Աշխարհի ժողովրդագրություն

Երկիրը ունի 7․9 միլիարդ բնակչություն՝ 50 մարդ/կմ² խտությամբ (չներառած Անտարկտիդան)։ Աշխարհի բնակչության երկու երրորդը բնակվում է Ասիայում, 2․7 միլիարդից ավելը բնակվում է Չինաստանում ու Հնդկաստանում միասին։ Հնդկաստանի, Չինաստանի և մնացյալ Հարավային Ասիայի՝ աշխարհի բնակչության տոկոսային չափաբաժինը պատմության մեջ վերջին մի քանի հազար տարում չի փոխվել[1][2]։ Աշխարհի գրագիտության մակարդակը վերջին 40 տարում կտրուկ աճել է․ 1979 թվականի 66.7%-ը դարձել է այսօր 86․3%[3]։ Ցածր գրագիտության մակարդակը մեծամասամբ կապված է աղքատության հետ։ Ցածր գրագիտության մակարդակ կա Հարավային Ասիայում և Ենթասահարայում[4]։ Աշխարհի ամենամեծ էթնիկ խումբը Հան չինացիներն են՝ մանդարինը դարձնելով աշխարհի ամենատարածված լեզուն՝ ըստ մայրենի լեզու համարողների թվի։

Աշխարհի բնակչությունը հիմնականում քաղաքաբնակ և ենթաքաղաքաբնակ է և մեծ գաղթ կա դեպի քաղաքներ։ Քաղաքային բնակչությունը 1950 թվականի 29%-ից թռիչքաձև աճելով 2018 թվականին դարձել է 55․3%[5][6]։ Չինաստանը և Հնդկաստանը ամենաբնակեցված երկրներն են[7]։ Ծնելիության գործակիցը զարգացած երկրներում շարունակաբար նվազում է, մինչդեռ զարգացող երկրներում մինչև վերջերս շարունակում է բարձր մնալ։ Տոկիոն ամենամեծ քաղաքային մետրոպոլիտենն է աշխարհում[6][8]։

Ըստ 2017 թվականի տվյալների՝ աշխարհի ծնելիության մակարդակը 2․43 երեխա/կին է[9]։ Այնուամենայնիվ, աշխարհի բնակչության աճը բաշխված է անհավասարաչափ․ Սինգապուրում աշխարհի ամենացածր ծնելիության մակարդակն է՝ 0․83, իսկ ամենաբարձրը՝ Նիգերում՝ 6․49[10]։ Ներկայումս աշխարհի բնակչության աճը մոտ 1․09% է[6]։ 2011 թվականին 18-ից ցածր տարիք ունեցողները կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդը (29․3%) և 65 և բարձր տարիքի մարդիկ կազմում մեկ տասներորդից պակասը (7․9%)[6]։

Աշխարհի բնակչությունը 20-րդ դարի ընթացքում ավելի քան երեք անգամ մեծացել է․ 1900 թվականի 1,65 միլիարդը 1999 թվականին դարձել է 5․97 միլիարդ[11][12][13]։ 2 միլիարդի շեմն անցել է 1927 թվականին, 3 միլիարդը՝ 1960 թվականին, 4 միլիարդը՝ 1974 թվականին, 5 միլիարդը՝ 1987 թվականին[14]։ Ըստ 2018 թվականի դեկտեմբերի տվյալների՝ աշխարհհի ընդհանուր բնակչության թիվը մոտ 7․8 միլիարդ է։ Ներկայումս բնակչության աճը ամենաարագը աղքատ, քիչ զարգացած երկրներում է[15]։ ՄԱԿ-ը նախատեսում է, որ 2050 թվականին աշխարհի բնակչության թիվը կկազմի 9․15 միլիարդ, ինչը 2010 թվականի համեմատ 32․69%-ով է աճել (6․89 միլիարդ)[11]։

Պատմություն խմբագրել

Մարդկային պոպուլյացիաների պատմական միգրացիան սկսվում է մոտ մեկ միլիոն տարի առաջ, երբ ուղիղ քայլող մարդը Աֆրիկայից տեղափոխվեց Եվրասիա։ Բանական մարդը, ըստ երևույթին, զբաղեցրել է ամբողջ Աֆրիկան մոտ 300,000 տարի առաջ, տեղափոխվել է Աֆրիկայից 50,000-60,000 տարի առաջ և տարածվել է Ավստրալիայում, Ասիայում և Եվրոպայում մ.թ.ա. 30,000 թվականին։ Դեպի Ամերիկա միգրացիան տեղի է ունեցել 20000-15000 տարի առաջ, իսկ 2000 տարի առաջ Խաղաղ օվկիանոսի կղզիների մեծ մասը գաղութացված էր։

Մինչև մոտ 10000 տարի առաջ մարդիկ ապրում էին որպես որսորդ-հավաքողներ։ Նրանք հիմնականում ապրում էին փոքր քոչվոր խմբերում, որը հայտնի է որպես խմբակային հասարակություններ։ Գյուղատնտեսության զարգացումը դրդեց նեոլիթյան հեղափոխությանը, երբ սննդի ավելցուկի հասանելիությունը հանգեցրեց մշտական մարդկային բնակավայրերի ձևավորմանը։ Մոտ 6000 տարի առաջ Միջագետքում, Եգիպտոսի Նեղոսի հովտում և Ինդոսի հովտում ձևավորվեցին առաջին նախապետությունները։ Մարդկանց վաղ շրջանի բնակավայրերը կախված էին ջրի մոտիկությունից, ապրելակերպից և գոյության համար օգտագործվող այլ բնական պաշարներից։

