Դեմենցիա

ձեռքբերովի թուլամտությունն է, նախկինում ձեռք բերած գիտելիքների և պրակտիկ հմտությունների, հիշողությունների այս կամ այն աստիճանի կորստով և

Դեմենցիա, խելագարություն (հին հունարեն՝ μαρασμός՝ հյուծում, մարում), մարդու հոգեկան գործունեության համարյա լրիվ ընդհատում։ Պայմանավորված է գլխուղեղի կեղևի ապաճմամբ և ուղեկցվում է օրգանիզմի ընդհանուր հյուծմամբ։ Հանդիպում է ծերունական թուլամտության, պրոգրեսիվ պարալիզի վերջին փուլում և գլխուղեղի այլ հիվանդությունների դեպքում։ Դեմենցիան ձեռքբերովի հիվանդություն է՝ թուլամտություն, որն ուղեկցվում է նախկինում ձեռք բերած կայուն գիտելիքների տարբեր չափերով կորուստներով, նոր գիտելիքների ձեռք բերման դժվարացմամբ, ճանաչողական ֆունկցիայի կտրուկ իջեցմամբ։ Դեմենցիան հոգեկան ֆունկցիաների քայքայումն է, որը տեղի է ունենում հատկապես ծերության հասակում։ Ըստ ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) տվյալների աշխարհում հաշվվում են գրեթե 45 միլիոն դեմենցիայով տառապող մարդիկ։ Սպասվում է, որ մինչև 2050 թվականը դեմենցիա ունեցողների թիվը կհասնի մինչև 131,5 միլիոնի։

Դեմենցիա
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և նյարդաբանություն
ՀՄԴ-9290290—294294
ՀՄԴ-10F00, F01, F02, F03, F04, F05.1, F06 և F07
 Dementia Վիքիպահեստում

Դասակարգում խմբագրել

Ըստ տեղակայման տարբերում են՝ խմբագրել

կողևայնին-Ուղեղի կեղևի առավել ախտահարմամբ՝ Ալցհեյմերի հիվանդություն, ճակատա-քունքային դեգեներացիա, ալկոհոլային էնցեֆալոպաթիա։

ենթակեղևային - ենթակեղևային գոյացությունների առավել ախտահարմամբ (հարաճող վերկորիզային պարալիչ, Հենտինգտոնի հիվանդությունը, Պարկինսոնի հիվանդությունը, մուլտիինֆարկտային դեմենցիան` սպիտակ նյութի ախտահարումը),

կեղևա-ենթակեղևային (Լեվիի մարմնիկներով հիվանդությունը, կեղևա-բազալ դեգեներացիան, անոթային դեմենցիան),

մուլտիֆոկալ - ախտահարման բազմաթիվ օջախներով (Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությունը

Դեմենցիայով ուղեկցվող հիվանդություններ խմբագրել

- Ալցհեյմերի հիվանդությունը (դեմենցիայի բոլոր դեպքերի 50 - 60%)

- անոթային (մուլտիինֆարկտային) դեմենցիա (10 - 20 %)

- ալկոհոլիզմ (10 - 20 %)

- ներգանգային ծավալային պրոցեսները` ուռուցքները, սուբդուրալ հեմատոմաները և ուղեղային աբսցեսները (10 - 20 %)

- անօքսիա, գանգուղեղային տրավմա (10 - 20 %)

- նորմոտենզիվ հիդրոցեֆալիա (10 - 20 %)

- Պարկինսոնի հիվանդությունը (1 %)

- Հենտինգտոնի խորեան (1 %)

- Հարաճող վերկորիզային պարալիչը (1 %)

- Պիկի հիվանդությունը (1 %)

- Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը

- Սպինոցերեբելյար դեգեներացիան

- Մետախրոմատիկ լեյկոդիստրոֆիայով ուղեկցվող օֆթալմոպլեգիան

- Հելերվորդեն-Շպատցի հիվանդությունը

- Հաշիշային պսիխոզ, վերջին փուլերը

Ինֆեկցիաները

- Կրեյտցֆելդ-Յակոբի հիվանդությունը (1 - 5 %),

- ՁԻԱՀ-ը (մոտավորապես 1 %),

- Վիրուսային էնցֆալիտները,

- Հարաճող մուլտիֆոկալ լեյկոէնցեֆալոպաթիան,

- Նեյրոսիֆիլիսը,

- Բեխչետի հիվանդությունը

- Քրոնիկ բակտերիալ և սնկային մենինգիտները

Դեֆիցիտային վիճակները

- Գայե-Վերնիկե-Կորսակովի համախտանիշը` թիամինի անբավարարությունը (1-5%),

- Վիտամին В12 անբավարարությունը,

- Ֆոլիաթթվի անբավարարությունը,

- Պելագրան

Մետաբոլիկ խանգարումները

- Դիալիզային դեմենցիա,

- Վահանաձև գեղձի հիպոֆունկցիա և հիպերֆունկցիան,

- Ծանր երիակամային անբավարարությունը,

- Կուշինգի համախտանիշը,

- Լյարդային անբավարարությունը,

- Հարվահանագեղձի հիվանդությունները

- Համակարգային կարմիր գայլախտը և ուղեղային վասկուլիտով ուղեկցվող այլ կոլլագենային հիվանդությունները

- Ցրված սկլերոզը

- Ուիպլի հիվանդությունը։

Չափանիշներ խմբագրել

1. Կարճատև և երկարատև հիշողության խանգարում (հոգեբուժական հարցազրույցի, սուբյեկտիվ և օբյեկտիվ անամնեզի, նյարդա- և պաթոպսիխոլոգիական ախտորոշման տվյալները)։

2. հետևյալներից թեկուզ մեկը.

- Աբստրակտ մտածողության խանգարում

- Քննադատության խանգարումը, որը հայտնաբերվում է որպես շրջպատի, բարեկամների և աշխատանքի հետ կապված հարցերի վերաբերյալ իրական պլանների կազմման անկարողություն։

- Նեյրոպսիխոլոգիական ախտանիշներ և համախտանիշներ` Աֆազիա, ապրաքսիա, ագնոզիա, ինչպես նաև օպտիկո-տարածական և կոնստուկտիվ գործունեության խանգարում։

- Անձային փոփոխություններ։

3. Սոցիալական դեզադապտացիա ընտանիքում և աշխատանքի վայրում։

4. Դեմենցիայի ժամանակ դելիրիայի բացակայությունը։

5. Հիվանդության պատմության մեջ օրգանական գործոնի առկայությունը (լաբորատոր հետազոտությունների, անալիզների արդյունքները և այլն)։

Դեմենցիայի ծանրության աստիճաններ խմբագրել

1. Թեթև: Չնայած աշխատանքն ու սոցիալական գործունեությունը զգալիորեն խանգարված են, ինքնուրույն կյանքի ունակությունը`անձնական հիգիենայի կանոնների պահպանմամբ և քննադատության համեմատական պահպանմամբ, պահապանված է։

2. Միջին: Հիվանդին ինքնուրույն թողնելը վտանգավոր է, անհրաժեշտ է որոշակի հսկում։

3. Ծանր: Առօրյա գործունեությունն այնքան է խանգարված, որ պահանջվում է մշտական հսկում, օրինակ` հիվանդը չի կարող կատարել անձնական հիգիենայի կանոնները, չի հասկանում, թե ինչ են իրեն ասում և ինքը չի խոսում։

տեսակներ խմբագրել

Ուշ տարիքի դեմենցիայի հիմնական դասակարգում խմբագրել

1.Անոթային դեմենցիաներ (ցերեբրալ աթերոսկլերոզ)։

2. Ատրոֆիկ դեմենցիաներ (Ալցհեյմերի հիվանդություն, Պիկի հիվանդություն)։

3. Խառը Համախտանիշային դասակարգումը- Լակունար (դիսմնեստիկ) թուլամտություն։ Ամենից շատ տուժում է հիշողությունը. Հարաճող և ֆիքսացիոն ամնեզիա։ Հիվանդները կարող են իրենց դեֆեկտը կոմպենսացնել, կարևորը թղթի վրա գրելով և այլն։ Հուզա-անձնական ոլորտը քիչ է տուժում. անձի կորիզը չի ընդգրկվում, հնարավոր են սենտիմենտալություն, լալկանություն և հուզական անկայունություն։ Օրինակ` Ալցհեյմերի հիվանդությունը։

- Տոտալ թուլամտություն։ Կոպիտ խանգարումներ ինչպես ճանաչողական ոլորտում (հիշողության, աբստրակտ մտածողության, կամային ուշադրության և ընկալման ախտաբանություն ), այնպես էլ անձի բարոյականության խանգարումներ. վերանում են պարտքի զգացումը, դելիկատությունը, կորեկտությունը, քաղաքավարությունը, ամոթխածությունը; քայքայվում է անձի կորիզը)։

Անոթային դեմենցիաներ խմբագրել

Ամենահաճախ հանդիպող ձևն ուղեղային անոթների աթերոսկլերոզն է։ Հիվանդության զարգացման տարբեր փուլերում ախտանշանաբանությունը տարբերվում է։

Սկզբնական փուլը: Գերակշռում են նևրոզանման խանգարումները` թուլություն, հոգնածություն, գրգռվածություն, գլխացավը, քնի խանգարումները։ Ի հայտ են գալիս աֆեկտիվ խանգարումներ դեպրեսիվ ապրումների, աֆեկտի չպահելու, հուզական անկայունության տեսքով։ Անձնական գծերի սրացում։ Մյուս փուլերում ավելի ցայտուն են դառնում հիշողության խանգարումները (ընթացիկ դեպքերը, անունները, թվերը), որոնք կարող են դառնալ ավելի կոպիտ` հարաճուն և ֆիքսացող ամնեզիա, պարամնեզիա, կողմնորոշման խանգարում (Կորսակովի համախտանիշ)։ Մտածողությունը կորցնում է ճկունությունը, դառնում է կարկամ, իջնում է հիշողության մոտիվացիոն բաղադրամասը։ Այսինքն, ձևավորվում է մասնակի դիսմնեստիկ տիպի, այսինքն հիշողության խանգարման գերակշումով, աթերոսկլերոտիկ դեմենցիա։ Համեմատաբար հազվադեպ ուղեղային աթերոակլերոզի ժամանակ ի հայտ են գալիս գիտակցության խանգարմամբ, զառանցանքով և խաբկանքներով, դելիրիայի տեսքով սուր և ենթասուր պսիխոզներ, հաճախ գիշերայի ժամերին։ Հաճախ կարող են ի հայտ գալ քրոնիկական զառանցական պսիխոզներ, հաճախ պարանոիդալ զառանցանքով։

Ատրոֆիկ դեմենցիաներ խմբագրել

Ալցհայմերի հիվանդություն

Սա առաջնային դեգեներատից դեմենցիա է, որն ուղեկցվում է հիշողության խանգարման, մտավոր գործունեության և այլ բարձրագույն կեղևային ֆունկցիաների խանգարման հարաճմամբ և հանգեցնում է տոտալ թուլամտության։ Սկսվում է 50 տարեկանից հետո։

Փուլեր

սկզբնական փուլը: Կոգնիտիվ խանգարումներ։ Մնեստիկո-ինտելեկտուալ իջեցում. մոռացկոտություն, ժամանակի որոշման մեջ դժվարություններ, սոցիալ, այդ թվում նաև մասնագիտական գործունեության վատացում, աճում են ֆիքսացիոն ամնեզիայի, տեղի և տարածության կողմնորոշման խանգարման երևույթները, նյարդապսիխոլոգիական ախտանիշները, այդ թվում աֆազիան, ապրաքսիան, ագնոզիան։ Հուզաանձնական խանգարումներ. էգոցենտրիզմ, անձնական անկարողության նկատմամբ սուբդեպրեսիվ ռեակցիաներ, զառանցանքական խանգարումներ։ Ալցհեյմերի հիվանդության այս փուլում հիվանդները քննադատորեն են գնահատում իրենց վիճակը և փորձում են կարգավորել իրենց հարաճող անկարողությունը։

Չափավոր դեմենցիայի փուլը: Քունք-կողմնային նեյրոպսիխոլոգիական հաամախտանիշ` աճում է ամնեզիան, որակապես հարաճում է տեղի և ժամանակի նկատմամբ դեզօրիենտացիան։ Հատկապես կոպտորեն են խանգարվում ինտելեկտի ֆունկցիաները (արտահայտված է մտածողության մակարդակի իջեցումը, դժվարություններ վերլուծա-սինթեիկ գործունեության մեջ), ինչպես նաև դրա ինստրումենտալ ֆունկցիաների (խոսքի, պրաքսիսի, գնոզիսի, օպտիկո-տարածական գործունեության)։ Հիվանդի հետաքրքրությունները շատ սահմանափակ են, մշտական օգնության, խնամքի կարիք կա, չեն կարողանում կատարել մասնագիտական պարտականությունները։ Ամեն դեպքում, այս փուլում հիվանդները պահպանում են հիմնական անրային առանձնահատկությունները, սեփական անլիարժեքության զգացմունքը և հիվանդության նկատմամբ հուզական ռեակցիան։

Ծանր դեմենցիայի փուլը: Տեղի է ունենում հիշողության լրիվ քայքայում, ֆրագմենտար են իր անձի նկատմամբ պատկերացումները։ Հիմա անհրաժեշտ է տոտալ օգնություն (հիվանդները չեն կարողանում պահպանել անձնական հիգիենայի կանոնները և այլն)։ Ագնոզիան հասնում է ծայրահեղ աստիճանի` միաժամանակ ծոծրակային և ճակատային տիպով։ Խոսքի քայքայում տոտալ սենսոր աֆազիայի տիպով։

Պիկի հիվանդություն խմբագրել

Ավելի քիչ է հանդիպում քան ալցհեյմորի հիվանդությունը և ավելի հաճախ սրանով հիվանդանում են կանայք։ Հիմնական նկարագրությունը՝

-Հիվանդի զգացմունքնային-անհատական ոլորտում դիտվում են փոփոխություններ․քննադատության ի սպառ բացակայություն, ինպուլսիվություն, կոպտություն, կեզտոտ լեզու, հեպերսեքսուալիզմ։ Եթե անոթային դեմենցիայի սկզբնական փուլում հիվանդը ձեռք է բերում անսպասելի հատկություններ, ապա երբ հիվանդւթյունը հասնում է իր տարածման պիկին, ապա հիվանդի վարքում տեղի են ունենում հանկարծակի, կտրուկ հակառակ ուղղությամբ տանող փոփոխություններ՝ բարի մարդը դառնում է ավելի կոպիտ, պարտաճանաչ աշխատանքի գնացողը՝ ուշանում է, սկսում է չենթարկվել հրահանգներին։

-Փոփոխություններ ճանաչողական ոլորտում-մտախողության կոպիտ խախտումներ, ավտոմատացված հմտություններ՝ հաշվել, գնահատել և այլն, որը պահպանվում է երկար ժամանակ։ Հիշողության խանգառումները կհայտնվեն ավելի ուշ, քան անհատականության ձևափոխությունները և չեն արտահայտվի այնպես կոպիտ, ինչպես հայտվում են ալցհեյմերի հիվանդության, կամ այլ անոթային դեմենսիաների պարագայում։ Խոսքը, հենց սկզբանական փուլից էլ դառնում է պարադոքսային՝ շատախոսություն, հաճախ չկարողանալով ընտրել համապատասխան բառեր։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 295  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմենցիա» հոդվածին։