Գրագիտություն (հուն․՝ γράμματα — կարդալ և գրել), բանավոր ն գրավոր խոսքը որոշակի աստիճան յուրացնելու կարողություն։ Բնակչության մակարդակի կարևորագույն ցուցանիշներից է։ Գրագիտության կոնկրետ չափանիշը տարբեր է, այն կախված է տնտեսության զարգացման տարբեր փուլերում բնակչության մշակութային զարգացման պահանջներից։ Գրագիտություն հասկացության վիճակագրական միասնական գնահատակաևի հարցը քննարկվել է միջազգային կոնգրեսններում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական խորհրդի՝ բնակչության հանձնաժողովը բազմիցս քննարկել է գրագիտության հարցը։ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի որոշման համաձայն գրագետ են համարվում նրանք, ովքեր կարողանում են գրավոր վերարտադրել առօրյա կյանքի պարզ նկարագրությունը։ Այս ցուցանիշը, սակայն, ընդունելի է միայն հետամնաց և զարգացող երկրների համար։ Համատարած գրագիտությամբ երկրների համար բնակչության կուլտուրական մակարդակը գնահատելիս հիմնական ցուցանիշը համարվում է կրթությունը։ Կապիտալիստական երկրներում աշխատավորության գրագիտությունը զարգացվում է շահագործող դասակարգի շահերին համապատասխան՝ այն չափով միայն, որքանով գրագիտությանը անհրաժեշտ է բանվորին մեքենաների տեխնիկային տիրապետելու համար։

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ գրագիտություն Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 192