Աշխարհագրական կոորդինատներ

կոորդինատների համակարգ

Աշխարհագրական կոորդինատներով (լատ․՝ co (cum)՝ «համատեղ» և ordinatus՝ «կարգավորված», «որոշված») որոշում են երկրի մակերևույթի, կամ ավելի լայն իմաստով աշխարհագրական թաղանթի որևէ կետի դիրքը։

Կոորդինատային գնդաձև

Աշխարհագրական կոորդինատները որոշվում են գնդաձև սկզբունքով։ Համանման կոորդինատները են օգտագործվում նաև այլ մոլորակների, ինչպես նաև երկնոլորտի համար[1]։

Լայնություն և երկայնություն

խմբագրել

Աշխարհագրական լայնությունը՝  , չափվում է այն անկյունով, որ կազմում է տվյալ կետով անցնող ուղղաձիգ գիծը հասարակածի հարթության հետ (MCN)։ Լայնությունները հաշվում են 0°-ից մինչև 90°, հասարակածից հյուսիս և հարավ։

Երկայնությունը՝  , չափվում է այն անկյունով, որ կազմում է տվյալ կետի միջօրեականի հարթությունը պայմանականորեն ընդունված սկզբնական («առաջին», «զրոյական») միջօրեականի հարթության հետ (OCN)։ Սկզբնական միջօրեականից արևելք 0°-ից մինչև 180° գտնվող երկայնությունները կոչվում են արևելյան, արևմուտք գտնվողները՝ արևմտյան։ Նախկինում ընդունված էին տարբեր սկզբնական միջօրեականներ։

1884 թվականից, միջազգային համաձայնությամբ, որպես սկզբնական միջօրեական ընդունված է Գրինվիչի միջօրեականը (Լոնդոն)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Геоцентрические координаты // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 594