18-րդ դար
18-րդ դարը սկսվել է 1701 թվականի հունվարի 1-ին և ավարտվել 1800 թվականի դեկտեմբերի 31-ին համաձայն Գրիգորյան օրացույցի: 18-րդ դարի գլխավոր իրադարձություններն էին Լուսավորությունը և Ֆրանսիական ու Ամերիկյան հեղափոխությունները: Փիլիսոփայությունը և գիտությունը վերելք ապրեցին: Փիլիսոփաները երազում էին լուսավոր դարաշրջանի մասին: Այս երազները իրականություն դարձնելու համար սկսվեց Ֆրանսիական հեղափոխությունը 1789 թվականին, որը վերածվեց Տեռորի ժամանակաշրջանի (1793-1794) Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի օրոք: Սկզբում Եվրոպայի շատ միապետեր հարում էին Լուսավորության գաղափարներին, սակայն Ֆրանսիայի հեղափոխության հետ մեկտեղ վախենալով կորցնել իրենց իշխանությունը ստիպված էին դաշինքներ կազմել հակահեղափոխության համար: Օսմանյան կայսրությունում տիրեց աննախադեպ խաղաղություն և տնտեսական վերելք` մասնակցելով ոչ եվրոպական պատերազմներին 1740-ից 1768 թվականներին: Արդյունքում կայսրությունը չմասնակցեց Եվրոպայի կարևոր Յոթնամյա պատերազմին (1756-1763) և զորքի փորձառության պակասի արդյունքում պարտվեց Ռուսաստանի դեմ մղվող պատերազմում դարի երկրորդ կեսին:


18-րդ դարում նաև դադարեց Ռեչ Պոսպոլիտան որպես անկախ պետություն գոյություն ունենալուց: Այն հզոր թագավորություն էր, որն անգամ նվաճել էր Մոսկվան և պարտության մատնել օսմանյան բանակներին: Այս կիսաժողովրդական պետությունը փլուզվեց և նրա տարածքը բաժանվեց Պրուսիայի թագավորության, Ռուսական կայսրության և Ավստրիայի միջև:
Դեպի Ամերիկա Եվրոպացիների զանգվածային միգրացիայի արդյունքում մեծացավ գաղութների բնակչությունը: Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհի հզորագույն տերություններից մեկը, երբ հաղթեց Ֆրանսիայի Հյուսիսային Ամերիկայում 1760-ականներին և նվաճեց Հնդկաստանի մեծ մասը: Սակայն Բրիտանիան կորցրեց Հյուսիսային ամերիկայի գաղութները Ամերիկայի հեղափոխական պատերազմում պարտվելուց հետո, որի արդյունքում ստեղծվեց նոր անկախ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Արդյունաբերական հեղափոխություն սկսվեց Բրիտանիայում 1770-ական թվականներին շոգեմեքենա ստեղծումից հետո:
Արևմտյան պատմաբանները իրենց աշխատություններում այլ կերպ էին մեկնաբանում 18-րդ դարը: Օրինակ «կարճ» 18-րդ դարը վերագրում են 1715-1789 թվականներին, ժամանակաշրջան, որը սկսվում էր Լուի Արև արքայի մահվանից և ավարտվում Ֆրանսիական հեղափոխությամբ, շեշտը դնելով անուղղակի կապված գործոնների վրա[1][2]: Այլ պատմաբանները հակված էին կոչել «երկար» 18-րդ դար[3] որը սկսվում էր Պանծալի հեղափոխությունից 1688 թվականից մինչև 1815 թվականի Վաթեռլոոյի ճակատամարտ[4] կամ անգամ ավելի ուշ[5]:
ԻրադարձություններԽմբագրել
1701–1750Խմբագրել
- 1700–1721. Հյուսիսային պատերազմ Ռուսական և Շվեդական կայսրությունների միջև:
- 1701. Հռչակվեց Պրուսիայի թագավորությունը Ֆրիդրիխ I-ի գլխավորությամբ:
- 1701–1714. Իսպանական ժառանգության համար պատերազմ, որում ներառվեց մայրցամաքային Եվրոպայի մեծ մասը[6]:
- 1702–1715. Կամիզարների ապտամբությունը Ֆրանսիայում:
- 1703. Պետրոս I-ը հիմնադրեց Սանկտ Պետերբուրգը, որը մնաց Ռուսաստանի մայրաքաղաքը մինչև 1918 թվականը:
- 1703–1711. Ռակոցիի ապստամբությունը ընդդեմ Հաբսբուրգյան միապետության:
- 1704. Ճապոնիայում ավարտվեց Գենրոկու ժամանակաշրջանը:
- 1704. Ճապոնիայի ժառանգության առաջին պատերազմ[7]:
- 1706–1713. Իսպանական ժառանգության համար պատերազմ. Ֆրանսիական զորքերը պարտություն կրեցին Ռամիլիում և Թուրինում.
