Մոդ թագուհու երկիր (Queen Maud Land), Արևելյան Անտարկտիդայի մաս, արևմտյան երկայնության 20°-ի և արևելյան երկայնության 45°-ի միջև։ Իրենից ներկայացնում է դեպի հարավ բարձրացող (ավելի քան 3500 մ) հզոր սառցադաշտային ծածկույթի մակերևույթ։ Առափնյա շրջանում առանձին լեռնաշղթաներ և գագաթներ բարձրանում են սառցադաշտի մակերեսից ավելի քան 3000 մ։ Ափերը ողողվում են Լազարևի, Ռիսեր-Լարսենի և Տիեզերագնացների ծովերով։ Գործում են ԽՍՀՄ, ՀԱՀ, Ճապոնիայի գիտական կայանները։ Մոդ թագուհու երկիրը հայտնագործել է Ռիսեր-Լարսենի ղեկավարած նորվեգական արշավախումբը՝ 1930 թվականին և կոչել նորվեգական թագուհու անունով։

Բնակավայր
Մոդ թագուհու երկիր
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/no value, Նորվեգիա
Մակերես2 500 000 կմ²
Մոդ թագուհու երկիր (Աշխարհ)##
Մոդ թագուհու երկիր (Աշխարհ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 662