Լյարդի հիվանդություններ

Լյարդի հիվանդություններ (այլ կերպ հեպատիկ հիվանդություններ) լյարդի ախտահարման կամ վնասման հետ կապված հիվանդություններն են[1]։ Եթե առաջացած խնդիրները երկարատև են լինում, ապա հաջորդում է լյարդի խրոնիկ հիվանդությունը։

Լյարդի հիվանդություններ
Տեսակհիվանդության կարգ
Վնասում էլյարդ
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն
 Diseases and disorders of liver Վիքիպահեստում

Նշաններ և ախտանշաններ Խմբագրել

Լյարդի հիվանդությունների նշաններից և ախտանշաններից են

Պատճառներ Խմբագրել

Գոյություն ունեն հարյուրից ավել տարբեր տեսակի լյարդի հիվանդություններ։ Որոնցից ամենահաճախ հանդիպողները ներկայացված են ստորև [4]

 
Ապակենման լյարդային բջիջներ
 
Առաջային Բիլիար Ցիռոզ
 
Բադ-Կիարի համախտանիշ

Մեխանիզմներ Խմբագրել

Լյարդի հիվանդությունների առաջացման մեխանիզմներից է․

ԴՆԹ-ի վնասում Խմբագրել

ՀԻմնական պատճառն է հանդիսանում մի շարք լյարդային հիվանդությունների առաջացման։ Այդպիսի հիվանդություններից են ինֆեկցիաները ՝ հեպատիտ B կամ C, ալկոհոլային չարաշահումը, ճարպակալումը [20]։

Վիրուսային ինֆեկցիաները բերում են ռեակտիվ օքսիգենի մեծացմանը։ Ներբջջային Ռեակտիվ օքսիգենի աճը մոտավոր 10000 է քրոնիկ հեպատիտ B-ի դեպքում և 100000 քրոնիկ հեպատիտ C-ի դեպքում։ Այս փոփոխությունները պատճառ են հանդիսանում բորբոքման և ավելի է խթանում ռեակտիվ օքսիգենի աճը։ Վերջինս բերում 20 տեսակից ավելի ԴՆԹ-ների վնասման[21], որը մուտագեն է [22] և իր հերթին բերում է էպիգենետիկ փոփոխությունների [23]։ Էպիգենետիկ փոփոխությունները և մուտացիաները ի վերջո հանգեցնում են նրան, որ բջջի ապոպտոզը ՝ ծրագրավորված մահը, տեղի չի ունենում, որն էլ նպաստում է լյարդի մի շարք հիվանդությունների առաջացմանը[24]։

Նկարագրված փոփոխությունները հանգեցնում են լյարդբջջային կարցինոմայի զարգացմանը, էպիգենետիկ փոփոխությունները ավելի շատ են նպաստում չարորակացմանը, քան մուտացիաները։ Միայն մեկ գեն՝ TP53, 20%-ով բերում է լյարդբջջային կարցինոմայի զարգացմանը [25]։

Ալկոհոլի չարաշահումը հանգեցնում է ացետալդեհիդի կուտակմանը [26][27][28]։ Ըստ Նիշիդայի հետազոտության [23] ալկոհոլի չարաշահումը բերում է ԴՆԹ-ի վնասման և էպիգենետիկ փոփոխությունների, որոնք էլ կարևոր դեր ունեն լյարդի վնասման ու կարցիոնոմայի զարգացման գործում[29][30]։

Ճարպակալումը լյարդի առաջնային քաղցկեղի զարգացման գործում ունի բարձր ռիսկ[31]։ Ինչպես ցույց են տալիս մկների վրա կատարված հետազոտությունները ճարպակալած մկները հակվածություն ունեն լյարդի քաղցկեղի առաջացման։ Ճարպակալում ունեցող մկների մոտ նախաբորբոքային ցիտոկինների քանակը շատ է, բարձր է նաև դեոքսիխոլաթթվի մակարդակը, որոնք էլ բերում է ԴՆԹ-ի վնասման, լյարդի բորբոքման և նպաստում լյարդի քաղցկեղի առաջացմանը [32]։

