Թիմոր
Թիմոր (ինդոն.՝ Pulau Timor, թետում՝ Timor), կղզի Մալայան կղզեխմբում, ամենամեծը Փոքր Զոնդյան կղզիների խմբում։ Տարածությունը շուրջ 34․000 կմ2 է։ Մակերևույթում գերակշռում են լեռները (բարձրությունը մինչև 2950 մ)։
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() ![]() |
Մասն է | Timor archipelago? և Ավստրալիա |
Երկարություն | 476 կմ |
Լայնություն | 102 կմ |
Մակերես | 30 777 կմ² |
Ամենաբարձր կետը | Tatamailau? |
Բնակչություն | 3 100 000 մարդ |
![]() | |
![]() | |
Արևմտյան մասը մտնում է Ինդոնեզիայի կազմի մեջ, հյուսիսարևելյան մասը եղել է պորտուգալիայի գաղութը։ Այժմ այդ մասում Արևելյան Թիմորն է։
ԱնվանումԽմբագրել
Անվանումը մալայերեն բառացի նշանակում է «արևելք, արևելյան սահման»․ հավանաբար նկատի են ունեցել Ինդոնեզիայի արևելյան կողմում գտնվելը[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 188)։ |