1800 թվականից ի վեր մարդկային բնակչությունն աճել է մեկ միլիարդից[16]՝ հասնելով ավելի քան յոթ միլիարդի[17]։ 2004 թվականին 6,3 միլիարդ մարդկանցից մոտ 2,5 միլիարդը (39,7%) ապրում էր քաղաքային բնակավայրերում։ 2008 թվականի փետրվարին ՄԱԿ-ը հաշվարկեց, որ մինչև տարեվերջ աշխարհի բնակչության կեսը կապրի քաղաքային բնակավայրերում[18]։ Քաղաքներում ապրող մարդկանց խնդիրները ներառում են տարբեր տեսակի աղտոտվածությունը և հանցագործությունները[19]՝ հատկապես քաղաքի կենտրոնում և ծայրամասային արվանձաններում։ Ե՛վ բնակչության ընդհանուր թիվը, և՛ քաղաքներում բնակվող համամասնությունը ակնկալվում է, որ զգալիորեն կավելանան առաջիկա տասնամյակների ընթացքում[20]։

Աշխարհի բնակչությունը, 1–1998 թվականներին (հազարներով) խմբագրել

Աղբյուրը՝ Մեդիսոն և ուրիշներ (Գրոնինգենի համալսարան)[21]։

Տարի 1 1000 1500 1600 1700 1820 1870 1913 1950 1973 1998
Արևմտյան Եվրոպա 24 700 25 413 57 268 73 778 81 460 132 888 187 532 261 007 305 060 358 390 388 399
Արևելյան Եվրոպա
(չհաշված նախկին խորհրդային երկրներւ)
4 750 6 500 13 500 16 950 18 800 36 415 52 182 79 604 87 289 110 490 121 006
Նախկին խորհրդային երկրներ 3 900 7 100 16 950 20 700 26 550 54 765 88 672 156 192 180 050 249 748 290 866
Ընդհանուր
Եվրոպա
(ներառյալ նախկին խորհրդային երկրներ)
33 350 39 013 87 718 111 428 126 810 224 068 328 386 496 803 572 399 718 628 800 271
ԱՄՆ 680 1 300 2 000 1 500 1 000 9 981 40 241 97 606 152 271 212 909 279 040
Կանադա 490 660 800 800 750 1 249 5 892 13 795 23 823 39 036 52 859
Հյուսիսային Ամերիկա 1 170 1 960 2 800 2 300 1 750 11 230 46 133 111 401 176 094 250 945 323 420
Մեքսիկա 2 200 4 500 7 500 2 500 4 500 6 587 9 219 14 970 28 485 57 643 98 553
Մնացյալ Լատինական Ամերիկա 3 400 6 900 10 000 6 100 7 550 14 633 30 754 65 545 137 352 250 807 409 070
Ընդհանուր Լատինական Ամերիկա 5 600 11 400 17 500 8 600 12 050 21 220 39 973 80 515 165 837 308 450 507 623
Ճապոնիա 3 000 7 500 15 400 18 500 27 000 31 000 34 437 51 672 83 563 108 660 126 469
Չինաստան 59 600 59 000 103 000 160 000 138 000 381 000 358 000 437 140 546 815 881 940 1 242 700
Հնդկաստան 75 000 77 000 113 000 145 000 201 000 209 000 239 000 319 000 362 000 549 000 1 029 000
Մնացյալ Ասիան 36 600 41 400 55 400 65 000 71 800 89 366 119 619 185 092 392 481 677 214 1 172 243
Ընդհանուր Ասիան (չհաշված Ճապոնիան) 171 200 175 400 268 400 360 000 374 800 679 366 730 619 925 932 1 298 296 2 139 154 3 389 943
Աֆրիկա 16 500 33 000 46 000 55 000 61 000 74 208 90 466 124 697 228 342 387 645 759 954
Աշխարհ (հազարներով) 230,820 268,273 437,818 555,828 603,410 1,041,092 1,270,014 1,791,020 2,524,531 3,913,482 5,907,680

Աշխարհի բնակչության մասնաբաժինները, ըստ տարածաշրջանների, 1–1998 թվականներին խմբագրել

Աղբյուրը՝ Մեդիսոն և ուրիշներ (Գրոնինգենի համալսարան)[21]։

Տարի 1 1000 1500 1600 1700 1820 1870 1913 1950 1973 1998
Արևմտյան Եվրոպա 10.7 9.5 13.1 13.3 13.5 12.8 14.8 14.6 12.1 9.2 6.6
Արևելյան Եվրոպա
(չհաշված նախկին խորհրդային երկրները)
2.1 2.4 3.1 3.0 3.1 3.5 4.1 4.4 3.5 2.8 2.0
Նախկին խորհրդային երկրներ 1.7 2.6 3.9 3.7 4.4 5.3 7.0 8.7 7.1 6.4 4.9
Ամբողջ Եվրոպան
(ներառյալ նախկին խորհրդային երկրները)
14.5 14.5 20.1 20.0 21.0 21.6 25.9 27.7 22.7 18.4 13.5
ԱՄՆ 0.3 0.5 0.5 0.3 0.2 1.0 3.2 5.4 6.0 5.4 4.6
Կանադա 0.2 0.2 0.2 0.1 0.1 0.1 0.5 0.8 0.9 1.0 0.9
Հյուսիսային Ամերիկա 0.5 0.7 0.6 0.4 0.3 1.1 3.6 6.2 7.0 6.4 5.5
Մեքսիկա 1.0 1.7 1.7 0.4 0.7 0.6 0.7 0.8 1.1 1.5 1.7
Մնացյալ Լատինական Ամերիկան 1.5 2.6 2.3 1.1 1.3 1.4 2.4 3.7 5.4 6.4 6.9
Ամբողջ Լատինական Ամերիկան 2.4 4.2 4.0 1.5 2.0 2.0 3.1 4.5 6.6 7.9 8.6
Ճապոնիա 1.3 2.8 3.5 3.3 4.5 3.0 2.7 2.9 3.3 2.8 2.1
Չինաստան 25.8 22.0 23.5 28.8 22.9 36.6 28.2 24.4 21.7 22.5 21.0
Հնդկաստան 32.5 28.0 25.1 24.3 27.3 20.1 19.9 17.0 14.2 14.8 16.5
Մնացյալ Ասիան 15.9 15.4 12.7 11.7 11.9 8.6 9.4 10.3 15.5 17.3 19.8
Ամբողջ Ասիան (չհաշված Ճապոնիան) 74.2 65.4 61.3 64.8 62.1 65.3 57.5 51.7 51.4 54.7 57.4
Աֆրիկա 7.1 12.3 10.5 9.9 10.1 7.1 7.1 7.0 9.0 9.9 12.9
Աշխարհ 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0

