Կլոն (հեռուստասերիալ)

«Կլոն» (պորտ.՝ O Clone), բրազիլական հեռուստանովել։ Ստեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։ Սերիալում շոշափված են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են իսլամական մշակույթը և բարքերը, բժշկական էթիկան, ինչպես նաև թմրանյութերից կախվածությունը։

Picto infobox cinema.png
Կլոն
Ժանրհեռուստանովել
ՍտեղծողԳլորիա Պերեզ
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա
ԼեզուՊորտուգալերեն
ՌեժիսորԺայմե Մոնժարդիմ
Գլխավոր
դերերում
Վերա Ֆիշեր, Ջիովաննա Անտոնելլի, Cynthia Falabella?, Մուրիլու Բենիսիու, Luciano Szafir?, Reginaldo Faria?, Ժուլիանա Պաես, Ումբերտո Մարտինս, Victor Fasano?, Դալտոն Վիգ, Դանիելա Էսկոբար և Էլիանե Ժեռարդինի
ՕպերատորԺայմե Մոնժարդիմ<br /Մարիո Մարսիու Մոնդարա
Մարկուս Շեչտման
Պատմվածքի վայրՌիո դե Ժանեյրո և Մարոկկո
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ221 (օրիգինալ ցուցադրում)
250 (միջազգային ցուցադրում)
Էկրաններին էհոկտեմբերի 1, 2001-ից հունիսի 15, 2002
ՀեռուստաալիքՌեդե Գլոբո
ԸնկերությունGlobo TV
ԿարգավիճակԱվարտված

Հեռուստանովելն առաջին անգամ Բրազիլիայում ցուցադրվել է 2001 թվականի սեպտեմբեր ամսին՝ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի շաբաթ անց և իսլամի աշխարհին վերաբերելու պատճառով իր մեջ մեծ ռիսկ էր պարունակում։ 2010 թվականի դրությամբ այն ցուցադրվել է 90 երկրում։ Հեռուստասերիալ հրավիրվել են թմրանյութերից քիմիական կախվածությունը հաղթահարած իրական անձինք, որոնք պատմել են իրենց պատմությունը։

ՍյուժենԽմբագրել

Պատմությունն սկսվում է Ռիո դե Ժանեյրոյում։ Ջեյդը, ով երիտասարդ մուսուլմանուհի է, կորցնում է մորը ու վերադառնում Մարոկկո` հորեղբայր Ալիի մոտ, ով ավանդապաշտ մուսուլման է։ Այդ նույն ժամանակ մեծահարուստ Ֆերասների ընտանիքը մեկնում է Եգիպտոս այնուհետև Մարոկկո հանգստի։ Լեոնիդաս Ֆերասն ունի երկվորյակ տղաներ` Լուկաս ու Դիոգո։ Նրանց ուղեկցում է հայտնի բժիշկ Ավգուստո Ալբիերին։ Լեոնիդաս Ֆերասը մտերիմ հարաբերությունների մեջ է Իվետի հետ։ Իվետը չիմանալով, որ Դիոգոն Լեոնիդասի որդին է` նրա հետ ունենում է սիրավեպ, ինչը դառնում է Լեոնիդասի և Դիոգոյի վիճաբանության պատճառը։ Լուկասն Ալբիերիի հետ այցելում է` Ալբիերիի ընկեր` Ալիի տուն, որտեղ գաղափարապես անվերջ բանավիճող Ալբիերին և Ալիին ընկնում են զրույցով. Լուկասը մի պահ առանձնանում է, և տեսնում Ջեյդին, որը, պարում է։ Նրանց մեջ առաջանում է մեծ սեր։ Դիոգոն վերադառնում է Բրազիլիա, և ուղաթիռով ուղևորվում Մայիզայի ծնունդին։ Նա վթարի է ենթարկվում, և մահանում։ Այդ նույն պահին Լուկասը դառնում է անապատի քամու հարվածի զոհ, և հայտնվում բեդուինների մոտ։ Չկարողանալով հաղթահարել սանիկի մահը, Ավգուստո Ալբիերին վերցնելով Լուկասի բնածին խալը բեղնավորում է Դեյուզայի ձվաբջիջը. տարիներ անց ծնվում է Լեոն գենետիկական որոշ հիշողություններով։ Նա նույնպես Ալբիերիի հետ այցելում է Ալլիի տուն, որտեղ նույն կերպ տեսնում է պարելիս Ջեյդին, և սիրահարվում։ Զորայդեի գուշակությունն իրականանում է` անցյալն ու ապագան հատվում են մի կետում։ Ջեյդին մնում է ընտրելու վերադառնալ անցյալ թե ուղևորվել ապագա։

ԴերերումԽմբագրել

Սերիալ հրավիրված հայտնի դեմքեր

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել