Մեթան

քիմիական միացություն

Մեթան, ճահճագազ, հանքագազ, CH4, հագեցած ածխաջրածինների պարզագույն ներկայացուցիչը։ Անգույն, անհոտ գազ է, հեղուկացման ջերմաստիճանը -164, 5°С, պնդացմանը՝ -182, 5°С։ Օդից թեթև է մոտ 1,8 անգամ։ Ջրում գործնականորեն չի լուծվում։ Ամենակայուն ածխաջրածինն է, լավ վերականգնիչ, օդում այրվում է համարյա անգույն բոցով (այրման ջերմությունը՝ 50, 08 Մջ/կգ կամ 11954 կկալ/կգ)։ Օդի և մեթանի (5-16 ծավալային%) խառնուրդները պայթուցիկ են։ Մեթանը օգտագործվում է որպես վառելագազ և օրգանական նյութերի արտադրության հումք։ Մեթանի քլորացումից ստացվում է մեթիլքլորիդ, մեթիլենքլորիդ, քլորոֆորմ, քառաքլորածխածին, կատալիտիկ օքսիդացումից՝ ացետիլեն և մրջնալդեհիդ, ծծմբի հետ՝ ծծմբածխածին, ամոնիակի հետ՝ կապտաթթու։ Մեթանից ստանում են նաև ջրածին, մուր և ջրագազ։ Մեթանը բնական գազերի (77-99 ծավալային%), նավթագազերի (31-90%) և հանքագազի (34-40%) հիմնական բաղադրիչն է։ Առաջանում է օրգանական նյութերի նեխումից։ Պարունակվում է նավթանյութերի ջերմային մշակման (10-57 ծավալային% ) և ածխի կոքսացման ու հիդրման (24-34%) գազերուվ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 379