Բնակչության բաշխվածությունը 2020 թվականին խմբագրել





 

Բնակչության բաշխվածությունը (2020)      Ասիա (59.54%)     Աֆրիկա (17.2%)     Եվրոպա (9.59%)     Հյուսիսային Ամերիկա (7.6%)     Հարավային Ամերիկա (5.53%)     Օվկիանիա (0.55%)     Անտարկտիդա (0.00%)

Տարածաշրջան (2020) Բնակչության թիվ Տոկոսը[22][23]
Ասիա
4,607,523,595
59,54%
Աֆրիկա
1,313,074,183
17.2%
Եվրոպա
747,253,261
9.59%
Հյուսիսային Ամերիկա
565,620,340
7.6%
Հարավային Ամերիկա
427,751,538
5.53%
Օվկիանիա
42,213,121
0.55%
Անտարկտիկա
0 (1106 ոչ մշտական բնակվող հետազոտական անձնակազմ)
0.0%
Ընդամենը
7,792,204,108
100.0%

Ամենամեծ քաղաքներ խմբագրել

Աշխարհն ունի հարյուրավոր խոշոր քաղաքներ։ Մեծ մասը գտնվում է ափամերձ շրջաններում։

2005 թվականի տվյալներով աշխարհում կա 62 մետրոպոլիտենյան տարածքներ, որոնք ունեն 3,000,000-ից ավելի բնակչություն[24]։

2010 թվականի տվյալներով մոտ 3 միլիարդ մարդ ապրում է քաղաքային բնակավայրերում կամ շրջակայքում[6]։

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս ամենաշատ բնակչություն ունեցող 10 մետրոպոլիտենները․

Քաղաք Բնակչություն Երկիր Տարածք (կմ 2 ) [Ն 1] Խտություն (մարդ/կմ 2 )
1 Տոկիո 30,000,000   Ճապոնիա 13500 2716
2 Շանհայ 24,180,000   Չինաստան 3920 6168
3 Մեխիկո 22,460,000   Մեքսիկա 7815 2490
4 Դելի 22,157,000   Հնդկաստան 33,578 659
5 Լագոս 21,000,000   Նիգերիա 1171 17933
6 Նյու Յորք 20,153,634   ԱՄՆ 21483[25]։ 938
7 Մումբայ 20,041,000   Հնդկաստան 1097 18268
8 Կալկաթա 15,552,000   Հնդկաստան 1026[26]։ 15158
9 Դաքքա 14,648,000   Բանգլադեշ 1600 9155
10 Ստամբուլ 13,160,467   Թուրքիա 5461 2593

Բնակչության խտություն խմբագրել

 
Բնակչության խտությունը (մարդ/կմ 2) ըստ երկրների, 2018 թվական

Աշխարհի բնակչությունը կազմում է 7 միլիարդ[27], իսկ Երկրի ընդհանուր մակերեսը (ներառյալ ցամաքը և ջուրը) 510 միլիոն կմ²[28]։ Այսպիսով, ամբողջ աշխարհում մարդկանց բնակչության խտությունը կազմում է 13.7 մարդ/կմ² է։ Եթե միայն Երկրի ցամաքային տարածքը (150 միլիոն կմ²) հաշվի է առնվում, ուրեմն մարդու բնակչության խտությունը աճում է մինչև 46.7 մարդ/կմ²։ Այս հաշվարկը ներառում է մայրցամաքային և կղզիների ամբողջ տարածքը, ներառյալ Անտարկտիդան։ Եթե Անտարկտիդան նույնպես բացառվի, ապա բնակչության խտությունը կբարձրանա մինչև 50 մարդ/կմ²[29][30]։ Հաշվի առնելով, որ Երկրի ցամաքային զանգվածի կեսից ավելին բաղկացած է մարդկանց բնակության համար անբարենպաստ տարածքներից, ինչպիսիք են անապատները և բարձր լեռները, և որ բնակչությունը հակված է կենտրոնանալ ծովային նավահանգիստների և քաղցրահամ ջրի աղբյուրների շուրջ, այս թիվն ինքնին չի տալիս մարդկային բնակչության խտության որևէ իմաստալից չափում։

Աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքներից մի քանիսը քաղաք-պետություններ են, միկրոպետություններ կամ կախյալ տարածքներ[31][32]։ Այս տարածքները ունեն համեմատաբար փոքր տարածքը և բարձր ուրբանիզացիայի մակարդակը, որտեղ տնտեսապես մասնագիտացված քաղաքային բնակչությունը օգտագործում է նաև տարածքից դուրս գտնվող գյուղական ռեսուրսները, ինչը ցույց է տալիս բնակչության բարձր խտության և գերբնակեցման տարբերությունը։

