Ֆլումինենսե
Ֆլումինենսե (պորտ.՝ Fluminense Football Club), բրազիլական ֆուտբոլային ակումբ Ռիո դե Ժանեյրոյում: Ակումբն իր նահանգի չորս ավանդական գրանդներից մեկն է «Ֆլամենգոյի» (Ֆլու Ֆլա կլասիկո՝ ամենահայտնիներից մեկը ֆուտբոլում), «Բոտաֆոգոյի» («Կլասիկո Վովո»՝ ամենահինը Բրազիլիայում, 1905 թվականից) և «Վասկո դա Գամայի» հետ միասին, ինչպես նաև Բրազիլիայի ուժեղագույն ակումբներից մեկը, Տասներեքի ակումբի հիմնադիրը, որ Բրազիլիայի ամենաժողովրդական ու տիտղոսակիր ակումբների կազմակերպությունն է: Հետազոտական ինստիտուտների (Ibope и Datafolha[2]) ուսումնասիրությունների տվյալներով, որոնց հրատարակել են իրենց հետազոտության արդյունքները 2004 և 2006 թվականներին համապատասխանաբար, «Ֆլումինենսեին» երկրպագում է 2 միլիոն 200 հազար մարդ (12-րդը Բրազիլիայում, ամենաքիչը Ռիոյի չորս գրանդների շարքում․ երրորդ տեղն զբաղեցրած «Բատաֆոգոյի» երկրպագուների թիվը 2,7 միլիոն է): Սակայն ողջ Բրազիլիայում և այլ երկրներում (օրինակ՝ Ուրուգվայում) «Ֆլումինենսեի» երկրպագուների թիվը հասնում է մոտ 9 միլիոնի:
Ֆլումինենսե | |||
Մականուն(ներ) | Ռիոյի եռագույններ (պորտ.՝ Tricolor Carioca) Մեծ Ֆլու (պորտ.՝ Fluzão) Ռազմիկների թիմ (պորտ.՝ Time de Guerreiros) | ||
---|---|---|---|
Հիմնադրում | 1902 | ||
Երկիր | ![]() | ||
Քաղաք | Ռիո դե Ժանեյրո | ||
Մարզադաշտ | Մարականա, Ռիո դե Ժանեյրո | ||
Տարողունակություն | 78 838 | ||
Նախագահ | ![]() | ||
Մարզիչ | ![]() | ||
Լիգա | ԿՈՆՄԵԲՈԼ՝ 26[1] ԲՖՖ՝ 10 | ||
|
ՊատմությունԽմբագրել
«Ֆլումինենսեն» հիմնադրվել է 1902 թվականի հոկտեմբերի 17-ին անգլիացի Արթուր Կոքսի կողմից: Ակումբն իր հիմնադրման օրվանից իրեն ներկայացնում է որպես արիստոկրատական:
1932 թվականին «Ֆլուն» եղել է առաջին բրազիլիական ակումբը, որ դարձել է պրոֆեսիոնալ:
1963 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած «Ֆլումինենսե» և «Ֆլամինգո» ակումբների խաղի (Ֆլու Ֆլա) ժամանակ հավաքվել է 194 603 հանդիսատես, ինչը համարվում է աշխարհի ռեկորդ ակումբների խաղերի հաճախելիության թվով։ Եվս երեք անգամ (1969, 1976 և 1984 թվականներին) ավելի քան 150000 հանդիսատես է հավաքվել դիտելու Ֆլու-Ֆլան:
1960-ականների վերջին և 1970-ական թվականների սկզբին թիմում խաղում էր Կարլոս Ալբերտո Տորեսը, 70-ականների կեսերին՝ Ռիվելինոն: Ռիվելինոյի ժամանակ թիվն ստացավ «Maquina» մականունը (պորտուգալերենից թարգմանաբար՝ «մեքենա»)՝ արտացոլելով այն ոճը, որով նա երկու անգամ անընդմեջ հաղթել է Ռիոյի առաջնությունում: 1984 թվականին չեմպիոնական թիմի գլխավոր աստղը եղել է պարագվայցի Խուլիո Սեսար Ռոմերոն, որին երկրպագուները կոչել են Ռոմերիտո: 1970 թվականին «Ֆլումինենսեն» հաղթել է Ռոբերտան գավաթի խաղարկությունում, որը հետագայում ճանաչվել է Բրազիլիայի առաջնության նմանօրինակ: 1985 թվականի Ռոմերիտոն ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ:
