Մարմարա ծով
Մարմարա ծով[1] (թուրք.՝ Marmara Denizi), Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև, ողողում է Թուրքիայի ափերը։ Բոսֆորի նեղուցով միանում է Սև ծովին, Դարդանելի նեղուցով՝ Եգեյան ծովին։ Մակերեսը՝ 12 հազար կմ քառակուսի։ Առավելագույն խորությունը 1273 մետր։ Հյուսիսային ափին է Ստամբուլ քաղաքը։
Մարմարա ծով
թուրք.՝ Marmara Denizi | ||
Կոորդինատներ | 40°44′21″ հս․. լ. 28°18′25″ ավ. ե.HGЯO | |
Երկիր | ![]() | |
Ջրատարածություն | Միջերկրական ծով | |
Ընդհանուր մակերեսը | 11 472 կմ² | |
Ծավալը | 4 000 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 1355 մ | |
![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
ԱնվանումԽմբագրել
Անվանումն ստացել է ծովի արևմտյան մասում գտնվող Մարմարա կղզուց, որն այդպես է կոչվել այնտեղ եղած սպիտակ մարմարի հանքերի պատճառով։ Հին հույներն այն անվանել են Պրոպոնտոս («Նախածով»), այսինքն՝ Եվքսինյան Պոնտոսից (Սև ծով) առաջ գտնվող (նկատի ունենալով Հունաստանի նկատմամբ նրա ունեցած դիրքը)[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 52։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 77
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարմարա ծով կատեգորիայում։ |