Կրոն խմբագրել

 
Աշխարհի հիմնական դավանանքները և կրոնները
Համաշխարհային կրոնական պատկանելիությունը
Կրոնական ուղղություն Հետևորդների քանակը (միլիոններով) Տեղադրությունը
Քրիստոնեություն 2,300–2,400 [33] Գերակշռում էԱրևմտյան աշխարհում (Արևմտյան Եվրոպա, Ամերիկաներ, Օվկիանիա), Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, Ենթասահարայում, Ֆիլիպիններում և Արևելյան Թիմորում։ Փոքրամասնություն մնացյալ աշխարհում, տես Քրիստոնեությունն ըստ երկրների[34]
Իսլամ 1,600–1,800 [35][36] Արևմտյան Ասիա, Հյուսիսային Աֆրիկա, Կենտրոնական Ասիա, Հարավային Ասիա, Արևելյան Աֆրիկա, Բալկանյան թերակղզի, Ռուսաստան և Չինաստան[37]
Հինդուիզմ 1,110-1,200 [38] Հարավային Ասիա, Բալի, Մավրիկիոս, Ֆիջի, Գայանա, Տրինիդադ և Տոբագո, Սուրինամ և հնդկական սփյուռքի համայնքներում
Անկրոնություն 1,100 [39] Գերակշռում էԱրևմտյան աշխարհում, Արևելյան Ասիայում
Բուդդայականություն 400–600 [40] Հարավային Ասիա, Արևելյան Ասիա, Հարավարևելյան Ասիա, Ավստրալիա և Ռուսաստանի որոշ շրջաններ
600–3,000 [Ն 2] Աֆրիկա, Ասիա, Ամերիկա
Չինական ազգային կրոններ
(ներառյալ դաոսականությունը ևկոնֆուցիականությունը)
400–1,000 [41] Արևելյան Ասիա, Վիետնամ, Սինգապուր և Մալայզիա
Սինտոիզմ 27–65 [42] Ճապոնիա
Սիկհականություն 24–28 [43][44] Հնդկական թերակղզի, Ավստրալազիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավարևելյան Ասիա, Միացյալ Թագավորություն և Արևմտյան Եվրոպա
Հուդայականություն 14–18 [44] Իսրայել և հրեական սփյուռք (մեծամասամբ Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Եվրոպա, Եթովպիա և Ասիա)
Ջայնիզմ 8–12 Հնդկաստան և Արևելյան Աֆրիկա
Բահայի 7.3–7.9 [45] Հիմնականում տարածված է ամբողջ աշխարհով, սակայն տաս ամենաշատ հետևորդներ ունեցող երկրներն են Հնդկաստան, ԱՄՆ, Քենիա, Վիետնամ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ֆիլիպիններ, Իրան, Զամբիա, Հարավային Աֆրիկա, Բոլիվիա[46]
Վիկկա 1 [47] ԱՄՆ, Ավստրալիա, Եվրոպա, Կանադա
Ռաստաֆարական շարժում 0.7 [48] Ճամայկա, Կարիբյան ավազան, Աֆրիկա

19-րդ դարի վերջից կրոնի ժողովրդագրությունը մեծապես փոխվել է։ Պատմականորեն մեծ թվով քրիստոնյա բնակչություն ունեցող որոշ երկրներում գրանցվել է քրիստոնյաների թվի զգալի անկում։ Քրիստոնեական կրոնական կյանքին ակտիվ մասնակցության նվազման նշանները ներառում են քահանայության և վանական կյանքի անցնողների թվի նվազումը, ինչպես նաև եկեղեցի հաճախելիության նվազումը։ Մյուս կողմից, սկսած 19-րդ դարից, Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի մեծ տարածքներ քրիստոնեություն են ընդունել, և աշխարհի այս տարածքն ունի բնակչության աճի ամենաբարձր տեմպերը։ Արևմտյան քաղաքակրթության ոլորտում ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր իրենց ճանաչում են որպես աշխարհիկ հումանիստներ։ Չնայած անկմանը, քրիստոնեությունը շարունակում է մնալ գերիշխող կրոնը արևմտյան աշխարհում, որտեղ բնակչության 70%-ը քրիստոնյա է[49]։ Շատ երկրներում, ինչպիսին է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, կոմունիստական կառավարությունները չեն ընդունում ոչ մի կրոն, ինչը դժվարացնում է հավատացյալների իրական թվաքանակը հաշվելը։ Այնուամենայնիվ, Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության բազմաթիվ երկրներում կոմունիզմի փլուզումից հետո կրոնական կյանքը վերածնվում է ավանդական արևելյան քրիստոնեության տեսքով[50]։ Մինչդեռ, իսլամը զգալիորեն աճել էԿենտրոնական Ասիայի նախկին խորհրդային երկրներում։

Ամուսնություն խմբագրել

Ամուսնության միջին տարիքը մեծապես տարբերվում է երկրից երկիր և ժամանակի ընթացքում տատանվել է։ Կանայք հակված են ավելի վաղ ամուսնանալ, քան տղամարդիկ, և ներկայումս կանանց միջին ամուսնության տարիքը 17․6-ից (Նիգեր) տատանվում մինչև 32,4 (Դանիա), մինչդեռ տղամարդկանց ամուսնության միջին տարիքը տատանվում են 22,6-ից (Մոզամբիկ) մինչև 35,1 (Շվեդիա)[51]։

Տարիքային կառուցվածք խմբագրել

Համաձայն 2021 CIA World Factbook-ի՝ աշխարհի բնակչության մոտ 25%-ը 15 տարեկանից ցածր է[52]։

  • 0–14 տարեկան՝ 25,2% (տղամարդ 1,010,373,278/իգական սեռի 946,624,579)[6]
  • 15–64 տարեկան՝ 65,1% (տղամարդ 2,562,946,384/կին՝ 2,498,562,457)[6]
  • 65 տարեկան և բարձր՝ 9,7% (տղամարդ 337,244,947/կին՝ 415,884,753)[6]
  • Միջին տարիքը – 31 տարեկան (տղամարդիկ՝ 30,3 տարեկան, կանայք՝ 31,8 տարեկան)
Միջին տարիքը ըստ մայրցամաքի, 2018
Տարածաշրջան Միջին տարիքը
Ասիա 31 տարեկան
Աֆրիկա 18 տարեկան
Եվրոպա 42 տարեկան
Հյուսիսային Ամերիկա 35 տարեկան
Հարավային Ամերիկա 31 տարեկան
Օվկիանիա 33 տարեկան
Տարիքային խմբեր ըստ մայրցամաքի, 2018[53]
Տարածաշրջան 15 տարեկանից ցածր 65 տարեկանից բարձր
Ասիա 24% 8%
Աֆրիկա 41% 3%
Եվրոպա 16% 18%
Լատինական Ամերիկա-Կարիբյան ավազան 26% 8%
Հյուսիսային Ամերիկա 19% 15%
Օվկիանիա 23% 12%
Աշխարհ 26% 9%
 
