներով.[47]
Ազգային
խմբագրել- Առաջին Դիվիզիոն / Պրեմիեր Լիգա
- Երկրորդ Դիվիզիոն
- Անգլիայի գավաթ
- Անգլիայի լիգայի գավաթ
- Անգլիայի սուպերգավաթ
- Լիիրավ Անդամների Գավաթ
Միջազգային
խմբագրել- Չեմպիոնների Լիգա
- Եվրոպայի Լիգա
- ՈՒԵՖԱ Գավաթակիրների Գավաթ
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ
- Հաղթանակ (1)։ 1998[48]
Ակումբի Նախագահներ
խմբագրելՍկսած 1905 թ. ակումբն ունեցել է 10-ը նախագահ։ Ակումբի առաջին նախագահը Կլոդ Կիրբին էր[49]։ ով նաև, այդ պաշտոնում ամենաերկարը մնաց - 30 տարի, սկսած 1905 թ. մինչև 1935 թ., սակայն նրա պաշտոնավորման ընթացքում ակումբը ոչ մի մրցանակ չի շահել։ Այլ հայտնի նախագահներ էին Ջո Միրսը, ակումբի նախագահ Ջոզեֆ Միրսի որդին և Բրայան Միրսը՝ Ջոի որդին և Ջոզեֆի թոռը[50]։. Ջո Միրսի 26 տարվա պաշտոնավորման ընթացքում Չելսին հաղթել է 3 մրցանակ։ 1 Առաջին Դիվիզիոնի, 1 Անգլիայի Սուպերգավաթի և 1 Անգլիայի Լիգայի տիտղոսներ։ Իսկ Բրայանի 12 տարվա պաշտոնավորման ընթացքում, ակումբը հաղթել է 1 Անգլիայի Գավաթ և 1 ՈւԵՖԱ Գավաթակիրների Գավաթ։
Ամենա հաջողված նախագահներն էին Կեն Բեյթսը Բրյուս Բակը, յուրաքանչյուրի օրոք ակումբը շահել է 10-ական գավաթ[51]։ Բեյթսի 22 տարվա պաշտոնավորման ընթացքում 10 տիտղոս։ 8 ազգային և 2 պաշտոնական։ Բեյթսը նաև թիմի համար կարողացավ պահպանել Սթեմֆորդ Բրիջը։ Ներկայիս նախագահն է Բրյուս Բակը[52]։ Նա նախագահ դարձավ 2004 թ., այն բանից հետո, երբ թիմը գնվեց Ռոման Աբրամովիչի կողմից, մինչ այդ նա փաստաբան էր Սիբնյեֆծ կազմակերպությունում, որ պատկանում էր Աբրամովիչին, մինչև վաճառելը Գազպրոմին 2005 թ.[53]։ Չելսին ունի նաև ցմահ նախագահ՝ հայտնի դերասան և լորդ Ռիչարդ Ատենբորոն։ Ատենբորոն միացավ ակումբին 1969 թ., նա մնաց որպես ակումբի տնօրեն մինչև 1982 թ., երբ նա դարձավ ակումբի ցմահ փոխ-նախագահ, իսկ 2008 թ. դարձավ ցմահ նախագահ[54][55]։
Նախագահների ցանկ
խմբագրելՏարի | Նախագահ |
---|---|
1905-1935 | Կլոդ Կիրբի |
1935-1936 | Չառլզ Պռատ |
1936-1940 | Չառլզ Կրիսպ |
1940-1966 | Ջո Միրս |
1966-1968 | Չառլզ Պռատ կրտսեր |
1968-1969 | Լեն Ուիտլի |
1969-1981 | Բռայան Միրս |
1981-1982 | Չառլզ Կադոգան |
1982-2004 | Կեն Բեյթս |
2004-ներկա | Բրյուս Բակ |
Ակումբի տնօրինություն
խմբագրելՍեփականատեր | Ռոման Աբրամովիչ |
Նախագահ | Բրյուս Բակ |
Պատվավոր նախագահ | Լորդ Ռիչարդ Ատենբորոու |
Գլխավոր գործադիր | Ռոն Գուրլեյ |
Ֆինանսների նախագահ | Կրիս Ալեքսանդր |
Նախագահների խորհուրդ | Էուգեն Տենեբաում |
Ակումբի քարտուղար | Դավիդ Բարնարդ |
Ընկերության քարտուղար | Ալան Շոու |
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 10268, 00.html «Club Info». chelseafc.com. Վերցված է 2011 թ. մարտի 13-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ 2,0 2,1 «Chelsea centenary crest unveiled». BBC Sport. 2004 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2007 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «All Time League Attendance Records». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Kempster, Tony. «Attendances 2009/10». Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 10268~1800325, 00.html «Team History». Chelsea FC. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Brian Glanville (2004 թ․ հունվարի 10). «Little sign of change for Chelsea and their impossible dreams». Times Online. Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.
- ↑ Brian Glanville (2005 թ․ ապրիլի 27). 762-1586242, 00.html «The great Chelsea surrender». Times Online. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 29-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Glanvill, Rick (2006). Chelsea FC: The Official Biography – The Definitive Story of the First 100 Years. Headline Book Publishing Ltd. էջ 196. ISBN 0-7553-1466-2.
- ↑ Glanvill (2006). Chelsea FC: The Official Biography. էջեր 84–87.
