Բացել գլխավոր ցանկը
Սպիտակակող դելֆին
Սպիտակակող դելֆին
Սպիտակակող դելֆին
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Կետանմաններ (Cetacea)
Ընտանիք Դելֆիններ (Delphinidae)
Ցեղ Delphinus
Տեսակ Սպիտակակող դելֆին (D. delphis)
Միջազգային անվանում
Delphinus delphis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սպիտակակող դելֆին կամ սովորական դելֆին (լատ.՝ Delphinus delphis)՝ դելֆինների տեսակ, սպիտակակող դելֆինների ներկայացուցիչ (Delphinus)։

Արտաքին տեսքԽմբագրել

Սպիտակակող դելֆինների մեջքն ունի սև կամ դարչնա-կապտավուն գույն, որովայնը՝ բաց գույնի է։ Կողմնային մասերում կան բծեր, որի գույները բաց դեղինից անցնում են մոխրագույնի։ Ընդհանուր առմամբ, գունավորումը կարող է տարբեր լինել, կախված տարածաշրջանի բնական միջավայրից։ Ունենալով տարբեր գունավորում, սպիտակակող դելֆինները համարվում են ամենախայտաբղետ կետանմանների ներկայացուցիչներից մեկը։ Նրանց երկարությունը կարող է հասնել 2․4 մ, իսկ քաշը տատանվում է 60 մինչև 80 կգ։

ՏարածվածությունԽմբագրել

Սպիտակակող դելֆինները հանդիպում են Համաշխարհային օվկիանոսի տարբեր մասերում, նաև արևադարձային և բարեխառն լայնություններում։ Նրանց արեալը կազմում է տարբեր, հաճախ իրար հետ կապ չունեցող տարածաշրջանները։ Խոշոր արեալներից մեկը Սև ծովն է և Ատլանտյան օվկիանոսի հյուսիս-արևելքը։ Սպիտակակող դելֆինները իրենց ընտանիքի ամենատարածված ներկայացուցիչներից են եվրոպական մայր ցամաքում։ Մյուս խոշոր պոպուլյացիան բնակվում է Խաղաղ օվկիանոսի արևելքում։ Բացի այդ հանդիպում են նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ափերին, Մադագասկարի շուրջը, Սեյշելյան կղզիներում, Օմանի ափերի մոտ, Թասմանիայի և Նոր Զելանդիայի շուրջը, Ճապոնիայի, Կորեայի և Թայվանի միջև ընկած ծովերում։

Լինելով բաց ծովի բնակիչներ, սպիտակակող դելֆինները երբեմն հանդիպում են անմիջականորեն ափերին մոտ։ Իրենց համար բարենպաստ է համարվում 10-ից 25 °C ջերմաստիճան ունեցող ջուրը։

ՎարքագիծԽմբագրել

Ինչպես և բոլոր դելֆինները, այնպես էլ սպիտակակող դելֆինները սնվում են ձկներով, երբեմն նույնիսկ գլխոտանիներով և փափկամարմիններով։ Ամենամեծ ատամներով կաթնասուններն են (210 ատամ)։ Նրանք ավելի արագ լողացող դելֆինների տեսակներից մեկն են, որոնք հաճախ ուղեկցում են նավերը։ Այլ տեսակի նման, նրանք կազմավորում են բարդ սոցիալական միավորումներ, ընդգրկելով ավելի քան հազար առանձնյակ։ Ամռանը այս հսկայական խմբերը առանձնանում են, և դելֆինները շարունակում են լողալ ավելի փոքր կազմով։ Խմբերի անդամները հոգ են տանում միմյանց մասին։ Դիտորդները, ականատես են եղել թե դելֆինները ինչպես են օգնել վիրավոր ցեղակցին և դուրս հանել ջրի մակերես, որպեսզի նա կարողանա օդ հավաքել։

Երիտասարդ դելֆինի ծնունդը կարող է տևել մինչև երկու ժամ։ Առաջինը հայտնվում է պոչը։ Ծննդաբերության ժամանակ մորը հսկում են խմբի մնացած անդամները, որպեսզի պաշտպանեն շնաձկների հնարավոր հարձակումից։ Երկվորյակներ ծնվում են հազվադեպ, և որպես կանոն ողջ չեն մնում, քանի որ բացակայում է մայրական կաթը։ Ձագերը շուրջ երեք տարի մնում են մոր մոտ, որից մեկ տարին սնվում են կաթով։

Պոպուլյացիա և սպառնալիքներԽմբագրել

Որոշ տարածաշրջաններում սովորական դելֆինները որսի օբյեկտներ են համարվում։ Օրինակ, պերուական ձկներին որսում են, որպեսզի վաճառեն նրանց միսը։ Որս իրականացվել է նաև Սև ծովում։ Բացի այդ, նրանց հաճախ ոչնչացնում են ձկնորսական ցանցով կամ վայր են գցում պտուտակավոր նավերով։ 1960-ականներին Միջերկրական և Սև ծովերի պոպուլյացիան կտրուկ նվազել է։ Հավանաբար, պատճառը չափազանց շատ ձկնորսությունն էր, որը զրկում էր դելֆիններին սննդից, նաև ծովերի շարունակ աճող աղտոտումը, թուլացնում է դելֆինների իմունիտետը։ 2003 թվականից միջերկրածովյան սպիտակակող դելֆինների պոպուլյացիան գտնվում է վտանգի տակ, այն գրանցված է Կարմիր Գրքում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել