Եղանակ է կոչվում ներքնոլորտի ստորին շերտերի ֆիզիկական վիճակը տվյալ վայրում և տվյալ պահին կամ ժամանակահատվածում (օր, ամիս և այլն)։

Երկրի ջերմաստիճանի փոփոխությունը տարվա ընթացքում
Հավայան անտիցիկլոն

Բնութագրվում է մթնոլորտային ճնշման, օդի ջերմաստիճանի, խոնավության, քամու, ամպամածության, տեղումների, տեսանելիության, մթնոլորտային երևույթների և օդերևութաբանական այլ տարրերի համակցությամբ։

Պարբերական փոփոխություն խմբագրել

Եղանակի պարբերական փոփոխությունը պայմանավորված է արեգակի և իր առանցքի շուրջը երկրագնդի կատարած պտույտի կամ օդերևութաբանական տարրերի օրական կամ տարեկան ընթացքի ոչ պարբերական փոփոխությունների՝ ցիկլոնների, անտիցիկլոնների, մթնոլորտային ճակատների ներգործման, տարբեր ֆիզիկական հատկություններով օդային զանգվածների ներթափանցման, ժամանակավոր բնույթի մթնոլորտային երևույթների ազդեցություններով։ Եղանակի կտրուկ փոփոխությունը կարող է ներգործել մարդու և կենդանու վարքագծի վրա։

Եղանակային դիտումներ խմբագրել

Եղանակային դիտումները կատարվում են օդերևութաբանական կայաններում տեղադրված սարքերով։ Տեղեկություններ ստացվում են Երկրի արհեստական արբանյակներից և ծովերում ու օվկիանոսներում գտնվող նավերից։ Բոլոր ցուցանիշները համադրելով՝ եղանակը կանխատեսվում է և ամեն օր ռադիոյով, հեռուստատեսությամբ, օրաթերթերով հաղորդվում, նաև տեղադրվում Ինտերնետ ցանցում։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղանակ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 499  
  Ընթերցե՛ք «եղանակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։