Այլ գործոններ Խմբագրել

Լյարդի հիվանդություններից ամենաշատը հանդիպում են վիրուսային ինֆեկցիաները ՝ Հեպատիտ B կամ C։ Այս ինֆեկցիաները նորածնին կարող են փոխանցվել ծննդաբերության ժամանակ ինֆեկցված արյան հետ շփման հետևանքով [33][34]։ Ըստ 2012 թվականի NICE -ի հոդվածի, նորածինների մոտ Հեպատիտ B-ն մոտավորապես 85% դեպքերում վերածվում է քրոնիկ ձևի [35][36]։ Ալկոհոլի օգտագործման չարաշահումը հանգեցնում է մի շարք հիվանդությունների, ինչպիսիք են ալկոհոլային հեպատիտը, ալկոհոլային ճարպային հեպատոզը, ցիռոզը և լյարդի քաղցկեղը [37]։ Ճարպային վերակառուցումը բերում է լյարդի բջիջներում տրիգլիցերիդների ու ճարպաթթվի կուտակմանը և լյարդի բջիջները կորցնում են իրենց ճարպը լուծարելու հատկությունը[38]։ Հիվանդության պրոգրեսիան ի վերջո ավելի ուշ փուլերում հանգեցնում է ցիռոզի զարգացմանը [38]։ Մոտավորապես ցիռոզ ունեցող հիվանդների 3–10% -ի մոտ զարգանում է քաղցկեղ, հայտնի հեպատոցելյուլյար կարցինոմա անունով[38]։

Օդի աղտածիններ Խմբագրել

Օդի փոքր մասնիկները կամ ածուխը տարածված պոլյուտանտներ են (աղտածիններ)։ Այս մասնիկները առաջին հերթին ունեն թունավոր ազդեցություն լյարդի վրա։ Քիմիական նյութերը ազդում են նյութափոխանակության ու լյարդի ֆունկցիայի վրա։ Երկրորդ ՝ նպաստում են լյարդի բորբոքմանը, ճարպային նյութափոխանակության խանգարմանն ու ճարպային հեպատոզին։ ԵՎ երրորդ այս նյութերը թոքերից կարող են անցնել լյարդ[39]։ Աղտածին նյութերը անցնելով արյունատար անոթներ փոխազդում են իմունային համակարգի բջիջների հետ և խթանում իմունային պատասխանի ձևավորմանը։ Նախաբորբոքային ցիտոկինները նպաստում են լյարդի հիվանդությունների պրոգրեսիային [39]։

Ախտորոշում Խմբագրել

Գոյություն ունեն մի շարք լյարդի ֆունկցիոնալ թեստեր համապատասխան լյարդի ֆունկցիան ստուգելու համար։ Այս թեստերի միջոցով որոշվում է արյան մեջ ֆերմենտների մակարդակը, մետաբոլիտների քանակը․ սպիտակուցների, ալբումինի, գլոբուլինի, ալանին տրանսամինազայի, պրոթրոմբինային ժամանակը, մասնակի թրոմբոպլաստինային ժամանակը [40]։

Ախտորոշման գործիքային մեթոդներից են էլաստոգրաֆիան, ՈՒՁՀ և ՄՌՏ, որոնք կիրառվում են լյարդի հյուսվածքը և բիլիար ուղին հետազոտելու համար։ Լյարդի բիոպսիան կատարվում է տարբեր իրավիճակներում լյարդի հյուսվածքի ախտահարումների տարբերակման համար, սակայն էլաստոգրաֆիան որոշ իրավիճակներում կարող է նվազեցնել բիոպսիայի կիրառման անհրաժեշտությունը[41]։

Լյարդի հիվանդությունների դեպքում պրոթրոմբինային ժամանակը ավելի երկար է լինում, քան նորմայում[2]։ Այս իրավիճակում և մակարդիչների և հակամակարդիչների քանակը նվազում է, պայմանավորված այն փաստով, որ լյարդը չի կարողանում արդյունավետությամբ արտադրել, ինպես առողջ մարդկանց մոտ[42]։ Այնուամենայնիվ նշվածից երկու բացառություն կա, դրանք են՝ մակարդման 8-րդ գործոնը, Վիլեբրանդի գործոնը, ադհեզիվ սպիտակուցը[42]։

Վերը նշված հիվանդությունները հնարավոր է վերջնականապես ախտորոշվեն աուտոպսիայից հետո։ Ստորև տեղադրված են ախտաբանական աճի վերաբերյալ նկարներ։


Բուժում Խմբագրել

Ինֆեկցիոն հիվանդությունների ՝ հեպատիտների բուժման համար նշանակում են հակավիրուսային դեղամիջոցներ[43]։ Այլ իրսավիճակներում կատարվում է վերահսկում հիվանդության առաջընթացը կանխելու համար, օրինակ․

 
Ուրսոդեօքսիխոլաթթու
  • Աուտոիմուն հեպատիտների դեպքում ստերոիդային դեղորայքներ [44]
  • Հեմոքրոմատոզի ժամանակ արյան մեջ երկաթի մակարդակի վերահսկում[45]
  • Վիլսոնի հիվանդություն նշանակում են այնպիսի դեղորայքներ, որոնք կապում են պղինձը և ապահովում մեզի միջոցով նրա դուրս բերումը օրգանիզմից [46]
  • Խոլեստատիկ հիվանդությունների դեպքում [47] կիրառվում է ուրսոդեօքիխոլաթթու [48]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Liver Diseases: MedlinePlus»։ www.nlm.nih.gov։ Վերցված է 2015-06-20 
  2. 2,0 2,1 Blonski W, Siropaides T, Reddy KR (2007)։ «Coagulopathy in liver disease.»։ Current Treatment Options in Gastroenterology 10 (6): 464–73։ ISSN 1092-8472։ PMID 18221607։ doi:10.1007/s11938-007-0046-7 
  3. Tripodi Armando, Mannucci Pier Mannuccio (2011-07-14)։ «The Coagulopathy of Chronic Liver Disease»։ New England Journal of Medicine (Massachusetts Medical Society) 365 (2): 147–156։ ISSN 0028-4793։ PMID 21751907։ doi:10.1056/nejmra1011170 
  4. «Liver disease – NHS Choices»։ www.nhs.uk։ Վերցված է 2015-06-20 
  5. «CDC – Fasciola»։ www.cdc.gov։ Վերցված է 2015-06-20 
  6. «Hepatitis: MedlinePlus»։ www.nlm.nih.gov։ Վերցված է 2015-06-20 
  7. «Alcoholic liver disease: MedlinePlus Medical Encyclopedia»։ www.nlm.nih.gov։ Վերցված է 2015-06-20 
  8. «Hepatic steatosis»։ Վերցված է 2015-06-20 
  9. «Non-alcoholic fatty liver disease – NHS Choices»։ www.nhs.uk։ Վերցված է 2015-06-20 
  10. «Hemochromatosis: MedlinePlus»։ www.nlm.nih.gov։ Վերցված է 2015-06-20 
  11. «Alpha-1 Antitrypsin Deficiency: MedlinePlus»։ www.nlm.nih.gov։ Վերցված է 2015-06-20 
  12. Leslie Nancy, Tinkle Brad T. (1993)։ «Pompe Disease»։ in Pagon Roberta A., Adam Margaret P., Ardinger Holly H., Wallace Stephanie E., Amemiya Anne, Bean Lora JH, Bird Thomas D., Dolan Cynthia R., Fong Chin-To։ Glycogen Storage Disease Type II (Pompe Disease)։ Seattle (WA): University of Washington, Seattle։ PMID 20301438 
  13. «Transthyretin amyloidosis»։ Genetics Home Reference։ Վերցված է 2015-06-20 
  14. «Gilbert syndrome»։ Genetics Home Reference։ Վերցված է 2015-06-20 
  15. «Cirrhosis: MedlinePlus Medical Encyclopedia»։ www.nlm.nih.gov։ Վերցված է 2015-06-20 
  16. «Liver cancer – Hepatocellular carcinoma: MedlinePlus Medical Encyclopedia»։ www.nlm.nih.gov։ Վերցված է 2015-06-20 
  17. «Sclerosing cholangitis: MedlinePlus Medical Encyclopedia»։ www.nlm.nih.gov։ Վերցված է 2015-06-20 
  18. «Primary biliary cirrhosis: MedlinePlus Medical Encyclopedia»։ www.nlm.nih.gov։ Վերցված է 2015-06-20 
  19. «Hepatic vein obstruction (Budd-Chiari): MedlinePlus Medical Encyclopedia»։ www.nlm.nih.gov։ Վերցված է 2015-06-20 
  20. «Chronic Liver Disease/Cirrhosis | Johns Hopkins Medicine Health Library» 
  21. «Occurrence, Biological Consequences, and Human Health Relevance of Oxidative Stress-Induced DNA Damage»։ Chemical Research in Toxicology 29 (12): 2008–2039։ December 2016։ PMC 5614522 ։ PMID 27989142։ doi:10.1021/acs.chemrestox.6b00265 
  22. «Oxidatively induced DNA damage: mechanisms, repair and disease»։ Cancer Letters 327 (1–2): 26–47։ December 2012։ PMID 22293091։ doi:10.1016/j.canlet.2012.01.016 
  23. 23,0 23,1 «Oxidative stress and epigenetic instability in human hepatocarcinogenesis»։ Digestive Diseases 31 (5–6): 447–53։ 2013։ PMID 24281019։ doi:10.1159/000355243 
  24. «Exploration of liver cancer genomes»։ Nature Reviews. Gastroenterology & Hepatology 11 (6): 340–9։ June 2014։ PMID 24473361։ doi:10.1038/nrgastro.2014.6 
  25. «Genetics and epigenetics of liver cancer»։ New Biotechnology 30 (4): 381–4։ May 2013։ PMID 23392071։ doi:10.1016/j.nbt.2013.01.007 
  26. «Formation of acetaldehyde-derived DNA adducts due to alcohol exposure»։ Chemico-Biological Interactions 188 (3): 367–75։ December 2010։ PMID 20813101։ doi:10.1016/j.cbi.2010.08.005 
  27. «Interplay of genetic and epigenetic alterations in hepatocellular carcinoma»։ Epigenomics 8 (7): 993–1005։ July 2016։ PMID 27411963։ doi:10.2217/epi-2016-0027 
  28. «Drinking alcohol causes cancer by 'damaging DNA' - Independent.ie» 
  29. «Inflammation in alcoholic liver disease»։ Annual Review of Nutrition 32: 343–68։ August 2012։ PMC 3670145։ PMID 22524187։ doi:10.1146/annurev-nutr-072610-145138 
  30. «Epigenetic effects of ethanol on the liver and gastrointestinal system»։ Alcohol Research 35 (1): 47–55։ 2013։ PMC 3860425։ PMID 24313164 
  31. Obesity and Liver Cancer։ Recent Results in Cancer Research. Fortschritte der Krebsforschung. Progres dans les Recherches Sur le Cancer։ Recent Results in Cancer Research 208։ 2016։ էջեր 177–198։ ISBN 978-3-319-42540-5։ PMID 27909908։ doi:10.1007/978-3-319-42542-9_10 
  32. «Vertical transmission of hepatitis C virus: systematic review and meta-analysis»։ Clinical Infectious Diseases 59 (6): 765–73։ September 2014։ PMC 4144266։ PMID 24928290։ doi:10.1093/cid/ciu447 