1990-ական թվականների սկզբին թիմը զգալի ճգնաժամի մեջ էր․ ակումբն անցել էր Սերիա C, սակայն 1990-ական թվականների վերջին ու 2000-ականների սկզբին ակումբը բարելավեց իր դիրքերը և վերադարձավ Սերիա Ա:
Համարվում է, որ մինչև վերջերս թիմի «արիստոկրատիկ» երկրպագուները թիմից պահանջում էին չեմպիոնական տիտղոսներ նվաճել միայն իրենց նահանգի ներսում, իսկ Բրազիլիայի առաջնությանը թիմը վերաբերվում էր արհամարհանքով: Ներկայում «Ֆլուն» Կարիոկի լիգայի համառեկորդակիր է չեմպիոնական տիտղոսների թվով (30 տիտղոս), քանի որ 2008 թվականին այս ցուցանիշին է հասել նաև թիմի հավերժական մրցակից «Ֆլամենգոն»:
2008 թվականի հունիսի 4-ին «Ֆլումինենսեն», իր դաշտում 3:1 հաշվով հաղթելով արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբին (առաջին հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով), իր պատմության մեջ առաջին անգամ նա դուրս է եկել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ: Էկվադորի ԼԴՈՒ Կիտո ակումբի դեմ խաղում թիմը զիջել է հաղթանակը: 2009 թվականի դեկտեմբերին «Ֆլումինենսեն» Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակչում զիջել է նույն հակառակորդին։ Գրեթե ամբողջ մրցաշրջանում թիմը պայքարում էր Սերիա Ա-ում իր տեղը պահելու համար, ինչն ի վերջո հաջողվել է միայն առաջնության վերջում:
2010 թվականին «Ֆլու»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է Բրազիլիայի չեմպիոն: Սակայն 2010 թվականի վերջին Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան որոշել է չեմպիոնական տիտղոսներին հավասարեցնել Բրազիլիայի հին գավաթը (1959-1968) և Ռոբերտան գավաթը (1967-1970): Այդ պատճառով էլ, հաշվի առնելով «Ֆլուի» հաղթանակը 1970 թվականին Ռոբերտան գավաթի խաղարկությունում, եռագույնները պաշտոնապես Բրզիլիայի եռակի չեմպիոններ են: Հաջորդ մրցաշրջանում ակումբը երրորդ տեղն է զբաղեցրել լիգայում: 2002 թվականին «Ֆլուն» կրկին դառնում է ուժեղագույնը: Սակայն 2013 թվականի մրցաշրջանում թիմը սպորտային արդյունքներով անցել է Սերիա Բ՝ զբաղեցնելով ընդամենը 17-րդ տեղը․ նմանատիպ արդյունք խստ հազվադեպ է ազգային առաջնություններում (հաշվի չառնելով որակազրկումները): Իր տեղը պահպանել թիմի հաջողվել է միայն այն բանից հետո, երբ միավորներ են հանվել նրա մրցակիցներից (առաջին հերթին «Պորտուգեզայից»):