Միջին տարիքը ըստ երկրների

Բնակչության աճի տեմպ խմբագրել

 
Աշխարհի բնակչության աճի տեմպերը (1950–2010 թվականներին)
Աշխարհի բնակչության աճի կտրուկ անկումը 1960-ականների սկզբին հիմնականում պայմանավորված է Չինական մեծ սովով։

Համաշխարհային մասշտաբով մարդկային բնակչության աճի տեմպերը նվազում են 1962 և 1963 թվականներին գագաթնակետին հասնելուց հետո՝ տարեկան 2,20%։ Ըստ CIA World Factbook-ի՝ տարեկան ծնելիության, մահացության և աճի տեմպերը համապատասխանաբար 1,915%, 0,812% և 1,092% են[54]։ Վերջին հարյուր տարիներին բնակչության թվաքանակի արագ աճ է գրանցվել բժշկական առաջընթացի և բնակչության զանգվածային աճի շնորհիվ․ գյուղատնտեսական արտադրողականությունը հնարավոր դարձավ Կանաչ հեղափոխության շնորհիվ[55][56]։

 
2010–2015 թվականներին բնակչության զուտ աճի ցուցանիշը 1000 մարդու հաշվով

Որոշ երկրներում բնակչության բացասական աճ է գրանցվել, հատկապես Արևելյան Եվրոպայում , հիմնականում ծնելիության ցածր մակարդակի, մահացության բարձր մակարդակի և արտագաղթի պատճառով։ Հարավային Աֆրիկայում աճը դանդաղում է ՄԻԱՎ-ի հետ կապված մահացությունների մեծ թվի պատճառով։ Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներ նույնպես կարող են բախվել բնակչության բացասական աճի հետ[57]։ Ճապոնիայի բնակչությունը սկսեց նվազել 2005 թվականին։

Աշխարհի բնակչությունը 1990-2008 թվականներին աճել է 1,423 միլիոնով։ Աճն ամենաբարձրն է եղել Հնդկաստանում (290 միլիոն) և Չինաստանում (192 միլիոն)։ Բնակչության ամենաբարձր աճը գրանցվել է Կատարում (174%) և Արաբական Միացյալ Էմիրություններում (140%)[58]։

Երկիր Բնակչություն (հազարներով)
1990 թվական
Բնակչություն (հազարներով)
2010 թվական
Աճ (%)
1990–2010 թվականներին
 

Աշխարհ

5,306,425 6,895,889 30.0%
1   Չինաստան 1,145,195 1,341,335 17.1%
2   Հնդկաստան 873,785 1,224,614 40.2%
3   ԱՄՆ 253,339 310,384 22.5%
4   Ինդոնեզիա 184,346 239,871 30.1%
5   Բրազիլիա 149,650 194,946 30.3%
6   Պակիստան 111,845 173,593 55.2%
7   Նիգերիա 97,552 158,423 62.4%
8   Բանգլադեշ 105,256 148692 41.3%
9   Ռուսաստան 148,244 142,958 −3,6%
10   Ճապոնիա 126,536 122251 −3,5%

Ծնելիության մակարդակ խմբագրել

 
2017 թվականին երկրները՝ ըստ ծնելիության մակարդակի

2009 թվականի դրությամբ ծնելիության միջին մակարդակը ամբողջ աշխարհի համար կազմում է տարեկան 19,95 ծնունդ 1000-ի հաշվով։

Ըստ CIA –The World Factbook-ի` ներկայումս ծնելիության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը Նիգերն է՝ 1000 մարդու հաշվով 51,26 ծնունդ։ Ծնելիության ամենացածր գործակիցը Ճապոնիայում է՝ 7,64 ծնունդ 1000 մարդու հաշվով։ Հոնկոնգը՝ Չինաստանի հատուկ վարչական շրջանը, ունի 7,42 ծնունդ 1000 մարդու հաշվով։ 2011 թվականի հուլիսին ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը հայտարարեց, որ դեռահասների ծնելիության մակարդակը շարունակում է նվազել[59]։

Ծնելիության մակարդակը տարբերվում է նույնիսկ նույն աշխարհագրական տարածքներում։ Եվրոպայում, 2011 թվականի հուլիսի դրությամբ, Իռլանդիայում ծնելիության մակարդակը կազմում է 16,5 տոկոս, ինչը 3,5 տոկոսով ավելի է, քան Մեծ Բրիտանիայում։ Ֆրանսիայում ծնելիության մակարդակը 12,8 տոկոս է, իսկ Շվեդիայում՝ 12,3 տոկոս[60]։ Ի հակադրություն, ծնելիության մակարդակը Գերմանիայում ընդամենը 8,3 է 1000-ից, ինչը այնքան ցածր է, որ և՛ Մեծ Բրիտանիան, և՛ Ֆրանսիան, որոնք զգալիորեն ավելի փոքր բնակչություն ունեն, 2010 թվականին ավելի շատ ծնունդներ են գրանցել[61]։ Ծնելիության մակարդակը նույնպես տարբերվում է նույն աշխարհագրական տարածքում՝ ելնելով ժողովրդագրական տարբեր խմբերից։ 2011 թվականի օգոստոսին Թայվանի կառավարությունը հայտարարեց, որ իր ծնելիության մակարդակը նախորդ տարում նվազել է, չնայած այն հանգամանքին, որ իր քաղաքացիներին խրախուսել է երեխաներ ունենալ[62]։

Ըստ CIA World Factbook-ի՝ 2021 թվականի տաս ամենաբարձր և ամենացածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներն հետևյալն են[63]։


(2021)
Երկիր Ամենաբարձր ծնելիության մակարդակները
(ծնունդները 1000 մարդու հաշվով)
1   Նիգեր 47․28
2   Անգոլա 42․22
3   Մալի 41․60
4   Ուգանդա 41․60
5   Բենին 41․55
6   Չադ 41.05
7   Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 40.53
8   Հարավային Սուդան 38․26
9   Սոմալի 39.25
10   Մոզամբիկ 38․03


