Բացել գլխավոր ցանկը

Թորեսի նեղուց (իսպ.՝ estrecho de Torres, անգլ.՝ Torres Strait), բաժանում է Նոր Գվինեա կղզին և Ավստրալիայից։ Միացնում է Հնդկական և Խաղաղ օվկիանոսները (համապասխանաբար Կորալյան և Արաֆուրյան ծովերը)։ Լայնությունը ամենանեղ մասում ընդամենը 150 կմ է: Կան շատ կղզիներ, ժայռեր, խութեր։ Զմռանը հոսանքներն ուղղված են դեպի արևելք, ամռանը՝ արևմուտք, արագությունը՝ մինչև 1 կմ/ժ։ Անվանվել է ի պատիվ իսպանացի ծովագնաց Լուիս Վաես դե Թորեսի (1560-1614): Հարավում տարածվում է Քեյփ-Յորք թերակղզին, որը ավստրալական Քվիսլենդ նահանգի ամենահյուսիսային մասն է: Հյուսիսում է գտնվում Նոր Գվինեան՝ Պապուա պետության Արևմտյան պրովինցիան:

Թորեսի նեղուց
en/Torres Strait
TorresStraitIslandsMap.png
Թորեսի նեղուց
ԵրկիրԱվստրալիա / Պապուա Նոր Գվինեա
Բաժանում էԱվստրալիա և Նոր Գվինեա կղզին
Լայնություն150-240[1] կմ
Ավստրալիա / Պապուա Նոր Գվինեա դեռ չունի տեղորոշման քարտեզներ.

ԱշխարհագրությունըԽմբագրել

Նեղուցը միացնում է Կորալյան ծովի արևելքում Արաֆուրյան ծովին արևմուտքում: Նեղուցը ծատ նեղ է, իսկ խութերն ու կղզիները դարձնում են այն ավելի վտանգավոր: Թորենսի նեղուցում տարածվում են մի շարք կղզիախմբեր, որոնք կոչվում են Թորենսի նեղուցի կղզիներ:Դրանց թիվը 274 պակաս չէ, որոնցից 17 այսօր բնակեցված են: Կղզիներն իրենց էկոհամակարգով և ձևավորմամբ տարբեր են: Նոր Գվինեա կղզուն մոտ գտնվող կղզիները զառիթափ ռելիեֆ ունեն, կազմված են ծովերը թափվող գետերի ալյուվիալ նստվածքներից: Կղզիներից շատերը արևմուտքում ժայռոտ են, ձևավորված են հիմնականում գրանիտից, որոնք իրենցից ներկայացնում են Մեծ արգելախութի կատարներ, որոնք վերջին սառցայի ժամանակաշրջանում դարձել են կղզիներ՝ ծովերի բարձրացման հետևանքով: Կենտրոնական կղզիները հիմնականում կորալային խութեր են, իսկ արևելքում հրաբխածին են: Թորեսի նեղուցի բնիկները մալայզիական ժողովուրդներ են, Նոր Գվինեայի պապուասների ազգակիցները: Աբորիգենների հիմնական լեզուն կալա-լագավ-յան և մերիամ-միր, ինչպես նաև բրոկան՝ Թորենսի նեղուցի կրեոլական լեզուն: 2001 թվականի ավստրալական գրանցվածների տվյալների համաձայն բնակչությունը կազմում է 8089 մարդ:

ՊատմությունըԽմբագրել

Նեղուցով նավարկած առաջին եվրոպացին Լուիս Վաես դե Թորեսն է,արշավախմբի հրամանատարի տեղակալ իսպանացի ծովահեն Պեդրո Ֆերնանդես Կիրոսն էր, ով Պերուից լողալով 1605 թվականին հասավ Խաղաղ օվկիանոսի հարավ: Այն բանից հետո, երբ Կիրոսի նավը վերադարձավ Մեքսիկա, Թորեսը առաջարկեց ծրագրել ճանապարհորդություն Մանիլա Մոլուքյան կղզիներով: Նա լողաց Նոր Գվինեայի ծովափով, հնարավոր է, որ այցելած լիներ Ավստրալիայի հյուսիսը, թեև դրա մասին վկայող տեղեկություններ չեն պահպանվել: 1769 թվականին շոտլանդացի աշխարհագրագետ Ալեքսանդր Դալրիմպլը կարդաց Թորեսի նավարկության մասին և նեղուցն անվանեց ի պատիվ Թորենսի: 1770 թվականին, երբ Ջեյմս Կուկը միացրեց ողջ արևելյան Ավստրալիան Բրիտանական թագավորությանը, նա նավարկեց ավստրալական ծովափը նեղուցի կողմով: 1879 թվականին Թորեսի նեղուցի կղզիները միացրեցին Քվիսլենդին: Արդյունքում դրանք դարձան բրիտանական Քվիսլենդ գաղութի մասը, թեև դրանցից շատերը գտնվում են Նոր Գվինեայի ծովափին մոտ:

ՄշակույթումԽմբագրել

Թորեսի նեղուցը հիշատակվում է Ժյուլ Վեռնի « Քսան հազար լյո ջրի տակ » վեպում, որպես վտանգավոր նեղուց:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։