Վիլյառեալ (իսպաներեն՝ Villarreal Club de Fútbol) իսպանական ֆուտբոլային ակումբ Վիլյառեալից։ Ակումբը ստեղծվել է 1923 թվականին և ներկայումս հանդես է գալիս Լա Լիգայում։ Տնային խաղերն անցկացնում է Էստադիո Էլ Մադրիգալ մարզադաշտում, որը տեղավորում է 24,890 հանդիսական։

Վիլյառեալ
Ամբողջական անուն Villarreal Club de Fútbol, S.A.D.
Մականուն(ներ) El Submarino Amarillo (Դեղին սուզանավ)
Հիմնադրում մարտի 10, 1923
Երկիր  Իսպանիա
Մարզադաշտ Էստադիո Էլ Մադրիգալ
Տարողունակություն 24,890
Տեր Ֆեռնանդո Ռոիգ
Նախագահ Ֆեռնանդո Ռոիգ
Մարզիչ Ունայ Էմերի
Կայք
Լիգա Լա Լիգա
2018-19 14-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1923 թվականի մարտի տասին։ Ակումբի առաջին նախագահն է դարձել է Խոսե Կալդուշ Ալմելան։ Ի սկզբանե ակումբի գույներն էին սևը և սպիտակը(Սպիտակ շապիկներ և սև շորտեր), իսկ 1946 թվականին ընդունվեց որոշում՝ փոխել այդ գույները և դարձնել դեղին և սև, այդպիսին են մինչև այսօր։

Էլ Մադրիգալ ստադիոնը գործի է դրվել 1923 թվականի հունիսի 17-ին, իսկ առաջին (ընկերական) հանդիպումը թիմը խաղաց հոկտեմբերի 21-ին։ Ակումբը մինչև 1955-56 խաղաշրջանը խաղում էր շրջանների լիգաներում, երբ ապահովեց իրեն ելք դեպի երրորդ ազգային լիգա, որտեղ խաղաց մինչև 1961-62, և որտեղ 14-րդ տեղը բերեց դասի ցածրացման և, վերադարձ՝ դեպի առաջին շրջանային լիգա։ Սակայն այնտեղ Վիլյառեալը երկար չմնաց և, զբաղեցնելով այդ խաղաշրջանում առաջին տեղը, ապահովեց տեղափոխում դեպի երրորդ ազգային լիգա։ Երրորդ փորձից ակումբն ապահովեց դասային բարձրացում առաջին տեղով, սակայն երկրորդ ազգային լիգայում մնաց ընդամենը երկու տարի, զբաղեցնելով 17-րդ տեղը 1971-72 խաղաշրջանում։ Երրորդ ազգային լիգայում չորս անհաջող խաղաշրջանից հետո, ակումբը վերջին անգամ վերադարձավ առաջին շրջանային լիգա, մնալով այնտեղ միայն 1976-77 խաղաշրջանում, որի արդյունքներով առաջին տեղով նորից վաստակեց դասային բարձրացում դեպի Տորսեր։ 1986-87 խաղաշրջանում «Սուզանավորդները» վաստակեցին դասային բարձրացում և 1987-88 – 1989-90 մրցաշրջաններն անցկացրեցին Սեգունդա Բ-ում, որտեղից նորից «ընկան» ներքև։ 1990-91 մրցաշրջանը դարձավ երրորդ ազգային լիգայում վերջինն իր հանրագումարով, զբաղեցնելով երկրորդ տեղը, ակումբը 1991-92 մրցաշրջանում գնաց Սեգունդա։ Հինգ մրցաշրջանի ընթացքում ակումբը զբաղեցրել է վերջից մեջտեղում՝ Liga BBVA-ի մրցաշարային աղյուսակում։ Իսկ 1997-98 մրցաշրջանում, «Սուզանավորդները» զբաղեցրին չորրորդ տեղը, ինչն ըստ փլեյ-օֆֆ համակարգի թույլ տվեց վաստակել 65 տարվա ընթացքում առաջին անգամ ուղեգիր դեպի բարձրաշխարհիկ իսպանական լիգա։ Պրիմերայում առաջին հանդիպում տեղի ունեցավ 1988 թվականի օգոստոսի 31-ին՝ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում։ Վիլյառեալը զիջեց մադրիդի Ռեալին 1։4 հաշվով։ Դեբյուտային մրցաշրջանում Վիլյառեալի կազմում հանդես էին գալիս ֆուտբոլիստներ ինչպիսիք են՝ Դավիթ Ալբելդան, Անդրես Պալոպը, Խեսուս Գարսիա Սանխուանը, Ջերարդո Գարսիան։ Չնայած մրցաշրջանի հաջող կեսին, ընդհանուր հանրագումարով Վիլյառեալը զբաղեցրեց 18-րդ տեղը՝ վերադառնալով Սեգունդա։ 1999-2000 մրցաշրջանն ակումբն ավարտեց երրորդ տեղով, վերադարձնելով իրավունքը հանդես գալ Բարձրագույն Ազգային Լիգայում։ Հաջորդող 11 մրցաշրջան ակումբը զբաղեցրեց 15-ից 2-րդ տեղը Ազգային Առաջնությունում։ 2011-12 մրցաշրջանի հանրագումարով լքեց Իսպանիայի առաջնության Բարձրագույն Լիգան, ավարտելով այն 18-րդ տեղով։