(2021)
Երկիր Ամենացածր ծնելիության մակարդակները
(ծնունդները 1000 մարդու հաշվով)[Ն 3]
1   Մոնակո 6.63
2   Հարավային Կորեա 6․89
3   Անդորրա 6․91
4   Ճապոնիա 7․00
5   Հունաստան 7․72
6   Պորտուգալիա 8.02
7   Իսպանիա 8.05
8   Բուլղարիա 8.15
9   Իտալիա 8.37
10   Ռումինիա 8.39

Մահացության մակարդակ խմբագրել

Ըստ CIA World Factbook-ի՝ 2021 թվականի տաս ամենաբարձր և ամենացածր մահացության մակարդակ ունեցող երկրներն հետևյալն են[64]


(2021)
Երկիր Ամենաբարձր մահացության ցուցանիշները
(մահերը 1000 մարդու հաշվով)
1   Լիտվա 15․05
2   Լատվիա 14․63
3   Բուլղարիա 14.52
4   Ուկրաինա 13․90
5   Սերբիա 14.39
6   Ռուսաստան 13․40
7   Էստոնիա 13.06
8   Բելառուս 12․96
9   Հունգարիա 12․88
10   Խորվաթիա 12․78


(2021)
Երկիր Ամենացածր մահացության մակարդակները
(մահերը 1000 մարդու հաշվով)[Ն 4]
1   Կատար 1.42
2   ԱՄԷ 1.51
3   Քուվեյթ 2.23
4   Բահրեյն 2.81
5   Օման 3.25
6   Սաուդյան Արաբիա 3.39
7   Հորդանան 3.44
8   Լիբիա 3.46
9   Բրունեյ 3.75
10   Իրաք 3.92

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականին մահվան 10 հիմնական պատճառներն են եղել.

  1. Սիրտ-անոթային հիվանդություններ (17․79 միլիոն)
  2. Քաղցկեղներ (9․56 միլիոն)
  3. Շնչառական հիվանդություններ (3․91 միլիոն)
  4. Ստորին շնչուղիների վարակներ (2․56 միլիոն)
  5. Դեմենցիա (2․51 միլիոն)
  6. Մարսողական հիվանդություններ (2․38 միլիոն)
  7. Նորածնային համախտանիշներ (1․78 միլիոն)
  8. Փորլուծություն (1․57 միլիոն)
  9. Շաքարային դիաբետ (1․37 միլիոն)
  10. Լյարդի հիվանդություններ (1․32 միլիոն)

Մահվան պատճառները մեծապես տարբերվում են առաջին և երրորդ աշխարհի երկրների միջև։

Առողջապահություն խմբագրել

1000 բնակչի հաշվով հիվանդանոցային մահճակալների միջին թիվը 2,94 է։ Այն ամենաբարձրն է Շվեյցարիայում (18,3), իսկ ամենացածրը՝ Մեքսիկայում (1,1)[65]։

Քաղաքային բնակչության 96%-ն ունի բարելավված խմելու ջուր, մինչդեռ գյուղաբնակների միայն 78%-ն ունի բարելավված խմելու ջուր։ Քաղաքային և գյուղական բնակչության միջինը 87%-ն ունի բարելավված խմելու ջուր։

Քաղաքային բնակչության 4%-ը չունի բարելավված խմելու ջրի հասանելիություն՝ թողնելով գյուղական բնակչության 22%-ին առանց բարելավված խմելու ջրի, իսկ աշխարհի ընդհանուր բնակչության 13%-ը չունի խմելու ջուր։

Քաղաքային բնակչության 76%-ն ունի սանիտարահիգիենիկ պայմաններ, մինչդեռ գյուղական բնակչության միայն 45%-ն ունի հասանելիություն։ Աշխարհում միջինը 39%-ը չունի սանիտարահիգիենիկ հարմարանքներ։

2009 թվականի տվյալներով՝ մոտ 33,3 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, ինչը կազմում է աշխարհի բնակչության մոտավորապես 0,8%-ը, և մոտ 1,8 միլիոն մահանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետևանքով։

2010 թվականի դրությամբ 925 միլիոն մարդ թերսնված է[66]։

Կյանքի միջին տևողությունը ծննդյան պահին.

  • ընդհանուր բնակչությանը՝ 71,4 տարի
  • տղամարդանցը՝ 69,1 տարեկան
  • կանանցը՝ 73,8 տարեկան (2015 թվական)[67]։

Մանկական մահացությունը

  • ընդհանուր՝ 41,61 մահ/1000 կենդանի ծնունդ
  • տղամարդ՝ 43,52 մահ/1000 կենդանի ծնունդ
  • կին՝ 39,55 մահ/1000 կենդանի ծնունդ (2011 թվական)

Սեռերի հարաբերակցություն խմբագրել

Աշխարհի ողջ բնակչության սեռերի հարաբերակցությունը կազմում է 1,02 տղամարդ/կին․[68] 1,07՝ ծննդյան ժամանակ, 1,06՝ 15 տարեկանների համար, 1,02՝ 15-64 տարեկանների համար, և 0,78՝ 65 տարեկանից բարձրների համար։

Հյուսիսային Մարիանյան կղզիներն ունեն կանանց ամենաբարձր հարաբերակցությունը՝ 0,77 տղամարդ մեկ կնոջ համար։ Տղամարդկանց ամենաբարձր հարաբերակցությունն ունի Կատարը՝ 2,87 տղամարդ/կին։ 15 տարեկանից ցածր խմբում Սիերա Լեոնեն ունի կանանց ամենաբարձր հարաբերակցությունը՝ 0,96 տղամարդ/կին, իսկ Վրաստանը և Չինաստանը տղամարդկանց ամենաբարձր հարաբերակցությամբ հավասար են՝ 1,13 տղամարդ/կին։

«Առաջին աշխարհի» G7 անդամները բոլորն ունեն սեռերի հարաբերակցություն 0,95–0,98 միջակայքում ընդհանուր բնակչության համար, 1,05–1,07՝ ծննդյան պահին, 1,05–1,06՝ 15 տարեկանից ցածր խմբի համար, 1,00–1,04՝ 15 տարեկան խմբի համար, և 0,70–0,75-ը՝ 65 տարեկանից բարձրների համար։

