Ալբատրոսներ
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Diomedea


Ալբատրոսներ (լատին․՝ Diomedea), մրրկահավերի կարգի օվկիանոսային թռչունների ենթաընտանիք։ Առավել հաճախ հանդիպում են Հոռն հրվանդանի մոտակա փոթորկալից ջրերում և հեռավոր հարավի այլ մասերում, որտեղ նրանք հեշտությամբ ճախրում են մոլեգնող մրրկի ժամանակ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 1 մ, քաշը՝ 8 կգ, թևերի բացվածքը՝ 3, 5 մ։ Կտուցը՝ մեծ, եզրերից սեղմված, կարթաձև, թևերը՝ երկար, նեղ։ Գույնը՝ սպիտակ, ծխագույն։ Ալբատրոսների Diomedea exulans տեսակը բոլոր ճախրող թռչուններից ամենամեծն է։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբատրոսներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբատրոսներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 147