Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Տրապիզոն (այլ կիրառումներ)

Տրապիզոն[1] (Դրապզուն, Պոնտոս, Տրաբզոն, Տրապեզոն, Տրապեզոնդ, Տրապեզոս, Տրապեզունդ, Տբապեզունտ, Տրապզուն), քաղաք և նավահանգիստ Փոքր Ասիայում, Սև ծովի հարավային ափին, Տրապիզոն նահանգի կենտրոնը։

Քաղաք
Տրապիզոն
թուրք.՝ Trabzon
Trabzon,harbour.jpg
Կոորդինատներ: 41°0′0″ հս․ լ. 39°44′0″ ավ. ե. / 41.00000° հս․. լ. 39.73333° ավ. ե. / 41.00000; 39.73333
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԻլՏրապիզոնի
Ղեկավարքաղաքապետ
Հիմնադրված էՕրհան Ֆեվզի Գյումրյուքչյուօղլու թ.
Մակերես4685 կմ²
ԲԾՄ0±1 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն400 137 մարդ (2008)
Խտություն88,7 մարդ/կմ²
Ագլոմերացիա1 085 901
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+90 462
Փոստային ինդեքսներ61x xx
Ավտոմոբիլային կոդ20
Պաշտոնական կայքtrabzon.bel.tr
##Տրապիզոն (Թուրքիա)
Red pog.png

Բովանդակություն

Անվան ծագումԽմբագրել

Տեղադրված Է սեղանաձև սարավանդի վրա և այդ պատճառով էլ կոչվել է Տրապիզոն՝ հունարեն «տրապեզա» բառից, որ նշանակում է՝ սեղան, սեղանաձև։

ՊատմությունԽմբագրել

Հիմնադրվել է մ թ. ա. 750 թ. հույների կողմից։ Հնում եղել Է Պոնտական թագավորության կարևոր քաղաքներից մեկը։ Հետագայում մտել է Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների կազմի մեջ։ Հուստինիանոս կայսրը (527565) այն մտցրել է Առաջին Հայք պրովինցիայի մեջ։ 13-րդ դարում դարձել է Տրապիզոնի հունական փոքրիկ թագավորության մայրաքաղաքը, իսկ 16-17-րդ դդ-ից՝ Օսմանյան կայսրության նույնանուն նահանգի կենտրոնը։

ԲնակչությունԽմբագրել

 
Տրապիզոնի շրջաններ
  • 2012 - 757.898
  • 2011 - 757.353
  • 2010 - 763.714
  • 2009 - 765.983
  • 2008 - 748.000
  • 2007 - 740.569
  • 2000 - 775.137
  • 1990 - 795.849
  • 1985 - 786.194
  • 1980 - 731.045
  • 1975 - 719.008
  • 1970 - 659.120
  • 1965 - 595.782
  • 1960 - 532.999
  • 1955 - 462.249
  • 1950 - 420.279
  • 1945 - 395.384
  • 1940 - 390.733
  • 1935 - 360.679

Հայերը ՏրապիզոնումԽմբագրել

Տրապիզոնի մասին բազմաթիվ վկայություններ ունեն հայ մատենագիրները։ Այստեղ մինչև 1915 թ եղեռնը հայերր մեծ թիվ էին կազմում։ 1872-73 թթ քաղաքում կար շուրջ 800 տուն հայ բնակիչ, իսկ 1915-ի նախօրյակին՝ հայերի թիվը 14-15 հազար էր։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը քաղաքի արհեստներն ու առևտուրը հիմնականում գտնվում Էին հայերի ձեռքին։ Հայերն ունեին 3 վարժարան, 3 եկեղեցի՝ Ս. Աստվածածին, որ կառուցվել Է 1414 թ.՝ խոջա Շամշադինի միջոցներով, Ս. Հովհաննես, Ս. Ստեփանոս։ Քաղաքի շուրջը կային հայաբնակ բազմաթիվ ամառանոց գյուղեր՝ Զեֆանով, Սոուգսու, Կռոպի, Պարիամ ևն։ Կարևոր հնություններից են բերդը՝ իր աշտարակավոր պարիսպներով, եկեղեցիները, մզկիթները ևն։

Հայտնի հայեր ՏրապիզնոիցԽմբագրել

Այստեղից են հայտնի ջութակահար, Բրյուսելի կոնսերվատորիայի պրոֆ. Դավիթ Դավթյանը (1877-1911), հայտնի ծովանկարիչ Վարդան Մախոխյանը (1869-1937), նկարիչներ Բյուզանդ Գոճամանյանը, Արշակ Ֆեթվաճյանը (1866–1947), Սիմոն Երեմյանը (1871-1938), ճարտարապետ Լեւոն Կիւրեղեանը (1871-1950), ՀԽՍՀ ժողդերասան Համբարձում Խաչանյանը (1894-1944), ՀԽՍՀ ժողդերասան Արման Կոթիկյանը (1896-1968), կոմպոզիտոր Երվանդ Սահառունին (1894-1967), գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանը (1907-1995

ՍպորտԽմբագրել

  • Trabzonspor - Թուրքիայի ֆուտբոլային լիգայի "Մեծ քառյակի" ակումբներից մեկը։

Տեղական լրատվամիջոցներԽմբագրել

ԹերթերԽմբագրել

  • Kuzey Ekspres
  • Karadeniz
  • Taka
  • Karadeniz'de İlkhaber
  • Türksesi
  • Karadeniz'de Günebakış
  • İlk Haber
  • TÜRKsesi

ՌադիոկայաններԽմբագրել

ՀեռուստաալիքներԽմբագրել

ՀյուպատոսարաններԽմբագրել

Քույր-քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 54։ ISBN 99941-56-03-9 
  2. Сочи Международного Официальный Сайт(ռուս.)
  3. Kardeş kentler(թուրքերեն)
  4. Kahramanmaraş Trabzon Kardeşliği(թուրքերեն)