Խարշատ, Խորշատ (հնում՝ Ծանախ), գետ Հայկական լեռնաշխարհում։ Երկարությունը մոտ 137 կմ է, պատկանում է Սև ծովի ավազանին։ Սկիզբ է առնում Արևելա-Պոնտական լեռների Խաղտյաց լեռնաշղթայի հարավային լանջերից, մոտ 2340 մ բարձրությունից։ Հոսում է դեպի հյուսիս-արևմուտք՝ Զիգանայի, Տրապիզոնի և Գյումուշխանեի լեռնաշղթաների միջև ընկած գոգահովտով։ Սնումը՝ մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից, հորդացումը՝ աշնանը։

Խարշատ
Բնութագիր
Երկարություն143 կմ և մոտ 137 կմ
Ավազանի մակերես3280 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱրևելապոնտական լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումՍև ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Թուրքիա
ԵրկրամասԳյումյուշհանեի մարզ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 43