Նվաճումներ խմբագրել

Ազգային խմբագրել

Լա Լիգա

Երկրորդ տեղ (1). 2007–08

Սեգունդա Դիվիզիոն

Երկրորդ տեղ (1). 

Սեգունդա Դիվիզիոն B

Երկրորդ տեղ (2). 1987–88, 1991–92

Տերսերա Դիվիզիոն

Հաղթող (1). 1970

Միջազգային խմբագրել

Ներկա կազմ խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1   ԴՊ Սերխիո Ասենխո
2   ՊՇ Մարիո Գասպար (2-րդ ավագ)
3   ՊՇ Ռաուլ Ալբիոլ
4   ՊՇ Պաու Տոռես
5   ԿՊ Սանտյագո Կասերես
6   ՊՇ Ռամիրո Ֆունես Մորի
7   ՀՐ Ժերար Մորենո
8   ԿՊ Սանտի Կասոռլա (3-րդ ավագ)
9   ՀՐ Կառլոս Բակա
10   ԿՊ Վիսենտե Իբոռա
11   ԿՊ Սամուել Չուկվուեզե
13   ԴՊ Անդրես Ֆերնանդես
Դիրք Խաղացող
14   ԿՊ Մանու Տրիգերոս
15   ԿՊ Մանու Մորլանես
16   ՊՇ Խավի Կինտիլա
17   ՀՐ Կարլ Տոկո-Էկամբի
18   ՊՇ Ալբերտո Մորենո
19   ԿՊ Անդրե Զամբո Անգիսա (վարձավճարով Ֆուլհեմից)
20   ՊՇ Ռուբեն Պենյա
21   ԿՊ Բրունո Սորիանո (Ավագ)
22   ԿՊ Լեո Սուարես
23   ԿՊ Մոի Գոմես
24   ԿՊ Խավիեր Օնտիվերոս
25   ԴՊ Մարիանո Բարբոսա

Հայտնի ֆուտբոլիստներ խմբագրել

  • Պեպե Ռեյնա (2002—2005)
  • Սանտի Կասորլա (2003—2006, 2007—2011)
  • Կանի (2006—)
  • Բրունո Սորիանո (2006—)
  • Խոան Կապդեվիլյա (2007—2011)
  • Անխել Լոպես (2007—2012)
  • Նիհատ Կահվեջի (2006—2009)
  • Ուլոֆ Մելբերգ (2012—)
  • Յան Կրոմկամպ (2005—2006)
  • Սեբաստիան Վիերա (2005—2009)
  • Մարտին Կասերես (2007—2008)
  • Վալտեր Պանդիանի (2012—2013)
  • Սոննի Անդերսոն (2003—2004)
  • Ժուլիանո Բելլետտի (2002—2004)
  • Նիլմար (2009—2012)
  • Մարկոս Սեննա (2002—2013)
  • Գոնսալո Ռոդրիգես (2004—2012)
  • Մատեո Մուսսակիո (2010—)
  • Գիլերմո Ֆրանկո (2006—2009)
  • Ջուզեպպե Ռոսսի (2007—2013)
  • Ալեսիո Տակինրադի (2005—2007)
  • Ռիո Մավուբա (2007—2008)
  • Ռոբեր Պիրես (2007—2010)
  • Անտոնիո Վալենսիա (2005—2008)
  • Դիեգո Գոդին (2007—2010)
  • Դիեգո Ֆորլան (2004—2007)
  • Խուան Ռոման Ռիկելմե (2003—2007)
  • Խուան Պաբլո Սորին (2004—2006)
  • Մարկո Ռուբեն (2009—2012)
  • Ֆեռնանդո Կավենագի (2012—2013)

Արտաքին հղումներ խմբագրել