- ↑ Glanvill (2006). Chelsea FC: The Official Biography. էջեր 143–157.
- ↑ Glanvill (2006). Chelsea FC: The Official Biography. էջեր 89–90.
- ↑ «Grant sacked as Chelsea manager». BBC Sport. 2008 թ․ մայիսի 24. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Դի Մատեոն հեռացված է աշխատանքից» (ռուսերեն). Sports.ru. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21–ին-ին.
- ↑ 15,0 15,1 «Stadium History». chelseafc.com. Վերցված է 2007 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Glanvill (2006). Chelsea FC: The Official Biography. էջեր 69–71.
- ↑ Glanvill (2006). Chelsea FC: The Official Biography. էջեր 91–92.
- ↑ Veysey, Wayne (24 May 2005), QPR take over Chelsea training ground(չաշխատող հղում), Evening Standard
- ↑ «Chelsea plan Bridge redevelopment». BBC Sport. 2006 թ․ հունվարի 20. Վերցված է 2007 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Kenyon confirms Blues will stay at Stamford Bridge». RTÉ Sport. 2006 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Mears, Brian (2002). Chelsea: Football Under the Blue Flag. Mainstream Sport. էջ 42. ISBN 1-84018-658-5.
- ↑ «Interview with Stamford the Lion (Chelsea FC mascot)». scribd.com (անգլերեն). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
- ↑ «Талисманы АПЛ». football.ya1.ru (ռուսերեն). 8-3-2008. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.(չաշխատող հղում)
- ↑ «У «Челси» украли талисман». Спорт-Экспресс (ռուսերեն). 2-8-2005. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
- ↑ «Марафон Льва Стэмфорда». chelsea-fc.ru. 26-4-2010. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 17-7-2010-ին.
- ↑ Ashling O'Connor (2005 թ․ մայիսի 2). «Clubs to cash in on mobile advertising». Times Online. Արխիվացված է օրիգինալից 2011-06-29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 10268~1325942, 00.html «Viagogo». chelseafc.com (անգլերեն). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ 10268~1375627, 00.html «EA SPORTS». chelseafc.com (անգլերեն). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ 10268~1325944, 00.html «Dolce&Gabbana». chelseafc.com (անգլերեն). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ 10268~1325933, 00.html «Laurent Perrier». chelseafc.com (անգլերեն). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ 10268~1753733, 00.html «188BET». chelseafc.com (անգլերեն). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ 10268~1446713, 00.html «Thomas Cook Sport». chelseafc.com (անգլերեն). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ 10268~2117430, 00.html «Lucozade Sport». chelseafc.com (անգլերեն). Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ 10268, 00.html «Supporters Clubs Map». Chelseafc.com. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Football Rivalries: The Complete Results». Planetfootball.com. Վերցված է 2007 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Cup Winners' Cup Trivia». RSSSF. Վերցված է 2007 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Chelsea 3–2 Birmingham». BBC Sport. 2007 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Chelsea 0–1 Liverpool». BBC Sport. 2008 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Steve Hawkes (2004 թ․ մայիսի 10). «Football firms hit the film circuit». BBC Sport. Վերցված է 2007 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Chelsea teams up with Yash Raj Films». DNA India. 2006 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2007 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Blue Is The Colour». Chart Stats. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Caps' 'Proclaim' season opener». Vancouver Courier. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Eight teams successful in Women's Super League bid». London: fcbusiness.co.uk. 2010 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Leighton, Tony (2009 թ․ հոկտեմբերի 18). «John Terry digs deep to rescue Chelsea Ladies after funding cuts». London: The Guardian. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 10268, 00.html «First Team Squad List» (անգլերեն). «Չելսի» ՖԱ-ի պաշտոնական կայքէջ. 2012 թ․ հունվարի 17. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
{{cite news}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ 10268, 00.html Chelsea Management Chelsea FC
- ↑ 10268, 00.html «Trophy Cabinet» (անգլերեն). chelseafc.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Trophy Cabinet». chelseafc.com. Վերցված է 2007 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «New York Blues - Blue News» (անգլերեն). freewebs.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
- ↑ Rick Glanvill (31-7-2009). 10268~1739650, 00.html «Former chairman Brian Mears dies» (անգլերեն). chelseafc.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Bates leaves Chelsea» (անգլերեն). bbc.co.uk. 2-3-2004. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
- ↑ David Hellier (28-1-2006). «A day in the life of...Bruce Buck» (անգլերեն). indipendent.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
- ↑ Andrew Osborn (2006). «£7.4bn sale of stake in Sibneft doubles Abramovich wealth» (անգլերեն). independent.co.uk. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
- ↑ 10268~1472484, 00.html «Life president Attenborough» (անգլերեն). chelseafc.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12–ին-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Staying near Chelsea Football Club» (անգլերեն). www.londonkensingtonguide.com.
Արտաքին հղումներ
խմբագրել- Չելսի ՖԱ-ի պաշտոնական կայքէջը (անգլ.)
- Չելսի ՖԱ-ի մասին տեղեկություն Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքէջի վրա Արխիվացված 2011-04-10 Wayback Machine (անգլ.)
- Չելսիի մասին տեղեկություն Պրեմիեր Լիգայի հայալեզու կայքէջում (հայ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չելսի (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։ |
Այս հոդվածը ներառված է Հայերեն Վիքիպեդիայի ընտրյալ հոդվածների ցանկում |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |