Բահայի հավատը՝ աշխարհում հայտնի նորագույն, անկախ կրոն է, որը ուսուցանում է Աստծո միակություն, մարդկության միասնություն և կրոնների հիմնարար ներդաշնակություն։ Քրիստոնեությունից հետո այն աշխարհում երկրորդ տարածված կրոնն է, որն ընդգրկում է ամբողջ երկրագունդը և աշխատում է այն միավորել։ Բահայի ուսմունքները[1][2][3] խթանում են գիտության և կրոնի միջև ներդաշնակությանը, գենդերային հավասարությանը և պայքարում են՝ վերացնելու բոլոր տեսակի նախապաշարմունքներն ու ռասիզմը։ Բահայիները հավատում են յուրաքանչյուր մարդու՝ իր համար ճշմարտությունը գտնելու ունակությանը, և այստեղ հոգևորականներ չկան։ Բահայիները ընդունում են աշխարհի միաստվածական կրոնների հիմնադիրների և մարգարեներից յուրաքանչյուրի ճշմարտությունը և հավատում են Աստծո կողմից ուղարկվող հայտնությունների շարունակականությանը։ Բահայի հավատի[4][5] այս եզակի սկզբունքը յուրաքանչյուր միաստվածական կրոն ընկալում է որպես միացյալ հոգևոր համակարգի օղակ, որն աստիճանաբար զարգանում է, ճիշտ այնպես, ինչպես գրքի գլուխները շարունակում են նույն պատմության տրամաբանական զարգացումը։  

1․ Բաթամբանգ, Կամբոջա 2․ Հոֆհայմ-Լանգենհայն, Գերմանիա 3․ Ավստրալիա, Սիդնեյ


Բահայի ուսմունքները կարևորում են հոգու փոխհարաբերությունները Աստծո՝ հավերժական, անճանաչելի էության հետ և խորհուրդ են տալիս ամեն օր աղոթել և խորհել։ Բահայիները հավատում են մարդկային հոգու հավերժական զարգացմանը և մարդկությանը ծառայելու միջոցով ջանում են զարգացնել այնպիսի հոգևոր հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, առատաձեռնությոնը, ազնվությունը, ճշմարտախոսությունը, խոնարհությունը։ Բահայի հավատի հիմնարար սկզբունքներից են.

  • Ճշմարտության ինքնուրույն որոնումը
  • Բոլոր տեսակի նախապաշարմունքների վերացումը
  • Մարդկության միասնությունը
  • Բոլոր կրոնների միասնական հիմքը
  • Կրոնը պետք է լինի սիրո և ւրախության աղբյուր
  • Գիտության և կրոնի ներդաշնակությունը
  • Պարտադիր կրթությունը բոլորի համար
  • Գենդերային հավասարությունը

Բահայիները հավատում են, որ Աստված պարբերաբար ուղարկում է Աստվահայտնությունների՝ մարդկությանը աստվածային ուղերձը[6][7][8] հասցնելու համար։ Մարդկությանը հայտնի Աստվահայտնություններից են Աբրահամը, Մովսեսը, Բուդդան, Կրիշնան, Հիսուս Քրիստոսը, Մուհամեդը, Բաբը և Բահայի հավատքի հիմնադիր Բահաուլլան։

