Հիդրոզոաներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Ենթաթագավորություն  Իսկական բազմաբջիջներ (Eumetazoa)
Տիպ/Բաժին Հիդրաներ (Cnidaria)
Ենթատիպ Medusozoa
Դաս Հիդրոզոաներ (Hydrozoa)
Owen, 1843

Հիդրոիդաներ (Hydrozoa), հիդրոիդներ, աղեխորշավորների տիպի ջրային անողնաշարավոր կենդանիների դաս։ Մեծ մասին բնորոշ է սերունդների հաջորդականությունը. անսեռ սերունդը՝ պոլիպը, փոխարինվում է սեռական սերունդով՝ մեդուզայով։ Պոլիպներն առաջացնում են գաղութներ, որոնք հիմքով միանում են սուբստրատին։ Մեդուզաները բաժանասեռ են, հաճախ պոկվում են գաղութից և ազատ լողում։ Բեղմնավորված ձվաբջջից զարգանում է լողացող երկշերտ թրթուրը՝ պլանուլան։ Հիդրոզոաների որոշ տեսակների թաղանթում կրային աղեր կուտակվելով առաջացնում են մեծ խութեր։ Հիդրոզոաները սնվում են կենդանական կերով, շոշափուկների միջոցով որսում են պլանկտոնային խեցգետնիկներ, միջատներ, ձկների թրթուրներ։ Հայտնի է ավելի քան 2500 տեսակ։ Բրածո վիճակում հայտնի են կավճի շրջանից։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդրոզոաներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդրոզոաներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 393