Անդամանյան ծով (հինդի՝ अंडमान सागर, թաի.՝ ทะเลอันดามัน, մալայերեն՝ և ինդոն.՝ Laut Andaman), կիսափակ ծով Հնդկական օվկիանոսում։ Այն արևելքում գտնվում է Հնդկաչին և Մալակկա թերակղզիների, հարավում Սումատրա կղզու, արևմուտքում՝ Անդամանյան և Նիկոբարյան (որոնք բաժանում են Բենգալական ծոցից) կղզիների միջև։ Հյուսիսում ձգվում է մինչև Իրավադի գետի դելտան։ Մալակկայի նեղուցով միանում է Հարավչինական ծովին։ Անդամանյան ծովի տարածքը 605 հազար կմ² է, միջին խորությունը 1043 մետր իսկ առավելագույնը՝ 4507 մետր։ Միջին ծավալը 660 հազար կմ³ է։ Աղիությունը կազմում է ամռանը 31,5-32,5 ‰, ձմռանը՝ 30,0-33,0 ‰, հյուսիսային հատվածում մուսոնների հետևանքով 20-25 ‰ է։ Մակընթացություններն այստեղ կեսօրային են. ալիքի բարձրությունը հասնում է մինչև 7.2 մետրի։

Անդամանյան ծով
Տեսակսահմանային ծով
Երկիր Հնդկաստան,  Ինդոնեզիա,  Մալայզիա,  Մյանմա և  Թաիլանդ
Լայնություն650 կմ
Խորություն3777 մետր
Մակերես798 000 կմ²
Մասն էՀնդկական օվկիանոս
Ավազանի երկիր Հնդկաստան,  Մալայզիա,  Թաիլանդ,  Ինդոնեզիա և  Մյանմա
Լիճ հոսող գետԻրավադի, Սալուին, Sittaung River?, Kraburi River?, Dawei River?, Great Tenasserim River?, Khlong Bang Niang? և Trang River?
Անվանված էԱնդամանյան կղզիներ
Քարտեզ
Քարտեզ

Ենթադրվում է, որ Անդամանյան ծովի անունը ծագում է մալայզիական Անդումանա աստվածության անունից[1]։

Իր հանգիստ ջրերով հայտնի Անդամանյան ծովի խորքում կա հանգած հրաբուխ[2]։

2004 թվականի դեկտեմբերին 26-ին, տեղական ժամանակով ժամը 07:58:53-ին ծովում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որն առաջացրեց ցունամի։ Մարդկային զոհերի թիվն հասավ 300.000-ի։

Ռելիեֆ

խմբագրել

Անդամանյան ծովի հատակի ռելիեֆում տիրապետում են ավազներն ու կավերը։ Հյուսիսից հարավ ձգված է ակտիվ հրաբխային աղեղը (ստորջրյա հրաբուխներ, Բարրեն և Նարկոնդամ կղզիներ)։

Այստեղ կլիման արևադարձային է, խոնավ, մուսոնային։ Ջրի մակերևույթի ջերմաստիճանը ձմռանը հասնում է 27,5 °C, իսկ ամռանը՝ 30 °C: Խորջրյա հատվածում ջերմաստիճանը նվազում է ընդհուպ 4,8-5 °C (1600 մետրից խորունկ)։ Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 3000 մմ։ Հոսանքները ձմռանը դեպի հարավ-արևմուտք և արևմուտք են ձգվում, իսկ ամռանը՝ արևելք և հարավ-արևելք։ Անդամանյան ծովն առանձնանում է մեծամասշտաբ ներքին ալիքներով։ Ջրի միջին ջերմաստիճանը փետրվարին կազմում է 26-ից 28 °C, իսկ մայիսին՝ 29 °C:

Ֆաունա

խմբագրել

Անդամանյան ծովի կենդանական աշխարհը բավականին հարուստ է՝ շուրջ 400 տեսակի ձկներ են այստեղ ապրում։ Ինչպես նաև հանդիպում են իրավադի դելֆիններ, դյուգոն, թռչող ձկներ, հարավային ծովատառեխ, խութային ձկներ և այլն։

Նավահանգիստներ

խմբագրել

Անդամանյան ծովի հիմնական նավահանգիստներն են համարվում Մյանմայում՝ Յանգոնը, Մալայզիայում՝ Պենանգը։

Տնտեսություն

խմբագրել

Ծովում տարածված է ձկնորսությունը։ Հատկապես այստեղ շատ են որսում և բուծում կակղամորթերին։ Ծովում զարգացած թ մարգարիտի արդյունահանումը։

Նավարկություն

խմբագրել

Անդամանյան ծովը հնուց համարվում է ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկն աշխարհում։ Դեռևս 8-րդ դարում Անդամանյան ծովով ակտիվորեն սկսեցին նավարկել Հնդկաստանի և Շրի Լանկայի առևտրական նավերը արևմուտքում[1]։ Այս ծովով է անցնում դեպի Սինգապուր մեկնող ծովային ուղին։

Ձկնորսություն

խմբագրել

Հիմնական տեսակներից են սկումբրիան, անչոուսը և այլն։

Տես նաև

խմբագրել
 
Կո Տապու, Թաիլանդ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Андаманское море».
  2. «Андаманское море – тропический рай Таиланда». proboating.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդամանյան ծով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 388