  33. «Hepatitis B virus: where do we stand and what is the next step for eradication?»։ World Journal of Gastroenterology 20 (27): 8998–9016։ July 2014։ PMC 4112872։ PMID 25083074։ doi:10.3748/wjg.v20.i27.8998 (inactive 2020-01-25) 
  34. «Hepatitis B and C: ways to promote and offer testing to people at increased risk of infection | Guidance and guidelines | NICE»։ www.nice.org.uk։ Վերցված է 2015-06-24 
  35. «Molecular mechanisms underlying occult hepatitis B virus infection»։ Clinical Microbiology Reviews 25 (1): 142–63։ January 2012։ PMC 3255968։ PMID 22232374։ doi:10.1128/CMR.00018-11 
  36. «Alcoholic liver disease: treatment»։ World Journal of Gastroenterology 20 (36): 12934–44։ September 2014։ PMC 4177474։ PMID 25278689։ doi:10.3748/wjg.v20.i36.12934 
  37. 38,0 38,1 38,2 «New advances in molecular mechanisms and emerging therapeutic targets in alcoholic liver diseases»։ World Journal of Gastroenterology 20 (36): 12908–33։ September 2014։ PMC 4177473։ PMID 25278688։ doi:10.3748/wjg.v20.i36.12908 
  38. 39,0 39,1 «The role of air pollutants in initiating liver disease»։ Toxicological Research 30 (2): 65–70։ June 2014։ PMC 4112066։ PMID 25071914։ doi:10.5487/TR.2014.30.2.065 
  39. «Liver function tests: MedlinePlus Medical Encyclopedia»։ www.nlm.nih.gov։ Վերցված է 2015-06-20 
  40. «Use of Liver Imaging and Biopsy in Clinical Practice»։ The New England Journal of Medicine 377 (8): 756–768։ August 2017։ PMID 28834467։ doi:10.1056/NEJMra1610570 
  41. 42,0 42,1 Barton Cassie A. (2016)։ «Treatment of Coagulopathy Related to Hepatic Insufficiency»։ Critical Care Medicine (Ovid Technologies (Wolters Kluwer Health)) 44 (10): 1927–1933։ ISSN 0090-3493։ PMID 27635482։ doi:10.1097/ccm.0000000000001998 
  42. «Antiviral treatment of chronic hepatitis B virus (HBV) infections»։ Viruses 2 (6): 1279–305։ June 2010։ PMC 3185710։ PMID 21994680։ doi:10.3390/v2061279 
  43. Hirschfield Gideon M., Heathcote E. Jenny (2011-12-02)։ Autoimmune Hepatitis: A Guide for Practicing Clinicians (անգլերեն)։ Springer Science & Business Media։ ISBN 9781607615699 
  44. «Phlebotomy Treatment | Treatment and Management | Training & Education | Hemochromatosis (Iron Storage Disease) | NCBDDD | CDC»։ www.cdc.gov։ Վերցված է 2015-06-20 
  45. «Wilson Disease»։ www.niddk.nih.gov։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-21-ին։ Վերցված է 2015-06-20 
  46. Suchy Frederick J., Sokol Ronald J., Balistreri William F. (2014-02-20)։ Liver Disease in Children (անգլերեն)։ Cambridge University Press։ ISBN 9781107729094 
  47. Cheng Katharine, Ashby Deborah, Smyth Rosalind L. (2017)։ «Ursodeoxycholic acid for liver disease related to cystic fibrosis | Cochrane»։ Cochrane Database of Systematic Reviews 9: CD000222։ PMC 6483662 ։ PMID 28891588։ doi:10.1002/14651858.CD000222.pub4։ Վերցված է 2015-06-20 

Գրականություն Խմբագրել