Նիկոլայ Միկլուխո-Մակլայ

Նիկոլայ Նիկոլաևիչ Միկլուխո-Մակլայ (ռուս.՝ Николай Николаевич Миклухо-Маклай) (հուլիսի 5 (17), 1846, Յազիկովո, Borovichskiy Uyezd, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 2 (14), 1888, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2][3][…]), ռուս ազգագրագետ, բուսաբան, մարդաբան, ճանապարհորդ և հասարակական գործիչ։

Նիկոլայ Միկլուխո-Մակլայ
Николай Миклухо-Маклай
Ծնվել էհուլիսի 5 (17), 1846
Յազիկովո, Borovichskiy Uyezd, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 2 (14), 1888 (41 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2][3][…]
բնական մահով
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Բնակության վայր(եր)Նոր Հարավային Ուելս, Սանկտ Պետերբուրգ, Հայդելբերգ, Շվարցվալդ, Ենա, Բորդո, Լիսաբոն, Սինտրա, Ֆունշալ, Արրեսիֆե, Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Ալխեսիրաս, Փարիզ, Ենա, Մարաքեշ, Մադրիդ, Ենա, Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Գոթա, Իտալիա, Մեսինա, Ալեքսանդրիա, Կահիրե, Սուեզ, Ջիդդա, Մասաուա, Սուակին, Սուեզ, Ալեքսանդրիա, Օդեսա, Սարատով, Սամարայի նահանգ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ենա, Գոթա, Լեյդեն, Լոնդոն, Ենա, Բեռլին, Լայպցիգ, Շչեցին, Սանկտ Պետերբուրգ, Կոպենհագեն, Համբուրգ, Բեռլին, Հաագա, Ենա, Գոթա, Օստենդե, Պլիմուտ, Ֆունշալ, Կաբո Վերդե, Ռիո դե Ժանեյրո, Պունտա Արենաս, Վալպարաիսո, Զատկի կղզի, Mangareva?, Տահիտի, Ապիա, Ռոտումա, Նոր Իռլանդիա, Նոր Գվինեա, Տերնատե, Մանիլա, Հոնկոնգ, Ջակարտա, Մակասար, Ամբոն (քաղաք), Seram Laut Island?, Ամբոն (քաղաք), Բոգոր, Սինգապուր, Մալակկա, Բանգկոկ, Մալակկա, Չիրեբոն, Նոր Գվինեա, Astrolabe Bay?, Սինգապուր, Սիդնեյ, Նումեա, New Hebrides?, Լուիզիադա կղզիներ, Բրիսբեն, Սիդնեյ, Մելբուռն, Սինգապուր, Սուեզ, Ջենովա, Սանկտ Պետերբուրգ, Բեռլին, Ամստերդամ, Փարիզ, Անգլիա և Պորտ Սաիդ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, մարդաբան, ծովային կենսաբան, կենսաբան, կենդանաբան, ազգագրագետ, ճանապարհորդ, բնագետ և բուսաբան
Հաստատություն(ներ)Ենայի համալսարան
Գործունեության ոլորտբուսաբանություն
ԱնդամակցությունՌուսաստանի աշխարհագրական ընկերություն և Linnean Society of New South Wales?
Ալմա մատերԼայպցիգի համալսարան, Ենայի համալսարան (1868), Հայդելբերգի համալսարան, Սանկտ Պետերբուրգի երկրորդ գիմնազիա (հունիսի 27, 1863), Սուրբ Աննայի ուսումնարան (օգոստոսի 16, 1859) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (փետրվարի 27, 1864)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4][5], ֆրանսերեն, գերմաներեն և լատիներեն
Ազդվել էԷռնստ Հեկկել
ՀայրՆիկոլայ Միկլուխա
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Mikl.-Maclay
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Nicholas Miklouho-Maclay Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Կայսերական Ռուսաստանի Նովգորոդ քաղաքում։ Սանկտ Պետերբուրգում այցելել է քերականության դպրոց։ 1863 թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարան, 1864 թվականին, ուսանողական շարժմանը մասնակցելու համար, հեռացվել։ Բնագիտական ուսումը շարունակել է Հայդելբերգի (1864), Լայպցիգի (1865) և Ենայի (1866-1868) համալսարաններում։

