Էոցեն

պալեոգենի ժամանակաշրջանի միջին բաժինը

Էոցեն, (հուն. ἠώς – արշալույս և καινός – նոր), պալեոգենի ժամանակաշրջանի միջին բաժինը։ Առաջին անգամ անջատել է Չ. Լայելը՝ 1833-ին։ Անվանումը կապված է կենդանական աշխարհի նոր խմբի՝ կաթնասունների երևան գալու հետ։ Բաժանվում է 3 մասի՝ ստորին, միջին և վերին, ստորաբաժանումը հարկերի կրում է տեղական բնույթ։ Էոցենը ժամանակակից շերտագրական ինքնուրույնություն է ստացել, երբ նրանից անջատվել են օլիգոցենի (1855, Բեյրիխ) և պալեոցենի (1874, Լիմպեր) բաժինները։ Էոցենի հասակի ապարները հայտնի են Ռուսաստանի հարավային մասում, Արևմտյան Սիբիրում, Սախալինում, Կամչատկայում, Անադիր գետի ավազանում և այլուր։

Հայաստանում տարածված է Լոռի–Փամբակում, Սևանա լճի ավազանում, Մերձերևանյան շրջանում, Վայոց ձորում, Զանգեզուրում և այլուր։ Էոցենի նստվածքների հետ կապված են նավթի և գազի (Ֆերգանա, Հյուսիսային Կովկաս, Կարպատներ), գորշածխի (Ուկրաինա, Անադիր), հրակայուն կավերի և շինանյութերի (Ղրիմ, Հայաստան) մի շարք հանքավայրեր։

Էոցենի ժամանակաշրջանի Երկրի քարտեզը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 61