Բահայի հավատի հիմնադիր Բաբի դամբարանը


Ինչպե՞ս սկսվեց բահայիների պատմությունը


Պարսկաստանի Շիրազ քաղաքում, 1844 թ.-ին, մի երիտասարդ վաճառական կատարեց ցնցող հայտարարություն։ Բաբ (նշանակում է Դարպաս) անունով այս նոր մարգարեն [9]աղմուկ բարձրացրեց պարսից հասարակության մեջ իր հեղափոխական ուսմունքներով՝ հոգևոր և բարոյական կերպարանափոխություն, կանանց և տղամարդկանց իրավահավասարության հաստատում և աղքատների դիրքի բարելավում։ Բաբի շարժումը արագորեն տարածում գտավ և բուռն արձագանք առաջացրեց կառավարության և հոգևորականության կողմից։ Այն ժամանակ, երբ հոգևորականները ճնշող դեր էին խաղում պարսկական հասարակության մեջ, Բաբը խրախուսում էր մարդկանց մտածել ինքնուրույն և ազատվել սնահավատությունից և կարծրատիպերից։ Նա նաև հռչակեց, որ եկել է նախապատրաստելու նոր, համամարդկային հայտնիչի ճանապարհը, որ Ավետյացը, ում մասին խոսվել է բոլոր նախորդ կրոններում և սուրբ գրվածքներում, շուտով կբացահայտվի։ Նա հորդորեց իր հետևորդներին տարածել այս ուղերձը ասելով, որ այս. «Առաջնորդության ուղին սիրո և կարեկցանքի ուղի է, այլ ոչ թե ուժի ու պարտադրանքի»։ Նրա տասնյակ հազարավոր հետևորդները, ներառյալ ինքը՝ Բաբը, խոշտանգվեցին, սպանվեցին և հրապարակավ մահապատժի ենթարկվեցին իրենց նոր հավատի համար։

Բահաուլլայի դամբարանը


1850 թ.-ին՝ Բաբի մահապատժից հետո, Բահաուլլան աստիճանաբար ստանձնեց Բաբի դերը։ 1852 թ.-ին բանտում Բահաուլլան Աստծո կողմից հայտնություն ստացավ։ Դրանով Բաբի մարգարեություններն ու խոստումները կատարվեցին։ Բահայի հավատքը այժմ միլիոնավոր հետևորդներ ունի աշխարհի բոլոր տարածաշրջաններում, մայրցամաքներում և երկրներում, ինչպես նաև Հայաստանում։ Բահաուլլայի ուսմունքները շեշտը դնում են արդարության, հավասարության և կրոնական միասնության վրա։

Բահայի հավատի մասին


Բահայի համայնքները ամենատարբեր ջանքեր են գործադրում բազմազան կրոնների, ցեղերի, տարբեր համայնքների հետ միասնության և սոցիալական վերափոխման համար։ Յուրաքանչյուր տարածաշրջանի իրականությանը համապատասխանող և մարդկության միասնության սկզբունքը սատարող գործողությունների միջոցով նրանք փորձում են գտնել, թե ինչ է անհրաժեշտ հասարակությանը նյութապես և հոգեպես ավելի պտղաբեր դառնալու համար։

Այս գործունեություններից մի քանիսը, որոնք համարվում են «հիմնական գործունեություններ», ներառում են երեխաների համար բարոյական և հոգևոր զարգացման դասընթացներ, նախադպրոցական տարիքի  և դեռահասների զարգացման ծրագրեր, ուսումնական խմբեր և աղոթքի հանդիպումներ։ Բահայի իրադարձությունները՝ հանդիպումներ, ընտրություններ, երեկույթներ, կրոնական արարողություններ, սուրբ օրերի տոնակատարություն, անցկացվում են սոցիալական շփման, հումորի, երաժշտության և ընդհանուր ուրախության ու երջանկության մթնոլորտում։

Կախված համայնքի մեծությունից՝ բահայիները հաճախ հանդիպում են տանը կամ բահայի տեղական կենտրոններում։ Բահայիների հանդիպումները բազմազան  հնարավորություն են տալիս մասնակիցներին հանդիպել և ծանոթանալ տարբեր ծագմամբ, մշակույթների և ազգերի ներկայացուցիչների հետ։

1․ Հարավային Ամերիկա Սանտիագո, Չիլի 2․ Կենտրոնական Ամերիկա 3․ Հնդկաստան Նյու-Դելի


Բահայի ֆոնդերը


Բահայի ֆոնդերը[10] ստեղծվում են տվյալ համայնքի բահայիների նվիրատվությունների միջոցով։ Այսպիսով բահայի համայնքի կողմից իրականացվող սոցիալ տնտեսական զանազան ծրագրերի իրականացման համար պահանջվող միջոցները նվիրաբերում են բահայիները։  Յուրաքանչյուր նվիրատվություն համարվում է անձնական տեղեկատվություն, անձնական նվիրաբերության չափը չի հրապարակվում, սակայն ընդհանուր ֆինանսական հաշվետվությունը թափանցիկ է և ներկայացվում է բահայի համայնքի բոլոր անդամներին ամեն ամիս։