- 1707. Ունիայի ակտով միավորվեցին Անգլիայի և Շոտլանդիայի խորհրդարանները` հիմնադրելով Մեծ Բրիտանիայի թագավորությունը[8]:
- 1708–1709. Սովը սպանեց Արևելյան Պրուսիայի բնակչության երրորդ մասին:
- 1709. Մեծ սառնամանիք 1709, գրանցվեց ամենացուրտ ջմեռը վերջին 500 տարում:
- 1710. Աշխարհում առաջին հեղինակային իրավունքի մասին օրենքը կիրառվեց Բրիտանիայի Աննայի ստատուտով:
- 1710–1711. Ռուս-թուրքական պատերազմ:
- 1711–1715. Տուսկարորյան պատերազմը բրիտանացի, հոլանդացի և գերմանացի նորաբնակների և Տուսկարորա ժողովրդի միջև Հյուիսային Կարոլինայում:
- 1715. Առաջին Յակոբիթյան ապստամբությունը բռնկվեց Բրիտանիայում:
- 1716. Հիմնադրվեց Սիկհ Կոնֆեդերացիան երկայից Հնդկաստան-Պակիստան սահմանին:
- 1718. Ֆրանսիացիները Հյուսիսային Ամերիկայում հիմնադրեցին Նոր Օռլեան քաղաքը:
- 1718–1730. Վարդերի ժամանակաշրջանը Օսմանյան կայսրությունում:
- 1719. Ճապոնիայի ժառանգության երկրորդ պատերազմ[9]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Anderson, M. S. (1979)։ Historians and Eighteenth-Century Europe, 1715–1789։ Oxford University Press։ ISBN 978-0-19-822548-5։ OCLC 185538307
- ↑ Ribeiro, Aileen (2002)։ Dress in Eighteenth-Century Europe 1715-1789 (revised edition)։ Yale University Press։ ISBN 978-0-300-09151-9։ OCLC 186413657
- ↑ Baines Paul (2004)։ The Long 18th Century։ London: Arnold։ ISBN 978-0-340-81372-0
- ↑ Marshall, P. J. (Editor) (2001)։ The Oxford History of the British Empire: Volume II: The Eighteenth Century (Oxford History of the British Empire)։ Oxford University Press, USA։ ISBN 978-0-19-924677-9։ OCLC 174866045, "Introduction" by P. J. Marshall, page 1
- ↑ O'Gorman, Frank (1997)։ The Long Eighteenth Century: British Political and Social History 1688-1832 (The Arnold History of Britain Series)։ A Hodder Arnold Publication։ ISBN 978-0-340-56751-7։ OCLC 243883533
- ↑ «War of the Spanish Succession, 1701–1714»։ Historyofwar.org։ Վերցված է 2009-04-25
- ↑ Ricklefs (1991), page 82
- ↑ Historic uk – heritage of britain accommodation guide (2007-05-03)։ «The history of Scotland – The Act of Union 1707»։ Historic-uk.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-08-ին։ Վերցված է 2009-04-25
- ↑ Ricklefs (1991), էջ 84