HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամստերդամ (այլ կիրառումներ)


Ամստերդամ (ֆր.՝ Amsterdam), կղզի Հնդկական օվկիանոսում։ Մտնում է Ֆրանսիայի հարավային և անտարկտիկական տարածաշրջանի կազմի մեջ։

Picto infobox map.png
Ամստերդամ
Amsterdam ASTER.jpg
Տեսակհրաբուխ, կղզի, վարչատարածքային միավոր և lava dome?
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Վարչատարածքային միավորSaint Paul and Amsterdam?
ՎայրՀնդկական օվկիանոս
Մասն էSaint Paul and Amsterdam?
Երկարություն10 կմ
Լայնություն7 կմ
Մակերես55 կմ²
Ամենաբարձր կետըMont de la Dives?
Բնակչություն28 մարդ
Անվանված էԱմստերդամ
Map
Map

Կղզին մոտավորապես նույն հեռավորության վրա գտնվում Անտարկտիդայի, Ավստրալիայի և Աֆրիկայի ափերից։

Կղզուց 85 կիլոմետր հարավ գտնվում է մի ոչ մեծ, անմարդաբնակ կղզի՝ Սեն Պոլ անվանումով, որը մերձակա ժայռախութերի հետ մեկտեղ՝ կազմավորում է Ամստերդամ կղզեխումբը։

ԱշխարհագրությունԽմբագրել

Ամստերդամ կղզին հրաբխային ծագում ունի, զբաղեցնում է 58 կմ2, վերջին անգամ ժայթքել է 1792 թվականին։ Ամենաբարձր կետը ունի 867 մետր բարձրություն ծովի մակարդակից։

ԿլիմաԽմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ կղզին մոտ է գտնվում Էկվադորին, նրան հաճախ դասում են ենթաանտարկտիկական կղզիների շարքին։ Բացի այդ, Ամստերդամը հանդիսանում է ԱՄՆԿոլորադո նահանգի անտիպոդը։

Կղզու կլիման, սակայն, նման չէ ո՛չ Անտարկտիկայի, ո՛չ Կոլորադոյի կլիմաներին։ Այն շատ մեղմ է և հավասար. ամենացուրտ ամսվա (հուլիս կամ օգոստոս) ջերմաստիճանը մոտավորապես 11 °С է, իսկ ամենատաք ամսվանը (փետրվար)՝ 17.5 °С[1]:

Կղզում շատ են ծառերը՝ չնայած մինչ կղզու բացահայտումը այնտեղ աճում էր միայն խոտ և թփերի մի քանի տեսակ։ Կղզում գտնվում են պինգվինների, ծովափղերի և ծովային թռչունների գաղութներ[2][3]։ Ինչպես նաև կղզու վրա կան կովեր, որ բերվել են մարդու կողմից։

Մարտեն դը Վիվիե, Ամստերդամ կղզիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 19.5
(67.1)
19.8
(67.6)
18.7
(65.7)
17.3
(63.1)
15.4
(59.7)
14.0
(57.2)
13.3
(55.9)
13.3
(55.9)
13.8
(56.8)
14.7
(58.5)
15.9
(60.6)
18.0
(64.4)
16.1
(61)
Միջին օրական °C (°F) 16.6
(61.9)
17.0
(62.6)
16.1
(61)
15.0
(59)
13.3
(55.9)
12.0
(53.6)
11.3
(52.3)
11.1
(52)
11.6
(52.9)
12.3
(54.1)
13.5
(56.3)
15.5
(59.9)
13.8
(56.8)
Միջին ցածր °C (°F) 14.3
(57.7)
14.5
(58.1)
13.7
(56.7)
12.9
(55.2)
11.2
(52.2)
9.8
(49.6)
9.3
(48.7)
9.0
(48.2)
9.5
(49.1)
10.1
(50.2)
11.3
(52.3)
13.2
(55.8)
11.6
(52.9)
Տեղումներ մմ (դյույմ) 96
(3.78)
78
(3.07)
82
(3.23)
102
(4.02)
110
(4.33)
113
(4.45)
104
(4.09)
95
(3.74)
83
(3.27)
85
(3.35)
90
(3.54)
81
(3.19)
1119
(44,06)
Միջին ամսական արևային ժամ 177 145 134 110 107 99 104 121 123 141 150 170 1581
աղբյուր: NOAA[4]

ՊատմությունԽմբագրել

Ամստերդամ կղզին հայտնաբերվել է 1522 թվականի մարտի 18-ին իսպանացի կապիտան Խուան Էլկանոյի կողմից, ով անհայտ պատճառներով կղզուն անուն չի տվել։ Ամստերդամ քաղաքի անունով կղզին անվանել է հոլանդացի Ա. վան Դիմենը 1633 թվականին[5]։

ԲնակչությունԽմբագրել

Կղզու հիմնական բնակչությունը կազմում է 40 մարդ։

Միաժամանակ կղզում ապրում են 100-300 մարդիկ՝ կախված եղանակից։ Նրանք հիմնականում գիտահետազոտողներ կամ օդերևութաբաններ են։

Կղզին արվեստի մեջԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ile Amsterdam»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-19-ին։ Վերցված է 2016-02-14 
  2. Micol, T.; & Jouventin, P. (1995). Restoration of Amsterdam Island, South Indian Ocean, following control of feral cattle. Biological Conservation 73(3): 199-206.Restoration of Amsterdam Island, South Indian Ocean, following control of feral cattle Archived 2014-02-01 at the Wayback Machine.
  3. «Amsterdam Island - Introduced fauna»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2016-02-14 
  4. «Climate Normals for Martin de Vivies 1961-1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է փետրվարի 28, 2013 
  5. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է 2016-02-14 

Արտաքին հղումներԽմբագրել