Աֆալինա (լատին․՝ Tursiops truncatus), դելֆինի տեսակ։ Դելֆինը կետի ազգակիցն է և նա իր ձագերին կերակրում է կաթով։ Դելֆինի թռիչքն արևի տակ դիտողին ուրախ խաղ է թվում, սակայն հաճախ դրանք որսորդական հնարքներ են։ Այս կենդանու երկարությունը կազմում է մոտ 2 մետր, իսկ քաշը 300-400 կգ։ Դելֆինը օվկիանոսի առաջին բնակիչներից մեկն է, որի հետ ծանոթացել է մարդը։ Դելֆիններին հին հույներն ու հռոմեացիները սուրբ են համարել, նրա որսն արգելված էր։ Միջին դարերում նրանց կոչում էին "մեծազարմ" և նրանց պատկերներն առյուծների ու արծիվների հետ հավասար համարում էին բարձր դասի զինանշանները[1]

Աֆալինա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կետանմաններ
Ընտանիք Դելֆիններ
Ցեղ Աֆալինա
Լատիներեն անվանում
Tursiops truncatus Gervais, 1855
(Montagu, 1821)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180425
NCBI 9738

Դելֆիները շատ ընդունակ են և հենց դա է թույլ տալիս, որպեսզի նրանց վարժեցնեն կրկեսներում։ Դելֆինները սիրում են մարդկանց, սիրում են, երբ իրենց շոյում են կամ կերակրում մանր ձկներով։ Ունեն ձայներ ընդօրինակելու մեծ վարպետություն։ Հաճախ ընդօրինակում են նաև մարդկային խոսակցությունները, միայն թե շատ արագ են "խոսում"։ Դելֆինի մարմնի ձևն ու մաշկի կառուցվածքը նրան օգնում են շատ ազատ շարժվել ջրում և սլանում են մինչև 60 կմ արագությամբ։

Փորձարկումներ խմբագրել

Դելֆինների «լեզուն» հասկանալու համար դոկտոր Լիլին օգտագործեց էլեկտրական հոսանքով գլխուղեղի որոշակի տեղամասերի գրգռման ժամանակակից նեյրոֆիզիոլոգիական մեթոդը, որի հետևանքով կենդանում մոտ ի հայտ են գալիս՝ քաղցի, ծարավի, ցավի, սարսափի զգացումներ։ Յուրաքանչյուր գրգռման ժամանակ դելֆիններն անմիջապես արձագանքում են ձայնով, որը գիտնականին թույլ տվեց կազմել դելֆինյան «լեզվի» բառարան։ Այնուհետև նա փորձն ավելի բարդացրեց։ Նա հոսանքի անջատիչը տեղդրեց ավազանի մեջ։ Երբ դելֆինի մոտ առաջանում էր հաճելի զգացումներ, ապա նա ինքն էր միանում հոսանքը։ Տհաճ զգացումների դեպքում նա անմիջապես անջատում էր այն։ Երբ գիտնականը նրանց զրկեց անջատիչով կառավարելու հնարավորությունից, նրանք սկսեցին սրտնեղել, որն արտահայտվեց անհասկանալի ձայների մի ամբողջ սերիայով։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ս. Գ. Ստեփանյան, Գ. Ե. Ավագյան-«Կենդանական աշխարհի հսկաները», Երևան, 1975. 94 էջ