Ծովային աստղեր (լատ.՝ Asteroidea, հուն․՝ ἀστήρ՝աստղ), փշամորթներիտիպին պատկանող կենդանիներ։ Ապրում են ծովերի հատակին։ Նրանք սեփական թաքստոցները պատրաստում են իրենց շուրջ գտնվող բույսերից և այլ գոյացություններից։ Իրենց ամուր չանչերով նրանք կտրատում են կենդանի սպունգներ և ջրիմուռի տերևներ ու տնկում իրենց մեջքին՝ սեփական մարմնի վրա ստեղծելով «այգի»։ Երբ ջրիմուռը մահանում է, նրանք այն փոխարինում են թարմով։ Դասը ներառում է գրեթե 1600 ժամանակակից տեսակներ[1]։
Ծովաստղերը գիշատիչ են և սնվում են հիմնականում փափկամարմիններով։ Երբ ծովաստղը հանդիպում է ոստրեի կամ այլ երկփեղկ փափկամարմնի, բռնում է փափկամարմնի խեցին իր խողովակավոր ոտքով և իր բերանը դնում զոհի խեցու երկու փեղկերի նեղ բացվածքին։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծովային աստղ կատեգորիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 138)։