Բրազիլիայի չեմպիոններ 1970 (Ռոբերտան)Խմբագրել
1970 թվականին «Ֆլումինենսեն» մասնակցել է Ռոբերտան գավաթի խաղարկության 19 հանդիպման, որոնցից 10-ում հաղթել է, 4 անգամ խաղն ավարտել ոչ-ոքի և հինգ անգամ պարտվել: Թիմը խփել է 29 և բաց թողել 16 գոլ: Աղյուսակում ներկայացված են թիմի բոլոր մասնակիցները, որ հանդես են եկել այդ մրցաշարում և դարձել Բրազիլիայի չեմպիոն[3]․
№ | Խաղացող | Ամբողջական անուն | Դիրք | Խաղ | Գոլ |
1 | Ֆելիկս | Ֆելիքս Միելի | Դարպասապահ | 15 | -12 |
2 | Ժորժ Վիտորի | Ժորժե Վիտորիո Կուսիելո | Դարպասապահ | 3 | -3 |
3 | Ժայրո | Ժայրո դո Նասիմենտո | դարպասապահ | 1 | -1 |
4 | Օլիվեյրա | Ռեյմունդո Էվանդրո դա Սիլվա Օլիվեյրա | աջ պաշտպան | 19 | |
5 | Գալյարդա | Ժուան Ժոզե Գալյարդո | պաշտպան | 18 | |
6 | Ասսիս | Ֆրանցիսկո դե Ասսիս Լիս Սիլվա | պաշտպան | 17 | |
7 | Մարկո Անտոնիո | Մարկո Անտոնիո Փելիսիանո | ձախ պաշտպան | 17 | 3 |
8 | Սիլվեյրա | Սիլդես դե Սոյուզ Պովոաս | պաշտպան | 11 | |
9 | Ալբերիկո | Ալբերիկո Դիաս դոս Սանտոս | պաշտպան | 3 | |
10 | Տանինյու Բայինո | Անտոնիո Դիաս դոս Սանտոս | պաշտպան | 3 | |
11 | Լումումբա | Պաուլո Նասիմենտո Ռիբեյրո | պաշտպան | 2 | |
12 | Դիդի | Ադիր Սիդ Ռոդրիգես | կիսապաշտպան | 19 | 1 |
13 | Սամարոն | Վիլսոն Գոմես | կիսապաշտպան | 18 | 2 |
14 | Դենիլսոն | Դենիլսոն Կուստոդիո Մաշադո | կիսապաշտպան | 16 | |
15 | Կլաուդիո Գարսիյա | Կլաուդիո Գալբո Գարսիյա | կիսապաշտպան | 9 | |
16 | Վիլտոն | Վիլտոն Սեզար Խավեր | կիսապաշտպան | 8 | |
17 | Ժայիր | Ժաիր դե Ժազուս Պերեյրա | կիսապաշտպան | 2 | |
18 | Կաֆուրինգա | Պոասիր Ֆերնանդես | աջ հարձակվող | 19 | 1 |
19 | Լուլա | Լյուս Ռիբեյրո Պինտո Նետո | հարձակվող | 19 | 5 |
20 | Ֆլավիո | Ֆլավիո Ալմեյդա դա Ֆոնսեկա | հարձակվող | 14 | 11 |
21 | Միկի | Ադալբերտո Քրինցեր | հարձակվող | 9 | 5 |
Պաուլո Ամարալ | Պաուլո Լիմա Ամարալ | մարզիչ | |||
Ֆրանսիսկո Լապորտ | նախագահ |
Ընթացիկ անդամակցությունԽմբագրել
- 2017 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ[4]
|
|
- Գլխավոր մարզիչ՝ Աբել Բրագա (1952)
ԽորհրդանիշներԽմբագրել
ՄարզադաշտԽմբագրել
Թիմը հանդես է գալիս երկու մարզադաշտերում՝ Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին՝ «Դաս Լարանժեյրաս» մարզադաշտում, որը 1919 թվականին հյուրընկալել է Ամերիկայի գավաթի խաղարկությունը և 103 հազար հանդիսատես տեղավորող «Մարական» մարզադաշտը:
ՀամազգեստԽմբագրել