Արաբական թերակղզու երկրները հակված են ունենալ «բնական» հարաբերակցություն մոտ 1.05 ծննդյան ժամանակ, բայց տղամարդկանց շատ բարձր հարաբերակցություն 65-ից բարձր անձանց համար (Սաուդյան Արաբիա՝ 1.13, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 2.73, Կատար՝ 2.84)։ Ընդհակառակը, Արևելյան Եվրոպայի երկրները (Բալթյան երկրներ, Բելառուս, Ուկրաինա, Ռուսաստան) հակված են ունենալ «նորմալ» հարաբերակցություն ծննդյան ժամանակ, բայց տղամարդկանց շատ ցածր հարաբերակցություն 65 տարեկանից բարձր անձանց շրջանում (Ռուսաստան՝ 0,46, Լատվիա՝ 0,48, Ուկրաինա՝ 0,52); Նմանապես, Հայաստանում տղամարդկանց հարաբերակցությունը միջինից շատ բարձր է ծննդյան պահին (1.17), իսկ տղամարդկանց միջինից ցածր հարաբերակցությունը 65 տարեկանից բարձր խմբում (0.67)։ Այս էֆեկտը կարող է պայմանավորված լինել արտագաղթով և տղամարդկանց մահացության բարձր մակարդակով` հետխորհրդային ժամանակաշրջանում մահացության ավելի բարձր մակարդակի հետևանքով. դա կարող է կապված լինել նաև նախկին խորհրդային երկրներում ալկոհոլիզմի ահռելի (արևմտյան չափանիշներով) մակարդակի հետ։ Մեկ այլ հնարավոր նպաստող գործոն է ծերացող բնակչությունը՝ համեմատաբար տարեց մարդկանց նորմայից բարձր համամասնությամբ. մենք հիշում ենք, որ մահացության ավելի բարձր դիֆերենցիալ ցուցանիշների պատճառով տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը նվազում է յուրաքանչյուր տարիքի համար։

Լեզուներ խմբագրել

 
Աշխարհի հիմնական լեզվընտանիքները

Ողջ աշխարհում անգլերենը լայնորեն օգտագործվում է որպես լինգվա ֆրանկա և կարող է դիտվել որպես գերիշխող լեզու այս պահին։ Մայրենի լեզվով խոսողների թվով աշխարհի ամենամեծ լեզուն մանդարին չինարենն է, որը մոտ 960 միլիոն մարդու մայրենի լեզուն է կամ աշխարհի բնակչության 12,44%-ը՝ հիմնականում Մեծ Չինաստանում։ Իսպաներենով խոսում է մոտ 330-400 միլիոն մարդ՝ հիմնականում Ամերիկա մայրցամաքում և Իսպանիայում։ Հինդի լեզվով խոսում են մոտ 370-420 միլիոն մարդիկ՝ հիմնականում Հնդկաստանում և Պակիստանում։ Արաբերենով խոսում է մոտ 280 միլիոն մարդ։ Բենգալերենով խոսում է շուրջ 250 միլիոն մարդ ամբողջ աշխարհում, հիմնականում Բանգլադեշում և Հնդկաստանում։ Պորտուգալերենով խոսում են մոտ 230 միլիոն մարդիկ Պորտուգալիայում, Բրազիլիայում, Արևելյան Թիմորում և Հարավային Աֆրիկայում։

Կան բազմաթիվ այլ լեզուներ, որոնք խմբավորված են ինը հիմնական լեզվաընտանիքների մեջ.

  1. Հնդեվրոպական լեզուներ՝ 46% (Եվրոպա, Արևմտյան Ասիա, Հարավային Ասիա, Հյուսիսային Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա և Օվկիանիա)
  2. Սինատիբեթական լեզուներ՝ 21% ( Արևելյան Ասիա, Հարավարևելյան Ասիա և Հարավային Ասիա)
  3. Նիգերոկոնգոլեզյան լեզուներ՝ 6,4% (Ենթասահարա)
  4. Սեմա-քամյան լեզուներ՝ 6.0% (Հյուսիսային Աֆրիկայից մինչև Աֆրիկյան եղջյուր և Արևմտյան Ասիա)
  5. Ավստրոնեզական լեզուներ՝ 5,9% (Օվկիանիա, Մադագասկար և Հարավարևելյան Ասիա)
  6. Դրավիդյան լեզուներ՝ 3,7% (Հարավային Ասիա)
  7. Ալթայական լեզուներ՝ 2.3% (Կենտրոնական Ասիա, Հյուսիսային Ասիա (Սիբիր) և Անատոլիա)
  8. Ավստրոասիական լեզուներ՝ 1,7% (Հարավարևելյան Ասիա)
  9. Թայ–Կադաի լեզուներ՝ 1,3% (Հարավարևելյան Ասիա)

