Ադենի ծոց (արաբերեն՝ خليج عدن), գտնվում է Արաբական ծովում՝ Արաբական և Սոմալի թերակղզիների միջև։ Երկարությունը շուրջ 900 կմ է, լայնությունը՝ մինչև 300 կմ, խորությունը՝ 4525 մետր։ Գլխավոր նավահանգիստը՝ Ադեն։

Ադենի ծոց
Gulf of Aden map.png
Տեսակծոց
ԵրկիրFlag of Yemen.svg Եմեն, Flag of Somalia.svg Սոմալի և Flag of Djibouti.svg Ջիբութի
Խորություն2700 մետր
Մասն էՀնդկական օվկիանոս
Map
Map
Gulf of Aden map.png

Բաբ էլ-Մանդեբի նեղուցով հաղորդակցվում է Կարմիր ծովի հետ և Միջերկրական ու Արաբական ծովերը կապող նավագնացային ուղու կարևոր մասն է կազմում. այդ ծովածոցը տարեկան հատում է շուրջ 21 հազար նավ[1]։ Այդ նավուղին սովորաբար օգտագործվում է Պարսից ծոցի նավթը տեղափոխելու նպատակով, դրանով իսկ Ադենի ծովածոցը ներգրավվում է համաշխարհային տնտեսության մեջ։ Այն հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով, կրիաներով, խեցգետնակերպերով, որոնց որսը, սակայն, սահմանափակված է[2]։ Մի ժամանակ հաճախակի հանդիպել են նաև տարատեսակ կետեր, դելֆիններ, դյուգոններ։

21-րդ դարի սկզբին այստեղ հաճախացել են ծովահենության դեպքերը[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Pirates fire on US cruise ship in hijack attempt: Yahoo! News»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից December 4, 2008-ին։ Վերցված է 2008-12-04 
  2. «Aden, Gulf of | Encyclopedia.com»։ www.encyclopedia.com։ Վերցված է 2019-06-14 
  3. «Российский корабль «Неустрашимый» отбил атаку пиратов на датское судно в Аденском заливе»։ Эхо Москвы։ 2008-11-12։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին։ Վերցված է 2008-11-13 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 70