Բահայիների ներդրումները նպաստում են սոցիալական և համայնքային զարգացման ծրագրերի իրագործմանը, երեխաների, երիտասարդների և մեծահասակների հոգևոր դաստիարակությանը, բահայի կենտրոնների և այգիների պահպանմանը։ Այս ծրագրերին մասնակցելը կարող է յուրաքանչյուրը, ով ցանկանում է մաս կազմել բահայի համայնքների կառուցմանը՝ հիմնված հոգևոր սկզբունքների վրա, ինչպիսիք են արդարությունը, բարությունը և սերը։

Ինչպե՞ս միանալ բահայի համայնքի ջանքերին

Բահայի համայքի ջանքերին միանալ կարող է յուրաքանչյուրը։ Լինել բահայի նշանակում է սրտով ընդունել Բահաուլլայի ուսմունքները և փորձել գնալ այդ հոգևոր զարգացման ուղով։ Այստեղ մկրտություն կամ հատուկ արարողություն չկա։ Բահայի դառնալը պարզապես պահանջում է ներքին, հոգևոր որոշում՝ ընդունելու Հավատքի ուսմունքները և միանալու տեղական բահայի համայնքին։ Լինել բահայի նշանակում է մասնակցել աշխարհը վերափոխելու համընդհանուր շարժմանը։ Բահայիների ջանքերն ուղղված են խաղաղության, արդարության, հավասարության, ռասայական միասնության և շրջակա միջավայրի պահպանմանը։ Նոր կառուցողական տեսլականը, որը բահայի ուսմունքները առաջարկում են աշխարհին, նոր մոտեցում է ցուցաբերում խնդիրների լուծմանը։ «Ովքե՞ր են բահայիները» հարցին Աբդուլ-Բահան պատասխանել է. - Բահայի լինելը պարզապես նշանակում է սիրել ամբողջ աշխարհը. սիրեք մարդկությանը և փորձեք ծառայել նրան, աշխատեք հանուն համընդհանուր խաղաղության և համընդհանուր եղբայրության։


2021թ նկարահանվել է Ծանոթացում հարյուրամյա ջանքերին ֆիլմը, որը նկարագրում է բահայի համաշխարհային համայնքի վերջին հարյուր տարվա ջանքերը։

Տես նաև՝Խմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Վիլիամ Ս. Հեթչեր, Ջ. Դուգլաս Մարտին - Նոր համաշխարհային կրոն
  • Юлий Аркадьевич Иоаннесян - Вера бахаи
  • Peter Smit - An Introduction to the Baha'i Faith
  • Bahá'u'lláh and the New Era — Esslemont — View on the new Baha’i Reference Library
  • Bahíyyih Khánum — Bahá'í World Centre
  • The Dawn Breakers — Nabil
  • The Story of Baha'u'llah: Promised One of All Religions: by Druzelle Cederquist
  • Gleanings from the Writings of Bahá’u’lláh: by Bahaullah
  • Call to Remembrance: by Baha'u'llah
  • “The Life of Baha’u’llah”: by Melissa Charepoo

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «News»։ BahaiTeachings.org (en-US)։ Վերցված է 2023-02-19 
  2. (hy-AM) Haifa's Baha'i Gardens, https://www.youtube.com/watch?v=vxesOz6rRlw, վերցված է 2023-02-19 
  3. «Bahāʾī Faith» 
  4. «Home Page»։ Bahá'í Gardens (en-US)։ Վերցված է 2023-02-19 
  5. «Բահայի Գրադարան»։ Բահաի Գրադարան (ամհարերեն)։ Վերցված է 2023-02-19 
  6. «Bahá’í World Center» 
  7. «Bahai.am - Բահայի բլոգ»։ bahai.am/ (անգլերեն)։ Վերցված է 2023-02-19 
  8. «Statistics» 
  9. «Scripture» 
  10. «Baha'is believe in the essential unity of all religions»։ BahaiTeachings.org (en-US)։ Վերցված է 2023-02-19 

Արտաքին հղումներԽմբագրել