Կան նաև հարյուրավոր ոչ խոսքային ժեստերի լեզուներ։

Նշումներ խմբագրել

  1. Տվյալները վերցված են ազգային մարդահամարների տվյալներից
  2. Հստակ մարդկանց քանակը, ովքեր իրենց համարում են ազգային կրոնների հետևորդներ, դժվար է հաշվել
  3. Այս ցանկը ընդգրկում է միայն անկախ պետությունները
  4. Այս ցանկում ընդգրկված են միայն անկախ պետություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «China's Population 1.4 billion 2020». ABC News.
  2. «India Population 1.38 billion UN Data Estimate».
  3. «Literacy rate, adult total (% of people ages 15 and above) | Data». data.worldbank.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. «Illiteracy rates by world region 2016». Statista (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «Urban population (% of total population) | Data». data.worldbank.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 CIA.gov World Factbook – World Statistics
  7. «Country Comparison :: Population». U.S. Census Bureau. 2008. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. «Cities: largest (without surrounding suburban areas)». Geohive. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. «Fertility rate, total (births per woman) | Data». data.worldbank.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  10. «The World Factbook – Central Intelligence Agency». www.cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  11. 11,0 11,1 World Population Prospects: The 2008 Revision Population Database Արխիվացված 7 Հունվար 2010 Wayback Machine
  12. «The World at». Un.org. 1999 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  13. «Population Growth over Human History». Globalchange.umich.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  14. World Population Milestones
  15. «United Nations Population Fund». UNFPA. 1968 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  16. «World's population reaches six billion». BBC News. 1999 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2008 թ․ փետրվարի 5-ին.
  17. «UN population estimates». Population Division, United Nations. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  18. Whitehouse, David (2005 թ․ մայիսի 19). «Half of humanity set to go urban». BBC News.
  19. [1] Urban, Suburban, and Rural Victimization, 1993–98] U.S. Department of Justice, Bureau of Justice Statistics,. Accessed 29 October 2006
  20. «World Urbanization Prospects, the 2011 Revision». Population Division, United Nations. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  21. 21,0 21,1 Maddison. «Growth of World Population, GDP and GDP Per Capita before 1820» (PDF). University of Groningen.
  22. «Population: World». worldometers.info.
  23. «Explore All Countries-Antarctica». www.cia.gov/the-world-factbook. 2021 թ․ նոյեմբերի 15.
  24. «2005 World City Populations». Mongabay.com.
  25. Censusreporter.org. Retrieved 26 June 2018.
  26. Directorate of Census Operations, West Bengal; Kolkata District. Retrieved 3 July 2008.
  27. «U.S. & World Population Clocks». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  28. «Geography / People». The World Factbook. CIA. 2010 թ․ հունվարի 22.
  29. Matt Rosenberg (2016 թ․ հուլիսի 22). «Population Density». About.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին.
  30. Matt Rosenberg (2019 թ․ հունվարի 2). «Population Density Information and Statistics». ThoughtCo. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  31. Department of Economic and Social Affairs Population Division (2009). «World Population Prospects, Table A.1» (PDF). 2008 revision. United Nations. Վերցված է 2009 թ․ մարտի 12-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  32. The Monaco government uses a smaller surface area figure resulting in a population density of 18,078 per km2
  33. World Christian Database Արխիվացված 4 Մարտ 2007 Wayback Machine Gordon–Conwell Theological Seminary Centre for the Study of Global Christianity
  34. «Religious Composition by Country, 2010-2050». Pew Research Center. 2015 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  35. «The Big Religion Comparison Chart: Compare World Religions». ReligionFacts. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 2-ին.
  36. «Mapping the Global Muslim Population». 2009 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
  37. «World distribution of muslim population». Pew Centre. 2009 թ․ հոկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին.
  38. Clarke, Peter B. (editor), The Religions of the World: Understanding the Living Faiths, Marshall Editions Limited: USA (1993); pg. 125
  39. Major Religions of the World Ranked by Number of Adherents, adherents.com. Արխիվացված 17 Հունվար 2010 WebCite
  40. «Tây Tạng một cái nhìn toàn cục» (վիետնամերեն). BBC. 2008 թ․ մարտի 23.
  41. «Asia Sentinel – How Now Tao?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  42. Japanese government Արխիվացված 25 Մարտ 2009 Wayback Machine
  43. Indian Registrar General & Census Commissioner. "Religious Composition". Census of India, 2001
  44. 44,0 44,1 "World". CIA World Factbook, 2010
  45. «QuickLists: World Religions (2010)». Association of Religion Data Archives. 2010. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. «Baha'is (sic) 7,305,110»
  46. «QuickLists: Most Baha'i (sic) Nations (2010)». Association of Religion Data Archives. 2010. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
  47. Encyclopedia of the Modern Middle East and North Africa (Detroit: Thompson Gale, 2004) p. 82
  48. Leonard E. Barrett. The Rastafarians: Sounds of Cultural Dissonance. Beacon Press, 1988. p. viii.
  49. Analysis (2011 թ․ դեկտեմբերի 19). «Global Christianity». Pew Research Center. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  50. «Eastern and Western Europeans Differ on Importance of Religion, Views of Minorities, and Key Social Issues». Pew Research Center. 2018 թ․ հոկտեմբերի 29.
  51. United Nations Economic Commission for Europe "Mean age at first marriage by sex". Accessed 21 May 2011.
  52. Age structure of the world – 2021 CIA World Factbook
  53. Jeff Desjardins (2019 թ․ փետրվարի 15). «Mapped: The Median Age of the Population on Every Continent». Visual Capitalist.
  54. World Factbook
  55. «Rising food prices curb aid to global poor». The Christian Science Monitor. 2007 թ․ հուլիսի 24.
  56. «Irish business news». Finfacts. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  57. «UN population projections». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  58. CO2 Emissions from Fuel Combustion Արխիվացված 2011-10-21 Wayback Machine Population 1971–2008 IEA (pdf Արխիվացված 6 Հունվար 2012 Wayback Machine pages 83–85)
  59. Federal report shows drop in adolescent birth rate, July 7, 2011 News Release – National Institutes of Health (NIH)
  60. «Ireland has one of highest birth and lowest death rates in EU». Thejournal.ie. 2011 թ․ հուլիսի 29. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  61. «Germany faces up to its kinder surprise». The Irish Times. 2018 թ․ հունիսի 9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  62. «Taiwanese birth rate plummets despite measures». BBC News. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  63. «Birth rate - The World Factbook». www.cia.gov. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  64. «Death rate - The World Factbook». www.cia.gov. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  65. «Countries Compared by Health > Hospital beds > Per 1,000 people. International Statistics at». Nationmaster.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  66. SOFI | FAO | Food and Agriculture Organization of the United Nations. FAO. 2021. doi:10.4060/CB4474EN. ISBN 978-92-5-134325-8. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  67. «World Health Statistics 2016: Monitoring health for the SDGs Annex B: tables of health statistics by country, WHO region and globally» (PDF). World Health Organization. 2016. էջ 110. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  68. «CIA Fact Book». The Central Intelligence Agency of the United States. 2021 թ․ նոյեմբերի 15.