Արաբական ծով (արաբ․՝ بحر العرب‎‎), Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում գտնվող ծով։ Արևմուտքում սահմանակցում է Արաբական թերակղզուն, իսկ արևելքում ՝ Հինդուստան թերակղզուն։

Արաբական ծով
Տեսակծով
Երկիր Հնդկաստան
Լայնություն2400 կմ
Խորություն5800 մետր
Մակերես3 862 000 կմ²
Մասն էՀնդկական օվկիանոս
Ավազանի երկիր Հնդկաստան,  Իրան,  Մալդիվներ,  Օման,  Պակիստան,  Սոմալի և  South Yemen
Լիճ հոսող գետBhadar River?, Bharathappuzha?, Hingol River?, Ինդոս, Kali River?, Mahi River?, Նարմադա (գետ), Sabarmati?, Chaliyar?, Daman Ganga River?, Kadalundi River?, Karamana River?, Lyari River?, Mahé River?, Mandovi River?, Mindhola River?, Netravati River?, Sharavathi?, Ulhas River?, Valapattanam River?, Chakra River?, Chapora River?, Dasht River?, Hub River?, Korapuzha?, Malan River?, Mithi River?, Oshiwara River?, Ozat River?, Raval River?, Sarasvati River?, Souparnika River?, Varahi River? և Zuari River?
Քարտեզ
Քարտեզ

Ընդհանուր մակերեսը - 3. 832. 000 կմ²։ Մաքսիմալ լայնությունը - 2400 կմ։ Մաքսիմալ խորությունը - 4652 մ։ Թափվող նշանավոր գետը՝ Ինդոս։ Նշանավոր ծոցերն են՝ Ադենի ծոցը արևմուտքում, որը Կարմիր ծովին է միանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, և Օմանի ծոցը ՝ հյուսիս-արևմուտքում։

Արաբական ծովի ափերին են գտնվում ՝ Սոմալին, Ջիբութին, Եմենը, Օմանը, Իրանը,Պակիստանը, Հնդկաստանը և Մալդիվյան կղզիները։ Նշանավոր քաղաքներն են ՝Կարաչին, Ադենը, Մասկատը, Մումբայը և այլն։

Սահմանների նկարագրությունը

խմբագրել

Միջազգային ջրագրական կազմակերպությունը հաստատել է Արաբական ծովի սահմանների հետևյալ նկարագրությունը.

Արևմուտքում՝ Ադենի ծոցի արևելյան սահմանը։ Հյուսիսում՝ Արաբական թերակղզու արևելյան կետից ՝ Ռաս ալ-Խադից մինչև Ռաս Ջիվանի ՝ Պակիստանի ափերին։ Հարավում՝ Ադդու կորալյան կղզուց (Մալդիվյան կղզիներ) մինչև Աֆրիկայի արևելյան հրվանդանը ՝ Ռաս Խաֆուն։ Արևելքում՝ Լակադիվյան ծովի արևմտյան սահմանը։

Անվանումը

խմբագրել

Արաբական ծովը եվրոպացի և արաբ ծովագնացներին հայտնի է եղել տարբեր անվանումներով՝ Էրիթրեայի ծով, Կանաչ ծով, Հնդկական ծով, Պարսկական ծով, Օսմանյան ծով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 668  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական ծով» հոդվածին։