Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերեզան (այլ կիրառումներ)

Բերեզան (ուկրաիներեն՝ Березань), կղզի Սև ծովում, Օչակով քաղաքից 8 և Ռիբակովկա ավանից 4 կմ հեռավորության վրա։ Զմեինի կղզու հետ միասին հանդիսանում է Սև ծովի մի քանի կղզիներից մեկը, որոնք առաջացել են արմատական ապարներից, այլ ոչ ջրերի կուտակողական գործունեության արդյունքում։ Վարչականորեն մտնում է Նիկոլաևի մարզի Օչակովի շրջանի կազմի մեջ։ Երկարությամբ մոտ 800 մ է, լայնությամբ 200 - 850 մ, մակերեսը կազմում է 23,6 հա։ Հյուսիսային մասի բարձրությունն է 3 - 6 մ ծովի մակերևույթից, իսկ հարավային մասում հասնում է 21 մ։ Բերեզանը հանդիսանում է ուկրաինայի Գիտությունների Ակադեմիայի «Օլիվիա» պատմա-հնէաբանական արգելոցի մաս։ Կղզին անմարդաբնակ է։ Ամռան ընթացքում այստեղ աշխատում են Ուկրաինայի Գիտությունների Ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի և Էրմիտաժի հնէաբանական արշավախմբերը։ Հնագիտական կոթողները պարբերաբար քանդվում են չարտոնված պեղումների արդյունքում։

Բերեզան
Տեսակկղզի
Երկիր Ուկրաինա
Վարչատարածքային միավորՆիկոլաևի մարզ և Q29655106?
Երկարություն0,9 կմ
Լայնություն0,32 կմ
Մակերես0,2 կմ²
Բնակչություն0 մարդ (2019)
Քարտեզ
Քարտեզ

Բորիսֆենիտիդա խմբագրել

Անտիկ ժամանակներում այսօրվա կղզին եղել է թերակղզի։ Մ.Թ.Ա. VII դարի վերջերից այս տեղում գոյություն է ունեցել հին-հունական բնակավայր՝ Բորիսֆեն կամ Բորիսֆենիտիդա հունարեն՝ Βορυσθενιδα։ Բյուզանդական հույները անվանում էին կղզին Ագիոս Էֆերիոս - Սուրբ Էֆերիոս հունարեն՝ Αγιος Αιθεριος։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1788 թվականի նոյեմբերի 7-ին Սևծովյան բանակի կազակները Անտոն Գոլովատիի գլխավորությամբ գրոհով գրավեցին Բերեզան կղզին և նրա վրա գտնվող թուրքական բերդը։ Կազակների Կուբան վերաբնակեցումից հետո 1792 թվականին, նրանք ի հիշատակ այս գրոհի հիմնեցին այնտեղ Բերեզանսկայա ստանիցան։
  • Բազմաթիվ հետազոտողների վարկածով, հենց այս կղզին է նկարագրել Ա. Ս. Պուշկինը իր «Սալթան թագավորի հեքիաթում», անվանելով այն Բույան։
  • 1906 թվականի մարտի 6-ին (19) կղզու վրա գնդակահարվել են «Օչակով» հածանավի ապստամբության ղեկավարներ լեյտենանտ Պ. Շմիդտը, մեքենավար Ա. Գլադկովը, կոմենդոր Ն. Անտոնենկոն և ավագ բատալյոր Ս. Չաստնիկը։
  • 1968 թվականին ճարտարապետներ Ն. Գալկինի և Վ. Օչակովսկու նախագծով, կղզու հարավային մասում տեղադրվել է 15 մետրանոց երկաթ-բետոնյա հուշարձան Սևաստոպոլյան ապստամբության ղեկավարների պատվին։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերեզան (կղզի)» հոդվածին։