1866-1867 թվականներին ճանապարհորդել է դեպի Կանարյան կղզիներ և Մարոկկո։ 1869 թվականին Կարմիր ծովի ափերը այցելելուց հետո վերադարձել է Ռուսաստան։ 1870-1880-ական թվականներին ուսումնասիրել է Հարավարևելյան Ասիայի, Ավստրալիայի, Խաղաղ օվկիանոսի կղզիների, հատկապես՝ Նոր Գվինեայի բնիկների մարդաբանական և ազգագրական առանձնահատկությունները։ Միկլուխո-Մակլայը պաշտպանել է մարդկային ռասաների տեսակային ընդհանրության և փոխադարձ ազգակցության գաղափարը, ժխտել Նոր Գվինեայի նեգրոիդների (պապուասների) որպես հատուկ մարդկային այլ ռասաներից տարբեր տեսակի վերաբերյալ իր ժամանակ տարածված հայացքները։ Միկլուխո-Մակլայն առաջինը հանգամանորեն նկարագրել է մելանեզական մարդաբանական տիպը։ Նա ապացուցեց, որ Օվկիանիայի և Հարավարևելյան Ասիայի ժողովուրդները զարգացման ցածր աստիճանի վրա են գտնվում զուտ պատմական պայմանների հետևանքով և ունակություններով չեն զիջում եվրոպացիներին։

Ավստրալիա ճանապարհորդությունը և գիտական նվաճումները

խմբագրել

Մտավոր զարգացման անընդունակ ստորին ռասաների վերաբերյալ տեսության լիակատար սնանկությունը ապացուցելու համար Միկլուխո-Մակլայը 1871 թվականին բնակություն է հաստատել Նոր Գվինեա կղզում, որտեղ ապրում էին սևամորթ ռասայի ներկայացուցիչ պապուասները։ Այն ժամանակ շատ քիչ բան գիտեին պապուասների՝ կղզու բնիկների մասին, որոնք կապեր չունեին արտաքին աշխարհի հետ և կանգնած էին զարգացման ցածր աստիճանի վրա։ Օրինակ, նրանց կացիններն ու զենքը դեռ քարից էին։

 

Տասնհինգ ամիս նա ապրեց կղզիաբնակների մեջ, մտերմացավ նրանց հետ, ուսումնասիրեց նրանց լեզուն ու բարքերը։ Ճանապարհորդը տեղի բնակիչների շրջանում մեծ հեղինակություն էր վայելում։ Նոր Գվինեայում նա հիվանդացավ արևադարձային տենդով և բուժման համար տեղափոխվեց Ճավա կղզի։ Մոտավորապես մեկուկես տարի անց նա նորից եղավ Նոր Գվինեայում, բայց այս անգամ արդեն կղզու այլ վայրերում։

1882 թվականին նա վերադարձավ Ռուսաստան։ Շատերի վրա ուժեղ տպավորություն գործեցին Միկլուխո-Մակլայի բարեկամական հարաբերությունները պապուասների հետ։

1883 թվականին Ավստրալիա մեկնելիս՝ Միկլուխո-Մակլայը ճանապարհին երրորդ անգամ եղավ Նոր Գվինեայում, որտեղ հանդիպեց այն պապուսաների հետ, որոնց հետ ապրել էր իր առաջին ճանապարհորդության ժամանակ։

 
Միկլուխո-Մակլայը Ավստրալիայում, 1880 թվական։

Ռուս գիտնականի ծառայությունն այն է, որ նա Ռուսաստանում վճռականապես դրեց բոլոր ռասաների միասնության և նրանց փոխադարձ ազգակցության հարցը[6][7]։

