Ռեյունյոն (ֆր.՝ Réunion), հրաբխային կղզի Հնդկական օվկիանոսում, Մադագասկար կղզուց արևելք, Ֆրանսիայի անդրծովյան երկրամասը։ Վարչական կենտրոնը՝ Սեն Դենին։

Ռեյունյոն
ֆր.՝ Réunion
flag of Réunion? Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մասն էԱրևելյան Աֆրիկա և Ֆրանսիայի անդրծովյան տարածքներ
ԿարգավիճակՖրանսիայի երկրամասեր, Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտ և կախյալ տարածքներ
Մտնում էՖրանսիա և South Indian Ocean Defense and Security Zone?
ՎարչկենտրոնՍեն Դենի
Ամենաբարձր կետPiton des Neiges?
Խորհրդի նախագահՊոլ Վերժես
Պաշտոնական լեզուներֆրանսերեն և Réunion Creole?
Բնակչություն844 994
Տարածք2 512
Հիմնադրված էմարտի 21, 1946 թ.
Ժամային գոտիUTC+4
Հապավում🇷🇪
ISO 3166-2 կոդFR-974
Ինտերնետ-դոմեն.re
Ավտոմոբիլային կոդ974
cr-champagne-ardenne.fr

Տարածությունը 2,5 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 500 հզ․ (1981, հիմնականում նեգրեր, մուլատներ); Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը։

Կառավարման համակարգ

խմբագրել

Ռեյունյոնի գործադիր իշխանության գլուխը պրեֆեկտն է, որին նշանակում է Ֆրանսիայի կառավարությունը։ Կա ընտրովի գլխավոր խորհուրդ՝ սահմանափակ իրավունքներով։ Ֆրանսիական պառլամենտում Ռեյունյոնից ընտրվում է 5 պատգամավոր։ Ռեյունյոնում կան ֆրանսիական քաղաքների հիմնական կուսակցությունների բաժանմունքներ։

Ռեյունյոնի կոմունիստական կուսակցությունը (որպես ինքնուրույն կուսակցություն կազմավորվել է 1959 թվականին), Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան և մի շարք այլ առաջադիմական կազմակերպություններ մտնում են ինքնորոշման համար պայքարի ճակատի մեջ։

Ստուգաբանություն

խմբագրել

Հայտնագործել են պորտուգալացի ծովագնացները 16-րդ դարի սկզբին և անվանել Սանտա-Ապա, բայց 1642 թվականին զավթել են ֆրանսիացիները և անվանել Բուրբոն ՝ ի պատիվ Ֆրանսիայի կառավարող թագավորական տոհմի։ 1793 թվականին անվանվել է Ռեյունյոն (Reunion՝ «միավորում»)՝ ի պատիվ հեղափոխական մարսելցիների ու ազգային գվարդիայի միավորման (1792 թվականի օգոստոսի 10-ին)։ 1806 թվականին, Նապալեոն Բոնապարտի իշխանության գալու կապակցությամբ, կղզին անվանվեց Բոնապարտ։ 1810 թվականին կղզին զավթել է Անգլիան և դրան վերադարձրել Բուրբոն անունը։ 1848 թվականից՝ հանրապետության հռչակումից հետո, կղզուն կրկին վերադարձվեց Ռեյունյոն «հեղափոխական» անունը։

Արտաքին հղումներ

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։