Կապույտ կետ (լատին․՝ Balaenoptera musculus), ծովային կաթնասուն, որը պատկանում է բեղավոր կետերի (Mysticeti) ենթակարգին[1]։ Մինչև 29,9 մետր երկարությամբ[2] և գրանցված առավելագույնը 173 տոննա կշռով[2] (որը հավանաբար կարող է հասնել 181 տոննայի)՝ այս կենդանին երբևէ գոյություն ունեցած հայտնի ամենախոշոր կենդանին է[3][4]։ Ներկայումս այն համարվում է վտանգված տեսակ[5]։

Կապույտ կետ
Կապույտ կետը միջահասակ մարդու հետ համեմատությամբ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Balaenoptera musculus
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
պատկեր
     ցամաք     տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180528
NCBI 9771
EOL 328574

Կապույտ կետի երկար և բարեկազմ մարմինը կարող է ունենալ կապույտի տարբեր երանգներ՝ վերին հատվածում մոխրակապտավունից մինչև ստորին հատվածի ավելի բաց երանգներ[6]։ Գոյություն ունի նվազագույնը երեք ենթատեսակ՝ Հյուսիսային Ատլանտիկի և Հյուսիսային Խաղաղի B. m. musculus, Հարավային օվկիանոսի B. m. intermedia և Հնդկական օվկիանոսում ու Հարավային Խաղաղ օվկիանոսում հայտնաբերված B. m. brevicauda (հայտնի է նաև որպես գաճաճ կապույտ կետ)։ Մեկ այլ ենթատեսակ կարող է համարվել Հնդկական օվկիանոսում հայտնաբերված B. m. indica-ն։ Այլ բեղավոր կետերի պես կապույտ կետի սննդային ռացիոնը հիմնականում ևս բաղկացած է մանր խեցգետնանմաններից[7]։

Երկրագնդի գրեթե բոլոր օվկիանոսներում կապույտ կետերը լայնորեն տարածված էին մինչև 20-րդ դարի սկիզբը։ Գրեթե մեկ դարի ընթացքում նրանց քանակը հասավ ոչնչացման մակարդակի՝ կետորսների անընդհատ որսերի պատճառով, մինչև 1966 թվականին միջազգային համայնքը ձեռնարկեց նրանց պաշտպանությունը։ 2002 թվականի հաշվետվության համաձայն՝ ամբողջ աշխարհում[2] կապույտ կետերի քանակը 5 000-ից 12 000 էր կազմում՝ խմբավորված նվազագույնը 5 խմբերում։ Բնության պահպանման համաշխարհային միության տվյալների համաձայն՝ ներկայումս ամբողջ աշխարհում գոյություն ունի մոտավորապես 10 000-ից 25 000 կապույտ կետ[8]։ Մինչ կետորսությունը խոշորագույն քանակը գտնվում էր Անտարկտիկայում՝ մոտ 239 000 (202 000-311 000-ի միջակայքում)[9]։ Հյուսիսային Խաղաղի, Անտարկտիկայի և Հնդկական օվկիանոսի խմբերից գոյատևել է շատ փոքր քանակ՝ մոտ 2 000։ Երկու խումբ գտնվում է Հյուսիսային Ատլանտյանում, ևս նվազագույնը երկուսը՝ Հարավային կիսագնդում։ 2014 թվականի դրությամբ Հյուսիս-արևելյան Խաղաղի կապույտ կետերի քանակը վերադարձել է գրեթե մինչկետորսյան մակարդակին[10]։

