Ճավա[1] (ինդոն.՝ Jawa), կղզի Մալայան կղզեխմբում, Մեծ Զոնդյան կղզիների խմբում․ Ինդոնեզիայի տարածք է։ Երկարությունը ավելի քան 1000 կմ է, հարավում ողողում է Հնդկական օվկիանոսի, հյուսիսում՝ Ճավայի ծովի, արևմուտքում՝ Զոնդի նեղուցի, արևելքում՝ Բալի նեղուցի ջրերը։ Տարածքի շուրջ ½-ը զբաղեցնում են լեռները։

Ճավա
Տեսակկղզի
ՄայրցամաքԱսիա և Եվրասիա
Երկիր Ինդոնեզիա
Երկարություն1062 կմ
Լայնություն199 կմ
Ամենաբարձր կետSemeru?
ԲԾՄ3676 մետր
Շրջանագծի երկարություն2884 կմ
Մակերես128 297 կմ²
Մասն էՄեծ Սունդայի կղզիներ
Աշխարհագրական տեղադրությունՄեծ Սունդայի կղզիներ և Հարավ-Արևելյան Ասիա
Ջրլիցի ափինՀնդկական օվկիանոս, Ճավայի ծով, Bali Strait?, Զոնդյան նեղուց և Madura Strait?
Քարտեզ
Քարտեզ

Կա ավելի քան 100 հրաբուխ (այդ թվում՝ 30-ը գործող, բարձրությունը մինչև 3676 մ), որոնք գտնվում են կղզու առանցքային երկարությամբ։ Հյուսիսում բլրավետ հարթավայրեր են։ Հիմնական քաղաքներն են՝ Ջակարտա, Բանդունգ, Սուրաբայա։

Անվանում խմբագրել

Անվանումն առաջացել է սասկրիտ Յավա դվիպա՝ «գարու (կամ կորեկի) կղզի» բառակապակցությունից։ Ենթադրում են, որ մեր թվարկության սահմանագծում Հնդկաստանից և Շրի Լանկայից այստեղ եկած վերաբնակները՝ կղզում հանդիպելով կորեկի խիտ մացառուտների, նրան տվել են այդ անունը։ Ժամանակի ընթացքում այդ անվանման միջից «դվիպա»՝ կղզի հասարակ անունը դուրս է ընկել, իսկ Յավա (Java) հատուկ անունը հաստատունորեն պահպանվել է բոլոր դարաշրջաններում[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում". Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. p. 55. ISBN 99941-56-03-9.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».