Կասիտերիտ
Կասիտերիտ (հունարեն՝ χασσίτερος-անագ), անագաքար, միներալ։ Քիմիական կազմը՝ SnO2 (Sn-ի պարունակությունը՝ 68-78%)։ Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է։ Առաջացնում է մանր և խոշոր բյուրեղներ, դրուզներ։ Գույնը՝ մուգ մոխրագույն, սև, դեղին։ Կարծրությունը՝ 6-7, խտությունը՝ 6500—7100 կգ/մ³։ Հանդիպում է գրանիտային ապարների հիդրոթերմալ քվարց-սուլֆիդկասիտերիտային երակներում։ Հանքավայրեր կան Միջին Ասիայում, Ղազախստանում, Թաիլանդում, Ինդոնեզիայում, Չինաստանում։ Անագի ստացման գլխավոր հանքային միներալն է։
Կասիտերիտ | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | SnO₂ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.DB.05[1] |
Դանա դասակարգում | 4.4.1.5 |
Գույն | սև, շագանակագույն, կարմիր, դեղին և սպիտակ |
Բյուրեղային համակարգ | տետրագոնային համակարգ[1] |
Մոոսի կարծրություն | 6,5 ± 1 |
Ենթակատեգորիա | rutile mineral group?[2][3] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 mineralienatlas
- ↑ Kivet (фин.) — Helsinki: Werner Söderström Osakeyhtiö, 2000. — P. 46. — ISBN 978-951-0-31579-8
- ↑ Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կասիտերիտ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 275)։ |