Ընդհանուր նկարագրություն

խմբագրել

Աչքերը գտնվում են բերանի անկյուններում։ Կապույտ կետը գույները չի տարբերում։ Լավ են զարգացած նրա լսողություն օրգանները, որոնք ընկալում են նույնիսկ ուլտրա և ինֆրա ձայները։ Հոտառությունը վատ է։ Շնչանցքը ջրում եղած ժամանակ ամուր փակվում է։ Կապույտ կետը սնվում է խեցգետնակերպերով և փափկամարմիններով։ Օրական ուտում է 1,5-2 տոննա կեր. իսկ ձագին կերակրելու ժամանակահատվածում՝ 4-5 տոննա։ Ստամոքսը 3000 լիտր տարողությամբ եռաբաժին 3 մետր երկարությամբ պարկ է։ Աղիքների երկարությունը կազմում է 250 մետր։ Լյարդը կշռում է 1000 կգ իսկ ենթաստամոքսային գեղձը՝ 100 կգ։ Կապույտ կետն ունի 8000 լիտր արյուն և 700 կգ-ոց սիրտ։ Երիկամների քաշը 1000 կգ է։ Այս հսկան ունի 14 000 լիտր ծավալով թոքեր։ Մեջքի զարկերակի տրամագիծը 30 սմ է։ Շնչանցքը գլխի ետևի մասում է։ Կապույտ կետը ջրի մեջ կարող է մնալ մինչև 30 րոպե։ Հիմնականում լողում է ջրի 7-20 մետր խորքերում։ Մինչ ջրի երես դուրս գալը բաց է անում շնչանցքը և որոշ քանակությամբ ջուր լցվում է շնչափողի մեջ, այնուհետև թոքերից դուրս մղվող օդի ուժեղ ճնշման հետևանքով այդ ջուրը ցայտում է դուրս։ Ցուրտ եղանակին արտաշնչվող օդում եղած ջրային գոլորշին ևս խտանում և առաջացնում 15 մետր բարձրությամբ շատրվան, որը երևում է 10 կմ հեռավորությունից։ Այդ շատրվանից փչում է անախորժ հոտ։ Արտաշնչման ժամանակ առաջանում է ուժեղ սուլոց հիշեցնող ձայն։ Կապույտ կետը ձայնալարեր չունի։ Կետի գլխուղեղը կշռում է 7 կգ։ Աճման շրջանը համարվում է 5-6 տարեկան հասակը։ Նրանք ապրում են 36-40 տարի։ Կապույտ կետի պոչը հանդիսանում է գլխավոր շարժիչ օրգանը։ Ջրային կյանքին նպաստում են ենթամաշկային 50 սմ-ոց ճարպաշերտը, իլիկաձև մարմինը, ճարպով հագեցած սպունգանման ոսկորները և օդով լցված հսկա թոքերը։ Կետը՝ ի տարբերություն ցամաքային կենդանիների, քիչ էներգիա է ծախսում տեղափոխվելու համար։ Ամենախոշոր կետի մարմնի խտությունը հավասար է ջրի խտությանը։ Կետերն ունեն հզոր ուժ։ Ջրի տակ, 28 կմ/ժամ արագությամբ շարժվելու համար ծախսվում է 168 ձիու ուժ։

Կապույտ կետերի բազմացումը

խմբագրել

Կապույտ կետերը բազմանում են հասարակածային տաք ջրերում։ Էգերը ծննդաբերում են 2-3 տարին մեկ անգամ ունենալով հիմնականում 1 ձագ՝ 6-8 մետր երկարությամբ և 3 տոննա քաշով։ Կետը ծնվում է ջրի մեջ և միանգամայն զարգացած վիճակում։ Կապույտ կետի կաթնագեղձերը գտնվում են մաշկային հատուկ գրպանիկներում։ Ձագը դունչը մտցնում է գրպանիկի մեջ և խմում կաթը։ Ձագը կաթով սնվում է մինչև 7 ամսական հասակը։ Կապույտ կետը օրական արտադրում է 300 լիտր՝ 40 տոկոս յուղայնությամբ սննդարար կաթ։ 7 ամիս հետո ձագն ունենում է 17 մետր երկարություն; Նա օրվա ընթացքում 100 կգ աճ է ունենում։ 6 ամսական ձագի քաշը լինում է 18 տոննա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "American Cetacean Society Fact Sheet – Blue Whales".
  2. 2,0 2,1 2,2 "Assessment and Update Status Report on the Blue Whale Balaenoptera musculus" (PDF). Committee on the Status of Endangered Wildlife in Canada. 2002.
  3. Paul, Gregory S. (2010). "The Evolution of Dinosaurs and their World". The Princeton Field Guide to Dinosaurs. Princeton: Princeton University Press. էջ 19
  4. Bortolotti, Dan (2008). Wild Blue: A Natural History of the World's Largest Animal. St. Martin's Press.
  5. Mead, J.G.; Brownell, R. L. Jr. (2005). "Order Cetacea". In Wilson, D.E.; Reeder, D.M. Mammal Species of the World: A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). Johns Hopkins University Press. p. 725. ISBN 978-0-8018-8221-0. OCLC 62265494.
  6. "Species Fact Sheets: Balaenoptera musculus (Linnaeus, 1758)". Fisheries and Aquaculture Department, Food and Agriculture Organization, United Nations
  7. de Koning, Jason; Wild, Geoff (1997). "Contaminant analysis of organochlorines in blubber biopsies from blue whales in the St. Lawrence Seaway" Արխիվացված 2017-10-27 Wayback Machine. Trent University.
  8. IUCN Red List․ ստացված է 06․09․2017 թ․
  9. Branch, T. A.; Matsuoka, K.; Miyashita, T. (2004). "Evidence for increases in Antarctic blue whales based on Bayesian modelling". Marine Mammal Science. 20 (4): 726–754. doi:10.1111/j.1748-7692.2004.tb01190.x.
  10. "California Blue Whales Bounce Back From Whaling"
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ կետ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ կետ» հոդվածին։