- Թիմի հիմնական համազգեստը՝ ուղղահայաց կարմիր-սպիտակ-կանաչ շերտերով շապիկներ, ընդ որում՝ հիմնական գույները կարմիրն ու կանաչն են, իսկ սպիտակը բաժանում է դրանք, ինչպես նաև սպիտակ շորտեր և գուլպաներ
- Պահեստային ձևը՝ սպիտակ շապիկներ, կարմիր շորտեր և կանաչ (կամ կարմիր) գուլպաներ:
ՁեռքբերումներԽմբագրել
- Բրազիլիայի չեմպիոն (4) – 1970, 1984, 2010, 2012
- Բրազիլիայի առաջնության 3-րդ տեղը (4) – 1975, 1988, 2001, 2011
- Բրազիլիայի գավաթի չեմպիոն (1) – 2007
- Բրազիլիայի գավաթի եզրափակիչ խաղ (2) – 1992, 2005
- Ռիո դե Ժանրեյո նահանգի չեմպիոն]] (31) – 1906, 1907, 1908, 1909, 1911, 1917, 1918, 1919, 1924, 1936 (АФРЖ), 1937, 1938, 1940, 1941, 1946, 1951, 1959, 1964, 1969, 1971, 1973, 1975, 1976, 1980, 1983, 1984, 1985, 1995, 2002, 2005, 2012
- Ռիո-Սան Պաուլոյի մրցաշարի հաղթողը (2) – 1957, 1960
- Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2008
- Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2009
Հայտնի մարդիկԽմբագրել
ԽաղացողներԽմբագրել
- Ադեմիր — ԱԱ լավագույն ռմբարկու -1950
- Ալտաիր — աշխարհի չեմպիոն 1962
- Ֆաուստինո Ասպրիլյա
- Բռանկո — աշխարհի չեմպիոն 1994
- Վալդո Մաշադո — 314 գոլ (ակումբի ռեկորդ)
- Վաշինգտոն
- Վաշինգտոն Սեզար Սանտոս
- Դիդի — աշխարհի չեմպիոն 1958 և 1962
- Ժաիր Մարինո
- Ժերսոն — աշխարհի չեմպիոն 1970
- Ժելտուլիո
- Կարլոս Ալբերտո Տորես — աշխարհի չեմպիոն 1970
- Դարիո Կանկո
- Լյուս Ալբերտո
- Լուլա
- Մարկո Անտոնիո — 1970 թվականի աշխարհի չեմպիոն
- Մարկոս Կարնեյրո դե Մենդոնսա
- Մարսելո
- Օռլանդո Պինգո դե Օուռո (186 գոլ)
- Պաուլո Սեզար Կաժու
- Կարլոս Ժազե Կաստիլո — աշխարհի չեմպիոն 1958 և 1962
- Դեյան Պետկովիչ
- Պինեյրո
- Պեդրո Ամարիմ (188 գոլ)
- Կլուդիո Պինտբուլ
- Ռենատո Գաուշո
- Ռոբերտ Ռիվելին — աշխարհի չեմպիոն 1970
- Ռոդոլֆո
- Ռոդրիգես Նետու
- Ռոժեր
- Ռոմարի — աշխարհի չեմպիոն 1994
- Ռոնի
- Ռոմերիտ
- Ռուսո (154 գոլ)
- Տելե (162 գոլ)
- Թիմ
- Տյագո Նևես
- Հենրի Ուելֆաիր (166 նպագոլտակները)
- Էդին
- Էրկուլես (164 գոլ 176 հանդիպումներում, 1935-42)
- Ֆելիկս Միելի — ԱԱ 1970
- Դեկու
- Ֆրեդ
ՄարզիչԽմբագրել
|
|
ԾանոթագրությունԽմբագրել
- ↑ «Ranking Conmebol de Copa Libertadores» (իսպաներեն)։ ԿՈՆՄԵԲՈԼ։ 2017-01-14։ Վերցված է 2017-01-14
- ↑ Time de preferência dos brasileiros / grau de interesse por futebol
- ↑ Antonio Carlos Napoleão Fluminense football club: história, conquistas e glórias no futebol. — Rio de Janeiro: Mauad, 2003. — С. 48-49. — 196 с. — ISBN 85-7478-078-2
- ↑ Состав на официальном сайте клуба(պորտ.)