Ուլու Ուզեն
Ուլու Ուզեն, նաև՝ Ուլու Ուզեն Ալուշտայի, Ալուշտա Սու[2] (ռուս.՝ Улу-Узень, ուկրաիներեն՝ Улу-Узень, Ղրիմի թաթարերեն՝ Ulu Özen, Улу Озен), գետակ Ղրիմ թերակղզու հարավային ափին։ Գետի երկարությունը 7,8 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 20,8 քառակուսի կիլոմետր, միջին տարեկան հոսքը Ալուշտա ջրակայանում 0,394 մ³/վրկ է։ Գետն ունի 7 վտակ[3]։ Անվանումը Ղրիմի թաթարերենից թարգմանվում է որպես «մեծ գետ»։ Հաճախ անվանվում է Ուլու Ուզեն Ալուշտայի՝ փոքր-ինչ արևելք հոսող Ուլու Ուզեն Արևելյան գետից տարբերելու համար։
Ուլու Ուզեն | |
---|---|
![]() Գետի ակունք Սաուրգան աղբյուրը | |
Բնութագիր | |
Երկարություն | 12 կմ |
Ավազանի մակերես | 60 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Սև ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ուզեն Բաշ, Սաֆուն Ուզեն և Ay-Yori? |
Ջրի մարմիններ | Izobilnoe Reservoir? |
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1] |
Երկրամաս | Ղրիմի Հանրապետություն և Ղրիմի Ինքնավար Հանրապետություն |
Ձևավորվում է Բաբուգան-յայլա լեռնազանգվածի հյուսիսային և Չաթիր-Դաղ լեռնազանգվածի հարավային լանջերին՝ երկու գետերի՝ Սաֆուն Ուզենի և Ուզեն Բաշի միախառնումով։ Վերին հատվածում գետը հոսում է Ղրիմի բնական արգելոցի տարածքով։ Ուզեն Բաշ գետի հովտում գտնվում է Գոլովկինսկու ջրվեժը, որը նկարագրել է ռուս երկարաբան և ջրաբան Ն. Ա. Գոլովկինսկին։ Գոլովկինսկու ջրվեժն իրականում ջրվեժների կասկադ է, որոնք փոխակերպվում են մեկմեկու, ունեն 4-5 մ բարձրություն և 12 մ բարձրությամբ ստորին ջրվեժ։ Ալուշտայի քաղաքային խորհրդի Իզոբիլնոյե (Կորբեկուլ) գյուղի մոտ Ուլու Ուզեն գետի վրա կառուցվել է Իզոբիլնոյեի ջրամբարը (ծավալը՝ 13,25 միլիոն մ³), որն Ալուշտայի համար քաղցրահամ ջուր է ապահում։ Այդ ջուրն օգտագործվում է նաև ոռոգման համար։ Ուլու Ուզեն գետը Ալուշտա քաղաքի սահմաններում թափվում է Սև ծովը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ Белянский И.Л., Лезина И.Н., Суперанская А.В. Крым. Географические названия: Краткий словарь. — Симферополь: Таврия-Плюс, 1998. — 190 с. — ISBN 978-966-8174-93-3
- ↑ A.A. Лисовский, В.А. Новик, З.В. Тимченко, З.Р. Мустафаева Поверхностные водные объекты Крыма (справочник) / A.A. Лисовский. — Симферополь: Рескомводхоз АРК, 2004. — С. 10,21. — 114 с. — 500 экз. — ISBN 966-7711-26-9
Արտաքին հղումներ խմբագրել
- Ղրիմի հարավային ափի գետերը
- Ղրիմի գետերը
- Ղրիմի տեղանունների բառարան Archived 2009-07-19 at the Wayback Machine.