Մերձարևադարձային կլիմա
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մերձարևադարձային կլիմա, մերձարևադարձային գոտուն հատուկ կլիմա, ամռանը ձևավորվում է մերձարևադարձային անտիցիկլոնների, ձմռանը՝ միջին լայնությունների ցիկլոնների ազդեցությամբ։ Մերձարևադարձային կլիմային հատուկ են պարզ արտահայտված չոր և խոնավ եղանակները։ Շրջանների խոնավացման աստիճանը փոփոխվում է կախված տեղումների քանակից՝ ծայրահեղ դեպքում ստեղծելով պայմաններ խոնավ անտառների կամ անապատների գոյության համար։ Երկրի մակերևույթի ռադիացիոն հաշվեկշիռը ամբողջ տարին դրական է, ջերմաստիճանի տարեկան ընթացքը՝ լավ արտահայտված։ Հարթավայրերում բացակայում է հաստատուն ձնածածկույթը։ Տաք պայմանները նպաստում են մշտադալար բուսականության գոյությանը։ Մթնոլորտի շրջանառության սեզոնային փոփոխությունները մեծ տարածությունների վրա պայմանավորում են արևմուտքից արևելք խոնավացման զգալի տարբերություններ։ Մայրցամաքների արևմուտքում տեղումների տարեկան ընթացքում պարզ արտահայտված է խոնավ ձմեռ և չոր ամառ (Միջերկրածովյան տիպ), արևելքում՝ մուսսոնային տիպ։ Երկու կիսագնդերում մերձարևադարձային կլիման տարածված է 30°—40°, տեղ-տեղ մինչև 25°—45° լայնությունների միջև։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 495)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերձարևադարձային կլիմա» հոդվածին։ |