Խաչափառներ
Liocarcinus vernalis
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Ենթատիպ Խեցգետնակերպեր
Դաս Malacostraca
Կարգ Տասոտանի խեցգետնակերպեր
Ենթակարգ Pleocyemata
Ինֆրակարգ Խաչափառներ
Լատիներեն անվանում
Brachyura Կարլ Լինեյ, 1758
Ենթաընտանիք


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 98276
NCBI 6752


Խաչափառներ (լատին․՝ Brachyura), տասոտանի խեցգետնակերպերի կարգի անողնաշարավոր կենդանիների ենթակարգ։ Խաչափառների մարմինը բաժանվում է 2 մասի՝ գլխակուրծք և փոր։ Գլխակուրծքը լայն է, եռանկյուն կամ ձվաձև, խիտինային զրահով ծածկված։ Փորը նեղ է, կարճ, գլխակրծքի տակ քաշված։ Քայլող ոտքերի առաջին զույգն ունի աքցանաձև ճանկեր, որոնք հիմնականում կերը բռնելու և մանրացնելու համար են։ Ունեն ցողունավոր աչքեր, որոնք կարող են շարժվել բոլոր ուղղություններով։ Բաժանասեռ են, էգը և արուն արտաքինից տարբերվում են։ Ապրում են ծովերում, քաղցրահամ ջրամբարներում, ցամաքում։ Զարգանում են մետամորֆոզով (բացառությամբ քաղցրահամ ջրերում ապրողների), ձվիկներից դուրս է գալիս զոեա թրթուրը, որը փոխարինվում է մեգալոպի, ապա հասուն խաչափառի։ Քաղցրահամ ջրերում ապրող տեսակները ազատ լողացող թրթուր չունեն և զարգանում են առանց մետամորֆոզի։ Խաչափառներ սնվում են անողնաշարավորներով։ Հայտնի է 4 000 տեսակ, որից 50-ը՝ նաև ՍՍՀՄ-ում։ Հայաստանի համարյա բոլոր գետերում ու գետակներում նույնպես տարածված են։ Խաչափառների առանձին տեսակներ սննդարդյունաբերական նշանակություն ունեն, որոշ խաչափառներ վնաս են հասցնում արտադրական նշանակություն ունեցող փափկամարմիններին և ձկներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 24