Բացել գլխավոր ցանկը
Թայլանդի ափերին հարվածող ցունամի,
2004 թ. դեկտեմբերի 26։

Ցունամի (Ճապոներեն՝津波 նշանակում է՝ ծովախորշի ալիք), հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Դրանք կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր (ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդու վազելու արագությունն է)։

Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխների ժայթքումից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։

Ցունամիի ալիքների բարձրությունն իրենց ճանապարհին ցամաքի հանդիպելիս կտրուկ աճում է։
2009 թվականի Սեպտեմբերի Սամոայի ցունամին
Ցունամիի տարածումը Հնդկական օվկիանոսով

Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ-ի, իսկ երբեմն էլ՝ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ բարձրության։

Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ՝ մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազար կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։

Բովանդակություն

Վերջին տարիների ավերիչ ցունամիներըԽմբագրել

Այս ցունամիին ասում են նաև Նվերների օրվա[2] ցունամի։

Երկրաշարժի, ցունամիի և ատոմակայանի վթարի հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվեց $198–309 միլիարդ դոլար։
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այդ առիթով հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենադժվար հաղթահարելի ճգնաժամն էր Ճապոնիայի համար։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. UTC-ով
  2. «Նվերների օրը» կաթոլիկ և մի շարք այլ եկեղեցիների Սուրբ Ծնունդին հաջորդող օրն է։

ԱղբյուրԽմբագրել

  • Ն․ Ա․ Մաքսիմով «Ֆիզիկական աշխարհագրություն», 1990 թ․, «Լույս» հրատարակչություն