Նա նաև դեմ էր մարդկանց ստրկային առևտրին։ Նա անձամբ քայլեր է ձեռնարկել կառավարություններին ստրուկների տրաֆիկինգի վայրերի մասին տեղյակ պահելու համար[8]։

Լև Տոլստոյը գրել է նրան. «Դուք, անտարակույս, առաջինը փորձով հաստատեցիք, որ մարդն ամենուրեք մարդ է, այսինքն՝ բարի, սրտամոտ էակ, որի հետ շփման մեջ կարելի է և պետք է մտնել բարությամբ և ճշմարտությամբ, այլ ոչ թե թնդանոթներով և կռվով։ Եվ դուք դա հաստատեցիք իսկական արիության սխրագործությունով»[6]։

Հիվանդությունը և մահը Ռուսաստանում

խմբագրել

1887 թվականին Միկլուխո-Մակլայը Ավստրալիայից մեկնեց Ռուսաստան. նա գնում էր Սանկտ Պետերբուրգ իր աշխատանքները Ռուսական Աշխարհագրական Ընկերությանը ներկայացնելու համար։ Այդ ժամանակաշրջանում նա արդեն վատառողջ էր, այն դարձավ իր վերջին ճանապարհորդությունը։ Կարճ ժամանակ անց, 42 տարեկան հասակում, նա մահացավ (Սանկտ Պետերբուրգում) չախտորոշված ուղեղի քաղցկեղից։

Միլուխո-Մակլայի մարդաբանական և ազգագրական հարուստ հավաքածուները պահպանվել են Լենինգրադի ազգագրության և մարդաբանության թանգարանում։ Միլուխո-Մակլայի անունով էր կոչվում ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտը։

Գրականություն

խմբագրել
  • «Ճանապարհորդություններ։ Ճանապարհորդական օրագրություն» Ն.Ն. Միկլուխո-Մակլայ։ Թարգմ.՝ Ս. Սուքիասյան; Խմբ.՝ Ս. Բերբերյան, Երևան, Հայպետհրատ, 1950
  • Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 1. Путешествия 1870 - 1874 гг. Дневники, путевые заметки, отчеты. - М.։ Наука, 1990.
  • Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 2. Путешествия 1874 - 1887 гг. Дневники, путевые заметки, отчеты. - М.։ Наука, 1993.
  • Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 3. Статьи и материалы по антропологии и этнографии народов Океании. - М.։ Наука, 1993.
  • Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 4. Статьи и материалы по антропологии и этнографии Юго-Восточной Азии и Австралии. Статьи по естественным наукам. - М.։ Наука, 1994.
  • Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 5. Письма. Документы и материалы. - М.։ Наука, 1996.
  • Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 6. Ч. 1 Этнографические коллекции. Рисунки. - М.։ Наука, 1999.
  • Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 6. Ч. 2 Указатели. - М.։ Наука, 1999.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Миклухо-Маклай Николай Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 http://russiapedia.rt.com/prominent-russians/exploring-russia/nikolay-miklukho-maklay/
  3. 3,0 3,1 3,2 Tumarkin D. Miklouho-Maclay: 19th Century Russian Anthropologist and Humanist // RAIN — 1982. — Iss. 51. — P. 4. — ISSN 0307-6776; 2397-530Xdoi:10.2307/3032221
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. CONOR.Sl
  6. 6,0 6,1 Ն. Ա. Մաքսիմով «Ֆիզիկական աշխարհագրություն», 1990 թ., «Լույս» հրատարակչություն
  7. Shnukal, A. (1998), 'N. N. Miklouho-Maclay in Torres Strait', Australian Aboriginal Studies, Vol. 1998, 1998)
  8. 'Baron Maclay and the New Guinea Natives', The Brisbane Courier(չաշխատող հղում), Tuesday 27 November 1883]
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Միկլուխո-Մակլայ» հոդվածին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Միկլուխո-Մակլայ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Միկլուխո-Մակլայ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 541