Կենգուրու կղզի

կղզի Հարավային Ավստրալիայում

Կենգուրու կղզի (անգլ.՝ Kangaroo Island), Ավստրալիայի մեծությամբ երրորդ կղզին, Թասմանիա և Մելվիլ կղզիներից հետո։ Առանձնացնում են առանձին ռեգիոն։

Կենգուրու կղզի
Տեսակկղզի
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքՀարավային Ավստրալիա
Երկարություն145 կմ
Լայնություն56 կմ
ԲԾՄ174 մետր
Շրջանագծի երկարություն509 կմ
Մակերես4374 կմ²
Ջրլիցի ափինՀնդկական օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Ադելաիդայից 112 կմ հարավ, Սենթ-Վինսենտ ծոցի թափվելու տեղում և մոտակա մայրցամաքային Միս Ջերվիս կետից 13 կմ հեռավորության վրա։ Կղզու երկարությունը 145 կմ է, լայնությունը` 900 մ-ից 57 կմ, մակերեսը` 4405 կմ2։ Ափի երկարության գիծը 509 կմ է, ծովի մակարդակից ամենաբարձր կետը 307 մ է[1]։ Երկրորդ ամենաբարձր կետը ՄաքԴոնել լեռն է, 209 մ[2]։

Բնություն և դրա պաշտպանություն խմբագրել

Կղզու տարածքի կեսից ավելին երբեք բնակված չէ եղել մարդկանցով։ Կղզու տարածքի մեկ երրորդ մասում ազգային և կոնսերվացիոն պարկեր են և արգելոցներ։ Առավելապես պահպանվող վայրերն են`

  • «Ֆլինդերս-Չեյս» ազգային պարկ (Flinders Chase National Park)
  • «Փոկերի ծովախորշ» կոնսերվացիոն պարկ (Seal Bay Conservation Park)
  • Գանթեում հրվանդանի պահպանվող տարածքը (Cape Gantheaume Wilderness Protection Area)
  • Բուգուերի հրվանդանի պահպանվող տարածքը (Cape Bouguer Wilderness Protection Area)
  • Դե-Կազոարս կիրճի պահպանվող տարածքը (Ravine des Casoars Wilderness Protection Area)

Կղզի լինելու պատճառով դրա վրա չկան աղվեսներ և նապաստակներ։ Կղզու ֆաունայի մեջ մտնում են ագեվազ, վալլաբի, դարչնագույն բանդիկուտներ, Ռոզենբերգի վառան, պոսսում, եքիդնաներ և նորզելանդական ջրային կատուներ, վեց տեսակ չղջիկներ և գորտերի մի քանի տեսակներ։ Կղզու միակ Էնդեմիկ կենդանին համարվում է Այտկենի պարկավոր մուկը։ Կոալաներ, օղապոչ պոսսումները և բադակտուցները բերվել են կղզի և ներկայումս ապրում են այնտեղ։ Ավելի վաղ այստեղ ապրում էին էմուներ, սակայն 1802-ից 1836 թվականներին դրանք վերացել են կղզուց, հնարավոր է` անտառային հրդեհների կամ որսորդության պատճառով։

Կենգուրու կղզում ապրում են նաև մեծ թվով տարբեր տեսակի թռչուններ, որոնց մեջ է սև կակադուն, փոքր պինգվինները, ամբարային բվերը (սիպուխներ) և շատ ուրիշ տեսակներ։

Պատմություն խմբագրել

Կենգուրու կղզին առանձնացել է Ավստրալիա մայրցամաքից մոտավորապես 10.000 տարի առաջ, ծովի մակարդակի բարձրացման պատճառով։ Ըստ պեղումների` գիտնականները հաստատել են, որ առաջին աբորիգենները, որ հայտնվել են կղզու վրա 11 000 տարի առաջ, մ. թ. ա. 200 թվականին[3], ինչ-որ պատճառներով լքել են կղզին[4], հնարավոր է` պատճառը եղել են պատերազմները, համաճարակը կամ` կլիմայի փոփոխությունը։

1802 թվականին բրիտանացի գիտնական Մետյու Ֆլինդերսը կղզին անվանել է «Կենգուրու»։ 1836 թվականի հուլիսիս 27-ին հիմնվել է Կինգսկոտ քաղաքը, որը դարձել է առաջին եվրոպական բնակավայրը և խոշոր քաղաքը ամբողջ կղզում։ Քաղաքն ունեցել է բոլոր հնարավորությունները` դառնալու Հարավային Ավստրալիայի մայրաքաղաքը, սակայն կղզու սահմանափակ ռեսուրսների պատճառով մայրաքաղաքը դարձել է Ադելաիդան։

Վարչական բաժանում խմբագրել

Վարչականորեն կղզին պատկանում է Հարավային ավստրալիա նահանգին։

Բնակչություն խմբագրել

Կղզում ապրում է 4259 մարդ (2006), նրանցից 1800-ն ապրում են Կինգսկոտում։

Տնտեսություն խմբագրել

Կղզու տնտեսության գլխավոր ճյուղը համարվում է գյուղատնտեսությունը (գինու, մեղրի, մորթու, մսի և հացահատկի արտադրություն)։ Բացի դրանից, կարևոր են զբոսաշրջությունը և ձկնորսությունը։ 1881 թվականին իտալիական Լիգուրիա գավառից կղզի է բերվել լիգուրիական մեղուն, և այժմ այն հայտնի է իր մեղվանոցներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kangaroo Island High Point - Peakbagger.com». www.peakbagger.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  2. Կաղապար:Cite enroute
  3. Rebe Taylor (2002). Unearthed: The Aboriginal Tasmanians of Kangaroo Island. Kent Town: Wakefield Press. ISBN 1-86254-552-9.
  4. Kangaroo Island Visitor Guide

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենգուրու կղզի» հոդվածին։